ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցման ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար. Սերժ Սարգսյան 07/09/2015 21:29 | ԼՐԱՀՈՍ
Ուֆայում ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովում ներկայացված երկրների տնտեսական, քաղաքական և մշակութային բազմազանությունը, հնարավորություններն ու ներուժը հզոր նախադրյալ են ստեղծում միջազգային և տարածաշրջանային անվտանգության առավել արդիական խնդիրներին լուծումներ որոնելու համար: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այս մասին իր ելույթում նշել է աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող, գագաթնաժողովին մասնակցող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ողջունելով այս ձևաչափով հանդիպման նախաձեռնությունը:
Մեր պատկերացմամբ, ԲՐԻԿՍ-ԵԱՏՄ-Շանհայան համագործակցության կազմակերպություն փոխգործակցության հիմքում ընկած է ինտեգրացիոն գործընթացների փոխլրացնող և փոխշահավետ զարգացման սկզբունքի ապահովման ընդհանուր հետաքրքրվածությունը, նշել է Հայաստանի ղեկավարը՝ կարծիք հայտնելով, որ այս գաղափարի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է «մեր ինտեգրացիոն միավորումների ներուժի համադրում և տարբեր ոլորտներում համատեղ խոշոր ծրագրերի իրականացում՝ մեր կազմակերպությունների շրջանակներում ստեղծված զարգացման ֆինանսական ինստիտուտների ներգրավմամբ»:
Ըստ Ս.Սարգսյանի, ֆինանսական ինստիտուտների գործունեության համակարգման արդյունավետությունը էապես կօգնի այստեղ ներկայացված զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում ներդրումային հոսքերի մեծացման նպաստելուն, որն իր հերթին կբերի կայուն տնտեսական աճի:
Հայաստանի ղեկավարը գտնում է, որ որպես ասվածի գործնական օրինակ կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության զուգակցումը, որոնք ներդաշնակորեն փոխգործակցելով, հեռանկարում կարող են ապահովել խոշոր ենթակառուցվածքային և տրանսպորտային ծրագրերի իրականացումը նոր մակարդակի բարձրացնելու գործը:
Ս.Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: «Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, և ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսևորեն», - նշել է ՀՀ նախագահը:
Օգտվելով առիթից՝ երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ Իրանի ատոմային ծրագրի հետ կապված բանակցությունները հաջողությամբ կպսակվեն, ինչը կնպաստի ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը, նոր հնարավորություններ կբացի տնտեսական համագործակցության համար: «Որպես բարեկամ Իրանի հարևան երկիր՝ Հայաստանն անկեղծորեն ցանկանում է դա», - հավելել է ՀՀ նախագահը:
Ս.Սարգսյանը նշել է նաև, որ գագաթնաժողովում ներկայացված կառույցների հետաքրքրությունների շրջանակը ներառում է նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ ահաբեկչության, թմրանյութերի սպառնալիքի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, հակամարտությունների կարգավորում:
«Մենք ելնում ենք ջանքերի համախմբման անհրաժեշտությունից՝ ի շահ հակամարտությունների կանխարգելման, համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում բացառապես խաղաղ միջոցներով դրանց կարգավորման և բոլոր հակամարտող կողմերի շահերը հաշվի առնելով, ինչպես նաև հանդես ենք գալիս վերը նշված մարտահրավերների դեմ պայքարի հավաքական արդյունավետ մեխանիզմների մշակման օգտին»,- նշել է ՀՀ նախագահը:
Ս.Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ անվտանգության անբաժանելիության հիման վրա տարբեր ինտեգրացիոն միավորումների միջև երկխոսությունն ու փոխգործակցությունը կարող են կարևոր ներդրում ունենալ առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածության ձևավորման գործում՝ ի նպաստ բոլոր պետությունների: Այսպիսի մասշտաբային խնդրի իրագործումը, բնականաբար, հնարավոր է միայն միջազգային իրավունքի գերակայության, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների նկատմամբ հարգանքի, խաղի ընդհանուր համաձայնեցված կանոնների պահպանման, այդ կանոնների ուղղակի կամ անուղղակի խախտումների, ընտրողական մոտեցման, միակողմանի պատժամիջոցների, ներառյալ` շրջափակման ու այլ սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության հիման վրա:
Հայաստանը հաստատում է տարբեր ձևաչափերում նման երկխոսության պատրաստակամությունը՝ փորձի փոխանակման և ինտեգրացիոն գործընթացների ներդաշնակ, փոխլրացնող ու փոխշահավետ զարգացման ապահովման ուղիներ գտնելու քննարկման նպատակով, ինչպես նաև համագործակցությունը՝ միմյանց շահերը հարգելով, ասել է ՀՀ նախագահը:
«Հենց այս մոտեցումն է ընկած մեր մտադրության հիմքում՝ համակարգել փոխգործակցությունը Շանհայան համագործակցության կազմակերպության հետ, որի դիտորդ-պետության կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումը Հայաստանը ներկայացրել է դեռևս 2012թ. մայիսին»,- ընդգծել է Ս.Սարգսյանը: Նա նշել է, որ ընդհանուր հետաքրքրվածություն կա բազմապլան համագործակցության ընդլայնման, վստահության և փոխըմբռնման ամրապնդման հարցում:
«Կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ստեղծել արդյունավետ գործիքակազմ ոչ միայն միջպետական, այլև միջանձնային, հանրային դիվանագիտության և մեր երկրների գործարար շրջանակների շփումների մակարդակում փոխշահավետ համագործակցության համար», - ասել է Նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:14 Պայքարողները չեն տրվել սադրանքներին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն