Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   09:00 ՊՆ-ն Կիրանցում իրականացնում է ականազերծում 05/02/2024   08:35 Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ 05/02/2024   08:29 Կիրանցում 31 քաղաքացի է բերման ենթարկվել 05/02/2024   08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ» 05/02/2024   08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ» 05/02/2024   08:13 Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը կալանավորվեց 05/02/2024   08:08 «Կիրանցում ոստիկանության կողմից այս պահին իրականացվում է «Օղակ» օպերացիա, փակել են գյուղի մուտքերը 05/02/2024   07:53 Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ` հատուկ գործողություն են իրականացրել Կիրանցում. «սաղ գյուղին ջարդելով բերել են» 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» 05/02/2024   07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ» 05/01/2024   23:52 Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հրդեհ է բռնկվել 05/01/2024   23:44 Կիրանցի դպրոցն այսօր էլ նշանառության տակ է. Փաշինյանն առաջարկեց ծառ տնկել` չերևալու համար 05/01/2024   23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար 05/01/2024   23:23 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան. Փաշինյան 05/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   23:07 Թբիլիսիում հատուկջոկատայինները ցուցարարներին ցրելու համար ռետինե փամփուշտներ եւ պղպեղի բալոններ են կիրառել 05/01/2024   22:55 Ոչ թե չորս գյուղ ենք տալիս, այլ` Ադրբեջանից վերցնում ենք չորս գյուղ` որպես փաստարկ. Փաշինյանը կրկին մանիպուլացնում է 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:26 Նիկոլ Փաշինյանը՝ Ալիեւի հետ բանակցությունների մասին. Հարցազրույցը՝ ուղիղ 05/01/2024   22:13 Թուրքիայում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել Է 226-ի 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   21:43 Կոլումբիան հայտարարել Է Իսրայելի հետ հարաբերությունների խզման մասին 05/01/2024   21:29 ԱՄՆ-ն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը․ ընդգրկված ֆիզիկական անձանց թվում են Ադրբեջանի քաղաքացիներ 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   21:08 Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը» 05/01/2024   20:59 ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է․ Կոմբինատի տնօրենը շնորհավորական ուղերձ է հղել օրվա կապակցությամբ 05/01/2024   20:53 Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան 05/01/2024   20:52 Տեսակցել ենք սադրանքի հետևանքով կալանավորված տավուշցիներին․ Մանուկյան 05/01/2024   20:43 Վրաստանին ցանկանում են զրկել ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով 05/01/2024   20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան 05/01/2024   20:15 Կարեն Անդրեասյանը ԲԴԽ-ն ու դեպարտամենտը դարձրել է դեղին մամուլ․ Բաբայան 05/01/2024   20:13 Ուկրաինայում ռազմական գործողությունները հասել են վճռորոշ կետի․ Bloomberg 05/01/2024   20:00 ԽՍՀՄ-ի օրոք Կիրանցի կամուրջը եղել է հայկական, հիմա տալիս են Ադրբեջանին. կառավարությունը միայն 60 տոկոս երաշխիք է տվել, որ ոչ մի տուն չի անցնի Ադրբեջանին. Կիրանցի համայնքապետ (տեսանյութ) 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   19:49 Վրացական հատուկջոկատայինները շարունակում են ձերբակալել Թբիլիսիում հանրահավաքի մասնակիցներին 05/01/2024   19:41 Ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Վարդենիսի օկուպացրած տարածքներից դուրս չգան, իսկ մենք պետք է դուրս գանք Տավուշից. Թագուհի Թովմասյան (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   19:11 Փարիզում մայիսմեկյան ակցիայի ժամանակ ոստիկանների վրա աղյուսներ են նետել եւ հրկիզել ֆուրգոնը 05/01/2024   18:55 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   18:49 ՊՆ-ն պնդում է, որ երկու դիրք չի հանձնվել 05/01/2024   18:44 Չեմ ասում՝ հեղաշրջումներ լինեն, ուզում եմ՝ ով էլ լինի երկրի ղեկավարի պաշտոնում, հայամետ լինի ու հայրենասեր. արցախցի սարկավագ 05/01/2024   18:40 ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում 05/01/2024   18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները 05/01/2024   18:16 Ահաբեկիչ են սրանք, այ ցավդ տանեմ. Գառնիկ Դանիելյան 05/01/2024   18:08 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը նստացույց է սկսում՝ կառավարության շենքի մոտ 05/01/2024   18:05 Նահատակված հերոսների մայրերը Կիրանցում են․նրանց որդիները կյանքի գնով են վճարել, որ ոչ թե ծնկաչոք ու սողալով քայլենք, այլ, որ հայացքները պարզ լինի, հայրենիքը՝ հաղթանակած․ Սրբազան
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 04/30/2024   12:48 Հրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   14:01 Հայհոյախոսություն է եղել, ապա՝ քաշքշուկ, իրավական գործընթաց կլինի. Քրիստինե Վարդանյանը՝ Civic-ի լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպի մասին 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ

Կիպրոսը հարազատ երկիր է ցանկացած հայի համար. Սերժ Սարգսյանն ելույթ է ունեցել Կիպրոսի համալսարանում 03/16/2016   20:53  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կիպրոսի համալսարան` հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը համալսարանականների առջև հանդես է եկել ելույթով և պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Մինչ այդ, ՀՀ Նախագահին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսը և Կիպրոսի ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարտկես Մահդեսյանը:


Շնորհակալություն հայտնելով Կիպրոսի համալսարանի գեղեցիկ շենքում իրեն հյուրընկալելու համար՝ ՀՀ Նախագահն իր ելույթում, մասնավորապես, ասել է.

«Երիտասարդների հետ շփումն ինձ համար միշտ էլ հաճելի է և օգտակար. ձեզանից ստանում եմ ոչ միայն դրական լիցքեր, այլև թարմ մտքեր ու գաղափարներ: Սակայն, Հայաստանի բարեկամ երկրի երիտասարդության հետ հանդիպումներն առավել եմ կարևորում, քանի որ վաղը հենց դուք եք շարունակելու բազմադարյա ավանդույթներով ամրացած հայ-կիպրական եղբայրությունը:

Կիպրոսը հարազատ երկիր է ցանկացած հայի համար, իսկ կիպրացի ժողովուրդը յուրահատուկ տեղ է զբաղեցնում ցանկացած հայի սրտում: Մեր ժողովուրդները փոխկապակցված են պատմամշակութային կապերով, ընդհանուր արժեհամակարգով, և առավել քան համոզված եմ՝ նաև ընդհանուր ապագայով: Մենք եղել և մնում ենք տարածաշրջանի այն ժողովուրդները, որ ոչ թե ռազմատենչ ոգով, այլ խաղաղասիրությամբ և աշխատասիրությամբ ենք վաստակում աշխարհի վերաբերմունքը` սերն ու հարգանքը:

Մեր ժողովուրդների պատմական բարեկամության լավագույն արգասիքը Հայաստանի և Կիպրոսի միջև առկա լիակատար փոխըմբռնումն ու փոխաջակցությունն են: Պատահական չէ, որ տարեցտարի ընդլայնեցինք մեր հարաբերությունները՝ քաղաքական, ռազմական, մշակութային, կրթական ոլորտներում: Իսկ միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ մոտեցումների համադրումն ու սերտ փոխգործակցություը Հայաստան-ԵՄ շրջանակներում էապես հարստացնում են երկկողմ հարաբերությունների մեր օրակարգը։

Հարգելի՛ ներկաներ,

Արդեն շուրջ քառորդ դար մենք կառուցում ենք մեր անկախ պետությունը: Պատմության համար գուցե ակնթարթ, բայց պատմություն կերտող երկրի համար երկար ու ձիգ 25 տարի, լի բազմաթիվ մարտահրավերներով` աղետաբեր երկրաշարժ, պատերազմ Արցախում, տնտեսական շրջափակում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, զրոյից ստեղծվող պետական ինստիտուտներ, տնտեսության ադապտացում բաց շուկայական հարաբերություններին: Եվ այս ամենը՝ միաժամանակ: Մտավախություն կար, որ կարող ենք ձախողել: Սակայն մի բան պարզ էր՝ անկախությունը կայացնելու մեր նպատակն ու կամքն անկոտրում էին:

Այսօր Հայաստանը կայացած պետություն է, իսկ վերջին տարիներին անճանաչելիորեն փոխվել է քաղաքացիական հասարակության դերի ավելացման, խոսքի ազատության, պետական կառույցների, այդ թվում նաև բանակի գործունեության թափանցիկության, հանդուրժողականության միջավայրի ամրապնդման և այլ հարցերում:

2015թ. դեկտեմբերին հանրաքվեի միջոցով լրջորեն փոփոխեցինք Սահմանադրությունը, որով Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի: Վստահ եմ, որ այն էապես կամրապնդի ժողովրդավարությունը մեր երկրում:

Այժմ մենք աշխատում ենք այս ձեռքբերումներն ամրապնդել նաև տնտեսական լուրջ հաջողություններով։ 21-րդ դարը տնտեսական դիվանագիտության ժամանակաշրջան է, և մենք հաստատակամ շարունակում ենք Հայաստանում իրականացել բարեփոխումներ՝ ուղղված մեր երկրի տնտեսական գրավչության բարձրացմանը։ Նշեմ, որ մենք դա անում ենք նաև մեր ԵՄ գործընկերների աջակցությամբ, քանզի Հայաստանի համար նշաձող են հենց արևմտյան առաջատար տնտեսությունները։

Ուրախ ենք, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաև վերջին շրջանում միջազգային և տարածաշրջանային մի շարք զարգացումների արդյունքում, ինչպիսին էր Իրանի 77 միլիոնանոց տնտեսական շուկայի վերաբացումը, նոր, լայն դաշտ է բացվում մեր տնտեսական դիվանագիտության համար: Այսօր Հայաստանի միջոցով կարելի է անմաքս դուրս գալ 170-միլիոնանոց ԵԱՏՄ շուկա: Արտոնյալ մուտքի հնարավորություն ունենք նաև Եվրոպական միություն, ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Ճապոնիա, Նորվեգիա։ 2015թ. Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA)։ Մենք այն ընդունեցինք որպես վստահության դրսևորում մեր երկրի նկատմամբ։

Հարգելի ներկաներ,

Այսօր մարդկությունը կանգնած է գլոբալ մարտահրավերների առջև, որոնց դիմակայումը պահանջում է հավաքական ջանքեր՝ լինի դա միջազգային ահաբեկչություն, կիբերանվտանգություն, կլիմայի փոփոխություն, միգրացիա, թե համաճարակ: Գլոբալիզացված աշխարհում որևէ տարածաշրջանի անկայունությունը կարող է համաշխարհային մասշտաբի հետևանքներ ունենալ: Հետևաբար, յուրաքանչյուրս անհատական պատասխանատվություն ունի սեփական տարածաշրջանի խաղաղության համար: Հենց այս պատասխանատվության գիտակցումն է ընկած Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում:

Լինելով փոքր պետություն, մենք զարգացրել ենք աշխարհի հետ հարաբերվելու մեր առանձնահատուկ մոդելը։

Ռազմավարական դաշնակցային հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ՝ Հայաստանը փոխշահավետ գործընկերություն է զարգացնում արևմտյան, ասիա-խաղաղօվկիանոսյան, լատինաամերիկյան տասնյակ պետությունների հետ՝ Կիպրոս, Հունաստան, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Սինգապուր, Ինդոնեզիա, Արգենտինա, Ուրուգվայ, Չիլի, Բրազիլիա: Այս ցանկը կարելի է շատ երկար թվարկել:

Անշուշտ, չեմ կարող շրջանցել նաև Մերձավոր Արևելյան տարածաշրջանի երկրների հետ մեր ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնց զարգացման համար երևէ խոչընդոտ չի հանդիսացել կրոնական, ազգային կամ որևէ այլ գործոն։ Դրա վառ վկայությունը տարիներ ի վեր մեր եղբայրական արաբական երկրներում ծաղկող և այդ երկրների զարգացմանն իրենց ավանդը բերող հայ համայնքներն էին։ Ցավոք, այս պահին դժվար է ներկայով խոսել այս տարածաշրջանում համերաշխության մասին։

Հայերիս համար այնտեղ տիրող իրավիճակը կրկնակի ցավալի է, քանի որ մեկ անգամ արդեն իսկ ցեղասպանություն վերապրած և Սիրիայում ու Արևելքում ապաստան գտած հայ գաղթականների սերունդները հարյուր տարի անց կրկին ստիպված են թողնել իրենց տներն ու տարիների վաստակը և 21-րդ դարում փախուստի դիմել՝ հանուն իրենց գոյության պահպանման:

Նույն տրամաբանությամբ` լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ, իսկ այս տարի նաև նախագահող, մենք շարունակում ենք արդյունավետ ծրագրեր իրականացնել Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հետ: Միջազգային խաղաղապահ առաքելությունների միջոցով մեր նպաստն ենք բերելում միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը:

Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը ՝ Հայաստանը շարունակում է հետևողականորեն ընդլայնել երկարաժամկետ գործընկերության օրակարգը Եվրոպական միության հետ: Այդ գործընկերությունը Հայաստանում բարեփոխումների խորացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տնտեսական փոխգործակցության խթանման կարևորագույն երաշխիքն է: 2015թ. դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տրվեց Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների մեկնարկը, որն ակնկալում ենք ավարտել հնարավորինս կարճ ժամկետներում։

Շատ կարևոր է, որ այս մոտեցումը, որը, գուցե, ի սկզբանե թյուրըմբռնումների տեղիք տվեց, ներկայումս ընկալելի է դարձել մեր գործընկերների համար, ավելին՝ արժանանում է նրանց գնահատանքին։ Արդյունքում, Հայաստանը հանդես է գալիս որպես կայուն պետություն և կանխատեսելի գործընկեր՝ առանց խնդիրներ ստեղծելու իր և այլ պետությունների համար:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Կարծում եմ, տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն հարցերից է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, որի լուծման բանակցային եղանակը, մեր խորին համոզմամբ, չունի այլընտրանք 21-րդ դարում: Այս հարցում բարձր ենք գնահատում Կիպրոսի իշխանությունների հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ Որքան էլ որ մենք սատարում ենք վերջերս նոր թափ ստացող և աշխարհի տարբեր վայրերում խաղաղ կերպով իրացվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքին, Հայաստանի իշխանությունները և հայկական պետությունը մշտապես աջակցելու են Կիպրոսի Հանրապետությանը՝ Կիպրական հիմնախնդրում: Սա ոչ միայն համերաշխության դրսևորում է եղբայրական Կիպրոսի հետ. մեր խորին համոզմունքն է, որ յուրաքանչյուր հակամարտություն պետք է յուրովի լուծում ստանա, քանի որ տարբեր են դրանցից յուրաքանչյուրի ակունքներն ու տրամաբանությունը:

Հավատացած ենք, որ Կիպրոսի հիմնահարցի խաղաղ կարգավորումը շատ իրատեսական է, եթե անմիջական ներգրավվածություն ունեցող այլ ուժեր չխոչընդոտեն խնդրի կառուցողական լուծմանն ուղղված քայլերին։ Մենք հարատև խաղաղություն ու արդար լուծում ենք փափագում մեր ժողովրդների առջև ծառացած կիպրոսյան և ղարաբաղյան հիմնախնդիրների համար:

Սիրելի բարեկամներ,

2015թ. շատ խորհրդանշական էր հայ ժողովրդի համար: Հայաստանը, համայն հայությունը, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը ոգեկոչեց 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Սակայն անցկացված միջոցառումների նպատակը ոչ միայն մեր ժողովրդի համար արդարության վերականգնումն էր, այդ տարելիցին ընդառաջ մենք նպատակ էինք դրել նոր շունչ հաղորդել ցեղասպանությունների կրկնության դեմ ուղղված պայքարին, ամրապնդել դրա կանխարգելման հիմքերը։ Եվ այժմ վստահորեն կարող ենք ասել, որ դա մեզ հաջողվեց։

Երախտապարտ ենք, որ այս հարցում նույնպես Կիպրոսն իրեն դրսևորեց որպես իսկական բարեկամ։ Կարևոր չէ, թե քանի տարի կանցնի, հայ ժողովուրդը չի մոռանա, որ դեռևս 1965 թվականին, երբ Հայաստանն չուներ անկախ պետականություն, երբ մեր ձայնը լսելի չէր, հենց Կիպրոսը ՄԱԿ-ի ԳԱ բարձր ատյանից խոսեց Հայոց ցեղասպանության մասին, 1975թ. Եվրոպայում առաջինը, իսկ աշխարհում՝ երկրորդը ճանաչեց ու դատապարտեց այդ ոճիրը, Հայաստանի հետ համահեղինակեց դեկտեմբերի 9-ը ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակող ՄԱԿ-ի համապատասխան բանաձևը, ինչպես նաև 2015թ. Ներկայացուցիչների պալատի միաձայն որոշմամբ քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը։ Միաձայն, քանի որ բազմակարծությունն այս դեպքում նահանջ է ճշմարտությունից, իսկ խոսքի ազատությունը՝ սահմանափակվող, երբ հարցը վերաբերում է ամենաբարձր արժեքին՝ կյանքի իրավունքին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին Կիպրոսի բարձր ղեկավարությունը՝ ի դեմս Նախագահ Անաստասիադիսի և խորհրդարանի նախագահ պարոն Օմիրուի, Երևանում էին, մեր կողքին՝ որպես իսկական բարեկամ:

Մեր ժամանակներում, առավել ևս այս լսարանում, կարծում եմ, ավելորդ է խոսել կրթության և գիտելիքի կարևորության մասին, որը ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհի շարժիչ ուժն է: Սա առավել քան ճշմարիտ է Հայաստանի դեպքում, երբ երկրի զարգացման տեսլականը խարսխվում է մարդկային կապիտալի վրա՝ որակյալ և ժամանակակից կրթություն ստացած հայ երիտասարդի: Սա ճիշտ այն է, ինչը մենք հակադրում ենք հանածո վառելանյութի պաշարներով հպարտացող մեր որոշ հարևաններին:

Այսօր մենք՝ հայերս, աշխարհին ներկայանում ենք մեր ճեմարաններով, միջնադարում գործած համալսարաններով, հին ձեռագրերի թանգարաններով, բայցև նորագույն կրթական կենտրոններով, միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոցներով, համալսարաններով ու, հատկապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր սերնդին ուղղված նորարարական ծրագրերով:

Հայաստանը, 2005 թվականին անդամակցելով Բոլոնիայի գործընթացին, իր համար համագործակցային նոր հնարավորությունների հարթակ ձևավորեց Եվրոպական տարածքի հետ և ստացավ միջազգային փորձառությունը լավագույնս կիրառելու նոր մեխանիզմներ: Այս առումով, ես ուրախ եմ, որ Հայաստանում գործում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի մաս կազմող Դիլիջանի միջազգային դպրոցը։ Այն իր հարկի տակ է միավորում աշխարհի մոտ 60 երկրից ժամանած 100 ուսանողի:

Հայաստանում անում ենք հնարավորը՝ ապահովելու գալիք սերունդների առավել անվտանգ և բովանդակալից ապագան` հավատարիմ մնալով կրթության միջոցով կայուն զարգացման և խաղաղ գոյակցության գաղափարին: Պետությունը և մասնավոր հատվածը սերտ փոխգործակցությամբ համակողմանիորեն խթանում են կրթությունը արժևորող երիտասարդների մղումները: Իմ կողմից հիմնադրված «Լույս» հիմնադրամի միջոցով ֆինանսական օժանդակություն ենք տրամադրում աշխարհի տասը լավագույն համալսարաններ ընդունված ուսանողներին՝ թե Հայաստանից և թե հայկական սփյուռքից: Երբ սկսում էինք այդ ծրագիրը, աշխարհի 20 լավագույն բուհերում սովորում էին Հայաստանի ընդամենն ութ քաղաղացի: Անցած 8 տարվա ընթացքում մենք ունեցանք աշխարհի 10 լավագույն բուհերն ավարտած ավելի քան երկուհարյուր ուսանող, այս պահին այդ բուհերում սովորում են ավելի քան 100 ուսանող:

Մի քանի օրից ես այցելելու եմ Միացյալ Նահանգներ և ի թիվս այլ միջոցառումների մի մեծ հանդիպում ենք անցկացնելու «Լույս» այդ ուսանողների և ամերիկահայ գիտնականների հետ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում` հնարավորություն ընձեռելով իրենց շփվել միմիանց հետ, ստեղծել մասնագիտական և ակադեմիական կապեր և գործընկերություն:

Տարբեր մրցանակաբաշխությունների և պարգևների միջոցով խրախուսում ենք Հայաստանի տնտեսության մեջ գիտելիքահենք ճյուղերի զարգացումը, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, որտեղ երիտասարդների համար սահմանված մրցանակներին զուգահեռ ունենք նաև հատուկ մրցանակ այն անձանց համար, ովքեր ներդրում ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մեջ համաշխարհային մակարդակով: Այսօր հենց այս ոլորտն է մեր տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը: Հենց այս ոլորտում է նկատվում օտարերկրյա ներդրումների զգալի ներհոսք:

Թվարկածներս միայն այն հարթակներն են, որտեղ կարող է արդյունավետ փոխգործակցություն ծավալվել հայ և կիպրացի պատանիների և երիտասարդների միջև։ Կարծում եմ՝ տեղյակ եք, որ Հունաստանի հետ տարիներ շարունակ Հայաստանն ունի ռազմական և քաղաքացիական կրթության ոլորտում արդյունավետ համագործակցություն։ Տվյալ բնագավառներում Կիպրոսի հետ ևս կարող ենք ծավալել նմանօրինակ փոխշահավետ գործակցություն։

Օգտվելով առիթից ցանկանում եմ ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնել Կիպրոսի Նախագահ, իմ լավ բարեկամ Նիկոս Անաստասիադիսին հրավերի համար: Շնորհակալ եմ նաև ձեզ այս կրթօջախում ինձ հյուրընկալելու համար»:

 


Հարակից հրապարակումներ`

21:29 09/07/2015  |  ԼՐԱՀՈՍՀայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցման ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար. Սերժ Սարգսյան
14:21 14/10/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի դեսպանը
13:50 06/09/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Արմենիա էքսպո 2014» ցուցահանդեսային ֆորում
14:07 26/07/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ Նախագահը՝ հակառակորդին. «Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»
12:53 04/07/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի նստավայր
19:19 20/06/2014  |  ԼՐԱՀՈՍՆախագահը մասնակցել է դրամատուրգ Վրեժ Իսրայելյանի «Վաղ, թե ուշ» գրքի շնորհանդեսին
08:58 09/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ Սերժ Սարգսյան. Շուշիի ազատագրմամբ բնաջնջումից փրկվեց հայության հեռանկարը
21:05 04/09/2013  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահը հրավիրել է խորհրդակցություն
18:22 28/08/2013  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել` հայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի մահվան կապակցությամբ
16:45 17/07/2013  |  ԼՐԱՀՈՍՀՀ Նախագահի հրամանագրով Ա.Դանիելյանը նշանակվեց դատարանի նախագահ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]