Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը 04/27/2024   21:36 Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ բրազիլական լրատվամիջոցները ևս իրենց լսարանին կներկայացնեն Հայաստանում առկա իրավիճակը, արցախահայության իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման խնդիրները 04/27/2024   21:31 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   21:14 Աշխարհին պետք է, որ Ադրբեջանը հարձակվի մեզ վրա, իրենք, զենք էլ ուղարկեն՝ իբրեւ թե մեզ օգնելու, որ մեր երկիրն էլ Ուկրաինա ու Սիրիա դարձնեն. Արմինե Գրիգորյան 04/27/2024   21:01 Ադրբեջանում ամենօրյա ռեժիմով կերտում են «Արևմտյան Ադրբեջանի, ցեղասպանված ու տեղահանված ադրբեջանցիների» պատմական միֆը ու դրանով սնում իրենց հասարակության բոլոր շերտերը. թյուրքագետ 04/27/2024   20:47 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին 04/27/2024   20:43 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 04/27/2024   20:38 «Դավաճանը հող է հանձնում» գրությամբ պաստառ՝ համերգի ժամանակ.երիտասարդների ակցիան 04/27/2024   20:31 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   20:22 Ակցիա Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական թատրոնում՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   20:18 Իջևանում դիմակավորված ուժայինների կողմից ԶԼՄ ներկայացուցիչներին բռնության ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից 04/27/2024   19:42 Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին

Սպանության զոհ դարձած Արտյոմ Ադանալյանի մոր՝ քրեական գործով տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի հարցերին ՀՀ դատախազությունը տվել է սպառիչ պարզաբանումներ 03/13/2018   19:35  |  ԼՐԱՀՈՍ

Մարտի 12-ին ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիայի ժամանակ սպանության զոհ դարձած Արտյոմ Ադանալյանի մոր՝ քրեական գործով տուժողի իրավահաջորդ Ռուզաննա Ադանալյանի կողմից` գործով ընթացող դատաքննության, ՀՀ դատախազության հասցեին հնչեցրած մեղադրանքների, հայտարարությունների կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը:

ՀՀ դատախազության կողմից նշված հանցագործության իրական հանգամանքները «պարտակելու», «պատվեր» ընդունելու և իրականացնելու վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի բոլոր պնդումները ոչ միայն մերկապարանոց են և որևէ փաստական հիմք չունեն, այլև անտրամաբանական են:

Իր կողմից բարձրաձայնվող խնդիրների վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանը մի շարք դիմումներ է հասցեագրել ՀՀ դատախազություն, որոնց հետ կապված նրան տրվել են սպառիչ պարզաբանումներ: ՀՀ Դատախազությունն այդ դիմումների կապակցությամբ կատարել է ուսումնասիրություններ, այդ թվում՝ քրեական գործն ուսումնասիրվել է գլխավոր դատախազությունում:

Պարզվել է, որ Արտյոմ Ադանալյանի սպանությանը Հովհաննես Թոփչյանի առնչության մասին վարկածն առաջ է քաշվել բացառապես Ռուզաննա Ադանալյանի կողմից և գործով ձեռք բերված ապացույցներով չի հաստատվել։ Քրեական գործով հարցաքննված և դեպքի մանրամասները ներկայացրած որևէ վկա Հովհաննես Թոփչյանի դեպքի վայրում գտնվելու և կատարված հանցագործությանը նրա հնարավոր մասնակցության մասին ոչ միայն չի հայտնել, այլև հետագա հարցաքննությունների ժամանակ հերքել են այդ մասին տուժողի իրավահաջորդի հայտնած կասկածները։ Այս մասին որևէ տվյալ չի հայտնել նաև տուժողի հայրը՝ գործով վկա Ավետիք Ադանալյանը, ով գտնվել է դեպքի վայրում և ականատես եղել որդու սպանության հետ կապված իրադարձություններին։ Այսուհանդերձ, միջոցառումներ են իրականացվել նաև Հ. Թոփչյանին հարցաքննելու ուղղությամբ, սակայն պարզվել է, որ վերջինս բացակայում է Հայաստանի Հանրապետությունից։ Հ. Թոփչյանին հայտնաբերելու համար օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու վերաբերյալ հետաքննության մարմնին տրվել են բազմաթիվ հանձնարարություններ, որոնք արդյունք չեն տվել:

Ինչ վերաբերում է Ռ. Ադանալյանի նշած այն հանգամանքին, որ դատամանրաթելային փորձաքննությամբ հաստատվել է, որ Արտյոմ Ադանալյանի և Հովհաննես Թոփչյանի հագուստների մանրաթելերը համընկել են, ապա նշված փորձաքննության եզրակացությունը հաստատել է նշված անձանց հագուստների մանրաթելերի բացառապես ընդհանուր սեռային պատկանելությունը, ինչը չի կարող բավարար լինել դրանց նույնացման համար:

Հիմնավոր չէ նաև Ռ. Ադանալյանի կատեգորիկ հայտարարությունն այն մասին, որ Արտյոմ Ադանալյանի մարմնական վնասվածքները հասցվել են տարբեր գործիքներով, որով ևս տուժողի իրավահաջորդը փորձել է հիմնավորել սպանությունը խմբով կատարված լինելու հանգամանքը: Դատաբժշկական փորձաքննությունների (այդ թվում՝ փորձաքննության այլ տեսակների հետ համալիր) եզրակացությունների համաձայն՝ Արտյոմ Ադանալյանի մարմնական վնասվածքները տեղակայություններվ ու առաջացման մեխանիզմերով համապատասխանում են միմյանց, պատճառվել են երկկողմանի կամ միակողմանի սուր սայր ունեցող՝ բութ կողմի մինչև 2 մմ հաստությամբ շեղբի կամ շեղբերի ներգործությունից: Այս կապակցությամբ քանիցս պարզաբանվել է, որ ինչպես բազմաթիվ դեպքերում, այս դեպքում ևս փորձագիտական հայտնի մեթոդիկաների շրջանակներում հարվածները տարբեր գործիքներով հասցնելու հնարավոր վարկածը ընդամենը չի բացառվել: Ավելին, դատահետքաբանական և դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները տված փորձագետները դատարանում հարցաքննվելիս հայտնել են նաև, որ մարմնական վնասվածքների չափերի տարբերությունները կախված են ոչ միայն հարվածող գործիքի չափերից, այլև մի շարք այլ հանգամանքներից, այդ թվում՝ տուժողի շարժումներից, և ինքնին չեն կարող հաստատել տարբեր գործիքներով դրանք հասցված լինելը: Պնդել են նաև, որ փորձաքննության եզրակացությամբ ընդամենը չի բացառվել վնասվածքները ինչպես մեկ, այնպես էլ չափային և այլ հատկանիշներով նույնական երկու գործիքներով պատճառելը:

Ընդ որում՝ Արտյոմ Ադանալյանի սպանության հանգամանքների վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի առաջ քաշած վարկածները շարունակաբար փոփոխվել են: Պնդելով, որ սպանությունը չի կատարվել ամբաստանյալի և տուժողի կողմից միմյանց դիմելու ձևի պատճառով, Ռ. Ադանալյանը մի դեպքում նշել է, որ սպանությունը կատարվել է կապված դեպքի վայրում՝ իրենց տանը, թմրանյութերի իրացման հետ, այնուհետև այն կապել նախորդ օրերին Ավետիք Ադանալյանի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանությունների հետ, որպես նրանից վրեժ լուծելու միջոց: Ավելի ուշ՝ Ռ. Ադանալյանը ցուցմունքներով նշել է, որ սպանությունը կազմակերպել է Շիրակի մարզպետարանի աշխատակից Լուսինե Գինոսյանը՝ իր հետ ունեցած ֆինանսական խնդիրների պատճառով:

Դեպքի վայրի զննությամբ քննիչի կողմից թմրամիջոցներ կամ դրանք օգտագործելու համար անհրաժեշտ առարկաներ չեն հայտնաբերվել: Ավելի ուշ դեպքից շուրջ 5 ամիս անց Ռուզաննա Ադանալյանը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել կաթուցիչների բաղկացուցիչ մասեր և ծխախոտի գլանակ՝ նշելով, որ դրանք հայտնաբերվել են իրենց բնակարանում: Նշանակված փորձաքննությամբ կաթուցիչի բաղկացուցիչ մասերի վրա հայտնաբերվել է թմրաակտիվ բաղադրատարր հանդիսացող տետրահիդրոկանաբինոլ: Արդյունքում, քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում կատարվել են բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կրկին զննություն է կատարվել դեպքի վայրում և դրան հարակից տարածքներում, համապատասխան փորձաքննության միջոցով ստուգվել է դեպքին առնչություն ունեցող անձանց օրգանիզմում թմրանյութի առկայությունը, որը ստացված եզրակացությամբ չի հաստատվել: Այս քրեական գործի վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։

Ռուզաննա Ադանալյանի կողմից ներկայացված այն պնդումը, թե սպանությունը պատվիրել է Լուսինե Գինոսյանը՝ ոստիկանության ծառայողների միջոցով, ևս քննարկվել է, և դրա հետ կապված ևս որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել:

Ուսումնասիրության առարկա են դարձել նաև Ռուզաննա Ադանալյանի պնդումները՝ շտապօգնության բրիգադի կողմից դեպքի վայր ուշ ժամանելու, պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու և Արտյոմ Ադանալյանին «թույն» ներարկելու վերաբերյալ: Այս առումով պարզվել է, որ տուժող Արտյոմ Ադանալյանին ներարկվել է «Ատրոպին» դեղամիջոցը, որը որպես հակախոլիներգիկ դեղ, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանի, ներառված է Շտապ բժշկական օգնության մեքենաների դեղարկղերի մեջ ներառվող դեղերի ցանկում, իսկ Հիոսցիամինի սուլֆատը, որը ներառված է թունավոր նյութերի ցանկում և որի հետքերը հայտնաբերվել են «Ատրոպինի» սրվակում, հանդիսանում է «Ատրոպին» դեղամիջոցի քիմիական բաղադրիչը:

Արտյոմ Ադանալյանի սպանությանը վերջինիս հոր՝ Ավետիք Ադանալյանի մասնակցության, Հովհաննես Թոփչյանի մասնակցության, բուժքրոջ կողմից բժշկի դրդմամբ Արտյոմ Ադանալյանին թույն ներարկելու դեպքերի վերաբերյալ Ռուզաննա Ադանալյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նախապատրաստվել են առանձին նոյթեր, որոնց հիման վրա որոշումներ են կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Հարկ եմ համարում ընդգծել, որ դեռևս 2017թ. նոյեմբերի 16-ին տիկին Ադանալյանին և նրա փաստաբանին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ Գևորգ Բաղդասարյանը, լսել է նրանց կողմից ներկայացվող՝ դատաքննության վերաբերյալ ունեցած դժգոհության պատճառներն ու բերվող հիմնավորումները, տվել անհրաժեշտ պարզաբանումներ: Ադանալյանին հավաստիացվել է, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները նրա կողմից բարձրացված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Կազմակերպված ընդունելության վերաբերյալ տեղեկանքը, որում ներառվել են Ռ. Ադանալյանի փաստարկները, ուղարկվել է նաև գործով մեղադրողին՝ մեղադրանքի պաշտպանության շրջանակներում դրանք քննարկելու և ստուգելու համար: Դրանից հետո դատարանում հարցաքննված դատաբժիշկ փորձագետը ցուցմունքով հաստատել է մարմնական վնասվածքների քանակի, տեղակայումների, մեկ հարվածի հետևանքով կոնկրետ ներքին օրգանները վնասելու հնարավորության մասին իր հետևությունները: Դատական նիստի կարգը խախտելու համար Ռ. Ադանալյանի նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա՝ վերջինս հեռացվել է դատական նիստերի դահլիճից:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ Ռուզաննա Ադանալյանն առաջիկա հինգշաբթի օրը՝ մարտի 15-ին, հրավիրվել է ընդունելության ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի մոտ, ինչի շուրջ կոնկրետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս նախքան մարտի 12-ին ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի առջև բողոքի ակցիայի անցկացումը:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազությունից:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:39 06/02/2018  |  ԼՐԱՀՈՍԱմփոփվել են 2017թ. ՀՀ զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի և ՀՀ զինվորական դատախազության գործունեության արդյունքները
20:54 09/11/2017  |  Քրեական խրոնիկոնԱռերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացվել է 52 հաղորդում. 40-ով քրեական գործեր հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել
17:16 04/08/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ դատախազությունում քննարկվել են կալանավորման և հակընդդեմ հարցման իրավունքի վերաբերյալ ՄԻԵԴ սահմանած պահանջները
18:24 25/07/2017  |  ԼՐԱՀՈՍՆերկայացվել են նորանշանակ դատախազները
17:11 11/04/2017  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը քրեական գործ է հարուցել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
16:40 30/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀստակեցվել են Գլխավոր դատախազի տեղակալների պաշտոնի նշանակման և ազատման հիմքերը
19:15 17/03/2017  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազությունը վերջապես հանրային կապերի բաժնի պետ ունի
20:18 16/12/2016  |  ԼՐԱՀՈՍԿոլեգիայի նիստ` դատախազությունում
18:08 23/02/2016  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ Գլխավոր դատախազության գործունեության առաջնահերթություններից
18:22 19/01/2016  |  Սահմանադրական բարեփոխումներՎեց քրեական գործ ուղարկվել է դատարան, ևս մեկը՝ վերադարձվել քննիչին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]