Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց

Ամփոփվել են 2017թ. ՀՀ զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի և ՀՀ զինվորական դատախազության գործունեության արդյունքները 02/06/2018   19:39  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփվել են 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում իրավախախտումների, հանցագործությունների ընդհանուր վիճակը, քննարկվել դրանց նպաստող պայմաններն ու պատճառները, զինված ուժերում հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության արդյունքները: Խորհրդակցությանը, որն անցկացրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների զինվորական դատախազները, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և ռազմական ոստիկանության պատասխանատուները:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր  դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը զեկուցել է արձանագրված հանցագործությունների դեպքերով կատարված քննությունների պատկերը, անդրադարձել հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությանը, մեղադրանքի պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին:

Մասնավորապես նշվել է, որ 2017թ. ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 1207 հանցագործության դեպք, որը փաստացի 11.1%-տոկոսով քիչ է 2016թ. դեպքերից: Դրանցից 768-ը կամ 63,6%-ը եղել են զինվորական ծառայության դեմ ուղղված, 439-ը կամ 36,4%-ը` այլ բնույթի հանցագործություններ:

Արձանագրված 1207 հանցագործության դեպքերից ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները եղել են 191-ը կամ 15.8%-ը, որոնցից 111-ը` ծանր, 80-ը` առանձնապես ծանր: Նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործությունները նվազել են 6 դեպքով կամ 5.1%-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 286-ով կամ 78.1%-ով:

Այս տվյալները, սակայն,  համադրելի չեն 2016թ. հետ, քանի որ նախորդ տարվա նվանատիպ դեպքերը մեծամասամբ պայմանավորված են եղել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում հակառակորդի կողմից կատարված հանցագործություններով:

Ինչևէ, 2017թ. արձանագրված 80 առանձնապես ծանր հանցագործության դեպքերից 21-ը եղել է հակառակորդի կողմից կատարված սպանություն, 3-ը` զինծառայողների կողմից կատարված սպանություն, 53-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձ, 1-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության փորձ, 1-ը՝ զենք-զինամթերքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:

Ըստ Վահե Հարությունյանի՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ շարունակում են առավել տարածված մնալ զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային հարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները:

ՀՀ զինվորական դատախազը հավելել է, որ նյութերի նախապատրաստման և քրեական գործերի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների պահանջով հնարավորինս վեր են հանվել նշված բնույթի հանցագործություններ ծնող պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները, ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ:

Զինված ուժերում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը  97.8 % է՝ 2016թ.-ի 98.2%-ի դիմաց: Շուրջ 38,1%-ով պակասել են կրկնահանցագործությունների դեպքերը: Այս իրողությունը բացատրվում է զորամասերի հրամանատարության, ՌՈ բաժինների և կայազորների զինդատախազությունների աշխատակիցների կողմից հանցագործություններ կատարած զինծառայողներին հսկողության տակ վերցված լինելու, նրանց հետ բացատրական աշխատանքներ տանելու հանգամանքներով:

Զգալիորեն ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման դեպքերը:  2017թ. արձանագրվել է նմանատիպ 116 դեպք, 59-ով կամ գրեթե 100%-ով ավելի 2016թ. արդյունքներից: 36 քրեական գործ 72 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճը պայմանավորված է կոռուպցիոն դրսևորումների դեմ ամրապնդվող հանրային անհանդուրժողականությամբ, նմանօրինակ դեպքերի բացահայտմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների իրականացմամբ։ Ընդգծվել է ԶՈւ-երում կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները  վերացնելու նպատակով տարբեր ստորաբաժանումներում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու խնդիրը: Անհրաժեշտ է համարվել ապահովել նյութական միջոցների սահմանված կարգերին համապատասխան հաշվառումը՝ զերծ մնալով ձևական փաստաթղթավորման արատավոր դրսևորումներից:

Կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ ՀՀ ԶՈւ-ում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ նյութերի նախապատրաստման և քրեական գործերի նախաքննության ընթացքում հիմնական դժվարությունները կապված են եղել տեղի ունեցած դեպքերի փաստական հանգամանքների խորքային և իրական պատճառների վերհանման, պարզաբանման և ապացույցների ձեռքբերման հետ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ չնայած ԶՈՒ-երում ծանր և առանձնապես ծանր հանցագործության, դեպքերի նվազմանը, որևէ ցուցանիշ չի կարող գոհացուցիչ համարվել, եթե բանակում շարունակվում են մարդկային կորուստներ, առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքեր, ինքնասպանություններ արձանագրվել: Դրանք նվազագույնի հասցնելը,ինչպես նաև այդ դեպքերի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովումը իրավապահ մարմինների աներկբա առաջնահերթությունն է: Այս ուղղությամբ առաջնային խնդիր է նաև  կանխարգելմանն ուղղված համալիր գործողությունների իրականացումը՝ օպերտաիվ աշխատանքի ակտիվացումը, զորամասերի հրամանատարներին, որպես հետաքննության մարմիններ, այդ գործընթացներում լիարժեք ներգրավվումը:    

ՀՀ գլխավոր դատախազը մտահոգիչ է համարել դատարաններում տևական ժամանակ գործերի քննությունը, որն անթույլատրելի է նախ որովհետև պատժի նպատակների իրագործումը դարձնում է վիճարկելի, բացի դրանից, կարող է հանրության մեջ ձևավորել հանիրավի անվստահություն մեղավորների՝ պատժի անխուսափելիության վերաբերյալ: Արթուր Դավթյանը հանձնարարել է գործադրել դատախազական ներգործության բոլոր միջոցները՝ դատաքննությունների հնարավորինս արագ ընթացնք ապահովելու ուղղությամբ:    

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Զինվորական դատախազությանը և քրեական հետապնդման մյուս մարմիններին՝  բանակում հանցավորության դեմ հետևողական պայքարի համար՝ շեշտելով, որ դա զինվածմ ուժերի նկատմամբ հանրային վստահության բարձրացման տեսանկյունից ունի ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ: Պաշտպանության նախարարըչափազանց կարևորել է զինված ուժերում ցանկացած հանցագործության, բայց հատկապես մահվան ելքերով դեպքերի հետաքննության ու նախաքննության որակի ապահովումը, այս ուղղությամբ դատախազական հսկողական լիազորությունների գործադրումը: 

 

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է քննարկված խնդիրների լուծմանն ուղղված այլ հանձնարարականներ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:54 09/11/2017  |  Քրեական խրոնիկոնԱռերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացվել է 52 հաղորդում. 40-ով քրեական գործեր հարուցելու հիմքեր ձեռք չեն բերվել
17:16 04/08/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ դատախազությունում քննարկվել են կալանավորման և հակընդդեմ հարցման իրավունքի վերաբերյալ ՄԻԵԴ սահմանած պահանջները
18:24 25/07/2017  |  ԼՐԱՀՈՍՆերկայացվել են նորանշանակ դատախազները
17:11 11/04/2017  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը քրեական գործ է հարուցել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ
16:40 30/03/2017  |  ԼՐԱՀՈՍՀստակեցվել են Գլխավոր դատախազի տեղակալների պաշտոնի նշանակման և ազատման հիմքերը
19:15 17/03/2017  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր դատախազությունը վերջապես հանրային կապերի բաժնի պետ ունի
20:18 16/12/2016  |  ԼՐԱՀՈՍԿոլեգիայի նիստ` դատախազությունում
18:08 23/02/2016  |  ԼՐԱՀՈՍԿոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ Գլխավոր դատախազության գործունեության առաջնահերթություններից
18:22 19/01/2016  |  Սահմանադրական բարեփոխումներՎեց քրեական գործ ուղարկվել է դատարան, ևս մեկը՝ վերադարձվել քննիչին
19:21 24/10/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀՀ դատախազության կադրային փոփոխությունները պայմանավորված չեն յուրայիններով կամ օտարներով

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]