ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լույս է տեսել Մուշեղ Բաբայանի երկրորդ գիրքը 02/17/2018 11:55 | ԼՐԱՀՈՍ
Լույս է տեսել արձակագիր Մուշեղ Բաբայանի երկրորդ գիրքը՝ «Հորիզոնին չհասած» պատմվածքների ժողովածուն:
Բաբայանական ոճին հատուկ՝ պատմվածքների առանցքում հայ մարդու կյանքն է, հասարակ գյուղացուց մինչև բարձր պաշտոնյա, հայրենիքը ցավով թողած հայի և հայրենիքում նրա կարոտից տանջվող մարդկանց պատմությունը, ծանր կյանքից չարացած մարդկանց փոխարաբերություններն էլ ներկայացված են հումորային ներբերանգներով:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում արձակագիրը նշեց, որ «Հորիզոնին չհասած» պատմվածքների ժողովածուն օրգանապես կապված է իր առաջին՝ «Ծխացող կարոտ» գրքի հետ: Այս պատմվածքներում ևս իր ընթերցողը կբացահայտի մարդկային բնավորության կարևոր հատկանիշները՝ հայրենասիրություն, նվիրվածություն, պատասխանատվություն, ընկերասիրություն, կարոտ, հողի կանչ, նաև բացասական գծեր՝ նենգություն, փողի մոլուցք, վրեժխնդրություն, դավաճանություն:
Հեղինակը նշում է՝ պատմվածքների հիմքում կարևորվում է «Աշխարհի բոլոր ճամփաներից ամենալավը՝ տուն տանող ճանապարհի» գաղափարը:
Գրքի գլխավոր պատմվածքը «Հորիզոնին չհասածն» է, որն էլ հետագայում հեղինակի կողմից ընտրվել է որպես գրքի անվանում: Սեփական ուժերով մասնագիտական և աշխատանքային լուրջ հաջողությունների հասած հեղինակավոր քննիչի մասին է պատմվածքը, ով հանիրավի մեղադրվելով կաշառակերության մեջ որոշում է հեռանալ կյանքից, սակայն մինչ այդ որդուն ուղղված նամակով փոխանցում է այն կարևոր ուղենիշերը, որոնք պետք է ամեն տեսակի հարստության փոխարեն ավելի կայուն և ապահով դարձնեն նրա կյանք:
Ինքնասպանությունից առաջ գրված նամակում քննիչը խորհուրդ է տալիս խաղաղվել. «Գիշերը, երբ մենակ մնաք, անպայման նայե՛ք ձեր մեջ, խո՛րը նայեք… հետ բերեք երեխային, մանուկին, պատանուն, ճամփորդին, անհաշտին: Խոսե՛ք հետը, կրկին ընկերացե՛ք, նրանից վերցրեք տարիների հետ ձեր կորցրածը, ժպտացե՛ք իրար: Հետո զանգահարեք ձեր ծնողներին, շնորհակալություն հայտնեք, որ կաք, խոստացե՛ք՝ ձեր զավակներին պատմել ձեր մեջի երեխայի, մանուկի, պատանու, ճամփորդի, անհաշտի մասին: Դրանից հետո խաղաղվեք…, սերն ատելությունից հզոր է, խաղաղվե՛ք»: Դե իսկ հայոց բանակի քաջարի մարտիկների հերոսությունները, ապրումները, հայրենասիրությունն ու կարոտն իր ողջ դրսևորումներով ամփոփվում է «Հաղթելուն դատապարտվածները» պատմվածքում:
«Հորիզոնին չհասած» գրքում ընդգրկվել է 6 պատմվածք՝ որոնք թեպետ կարևորվող, գնահատվող արժեհամակարգով նույնական են, բարու և չարի հավերժական պայքարը կոնկրետացված է հայ մարդու կենցաղում, սակայն սյուժետային կառուցվածքով խիստ տարբեր՝ զգայական պատմությունների կողքին կան կայծակնային արագությամբ զարգացող սյուժետային կտրուկ փոփոխություններով ընթերցողին շնչակտուր սպասման մեջ պահող պատմվածքներ:
Ի դեպ՝ փետրվարի 24-ին՝ ժամը 14-ին, Երևանի «Զեյթուն մշակութային կենտրոնում» տեղի կունենա գրքի շնորհանդեսը, իսկ գիրքն արդեն կարելի է գտնել գրախանութներում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ