Թեմաներ
Շաբաթ 05 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ 05/18/2024   11:42 Արարատ Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառության մեջ անօրինական պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցը 05/18/2024   11:30 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից 05/18/2024   11:24 Ես ով եմ, որ նախկին նախագահների հետ էս փուլում հանդիպեմ. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան 05/18/2024   11:15 Համախմբում կլինի, վարչապետի թեկնածուն պետք է անվերապահ ընդունվի հասարակության կողմից. Խոսրով Հարությունյան (տեսանյութ) 05/18/2024   11:13 Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը 05/18/2024   10:58 Կարեւոր է. Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի հետ. օրակարգում Փաշինյանի հրաժարականն է .ուղիղ 05/18/2024   10:54 Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ 05/18/2024   10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ 05/18/2024   10:39 Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Հանկը Բրաունս Սլոտի հետ 05/18/2024   10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած 05/18/2024   10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան 05/18/2024   10:29 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իրականացվող իր առաջնահերթությունների հարցում. Աբրահամյան 05/18/2024   08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/16/2024   21:41 Կիրանցիներին կաշառք են առաջարկել էին իրենց տան, այգիների, անշարժ գույքի և սրբավայրերի դիմաց․ Գառնիկ Դանիելյան 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/16/2024   23:37 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը

Բարոյականությունը փողկապ չի, որ ելույթ ունենալուց կապես, իսկ դրանից հետո արձակես, որ քեզ ավելի հարմարավետ զգաս. Մուշեղ Բաբայան 11/04/2017   12:19  |  ԼՐԱՀՈՍ

«Հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր տղամարդու աներկբա պարտքն էր ու հպարտությունը, իսկ ծառայությունից ազատվելը` ամոթալի երևույթ»: 

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր, արձակագիր Մուշեղ Բաբայանը գրում է հայրենի հողի, գյուղի, գյուղական պարզության ու անարատ հարաբերությունների, բնաշխարհի, զինվորի, ծնողի, զավակի ու հայի ներսում ծխացող կարոտի մասին:

30 պատմվածքից բաղկացած գրքում կարմիր թելով անցնում է կարոտը՝ ասում է արձակագիրն ու հավելում՝ գիրքը գրելու խթանիչ ուժ է հանդիսացել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը, երբ հայությունը մի հավաքական ամբողջություն դարձած սահմանին կանգնած հայ զինվորի կողքին էր և աղոթքն էր ուղղում առ Աստված` ամուր ու անկոտրում պահելու հայ զինվորի ոգին։

Արձակագրի առաջին գրքի, նրա ստեղծագործական ուղու ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը զրուցել է Մուշեղ Բաբայանի հետ:

Բաբայանը սկսել է ստեղծագործել դեռևս շատ տարիներ առաջ, սակայն կյանքի որոշակի փուլում ստեղծագործական ուղին ընդհատվել է, հարկավոր էր ուսում ստանալ, աշխատանքի անցնել, այս ճանապարհին էլ ստեղծագործական կյանքը հետին պլան է մղվել, բայց չի մոռացվել ասելիքը կուտակվել է՝ կարոտը միշտ ծխացել:

Այդպես էլ կոչվել է գիրքը` «Ծխացող կարոտ»։ «Իսկ ինչո՞ւ ծխացող, որովհետև ոչ թե կարոտն է մերը, այլ մենք կարոտինը։ Եվ հաճախ այդ կարոտն է մեզ կերտում, տանջում, ուղղորդում մեր կայացման ընթացքում։ Բարոյականությունը մեր մեջ սերմանում են մեր ծնողներն ու մեր հայրենի բնաշխարհը դեռ մանկության տարիներից։ Կյանքում կարող ենք շատ փոխվել, բայց մանկությունից կտրվելը վտանգավոր է։ Մենք միշտ կարոտում ենք մեր մանկությունը, նրա խինդն ու խորհուրդը։ Հնարավոր է, որ կյանքի որոշակի փուլերում մոռացության են տրվում ապրված պահերը, սակայն երեկոյան, երբ գլուխներս բարձին ենք դնում ինչ-որ բան ծխում է մեր մեջ, դա հենց կարոտն է»,- նշում է արձակագիրը:

Բաբայանը գրում է ոչ միայն արձակ, այլ նաև չափածո: Ասում է, որ երբեմն քննադատությունների է արժանացել՝ միայն մեծերը կարող են այդպես գրել, մի ուղի ընտրիր, դժվար կլինի հորդորել են նրան:

Հեղինակի անդրանիկ գրքի «Ծխացող կարոտի» շնորհանդեսը կայացել է օգոստոսի 29-ին, գրքի լույս աշխարհ գալուց ութ ամիս հետո։

Ուշ շնորհանդեսի մասին արձակագիրն ասում է՝ «շնորհանդես կազմակերպելու մտադրություն չի էլ եղել, որովհետև սա իմ առաջին գիրքն էր, նույնիսկ ընտանիքս, զավակներս իմ պատմվածքների ու գրքի մասին նախապես չգիտեին, ընդհանրապես տեղյակ չէին էլ, որ գրում եմ: Իմացել են, երբ գրքի օրինակները տպարանից վերցրել էի։ Տանն աղջիկներս գիրքը որպես հերթական նվեր ընդունեցին, էջերն էին թերթում, երբ իրենց համար անակնկալ տեսան հեղինակի անուն ազգանունը։ Չհավատացին, քանի դեռ ես մեկ անգամ էլ բերանացի չհայտարարեցի, որ դա իմ գիրքն է։ Ուրեմն ոչ ոք չգիտեր որ գրում եմ, ու՞մ համար շնորհանդես անեի, ես չգիտեի թե ինչպես կընդունվի գիրքը։ Եթե ես շնորհանդես անեի գրքի տպագրությունից անմիջապես հետո, ապա մասնակցելու էին ինձ ճանաչողները, իսկ ութ ամիս անց կազմակերպված շնորհանդեսին մասնակցեցին «Ծխացող կարոտ» գրքին ճանաչողները, ընթերցողները միայն»։ Շնորհադեսը կազմակերպվել է Նուբարաշենի այն գրադարանում, որտեղից պատանեկության և երիտասարդության տարիներին օգտվել է ինքը, իսկ այսօր՝ իր զավակները: Զավակները չորսն են, որոնցից ավագ որդին հիմա իր պարտքն է կատարում հայոց բանակում, ծնողներից մոտ չորս հարյուր կիլոմետր հեռավորության վրա, հայրենիքի սահմանին։

Իսկ ինչու տպագրվելու մասին որոշումը կայացրեց արդեն քառասուն տարեկանից հետո։ Մուշեղ Բաբայանը ժպտում է. «40-ից 45 տարեկանը տղամարդու համար երազանքների իրականացման տարիք է։ Համարենք, որ արձակի լեզվով մարդկանց հետ հաջողված հաղորդակցվելն էլ երազանքներիցս մեկն էր։ Ես հպարտ եմ, որ կյանքիս այդ ժամանակահատվածը համընկավ հայրենիքիս զարթոնքի, կայացման, անկախության, պայքարի ու մայր հողիս, երկրիս երազանքների իրականացման ժամանակաշրջանի հետ։ Երջանիկ եմ, որ այդ հպարտությունն ապրելիս այն կիսում եմ ընտանիքիս, մորս, կնոջս, զավակներիս, բարեկամներիս և ընկերներիս հետ։ Մարդիկ, ովքեր իմ չափ, ինձանից էլ շատ ոգևորված ու հպարտ են, որ մենք կանք, միասին կանք, այսպիսին կանք, մեր հայրենիքում կանք, մեր հայրենիքի համար կանք ու քանի դեռ մեր զավակները այդ «կանքով» ոգեշնչված նոր արարումների են ձգտում, ուրեմն, իրոք, 21-րդ դարը մերն է լինելու։ Իմ պատմվածքները երախտիքիս խոսքն է, որ հենց այսպիսին կանք»։

Մոտ ապագայում հեղինակն իր ընթերցողի սեղանին կդնի պատմվածքների նոր ժողովածու, այժմ հեղինակը վերջին պատմվածքի վրա է աշխատում, գաղափարը կպահպանվի՝ սերը հայրենիքի, գյուղի, ծնողի նկատմամբ, սակայն նոր գրքում կլինեն սուր սյուժետային պատմություններ:

Իրավաբան, կոչումով քննիչ Մուշեղ Բաբայանն արձակագրին գուցեև ուղղորդել է՝ նոր գրքում կլինեն նաև մասնագիտական հենքի վրա գրված պատմվածքներ, հանցագործություն, բացահայտում՝ այդ ամենն առաջիկայում:

Հեղինակի խոսքով՝ գիրքը շուտով խմբագրման կհանձնվի և մինչև տարեվերջ կամ նոր տարվա սկիզբ կհանձնվի ընթերցողի դատին: Իսկ թե ինչպես կանվանվի նոր գիրքը դեռևս հստակ որոշված չի, հեղինակը հակված է մտածելուն, եթե բովանդակությունը լավն է էական չէ թե ինչպես կկոչվի գիրքը՝ «Ծխացող կարոտ 2», թե մեկ այլ անվամբ, առաջին գրքի համար դա կարևոր է, իսկ հաջորդիվ հրատարակված գրքերում ընթերցողը հեղինակին է փնտրում, ոչ գրքի ապրանքային տեսքը կամ անվանումը:

Մեր այն հարցին, թե արձակագիրը հասցնում է ընտանիքի անդամների հետ շփվել նկատի ունենալով մասնագիտական ծանրաբեռնվածությունը և չկան արդյոք դժգոհություններ ընտանիքի անդամների կողմից, արձակագիրը նշում է՝ ընտանիքիս քիչ ժամանակ տրամադրելու կապակցությամբ դժգոհություններ կային այն ժամանակ, երբ չէի գրում։ Գիտե՞ք, քննիչներիս մոտ խոսք կա, որ մենք մեր երեխաների մեծանալը շատ լավ ենք զգում, քանի որ նրանց ուշ-ուշ ենք տեսնում։ Հիմա արդեն, երբ ստեղծագործում եմ, դժգոհությունները քչացել են, որովհետև տանն եմ գրում, իրենց կողքին։ Հետաքրքիր բան է, երբեք ոչ մի տող տանից դուրս, ընտանիքիցս հեռու չեմ գրել»։

Արձակ գրելը, ստեղծագործելն ավելի շատ հնարավորություն է տվել ընտանիքի անդամների հետ շփվելու համար: Գիրքը շփման ձև է նաև, ազատ ժամանակ լինելու դեպքում երեկոներն արձակագիրը իր ստեղծագործություններն է ընթերցում զավակների համար, կամ այլ հեղինակների գրքեր են կարդում միասին:

Մասնագիտությամբ իրավաբանը նշում է, որ աշխատանքը գրեթե ժամանակ չի թողնում ստեղծագործելու համար, օրվա առավել մեծ մասն անց է կացնում աշխատավայրում, սակայն երբ տուն է գնում՝ իրավական կոշտ ձևակերպումները փոխարինվում են զգայական նրբերանգներով ու գրչի օգնությամբ հանձնվում թղթին:

Մեր այն հարցին, թե իրավաբան Մուշեղ Բաբայանի և արձակագրի միջև ներքին կոնֆլիկտ չի լինում, արձակագիրը պատասխանեց՝ եթե նկատի ունեք այն, որ աշխատանքի բերումով անում եմ գործողություններ, որ իմ դրական հերոսները չեն անի, ապա` ոչ, իմ հերոսների մի մասը նաև իրավաբաններ են այդ ոսկե միջինը հաջողվել է գտնել։ Իրավաբան և արձակագիր Մուշեղ Բաբայանները նույն մարդն են, իրավաբանն ու արձակագիրը լրացնում և օգնում են իրար։ Աշխատանքի մեջ անում եմ այն ինչ կանեին իմ դրական հերոսները: Ցանկացած աշխատանքի մեջ հաջողության հասնելու համար բարոյականությունը կարևոր պայմաններից մեկն է: Բարոյականությունը փողկապ չի, որ ելույթ ունենալուց կապես, իսկ դրանից հետո արձակես, որ քեզ ավելի հարմարավետ զգաս։

-Պրն Բաբայան, Հատուկ քննչական ծառայության կարևորագույն խնդիրներից է կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարը։ Շատ հաճախ գրքում նկարագրվող իրավիճակը, խորհուրդը կամ կյանքում որևէ դեպքի, պաշտոնյայի կողմից կատարվող հանցագործության, դրա բացահայտման ու դատապարտման մասին տեղեկությունը ընթերցվում է ընդամենը որպես ինֆորմացիա, կարծես թե եղածի վերաբերյալ որոշ պաշտոնյաներ այդպես էլ հետևություններ անել այդքան էլ չեն սիրում, ինչ եք կարծում այս առումով:

-Փորձեմ որպես հենց արձակագիր-իրավաբան էլ պատասխանել։ Գյուղում փոքրիկ երեխային երբ ասում են, որ լավաշ թխելիս բոցկլտացող թոնրի շուրթից զգույշ լինի, չմոտենա, չդիպչի, թե չէ կայրվի, երեխան բառացի ասած զգուշացումները շատ հաճախ չի ընկալում, որքան ուզում ես զգուշացրու: Գործուն միջոց է, երբ մեկ անգամ ինքն է մատով դիպչում տաք թոնրաշուրթին: Թույլ այրոցն անգամ մեկընդմիշտ լուծում է երեխային տաք թոնրից հեռու պահելու խնդիրը:

Նույն կերպ էլ որոշ մերօրյա պաշտոնյաներն են: Իրենց կոռումպացված գործընկերների մերկացումը երբեմն հեռու չի պահում նրանց նույն ախտից, ամեն անգամ կարող են տարբեր պատճառաբանություններ բերել մերկացվողի «ձախողումն» արդարացնելու համար, իրենք իրենց հուսադրելով՝ թե նման մերկացումն ու բացահայտումը իրենց չի սպառնում:

Մեր աշխատանքային փորձը ցույց տվեց, որ այդ բոլոր հույսերը սին են, որ չկան հավետ շվաքում մնացող անբարեխիղճ պաշտոնյաներ, որ նրանց բացահայտումն ընդամենը ժամանակի խնդիր է դառնում:

Ի վերջո, մենք հասնում ենք այն գիտակցման, որ հանրության հարկերի հաշվին նույն հանրությանը ծառայելուն կոչված պաշտոնյայի կողմից կաշառք վերցնելը հասարակության մեջ ընդհանրապես և ընտանիքում հատկապես դառնալու է նույնքան անպատվաբեր, որքան թմրանյութի իրացումը, վաշխառությունը, ավազակությունն ու բանակում ծառայությունից խուսափելը:

 Պատրաստեց՝ Էլեն Առաքելյանը

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]