ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿ 3 ծառայող՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության 2 քննիչ և Լոռու մարզային ՔԿ վարչության պետը, ազատվել են աշխատանքից 02/06/2018 19:02 | ԼՐԱՀՈՍ
Քննչական կոմիտեի 3 ծառայող՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության երկու քննիչ և Լոռու մարզային ՔԿ վարչության պետը, այսօր ազատվել են աշխատանքից։ Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից:
Ինչպես պարզվում է, ազատումները կապված են Կամո Փիրուզյանի սպանության գործի հետ։
Հիշեցնենք, որ ՔԿ-ն օրեր առաջ հայտարարեց, որ բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել առ այն, որ հիշյալ սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի և սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանցից մեկն իր լիազորությունների շրջանակներում ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, իսկ մի շարք այլ պաշտոնատար անձինք, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
ՀՀ ՔԿ նախագահի խորհրդականը նշեց, որ կազմավորման պահից ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությունը կարևորել է համակարգում հնարավոր չարաշահումների, կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարը, և այս տարիների ընթացքում այդ ուղղությամբ իրական քայլեր են ձեռնարկվել։
«ՔԿ նախագահի, ղեկավարության դիրքորոշումը միանշանակ է՝ չարաշահումներ թույլ տված յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի պատասխանատվության։ Քրեական գործերով օբյեկտիվ իրականության բացահայտումը, կատարված հանցագործություններին հնարավոր առնչություն ունեցած անձանց ինքնության պարզումը և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալը վարույթն իրականացնող մարմնի առաջնահերթ խնդիրն է և ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով որևէ ծառայողի, քննիչի կողմից հնարավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ ստացվելու դեպքում դրանց մշտապես սահմանված կարգով ընթացք է տրվել, դարձվել քննության առարկա և ինքներս էլ բարձրաձայնել ենք դրանց մասին։ Այս առումով բացառություն չէ նաև Կամո Փիրուզյանի սպանության գործը։
Նշված քրեական գործով բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ստացվել՝ ՔԿ առանձին ծառայողների կողմից այդ քրեական գործով թույլ տրված հնարավոր չարաշահումների վերաբերյալ, և դրանց հիման վրա քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, ուղարկվել ՀՔԾ»,- ասաց ՔԿ նախագահի խորհրդականը։
Նա հավաստեց, որ առաջնահերթ քննչական կոմիտեն է շահագրգռված տվյալ դեպքի օբյեկտիվ քննությամբ և նկատի ունենալով քրեական գործի առանձնահատկությունը, հնարավոր այլ ներգործությունը բացառելու նպատակով՝ 3 ծառայող՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության երկու քննիչ և Լոռու մարզային ՔԿ վարչության պետը, այսօր ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով ազատվել են աշխատանքից։
«Նախնական տվյալներով՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունքում կստուգվեն և կտրվեն համարժեք իրավական գնահատականներ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
- 05/18/2024 08:00 Ապրօրինի զենք պահելու կասկածով ձերբակալվածներն ազատ արձակվեցին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
- 05/17/2024 10:58 Շիրակի մարզում վերաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ