ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դիակի ճանաչման ներկայացման և արտաշիրիմում քննչական գործողությունները նախատեսվում է կատարել բացառապես տեսաձայնագրառման եղանակով 01/31/2018 14:02 | ԼՐԱՀՈՍ
Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում առաջարկվում է 5 քննչական գործողություններով պարտադիր պահպանել ընթերակայի ինստիտուտը:
Ընթերակայի ինստիտուտի վերաբերյալ առաջարկվող փոփոխություններն այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը:
Այսպիսով, մի շարք քննչական գործողություններով քննիչը պարտավոր է ներգրավվել 2 ընթերակա, որոնք կհաստատեն տվյալ քննչական գործողության կատարման ընթացքը և բովանդակությունը, նախագծով սահմանափակվում է ընթերակայի ինստիտուտի մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունները:
Նախագծով առաջարկվում է ընթերակայի մասնակցությունը 5 պարտադիր քննչական գործողության ընթացքում, մասնավորապես՝ դեպք վայրի, ինչպես նաև այլ տեսակի զննությունների, խուզարկությունների, փորձարարության, առարկաների և անձի ճանաչման ներկայացման, այդ թվում նաև՝ առգրավմանը։ Միևնույն ժամանակ, զննության և առգրավման դեպքում նախատեսված են բացառություններ, որի պարագայում ընթերական չի մասնակցի։:
Արթուր Ղամբարյանը նշեց՝ այս քննչական գործողությունների ժամանակ ընթերակայի մասնակցությունը պարտադիր պետք է ապահովվի, իսկ այլ քննչական գործողությունները, որոնք որ գործող օրենսգրքով ընթերակայի մասնակցությամբ են կատարվում, նախագծով փոփոխվում է: Դրանք, որպես կանոն, կկատարվեն տեսաձայնագրառման եղանակով:
Խոսքը վերաբերում է դիակի ճանաչման ներկայացման և արտաշիրիմում կատարելուն. այս քննչական գործողությունները նախատեսվում է կատարել բացառապես տեսաձայնագրառման եղանակով:
Արթուր Ղամբարյանը նշեց նաև, որ կան քննչական այնպիսի գործողությունները, որոնք միջամտում են մարդու անձնական կյանքին. դա փորձանմուշ վերցնելն է, մարմնի քննում կատարելը, ինչը տվյալ պարագայում ընթերակայի մասնակցությամբ կատարելը նպատակահարմար չէ, տեսաձայնագրառելը նույնպես նպատակահարմար չէ, ուստի՝ որպես երաշխիքի ապահովում՝ 3-րդ խումբ քննչական գործողությունները նախատեսված է բժշկի, փորձագետի կամ այլ մասնագետի մասնակցությամբ կատարել՝ որպես անաչառ մարմին:
Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները Ղամբարյանը նաև որպես օրինակ նշեց, որ հետխորհրդային երկրներում նոր քրդատ օրենսգրքերով բարեփոխվել է, նույնիսկ ռուսները 2013թ. էականորեն կրճատել են այն քննչական գործողությունների ցանկը, որոնք պարտադիր պետք է կատարվեն ընթերակաների մասնակցությամբ:
Հարցի վերաբերյալ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ղամբարյանից փորձեց պարզել, թե ինչով է պայմանավորված այս նոր խմբագրությունը, ժամանակին մոտեցում կար, որ ընդհանրապես հանվի այդ ինստիտուտը:
Ի պատասխան հարցին՝ Արթուր Ղամբարյանը նշեց, որ նախագիծը 2,5 տարի շրջանառվել է գործադիր իշխանությունում, ընդ որում նախագծի հիմքում դրված է եղել 3 տարբեր մոդել՝ սկսած ամբողջության հրաժարվել և փոխարինել տեսաձայնագրառմամբ, երկրորդ փաթեթով սահմանափակել, և 3-րդ փաթեթում կոմպրոմիսի արդյունքում ներկայացվել է այս մոտեցումը:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ դրական գնահատեց նախագիծը և հիմքում դրված տրամաբանությունը: Հովհաննիսյանին հետաքրքրեց, թե ինչու ընտրվեց այդ 5 քննչական գործողությունների ժամանակ պահպանել ընթերակայի ինստիտուտը:
Մոտեցումը հետևյալն էր՝ այն քննչական գործողությունները, որոնք վերականգնել հնարավոր չէ կամ այն քննչական գործողությունների արդյունքները, որոնք քերական գործին կցված չեն, այդ տեսակի քննչական գործողություններով ընթերակայի մասնակցությունը կպահպանվի, սակայն սա չի նշանակում, որ քննիչը չի կարող նաև տեսաձայնագրառել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել