Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   23:55 Պուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմին 05/14/2024   23:45 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/14/2024   23:37 «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ 05/14/2024   23:23 Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանի կենտրոնում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով 05/14/2024   23:09 ԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերությունները 05/14/2024   22:50 Գերաշնորհն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան 05/14/2024   22:38 37-ամյա կինը հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով 05/14/2024   22:17 Հայտնաբերվել է աղի ևս մեկ վտանգավոր հատկություն 05/14/2024   22:00 Ռադիոակտիվ ճառագայթումը սմարթֆոններից կաճի 05/14/2024   21:46 Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վրա 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/14/2024   21:27 Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց 05/14/2024   21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են 05/14/2024   21:00 Մրցակցությունը Արսեն Թորոսյանի ու Տիգրան Ավինյանի միջև է․ արքեպիսկոպոսը վարչապետի թեկնածուներ է առաջարկում 05/14/2024   20:47 Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը 05/14/2024   20:35 Վաղը մեր խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը կհայտնենք Փաշինյանին․ շարժման առաջնորդը կոչ արեց լինել Օպերայում 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/14/2024   20:13 Հանդիպել եմ 3 վարչապետերի հետ․ պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ շարժման առաջնորդ 05/14/2024   19:52 Պարզվում է՝ ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին՝ իրենց քաղաքացիական պարտականությունը լիուլի արտահայտելը. Շարժման առաջնորդ 05/14/2024   19:30 Կուսակցական հավակնությունները պետք է մի կողմ դնել. Ծառուկյան (տեսանյութ) 05/14/2024   19:22 Թբիլիսիում ցուցարարները չեն պատրաստվում ցրվել․ տարածքում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ եւ ջրցան մեքենաներ 05/14/2024   19:14 Ոստիկանությունը պատանդ է իշխանության ձեռքին. Ավետիսյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/14/2024   18:41 Երևանում կբացվի հուշատախտակ՝ նվիրված Սվետլանա Գրիգորյանի հիշատակին ու Երվանդ Մանարյանի արձանը 05/14/2024   18:38 Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի խոսնակ Սյորեն Գադեի հետ 05/14/2024   18:23 Եթե եկամուտների հայտարարագիրը ժամանակին չներկայացնեմ, կարող է նոր քրեական գործ «սարքվել»․ Աշոտյանը՝ դատավորին 05/14/2024   18:19 Նմանատիպ հուշագրերն ու պայմանագրերը Շուշիի իսլամացման գլոբալ ծրագրի մի մասն են կազմում 05/14/2024   18:03 Պատերազմը, որ տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, հետագա զարգացումների նախաբանն էր, այժմ հիմնական հարցը անվտանգությունն է. Փաշինյան 05/14/2024   17:58 Ժամանակն է, որ ձեռք բերված համաձայնությունները արտացոլվեն խաղաղության պայմանագրում. Փաշինյան 05/14/2024   17:55 Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. առաջարկ են ներկայացրել 05/14/2024   17:46 Թբիլիսիում սկսել են բերման ենթարկել խորհրդարանի մոտի մետաղական պատնեշները հանած քաղաքացիներին 05/14/2024   17:32 Ոստիկանության առաջնային թիրախ են հռչակվել լրատվամիջոցները․ Աբրահամյան 05/14/2024   17:19 Հուսով ենք` գլոբալ ժողովրդավարությունը կկանգնի մեր կողքին մարտահրավերներին դիմակայելու հարցում. վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին 05/14/2024   17:12 «Կարմիրբերետավորների» կողմից անհամաչափ ուժի կիրառման հետևանքով քաղաքացի Կարեն Գևորգյանը ստացել է ոտքի կոտրվածք․ հայտարարություն 05/14/2024   17:05 Մազերի խնամքի հիմնական սխալները 05/14/2024   16:56 Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը 05/14/2024   16:49 Կոռուպցիայի կանխարգելման թվային գործիքներ, օրենսդրական նոր կարգավորումներ. ԿԿՀ-ի և դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքային քննարկում է անցկացվել 05/14/2024   16:42 Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին սկանդալային օրենքը. շենքի մոտ իրավիճակը լարվել է 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   15:51 Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան 05/14/2024   15:42 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի գործողությունը ապօրինի է.հետամուտ կլինենք՝ քրեական գործ հարուցվի. Չալաբյան 05/14/2024   15:39 Նիկոլ Փաշինյանի երազանքն է, որ Հայաստանը այս տարի դառնա ԵՄ անդամ 05/14/2024   15:31 Սահմանազատման անօրինականության հարցով հաղորդում են ներկայացնում Դատախազություն. ուղիղ 05/14/2024   15:23 ԳՇ պետը միայն ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ռուս. ՊՆ 05/14/2024   15:18 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի ծառայողական գործունեությանը առերևույթ բռնության գործադրմամբ միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 05/14/2024   15:07 ԵԱՀԿ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում. Յան Բորգ 05/14/2024   15:02 Բոլոր չափ ու սահմաններն անցել են, բոլորի դեմքերը ֆիքսվել են. Գառնիկ Դանիելյան 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ, քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան 05/14/2024   14:50 Թուրքիան նորից շրջանառում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը
05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/14/2024   08:09 Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ» 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/14/2024   10:21 Երևանում 2-ամյա երեխան բարձրացել է ննջասենյակի պատուհանագոգին, հենվել ցանցին և ընկել դուրս. shamshyan.com 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ)

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց անձին իր ձերբակալման որոշումը բողոքարկելու հնարավորություն տվող նախագծին 01/11/2018   14:58  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց անձին՝ իր ձերբակալման մասին որոշումը ուբողոքարկել հնարավորություն ընձեռող օրենքի նախագիծը:

«Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի` երկրորդ ընթերցմամբ քննարկումից ընթացքում Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ դեռևս առաջին ընթերցմամբ նախագծի քննարկման ժամանակ մի քանի հարց է բարձրացվել, որոնց լուծում է տրվել:

«Մասնավորապես, մենք առաջարկում էինք ամրագրել, որ անձը կարող է հրաժարվել ցուցմունք տալուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ այդ ցուցմունքը կարող է օգտագործվել իր կամ իր հարազատի դեմ:

Հարց էր ծագում, թե ով է ենթադրողը` ա՞նձը, թե՞ վարույթը իրականացնող մարմինը, որը այդ ցուցմունքը պետք է ընդունի: Մենք փոքր խմբագրական փոփոխություն ենք կատարել և շեշտել ենք, որ ենթադրողն այն անձն է, ով տալու է ցուցմունքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց փոխնախարարը:

Նա հավելեց, որ ընդունվել է Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի առաջարկը, որը վերաբերել է անձի ձերբակալման մասին նրա հարազատներին անմիջապես տեղյակ պահելու դրույթին:

«Մեր առաջարկած նախագծով սահմանված էր, որ դա պետք է տեղի ունենա բացառապես քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով, սակայն Սահմանադրությամբ նման սահմանափակում նախատեսված չէ, ուստի մենք տիկին Հովհաննիսյանի առաջարկով փոփոխություն ենք մտցրել և սահմանել ենք, որ անձը իրավունք ունի հեռախոսով կամ այլ միջոցով ընտրած անձին անհապաղ տեղյակ պահել իր արգելանքի տակ պահվելու մասին: Նա իրավունք կունենա նաև տեղեկացնել իր պահվելու վայրի և հիմքերի մասին»,- մանրամասնեց Արթուր Հովհաննիսյանը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը ողջունելի համարեց այն հանգամանքը, որ ընդունվել են բոլոր առաջարկները, որոնք բարձրացվել են առաջին ընթերցմամբ նախագծի քննարկումից հետո:

«Մի առաջարկ ունեմ, որը կցանկանամ հիմա քննարկման առարկա դարձնել: Խոսքն այն մասին է, որ ձերբակալված անձին պետք է անմիջապես տրամադրվեն նրա ձերբակալման բոլոր նյութերը, եթե անձը որոշում է, որ պետք է բողոքարկի իր ձերբակալման որոշումը: Այսինքն, եթե անձը որոշեց իր ձերբակալման որոշումը բողոքարկել, սակայն չունի այն նյութերը, որոնց հիման վրա ինքը ձերբակալվել է, հետևաբար, այդ բողոքարկումը կլինի ապրիորի և չհիմնավորված, իսկ դա ենթադրում է, որ դատարանը կարող է ցանկացած պահի մերժել բողոքարկումը` այն համարելով չհիմնավորված, քանի որ բողոքարկողը իր տրամադրության տակ չի ունեցել բոլոր այն նյութերը, որոնք հիմնավոր կդարձնեին իր բողոքարկումը:

Հետևաբար, ես պնդում եմ իմ առաջարկը, որ օրենքում պետք է նշվի, որ ձերբակալված անձին, եթե նա մտադիր է բողոքարկել իր ձերբակալման որոշումը, անպայման պետք է տրամադրվեն բոլոր այն նյութերը, որոնց հիման վրա ինքը ձերբակալվել է, հակառակ դեպքում ձերբակալման բողոքարկումը կդառնա ոչ արդյունավետ»,- ասաց պատգամավորը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ ձերբակալման մասին արձանագրությունն այսպես թե այնպես պետք է կազմվի երեք ժամվա ընթացքում, իսկ դրանից հետո մեկ ժամվա ընթացքում տրամադրվի ձերբակալված անձին:

«Այսինքն՝ անձին ձերբակալելուց 4 ժամ հետո արձանագրությունը պետք է տրամադրվի նրան»,- ասաց փոխնախարարը: Գևորգ Կոստանյանն էլ հակադարձեց, որ ձերբակալման արձանագրության մեջ նրա ձերբակալման ամբողջական հիմքերը չկան: Պատգամավորը նշեց, որ արձանագրությունը պարունակում է ընդամենը ձերբակալման հիմքերի հիշատակում:

«Ձերբակալման արձանագրության մեջ հիմքերի մասին նշում կա, սակայն հիմքերը չկան: Սակայն բողոքարկելու համար անձին հարկավոր է հասկանալ, թե, օրինակ, ում բացատրության հիման վրա են իրեն ձերբակալել, ինչ տվյալների հիման վրա են ձերբակալել, որպեսզի նա, իր ձերբակալման մասին որոշումը վիճարկելով, նաև կարողանա վիճարկել կամ կասկածի տակ դնել տվյալը կամ բացատրությունը, որի հիման վրա ձերբակալվել է, իսկ ձերբակալության հիմքերն արձանագրությունը չի պարունակում: Հետևաբար, միայն արձանագրություն տրամադրելը բավարար երաշխիք չէ ձերբակալման որոշումը բողոքարկելն արդյունավետ դարձնելու համար»,- մանրամասնեց Գևորգ Կոստանյանը:

Արթուր Հովհաննիսյանն այնուհետև ընդգծեց, որ անձը իր ձերբակալությունից անմիջապես հետո կարող է բողոքարկել ձերբակալման որոշումը` միայն շեշտելով, որ համաձայն չէ այդ որոշման հետ և պահանջելով վերացնել այն, իսկ դատարանում նրա ձերբակալման իրավաչափությունն ապացուցելու բեռը մնում է վարույթը իրականացնող մարմնի վրա: Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն ընդգծեց, որ դա արդյունավետ չէ, քանի որ առանց իր ձերբակալման հիմքերին ծանոթ լինելու անձը չի կարող դատարանում արդյունավետ պաշտպանվել: Թովմասյանի խոսքով` եթե անձը ծանոթ լինի իր ձերբակալման հիմքերին, կարող է ընդհանրապես չբողոքարկել, քանի որ համաձայն կլինի դրանց հետ, իսկ եթե անտեղյակ է ու բողոքարկում է, դրանով հնարավոր չէ արդյունավետ համակարգ ապահովել:

Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ անձի բողոքը պետք է հիմնավոր լինի, իսկ դրա համար նա պետք է ունենա իր ձերբակալման բոլոր հիմքերը: Քննարկումների արդյունքում որոշում ընդունվեց նախագծում ավելացնել, որ անձը ձերբակալվելուց հետո, բացի իր իրավունքների և ձերբակալման պատճառների մասին տեղեկատվությունից, վարույթը իրականացնող մարմնի կողմից պետք է ստանա տեղեկություններ իր ձերբակալման հիմքերի մասին:

Հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները միաձայն կողմ քվեարկեցին կատարված փոփոխություններով օրենքի նախագծին երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տալուն:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:16 20/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձին իր ձերբակալման որոշումը վիճարկելու հնարավորություն ընձեռող օրինագիծը
14:09 19/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ում անձը իր ձերբակալման որոշումը 60 ժամվա ընթացքում վիճարկելու հնարավորություն կստանա
14:04 19/12/2017  |  ԼՐԱՀՈՍԿոստանյանն անհրաժեշտ է համարում անձին իր ձերբակալման որոշումը վիճարկելու հնարավորություն տվող օրենքի ընդունումը
17:09 18/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ում ազատությունից զրկված անձն իր ազատազրկման իրավաչափությունը վիճարկելու հնարավորություն կստանա
16:20 30/11/2017  |  ԼՐԱՀՈՍՊատգամավորներն առաջարկում են տուժողին տալ արագացված դատաքննության կարգ կիրառելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունք
14:41 02/11/2017  |  ԼՐԱՀՈՍԲերման ենթարկված անձը 4 ժամվա ընթացքում պետք է ձերբակալվի՝ հակառակ դեպքում ազատ կարձակվի
13:25 24/10/2017  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ն մերժեց մեղադրյալի և կասկածյալի հարցաքննությունը տեսաձայնագրելու մասին նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը
17:36 28/09/2017  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը դեմ է մեղադրյալի հարցաքննությունը տեսաձայնագրելու առաջարկին
16:56 19/09/2017  |  ԼՐԱՀՈՍՓՊ խորհուրդը ՄԻ Պաշտպանի միջոցով բարձրացնում է քրեադատավարական որոշումների սահմանադրականության հարցը
12:22 08/09/2017  |  ԼՐԱՀՈՍԳործող քրեական դատավարության օրենսգրքում առկա է իրավական բաց սուտ մատնության հիմքով քրեական գործերի հարուցման և քննման ժամանակ. ՀՔԱ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]