Թեմաներ
Հինգշաբթի 05 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/16/2024   17:56 Լարված վիճակ Կիրանցում. բնակիչները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   17:39 Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին 05/16/2024   17:36 SOTA լրատվամիջոցների գործունեությունը ՌԴ տարածքում անցանկալի է ճանաչվել 05/16/2024   17:16 Ալեն Սիմոնյանը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/16/2024   16:56 Վարչապետն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին 05/16/2024   16:53 Տավուշի ոստիկանապետը հետեւում էր ակցիայի մասնակիցների հետ պատգամավորի վեճին (տեսանյութ) 05/16/2024   16:49 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել 05/16/2024   16:41 Թմրամիջոցների ապօրինի իրացման և դրանց արդյունքում ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան 05/16/2024   16:38 Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ հեռացնելու այս իշխանությունը․ սա արյունաքամության ամբողջական մի շղթա է, որը պետք է կանգ առնի․ Սրբազան հոր ուղերձը 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   16:12 Ձերբակալված քաղաքացիներին ոստիկանությունում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին․հայտարարություն 05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/16/2024   16:07 Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» 05/16/2024   16:04 Գիշերային Մհերը. Վահե Հովհաննիսյան 05/16/2024   15:58 Լուկաշենկոն իր ուսն է առաջարկել Բաքվին 05/16/2024   15:54 ԿԲ-ն չի հերքում՝ Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ գուցե կան, բայց էական ծավալ չեն կազմում 05/16/2024   15:51 Իր ցեխարձակումներում Արման Բաբաջանյանը խեղաթյուրում է անգամ սեփական անցյալը. Տեր Եսայի քահանա Արթենյան 05/16/2024   15:39 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող գերիներին 05/16/2024   15:33 ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն արժանացել է Կառավարության հավանությանը 05/16/2024   15:29 Այս տարվա մեկնարկից ի վեր Ադրբեջանն արդեն երեսուն համատեղ ու անհատական զորավարժություն ու վարժանք է անցկացրել . ադրբեջանագետ 05/16/2024   15:22 Կիրանցում լարված է․ կիրանցեցիները փակել են միջպետական ճանապարհը 05/16/2024   15:22 Ավստրալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ 05/16/2024   15:20 Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն 05/16/2024   15:11 ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանին ակցիաների ընթացքում ապօրինաբար բերման ենթարկելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 05/16/2024   15:03 Մոսկվան հույս ունի՝ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ շարքեր 05/16/2024   14:55 Վրաստանի վարչապետ Կոբախիձեն մեկնել է Թուրքիա. սպասվում է հանդիպում Էրդողանի հետ 05/16/2024   14:31 Վահագն Չախալյանը ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածանքով 05/16/2024   14:23 էդ փոխհատուցումը պահե՛ք ձեզ, մենք մեր հողն ենք ուզում. Կիրանցի բնակիչ (տեսանյութ) 05/16/2024   14:19 ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը չի համարում ողբերգություն 05/16/2024   14:15 Վարչապետին է ներկայացվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/16/2024   14:06 Այստեղ գործում է Ջունգլիի օրենքը ՝ իրենք ուժեղ են, ինչ կուզեն , ինչքան կուզեն, կվերցնեն. Կիրանցի բնակիչ 05/16/2024   13:57 Արցախի անկախությունը պատմություն չէր, այլ իրականություն՝ ավելի իրական չի լինում. երիտասարդական ֆորում՝ նվիրված հայրենիքին 05/16/2024   13:55 Ձևավորվում է ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում 05/16/2024   13:39 «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 05/16/2024   13:36 Մեր կրթական ավանդույթի մեխը էդ ա, որ երեխաներին սովորեցնենք ինչպես տառապել, եթե նույնիսկ չկա տառապելու պատճառ՝«բալիկ ջան, նայի դուրք, գիրք կարդա, տառապի». Փաշինյան 05/16/2024   13:26 Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Ստրասբուրգում 05/16/2024   13:07 Մինչև վերջ ժողովրդի կողքին եմ․ Կիրանցի գյուղապետը՝ համագյուղացիներին 05/16/2024   12:51 Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանք 05/16/2024   12:49 Երեւանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 05/16/2024   12:41 Գիտեք Երևանում ադրբեջանցիներ չեն վերաբնակեցնելո՞ւ. Ո՞ւր է գնացել Ադրբեջանից եկած 200 մլն դոլարի տրանսֆերը. պատգամավոր 05/16/2024   12:37 «ՔՊ-ի ադրբեջանցի զինվորները» կկանգնեն Կիրանց գյուղի կենտրոնում. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:32 Ուշադրություն՝ լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն. սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ 05/16/2024   12:25 Առանց ՍԴ ու խորհրդարան մտնելու ընթացակարգերի՝ սահմանազատման գործընթացն ապօրինի է. Աբրահամյան 05/16/2024   12:07 Ինձ համար ամենաընկալելի թեկնածուն Սրբազան հայրն է. Գառնիկ Դանիելյան 05/16/2024   12:01 Կիրանց գյուղ չի լինելու, հարակից գյուղերում արտագաղթ է սկսվելու. Գառնիկ Դանելյան 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/16/2024   11:46 Տեղեկություն ունենք, որ պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանի հետ, որ կամրջի հատվածում գործընթացը պետք է միառժամանակ դադարեցնեն. Դանիելյան 05/16/2024   11:45 Կառավարության շենքի մոտից երեք անձ է բերման ենթարկվել
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/14/2024   20:31 Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/14/2024   18:51 Հանուն հայրենիքի շարժման առաջնորդը ամփոփում է օրը. ուղիղ 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/15/2024   12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/15/2024   14:18 Ոստիկանությունը մեծաքանակ զորքեր է տեղափոխում Երեւանի փոքր կենտրոն 05/15/2024   11:44 Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը 05/14/2024   20:19 Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի 05/15/2024   14:42 ՔԿ-ն հրապարակել է Դոն Պիպոյի լուսանկարը՝ պնդելով, թե հավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են 05/15/2024   10:10 Գիշերը ձերբակալություններ են եղել 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/14/2024   21:32 Իմպիչմենտը ձախողելու դեպքում ընդդիմադիրները պետք է վայր դնեն մանդատները. Ունեն պլան «Բ». Խաչիկ Գալստյան (տեսանյութ) 05/15/2024   13:27 Նոր նշանակումներ ու ազատումներ՝ Պաշտպանության նախարարությունում 05/15/2024   12:18 Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/15/2024   10:41 Այ, հենց ՔՊ-ն ամենաշատը պետք է վախենա այս շարժման տապալումից. Վահե Հովհաննիսյան 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ

Փրկչի Սուրբ Ծնունդով մենք մեր հանդեպ աստվածային մեծագույն սիրո և խնամքի խորհուրդն ենք տեսնում 01/06/2018   13:54  |  ԼՐԱՀՈՍ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Պատգամը Մեր Տիրոջ` Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան Եվ Աստուածյայտնութեան Տօնի Առիթով

Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս»:

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, 

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հրաշազարդ այս օրը մեր հոգու հայացքները բեթղեհեմյան աստղալույսով ուղղվում են դեպի մսուրը, որտեղ Աստծո Միածին Որդին ծնվեց և աշխարհ եկավ մեր փրկության համար: Այսօր համախմբված եկեղեցիներում՝ օրհնաբանում ենք նորածին Փրկչին, փառավորում երկնավոր Արքային՝ ասելով. «Փառք հրաշափառ ծննդեան Քո, Տէր»:

Ի լրումն ժամանակի Քրիստոս մուտք գործեց աշխարհ: Փրկչի Սուրբ Ծնունդով մենք մեր հանդեպ աստվածային մեծագույն սիրո և խնամքի խորհուրդն ենք տեսնում: Փրկչի Ծննդյամբ Աստված մարմին զգեցավ, լինելով անսահման՝ կամավորապես հանձն առավ սահմանավորությունը, անչարչարելին խոնարհությամբ ստանձնեց չարչարանքներն ու խաչելությունը, որպեսզի մարդիկ արժանանան փրկության շնորհին, դառնան Աստծո որդեգիր զավակները և ժառանգեն երկնքի արքայությունը: Աստվածորդին մարդացավ, ապրեց ու գործեց մարդկանց մեջ` վկայելով, որ Աստված իրենց երկնավոր Հայրն է, Ով մարդկության հանդեպ Իր սերը, խնամքն ու հոգատարությունը արտահայտում է աներևակայելի զոհողությամբ, ինչպես հավաստում է Հիսուսի սիրելի աշակերտ Հովհաննեսը. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհ. Գ 16):

Սիրելիներ, Աստծուն հակառակ ընթացքները, սակայն, շարունակում են ալեկոծել մարդկության կյանքը, ծանրաբեռնել հոգսերով ու մտահոգություններով: Գիտական ու տեխնոլոգիական հսկայական առաջընթացով հանդերձ՝ մարդկությունը երերում է բարու և չարի, կյանքի և մահվան ընտրության առջև: Տնտեսական աննախընթաց զարգացումների մեր դարում միլիոնավոր մարդիկ տակավին գտնվում են սովի ու աղքատության մեջ: Մարդու իրավունքների պաշտպանության այս ժամանակաշրջանում խախտվում են ժողովուրդների և մարդկանց իրավունքները: Երկխոսությունների մեր օրերում բազում մարդիկ դառնում են զոհ անհանդուրժողականության, կրոնական ատելության, ահաբեկչության, ենթարկվում տարատեսակ բռնությունների: Հանուն խաղաղության պայքարի այս ժամանակներում բյուրավոր մարդիկ կյանքի գին են վճարում զենքի գործադրմանը և սպառազինության մրցավազքին: Հասարակությունների և ընտանիքների համար չարիք են դառնում թմրադեղերի տարածումը, ալկոհոլի չարաշահումը և այլ մոլուցքներ, որոնց տրվելով մարդիկ անկարող են դառնում սեփական կյանքը կազմակերպելու, իսկ ոմանք ծայրահեղ հուսահատության մեջ դիմում ինքնասպանության:

Աշխարհի խաղաղ ընթացքը խաթարող փորձությունները հուզում են նաև մեր երկրի ու աշխարհասփյուռ ժողովրդի կյանքը: Հայրենիքում մեր ժողովուրդը շրջափակման մեջ և անկայուն խաղաղության պայմաններում մաքառում է բարօրություն կերտելու և իր իրավունքները պաշտպանելու համար՝ իր զավակների կյանքի թանկ գնով ապահովելով մեր երկրի անվտանգությունը: Մեր ժողովրդի աննկուն կամքով ու նվիրումով արձանագրված ձեռքբերումներով հանդերձ մեր երկրի առջև տակավին ծառացած են գործազրկության, աղքատության խնդիրները, շարունակական ջանքեր են պահանջվում ամրապնդելու վստահությունը վաղվա օրվա հանդեպ, հավատը՝ արդարության նկատմամբ, հաղթահարելու սոցիալական, տնտեսական և հայրենական ու ազգային կյանքում առկա այլ մարտահրավերները:

Սիրելիներ, աղքատիկ մսուրում, նեղությունների մեջ ծնվեց մեր Տերը, որպեսզի մենք Նրան ապավինությամբ նեղություններն ու դժվարությունները հաղթահարենք: Մեծահարուստ մոգերից պատվվեց, որպեսզի ունևորներն իրենց ունեցվածքը բարի ու աստվածահաճո գործերի ծառայեցնեն: Հովիվներից երկրպագվեց, որպեսզի բոլոր մարդիկ պարզասրտությամբ Տիրոջ առաջ խոնարհվեն և Նրա բերած շնորհներին արժանի դառնան: Քրիստոսի մարդեղությամբ վկայված Աստծո մշտական հոգատարությունը մեր հանդեպ վայելում ենք, երբ մեր հավատքը կյանք է ու գործ, երբ Փրկչի Սուրբ Ծնունդը չի դառնում միայն պատմություն ու հիշատակություն, միայն տոնախմբություն կամ խրախճանք, այլ՝ ապրում, ներշնչանք, մեծագույն խորհուրդ: Այս ընկալումով Սուրբ Ծննդյան տոնակատարումը, մեր աղոթքներն ու հայցը շնորհների անսպառ աղբյուր են բացում մեր առջև, բերում բերկրանքը երկնավորների հետ առ Աստված փառաբանության, կյանքը լցնում աստվածային ներկայությամբ, ընտանիքները՝ երկնային սիրով ու շնորհներով, աշխարհն ու մարդկությունը՝ հրեշտակների ավետած խաղաղությամբ ու հաճությամբ:

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Աստծո երկնառաք պարգևներով լեցուն այս օրը Հայրապետիս մաղթանքն ու պատգամն է, որ Քրիստոսի Ծննդյամբ սկսված նոր արարչության մեջ լինենք մեղքերից թոթափված նոր արարածներ: Մանուկ Հիսուսին ընդունելով մեր սրտերում՝ամուր պահենք մեր հավատքը, բարեպաշտ ընթացքը, որպեսզի միշտ կարողանանք վայելել Աստծո հոգածությունն ու անսահման սերը: Քրիստոսի պատվիրանների իմացությունն ու կատարումը, սրտի մաքրությունը, հոգու խոնարհությունը, եղբայրսիրությունն ու ողորմությունը այն կարևոր ընծաներն են, որոնք այսօր Աստված ուրախությամբ պիտի ընդունի մոգերի բերած ոսկու, կնդրուկի և զմուռսի փոխարեն՝ որպես հաճելի նվերներ մանուկ Հիսուսին: Այս ոգով ու հավատով է նաև, որ իրապես օգտակարություն կբերենք հայրենի մեր երկրին, կարիքի մեջ գտնվող մեր եղբայրներին ու քույրերին, կկարողանանք անվեհեր պաշտպանել հայրենիքի սահմանները, զորացնել Քրիստոսապաշտ մեր ժողովրդի միասնականությունը ու նպաստել ազգային մեր իղձերի իրականացմանը, մեր ժողովրդի արդար իրավունքների հաղթանակին:

Այս մաղթանքով Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին, մեր Սուրբ Եկեղեցու հոգևոր դասին: Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով Մեր ողջույնն ենք բերում քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք և մեր բարեմաղթանքներն ենք բերում Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, ՀՀ առաջին տիկնոջը, ողջույն ենք հղում Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին և Արցախի Հանրապետության Նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները՝ համայն հավատավոր Մեր ժողովրդին:

Աղոթում ենք առ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ Իր հրաշափառ Ծննդյան շնորհները սփռվեն ողջ աշխարհում, ժողովուրդներն ընթանան խաղաղության ու համերաշխության Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն պատգամի համաձայն, և անվրդով խաղաղություն տիրի մեր հայրենիքում, շինություն, բարօրություն՝ աշխարհասփյուռ ազգիս կյանքում: Թող մեր հայրենանվեր ու ազգանվեր գործերի բարի արդյունքներով հզորանա մեր հայրենիքը, պայծառ մնա մեր Սուրբ Եկեղեցին, և մենք արժանի լինենք Տիրոջ կողմից մեզ տրված փրկության ու հավիտենական կյանքի պարգևին՝ այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,
Ձեզ և մեզ մեծ աւետիս:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]