Թեմաներ
Երեքշաբթի 05 / 14 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/14/2024   16:14 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ-ից հեռանալուց հետո կառույցը կքննի նրան պատասխանատվության ենթարկելու հարցը․ ՀՀ ԱՆ-ն միջնորդություն է ներկայացրել 05/14/2024   15:51 Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան 05/14/2024   15:42 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի գործողությունը ապօրինի է.հետամուտ կլինենք՝ քրեական գործ հարուցվի. Չալաբյան 05/14/2024   15:39 Նիկոլ Փաշինյանի երազանքն է, որ Հայաստանը այս տարի դառնա ԵՄ անդամ 05/14/2024   15:31 Սահմանազատման անօրինականության հարցով հաղորդում են ներկայացնում Դատախազություն. ուղիղ 05/14/2024   15:23 ԳՇ պետը միայն ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ռուս. ՊՆ 05/14/2024   15:18 Բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի ծառայողական գործունեությանը առերևույթ բռնության գործադրմամբ միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 05/14/2024   15:07 ԵԱՀԿ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու հարցում. Յան Բորգ 05/14/2024   15:02 Բոլոր չափ ու սահմաններն անցել են, բոլորի դեմքերը ֆիքսվել են. Գառնիկ Դանիելյան 05/14/2024   14:51 Ինձ վիրավորողը ղալաթ կանի, գլուխը կտա պատերին ու պոլերին. այս իշխանությունը հեռանալու է շատ ավելի շուտ, քան պատկերացնում է. Մանուկ Սուքիասյան 05/14/2024   14:50 Թուրքիան նորից շրջանառում է «Զանգեզուրի միջանցքի» հարցը 05/14/2024   14:41 Բայրամովը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ 05/14/2024   14:30 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ 05/14/2024   14:16 ՌԴ-ում կալանավորվել է ՊՆ-ի կադրերի վարչության պետը 05/14/2024   14:11 Ալեն Սիմոնյանը կհանդիպի ադրբեջանցի «գործընկերոջ» հետ 05/14/2024   14:09 Ուսանող, ոտքի. իրազեկման ակցիա՝ Գյումրիի բուհերում 05/14/2024   14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/14/2024   13:57 Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել. civilnet.am 05/14/2024   13:54 «Դեմ ենք միակողմանի զիջումներին». ֆլեշ-մոբ՝ ավագանու նիստին 05/14/2024   13:51 Մեր տղաներն էին պահում սահմանը, իրենք մեզ օգուտ չէին տալիս. Ներքին Հանդի համայնքապետը՝ ռուս սահմանապահների հեռանալու մասին 05/14/2024   13:46 Բաքվի դատարանը երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը հինգ ամսով 05/14/2024   13:40 Որոշ հատվածներում սպասվում է ինտենսիվ անձրև, կարկուտ. եղանակն՝ առաջիկա օրերին 05/14/2024   13:37 Հանրապետության Հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք` սուր․ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 05/14/2024   13:35 Արտաքին աշխարհը հետաքրքրություն է ցուցաբերում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նկատմամբ․ արքեպիսկոպոս 05/14/2024   13:32 «Կարմի'ր բերետավորներ», չհամարձակվե'ք չարաշահել ձեր պաշտոնեական դիրքը . Թաթոյան 05/14/2024   13:25 Կոպենհագենում կայացել է Հայաստանի և Դանիայի վարչապետների հանդիպումը 05/14/2024   13:22 Խաղաղ անհնազանդության ակցիայի 63 մասնակից է բերման ենթարկվել 05/14/2024   13:15 Բաքուն և Անկարան մտածում են ռազմական կոնտիգենտ մտցնել ՀՀ՝ ներքաղաքական կյանքին միջամտելու համար. Գրիգոր Բալասանյան 05/14/2024   13:11 Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 05/14/2024   13:09 Որևէ ժամանակ պատրաստ ենք խոսելու ՔՊ-ի հետ․ շարժման առաջնորդ 05/14/2024   12:57 Խորհուրդ եմ տվել նայել հայկական «Հայելի» մուլֆիլմը, որ իրենց արտացոլանքը տեսնեն. Սրբազանը՝ քպականների մասին (տեսանյութ) 05/14/2024   12:49 2025 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսված է 05/14/2024   12:40 Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր 05/14/2024   12:33 Քաղաքական հայացքներով պայմանավորված` ֆեյսբուքում մարդկանց առերևույթ բռնության ենթարկելու հրապարակային կոչ հնչեցնելու, բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/14/2024   12:26 Բագրատ սրբազանն այս պահին ունի իշխանություն, որը շատ ավելի մեծ է քան գործող վարչապետինը. Հովհաննես Ավետիսյան 05/14/2024   12:17 Հովիկ Աղազարյան կա՝ կարտոֆիլի գործով պատգամավոր, ասում է՝ ժողովրդի 70 տոկոսը գնված է, իրավապահները պետք է գնահատական տան. Արքեպիսկոպոս (տեսանյութ) 05/14/2024   12:12 Ժողովրդին մի փորձեք ահաբեկել. մեծ թվով կարմիբերետավորները փակել էին երթի մասնակիցների ճանապարհը, արքեպիսկոպոսը դիմեց նրանց (Տեսանյութ) 05/14/2024   12:05 Մենք ձեզ հետ ենք. քաղաքացիները՝ Տավուշի թեմի առաջնորդին (տեսանյութ) 05/14/2024   12:03 Ոստիկանական ավտոմեքենան «Մեդիահաբի» լրագրողի ուղղությամբ վարելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմնից 05/14/2024   12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան 05/14/2024   11:55 Ոստիկանական բռնությունները՝ մեկ տեսաշարով.14.05.2024թ. 05/14/2024   11:53 Ազատությունից զրկված մարդն ունի պարտադիր իրավունքներ. Արման Թաթոյանի իրավական պարզաբանումը 05/14/2024   11:22 Միանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ Շարմազանով 05/14/2024   11:21 Շատ վիրավորվածեմ, սուտ ասել չի կարելի. ԵՊՀ պրոռեկտերը հերքեց, իսկ Սրբազանը՝ օրհնեց (տեսանյութ) 05/14/2024   11:16 Համբիկին ազատ արձակեցին, բաժին չտարան, բայց մի «ղզլբաշ» բռունցքով հարվածել է Համբիկի դեմքին. Ռուբեն Մելիքյան 05/14/2024   11:14 Քաղաքացիները փակել են Չարենցի փողոցը 05/14/2024   10:57 Իշխանությունները հազարավոր դոլարներ են ծախսում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի մասին կեղծ լուրեր տարածելու համար. Civilnet 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/14/2024   10:39 Ձերբակալել են Համբիկ Սասունյանին
05/12/2024   18:05 Կինը փայլաթիթեղի մեջ փաթաթել է 4 երեխայի եւ սառեցրել սառնարանում 05/13/2024   12:20 Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը 05/12/2024   19:21 Վեհափառն ինքը կորոշի` երբ է հարմար, կամ հարմար չէ. Տավուշի թեմի առաջնորդ 05/13/2024   10:29 Կարմիրբերետավորները հոգևորականի են բերման ենթարկել (տեսանյութ) 05/13/2024   23:13 ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը հայտարարեց գործադուլ , որպեսզի իր դասերին բացակա ուսանողների բացակաները չհաշվեն 05/13/2024   13:11 Պայծառ անակնկալ էր ինձ համար, չէիր սպասում, որ վերածնունդը կգա եկեղեցու կողմից. Մարինե Պետրոսյան 05/14/2024   10:41 ԵՊՀ-ում քոչարիով ու ծափողջյուններով դիմավորեցին Բագրատ Սրբազանին 05/13/2024   19:45 Իշխան Զաքարյանից դեռ վերջնական պատասխան չունենք․ Լիլիթ Գալստյան 05/13/2024   16:08 Ալեն Սիմոնյանն այս լարված իրավիճակում ժպտացող սթորիներ է հրապարակում 05/12/2024   22:47 Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջները 05/13/2024   21:49 Կարծում եք իմ կարիերան ավելի թանկ է, քան հայրենի՞քը, ուզում եմ տեսնել այն մարդկանց, որոնք կարծում են 2-3 գրոշի համար կարող եմ հայտնվել այստեղ կամ այնտեղ. Լիանա Վանոյան (տեսանյութ) 05/13/2024   17:50 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումը կկայանա ժամը 19:30-ին 05/13/2024   13:54 Երևանի կենտրոնում 6 հարկանի շենքի տանիքի վրա աշխատանքներ կատարող երիտասարդը բարձությունից ընկել է ավտոմեքենայի վրա. հիվանդանոցում նա մահացել է 05/14/2024   14:03 Սրբազանը խաչապուրի գնեց երթի մասնակիցներին, իսկ հացի համար ոչ մի կերպ գումար չվերցրին նրանից. (տեսանյութ) 05/13/2024   12:50 Այս պահին Բագրատ արքեպիսկոպոսը հանդիպում է ունենում գրողների տանը 05/13/2024   19:55 Դիրքային տեղաշարժերը կասեցվել են. Ժողովրդին դեմ չեն գնա․ սահմանազատման գործընթացը չի վերսկսվի․ Միհրան Մախսուդյան (տեսանյութ) 05/12/2024   23:21 Շոյգուն չնշանակվեց պաշտպանության նախարար. Պուտինը Բելոուսովի թեկնածությունն է առաջարկել 05/14/2024   08:16 Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ» 05/12/2024   20:47 Պարոն Աբազյան, դադարեցրեք հեռախոսային այլանդակ հարձակումները. Շարժման առաջնորդը դիմեց ԱԱԾ տնօրենին 05/12/2024   20:29 Իշխան Զաքարյանը չի մերժել գործընթացին միանալը. Բագրատ Սրբազանը հանդիպել է նրա հետ

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստում ընդունված եզրափակիչ հայտարարությունը եւ առաջարկությունները 12/21/2017   15:45  |  ԼՐԱՀՈՍ

Դեկտեմբերի 19-20-ը Երեւանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Նիստի ավարտին ընդունվել են եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ, որոնք հիմնվում են Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի վրա:

Ընդունված փաստաթուղթն արտացոլում է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում, համագործակցության ոլորտներն ու հետագա անելիքները:
 
Փաստաթուղթը մեկ անգամ եւս վերահաստատում է ԼՂ հակամարտության հարցում ԵՄ հստակ դիրքորոշումը՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի աջակցությանը:
Ստորեւ ներկայացնում ենք փաստաթղթի հայերեն տարբերակը՝ ոչ պաշտոնական թարգմանությամբ:

Եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ

Համաձայն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի

2017 թվականի դեկտեմբերի 19-20-ը Երեւանում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի (ԽՀՀ) 17-րդ նիստը՝ ՀՀ Ազգային ժողովի անունից Արմեն Աշոտյանի եւ Եվրոպական խորհրդարանի անունից Սաջադ Քարիմի համանախագահությամբ: ՀՀ կառավարության անունից հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, Եվրոպական միության անունից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Հաշվի առնելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակը՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը համաձայնության է եկել հետեւյալ հայտարարության եւ առաջարկությունների շուրջ:

Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը.

1. Վկայակոչում է Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի առանցքային դերը ժողովրդավարական oրինականության հիման վրա Արեւելյան գործընկերության դինամիկայի զարգացման գործում:

2. Ողջունում է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

3. Ընդգծում է, որ այս պատմական համաձայնագիրը հիմնված է ժողովրդավարության, իրավունքի գերակայության, լավ կառավարման եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգման ոլորտում ԵՄ-ի եւ Հայաստանի համատեղ հանձնառության վրա: Խորապես համոզված է, որ այն հաստատուն իրավական հիմք է ստեղծում քաղաքական երկխոսության աշխուժացման համար, ընդլայնում է տնտեսական, ինչպես նաեւ էներգետիկայի, տրանսպորտի եւ բնապահպանության ոլորտներում համագործակցության շրջանակը, առեւտրի եւ ներդրումների ոլորտում ստեղծում է հնարավորությունների նոր դաշտ եւ ճանապարհ է հարթում քաղաքացիների օգտին շարժունակության ակտիվացման համար: Ընդգծում է, որ ժողովրդավարության ամրապնդման համար կարեւորագույն բաղադրիչները, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, դատական համակարգի միասնականացումը, հանրային եւ սոցիալական ինստիտուտների զարգացումը եւ լավ կառավարումը ընկած են նոր համաձայնագրի հիմքում:

4. Հորդորում է Եվրամիությանը եւ Հայաստանին հանձնառու մնալ սույն Համաձայնագրի լիարժեք եւ հետեւողական իրականացմանը:

5. Կարեւորում է ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը, որը նոր խթան է Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար: Ընդգծում է նոր մակարդակի խորհրդարանական համագործակցության ձեւաչափ ունենալու կարեւորությունը, որն ուղղված կլինի ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության խորհրդարանական բաղադրիչի ընդլայնմանը:

6. Ընդգծում է, որ երկու խորհրդարանները պետք է համապատասխան մեխանիզմներ ապահովեն խորհրդարանական վերահսկողության ուժեղացման, հասարակության իրազեկման բարձրացման եւ ներգրավվածության համար անհրաժեշտ գործիքներ մշակելու նպատակով:

7. Կոչ է անում Եվրամիության անդամ պետությունների ազգային խորհրդարաններին համապատասխան ժամանակացույցով վավերացնել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը? առանց անհարկի ուշացման:

8. Ընդգծում է, որ Արեւելյան գործընկերության դինամիկան չպետք է դիտարկվի որպես գործիք, որը կստիպի Արեւելյան գործընկերներին ընտրություն կատարել եվրոպական ուղու եւ այլ գործընկերությունների միջեւ: Նշում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է հեռանկարային համաձայնագիր՝ միաժամանակ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ:

9. Վկայակոչում է, որ տարբերակման սկզբունքի համաձայն, որով ուղղորդվում է Արեւելյան գործընկերությունը, յուրաքանչյուր Արեւելյան գործընկերոջ պետք է հնարավորություն ընձեռվի խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ՝ համաձայն իր հավակնությունների, բարեփոխումների տեմպերի եւ որակի:

10. Ողջունում է Հայաստանի բարեփոխումների օրակարգում տեղի ունեցած կայուն առաջընթացը, այնուամենայնիվ, ընդգծում է վերջին տարիներին սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ հետագա աշխատանքի անհրաժեշտությունը՝ ավելի մեծ թափ հաղորդելով բարեփոխումների գործընթացին, կոռուպցիայի դեմ պայքարին, լրատվամիջոցների բազմակարծության ու ազատության ապահովմանը եւ փոքրամասնությունների պաշտպանությունը:

11. Վկայակոչում է, որ ԵՄ-ն 2017-2020 թվականների միասնական աջակցության շրջանակներում արդեն նախատեսել է տրամադրել 160 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն (2014-2017 թթ. ժամանակահատվածի համար 118.5 մլն եվրո դրամաշնորհի համեմատությամբ) ուղղված այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են տնտեսական զարգացումը եւ նորարարությունը, իրավունքի գերակայությունն ու գործարար միջավայրը, ընտրությունների աջակցությունը, փոխգործակցությունը, էներգետիկ անվտանգությունը, բնապահպանությունը եւ կլիմայի փոփոխությունը:

12. Կոչ է անում ավելի սերտ համագործակցություն էներգետիկ անվտանգության ու արդյունավետության բարելավման նպատակով՝ փոխկապակցվածության եւ ենթակառուցվածքների ոլորտում ներդրումների եւ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիայի միջոցով, մասնավորապես, վերականգնվող էներգիայի ավելացմամբ եւ հանածո վառելիքից կախվածության նվազեցմամբ: Ընդգծում է միջուկային անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության միջազգային համաձայնագրերի եւ պարտավորությունների լիարժեք հարգանքի ապահովման կարեւորությունը:

13. Հաշվի է առնում , որ ԵՄ օժանդակությունը պետք է արտացոլի ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ավելի ու ավելի հավակնոտ դարձող նպատակները՝ պայմանով, որ Հայաստանը համապատասխանի ներկայացվող պահանջներին, որոնք վերաբերում են ԵՄ-ի հետ համատեղ համաձայնեցված բարեփոխումներին՝ տարբերակման եւ ավելին՝ ավելիի դիմաց սկզբունքին համապատասխան: Քաջալերում է Եվրոպական հանձնաժողովին ընդլայնել հետագա աջակցությունը եւ համատեղել իր բյուջետային գործիքները? Եվրոպական հարեւանության գործիքը եւ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամը՝ ԵՄ-Հայաստան նոր գործընկերության հավակնություններին համապատասխանելու նպատակով:

14. Շեշտում է, որ ԵՄ-ի ֆինանսական աջակցությունը խիստ պայմանավորված կլինի կոնկրետ բարեփոխումներին ուղղված քայլերով եւ դրանց արդյունավետ իրականացմամբ, մասնավորապես, իրավունքի գերակայության պաշտպանության, լավ կառավարման ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ լրատվամիջոցների բազմակարծության եւ ազատության ոլորտներում: Հիշեցնում է, որ ԵՄ-ի կողմից խրախուսման վրա հիմնված մոտեցումը նպատակ է հետապնդում աջակցել իրական, հավակնոտ բարեփոխումների մեջ առավել ներգրավված Արեւելյան գործընկերներին:

15. Խրախուսում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը COSME եւ Հորիզոն 2020 ծրագրերին, շրջակա միջավայրի, էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի եւ երիտասարդության ոլորտներում Եվրոպական հարեւանության գործիքի շրջանակներում ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրերին, միջսահմանային համագործակցության գործողություններում եւ Արեւելյան բոլոր գործընկերների համար բաց նախաձեռնություններին, ինչպիսիք են Erasmus +, Erasmus Mundus, eTwinning Plus, TAIEX, SIGMA եւ հարեւանության ներդրումային հիմնադրամը:

16. Առաջարկում է Եվրոպական հանձնաժողովին թույլ տալ Հայաստանին ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ԵՄ-ի կողմից աջակցվող ծրագրերին, որոնք բաց են ԵՄ ոչ անդամ պետությունների համար, եւ պայմանների բավարարման դեպքում եւ համապատասխան իրավական շրջանակում ճանապարհ հարթել ԵՄ գործակալություններում Հայաստանի մասնակցության համար:

17. Ողջունում է մարդկանց միջեւ շփումների ամրապնդմանն ուղղված ձեռքբերումները, այդ թվում` Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կրթության, երիտասարդության, մշակույթի եւ գիտության ոլորտում փոխանակումների միջոցով: Կոչ է անում ուժեղացնել ներգրավվածությունը կրթության, հետազոտությունների եւ նորարարական համակարգերի արդիականացման, երիտասարդների հմտությունների, ձեռներեցության եւ աշխատունակության բարձրացման ոլորտներում եւ այս կապակցությամբ ողջունում է ԵՄ-ն «Երիտասարդական նախաձառնությունների համար» ծրագրի շրջանակում ԵՄ-ի կողմից ներկայացված ուժեղացված Երիտասարդական փաթեթը:

18. Կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին կենտրոնանալ քաղաքացիների համար ակնկալվող արդյունքների վրա, ընդգծում է, որ այս առնչությամբ 2014 թ. հունվարին ուժի մեջ մտած ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագիրն արդեն իսկ ընթացքի մեջ է: Ակնկալում է համագործակցության ամրապնդում եւ հետագա խորացում շարժունակության ոլորտում՝ անվտանգ եւ լավ կառավարվող միջավայրում, Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի քննարկում` լավ կառավարման եւ անվտանգ շարժունակության պայմանների առկայության դեպքում, ներառյալ, վերոնշյալ կողմերի միջեւ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագրի արդյունավետ իրականացումը:

19. Դրական է գնահատում տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտում բարեփոխումների նախաձեռնումը, որն ուղղված է համայնքային իշխանությունների դերի բարձրացմանը եւ որոշումների կայացման գործընթացում տեղական համայնքների հետ ավելի ամուր կապերի ձեւավորմանը:

20. Ողջունում է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընդհանուր առմամբ դրական գնահատականը Հայաստանում ընթացող բարեփոխումների վերաբերյալ, որոնք ուղղված են իրավունքի գերակայության ապահովմանը, նշում են դատախազության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկված միջոցները: Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, դրականորեն է նշում, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի մի շարք նախորդ առաջարկություններ ընդունվել են: Ափսոսում է սակայն, որ բազմաթիվ հարցեր, որոնք հայտնաբերվել են վերջիններիս կողմից, դեռեւս սպասում են լուծման: Կոչ է անում Հայաստանի իշխանություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ օրենսդրական եւ այլ, հարցերին լուծում տալու համար, անհրաժեշտության դեպքում ակնկալել միջազգային հանրության տեխնիկական աջակցությունը, օրինակ՝ Եվրոպական միության եւ, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանի կողմից:

21. Դրականորեն է անդրադառնում 2017թ. ապրիլին տեղի ունեցած ընտրություններին՝ նշելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գլխավորած դիտորդական առաքելությունը, որի մաս է կազմում Եվրոպական խորհրդարանը, պարզել է, որ հանրային լրատվաալիքը քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուր մասնակիցի համար ապահովել է արդարացի լուսաբանում, որ ընտրություններն ընդհանուր առմամբ լավ են կազմակերպվել, եւ հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են: Այնուամենայնիվ, ընդգծում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարած առաքելության կողմից հայտնաբերվել են նաեւ թերություններ, ինչպես օրինակ՝ շարունակական ճնշումները, քվեների գնման գործընթացը եւ ընտրատեղամասերում կուսակցությունների ներկայացուցիչների կամ ոստիկանների անօրինական միջամտությունը:

22. Վկայակոչում է ԵՄ-Հայաստան հարաբերություններում եւ Արեւելյան գործընկերության շրջանակում գենդերային բաղադրիչի կարեւորությունը: Նշում է, որ գենդերային հավասարությունը, խտրականության բացառումը եւ կանանց հնարավորությունների մեծացումը 2020 թ.-ին ակնկալվող արդյունքների ցանկում են, ինչպես նշվել է 2017 թ. նոյեմբերի 24-ին կայացած Արեւելյան գործընկերության գագաթաժողովում: Կոչ է անում Հայաստանի իշխանություններին շարունակել ուշադրության կենտրոնում պահել այս հարցը, այդ թվում՝ գենդերային բացասական կարծրատիպերի դեմ պայքարի միջոցով, կանանց եւ տղամարդկանց միջեւ վարձատրության բացը լրացնելու եւ գենդերային հիմքով ոտնձգությունների, ահաբեկման կամ բռնության ցանկացած ձեւի հանդեպ զրոյական հանդուրժողականություն հայտարարելու միջոցով:

23. Վկայակոչում է, որ միջազգային իրավապաշտպան մարմինները, ինչպիսիք են ՄԱԿ-ի CEDAW կոմիտեն, բազմաթիվ անգամ ընդգծել են գենդերային վնասակար նորմերը եւ պրակտիկան արմատախիլ անելու անհրաժեշտությունը եւ կոչ են արել Հայաստանի իշխանություններին ապահովել, որ ավանդույթները չխանգարեն կանանց իրավունքների եւ ներուժի իրացմանը:

24. Ողջունում է Հայաստանի իշխանությունների հանձնառությունն ստորագրել, վավերացնել եւ հիմնավորապես իրականացնել Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (Ստամբուլի կոնվենցիա), խրախուսում է վերջիններիս այն անել առանց անհարկի ուշացման:

25. Ողջունում է ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության զոհերի պաշտպանության եւ ընտանեկան ներդաշնակության վերականգնմանն ուղղված օրենքի ընդունումը, որն առաջին անգամ հրապարակային քննարկման է ներկայացվել 2017թ. հոկտեմբերին, եւ առաջընթացի մեծ դրական քայլ է: Ընդգծում է, որ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել հնարավոր աջակցություն ու փորձ, որպեսզի օգնի իշխանություններին լավագույնս լուծել ընտանեկան բռնության հետ կապված բոլոր հարցերը: Ընդգծում է, որ պետք է հետեւողական լինել արդյունավետ իրականացման համար, եւ զոհերի կարիքները միշտ պետք է առաջնահերթ լինեն:

26. Ընդգծում է ՄԱԿ-ի կոնվենցիաների եւ բանաձեւերի սահմանած խտրականության բոլոր ձեւերը հաղթահարելու եւ դրանք հասցեագրելու համար համապատասխան մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը:

27. Իր գոհունակությունն է հայտնում Հայաստանի իշխանություններին հայկական ծագմամբ սիրիացի փախստականներին ընդունելու եւ ինտեգրելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին եւ ԵՄ անդամ պետություններին դրականորեն արձագանքել ինտեգրման դյուրացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների կողմից աջակցության ցանկացած խնդրանքի:

28. Ափսոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով շարունակվող մարդկային կորուստների համար: Խորապես մտահոգված է հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված համաձայնության պարբերական խախտումների կապակցությամբ, որոնք շարունակաբար խլում են ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց կյանքեր՝ խոչընդոտելով ողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ընդունում է, որ ներկայիս ստատուս քվոն ո՛չ ընդունելի է եւ ո՛չ էլ կայուն, եւ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

29. Վերահաստատում է իր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ 2009 թ. հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում. այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ժողովուրդների հավասար իրավունքներն եւ ինքնորոշման իրավունքը, եւ իր գոհունակությունն է հայտնում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Ընդգծում է, որ այդ ջանքերը պետք է համահունչ լինեն միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման ընդհանուր սկզբունքներին, ինչպես ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ համապատասխան այլ բազմակողմ փաստաթղթերում, որոնք ընդգծում են հակամարտությունների խաղաղ կարգավորման համար գոյություն ունեցող համաձայնեցված ձեւաչափերի կարեւորությունը: Ընդգծում է, որ սպառազինությունների վերահսկման, վստահության եւ անվտանգության ամրապնդման միջոցառումները մեծ նշանակություն ունեն անվտանգության, կանխատեսելիության եւ կայունության համար:

30. Ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից համատեղ հայտարարությունը 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնեւի գագաթաժողովի շրջանակում՝ կազմակերպված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Կոչ է անում երկու երկրների իշխանություններին բարեխղճորեն վարել բարձր մակարդակի բանակցություններ եւ հանձնառու լինել վստահության ամրապնդման իրական միջոցառումներին եւ վերսկսված երկխոսությանը՝ շփման գծում լարվածության նվազեցման, անվտանգության իրավիճակը կայունացնելու եւ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հետագա բանակցությունների համար առավել կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար: Վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ որին աջակցում են Եվրոպական միությունը եւ Եվրոպական խորհրդարանը:

31. Ողջունում է ԵՄ-ի ջանքերն ու ուժեղացված դերը հակամարտության կարգավորման եւ վստահության ամրապնդման գործում առկա համաձայնեցված բանակցային ձեւաչափերի եւ գործընթացների շրջանակներում: Այս կապակցությամբ ողջունում է իր նոր նախաձեռնությունները, որոնք նպատակ ունեն աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերոհիշյալ ջանքերին՝ հակամարտության գոտում վստահության մթնոլորտի եւ խաղաղության ամրապնդման գործունեությանը նպաստելու եւ բոլոր կողմերի քաղաքացիական հասարակությունները միմյանց մերձեցնելու նպատակով:

32. Խորապես ափսոսում է, որ միջազգային հանրության կողմից լիակատար աջակցություն ստացած Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայկական կողմի նախաձեռնությունը, որն արտացոլված է 2009 թ. Ցյուրիխյան արձանագրություններում թուրքական կողմը չի վավերացրել եւ դրա համար նախապայմաններ է ներկայացրել՝ շարունակելով միակողմանիորեն փակ պահել Հայաստանի հետ սահմանը: Հիշեցնում է, որ մոտենում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի 70-ամյակը եւ կոչ է անում ԵՄ անդամ բոլոր երկրներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նշում է, որ վերջին տարիներին այս հարցը Թուրքիայում դարձել է բաց եւ հանրային քննարկումների առարկա:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:58 20/12/2017  |  ՔաղաքականԵՄ պաշտոնյան որեւէ հակասություն չի տեսնում Հայաստանի` ԵՄ եւ ԵԱՏՄ հետ ունեցած հարաբերություններում
17:44 19/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ԵՄ համաձայնագիրը նոր էջ է բացում երկկողմ հարաբերությունների պատմության մեջ. Արա Բաբլոյան
09:20 16/12/2017  |  ՄամուլՀայաստանը չի կարող կամուրջ լինել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Մաքսային միությունը բացառում է նման հնարավորությունները. Դ. Հաննան. «Ժողովուրդ»
12:50 15/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը 2018 թ. առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսությունը
09:08 05/12/2017  |  ՄամուլՀՀ-ԵՄ համաձայ­նագիրը չի իրականացվի, եթե սկսի իրականացվել, ապա դա կլի­նի հայկական տնտեսության վերջը. Մ. Կոլերով. «Ժողովուրդ»
10:37 02/12/2017  |  ՄամուլՀայաստանի իշխանությունն ինչպես է կարողանալու ԵՄ-ի համաձայնագիրն, այսպես ասած, «վաճառել» ներդրողներին. «Ժամանակ»
14:46 01/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ԵՄ համաձայնագիրը ինչ-որ մեկի դեմ չէ. Պյոտր Սվիտալսկին համաձայնագիրն օգտակար է համարում բոլորի համար
14:24 01/12/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Նազարյանը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի բովանդակությունը
12:51 01/12/2017  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը երբեք չի առաջնորդվել իր բարեկամների շահերը հակադրելու ճանապարհով. Արա Բաբլոյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին
12:32 01/12/2017  |  ԼՐԱՀՈՍԱշոտյանը ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կյանքի կոչելու համար կարևորում է խորհրդարանական վերահսկողությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]