Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   23:17 Հայտնի է դարձել միաժամանակ երկու տղամարդու հետ՝ Ջոլիի սիրավեպի մասին 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան 05/18/2024   08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»

Արցախի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են պետական բյուջեի նախագծի քննարկումները 12/15/2017   10:40  |  ԼՐԱՀՈՍ

Ազգային ժողովը դեկտեմբերի 14-ին գումարել է վեցերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի խորհրդարանի պաշտոնական կայքից:

Բացելով նիստը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն անդրադարձել է մոտ մեկ ամիս առաջ խորհրդարանում մեկնարկած բյուջեի նախագծի քննարկումներին և նշել, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ է քննարկվում բյուջեն, ինչը արտահայտվել է պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամկետի և կանոնակարգային այլ նորույթների միջոցով:

Նախքան նիստի աշխատանքներին անցնելը ԱԺ նախագահը ներկաների անունից շնորհավորել է նիստին ներկա պետական նախարար Արայիկ Հարությունյանին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել ամուր առողջություն, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում և համբերատար ու եռանդուն աշխատանք:

Այնուհետև պատգամավորական լիազորությունների ստանձման կապակցությամբ երդման համար աբիոնի մոտ է հրավիրվել Հադրութի թիվ 6 ընտրատարածքից ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված Արմեն Հրանտի Օհանյանը:

Նիստի օրակարգը հաստատելուց հետո պատգամավորներն անցել են օրենսդրական հարցերին: Ներկայացնելով «Արցախի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ այն կազմվել է՝ հաշվի առնելով ԱՀ Նախագահի 2017-2020թթ-ի ծրագրի նպատակադրումները՝ ապահովելու հենքեր կայուն տնտեսական աճի, տնտեսության գերակա ոլորտների զարգացման և բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման համար:

Անդրադառնալով 2017թ-ի տնտեսական աճի ցուցանիշներին՝ նախարարը նշել է, որ ստեղծված տնտեսական միջավայրը, ինչպես նաև տնտեսության զարգացման միտումները  թույլ են տալիս  ակնկալել ավելի բարձր տնտեսական աճի տեմպեր, քան ծրագրել են 2018-2020թթ-ի միջնաժամկետ ծախսերի ծրագրով: Ըստ սպասումների՝ այն կկազմի  շուրջ 15%, որը վերջին 10 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշը կլինի: Աճը պայմանավորված է հանքային արդյունաբերության, նյութական արտադրության այլ ճյուղերի ավելացված արժեքի աճով:

Նախարարը հավելել է նաև, որ 2018թ-ին իրականացվող բյուջետային քաղաքականությունը կբնորոշվի հետագա տարիներին միջինում 8 տոկոսանոց տնտեսական աճ ապահովող բյուջետային լուծումներով: Այսպիսով՝ գալիք տարվա  համախառն ներքին արդյունքի ծավալը կանխատեսվում է 291 մլդ դրամ՝ ապահովելով իրական աճ 8 տոկոսի չափով: Կպահպանվի տնտեսական աճի ճյուղային կառուցվածքը, ինչը պայմանավորված է առաջին հերթին հանքարդյունաբերության ոլորտում գալիք տարվա համար ծրագրված արտադրանքի ծավալի ավելացմամբ՝ մոտ 40%-ով, և պղնձի համաշխարհային գների կանխատեսմամբ:

Գնաճի ցուցանիշը կանխատեսվել է 4%-ի սահմաններում: Պետական բյուջեի սեփական եկամուտները կկազմեն 44,600 մլն դրամ, աճը 2017թ.-ի նկատմամբ՝ 17,4%, հարկային եկամուտները՝ 43,600մլն դրամ՝ ընթացիկ տարվա նկատմամբ աճելով 17,8%-ով: Բյուջեի դեֆիցիտը կկազմի 4,299.2 դրամ, որը ընթացիկ տարվա  համեմատ նվազել է 1,395.3մլն դրամով: Բյուջեի ծախսերը կկազմեն 100,293.1մլն դրամ՝ ապահովելով 6,2%-ի աճ:

Այս տարի ևս սոցիալական պաշտպանության ոլորտը բյուջեի ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ունեցող ոլորտն է՝ կազմելով ընդհանուր ծախսերի 22.8%-ը:

Ամփոփելով բյուջեի ներկայացումը՝ ֆինանսների նախարարը նշել է, որ ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից Կառավարությանը գրավոր ներկայացվել է 69 հարց:

«Անկախ տարաբնույթ տնտեսական զարգացումներից՝ պետական բյուջեի կատարման ընթացում կառավարությունը հետամուտ կլինի առաջադրված հարցերի մանրամասն ուսումնասիրմանը և կտա հնարավոր լուծումներ»,-ընդգծել է Գրիգորի Մարտիրոսյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթներով հանդես են եկել պատգամավորներ Գագիկ Բաղունցը, Վահրամ Բալայանը և Վիլեն Սաֆարյանը:

Հաջորդիվ ֆինանսների նախարարը ներկայացրել է բյուջեի կազմում ներկայացված  «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Գիտական և  գիտատեխնիկական գործունեության մասին»  ԼՂՀ օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություն կատարելու մասին, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություն կատարելու մասին, «ԼՂՀ հաշմանդամների  սոցիալական պաշտպանության մասին»  ԼՂՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին, «Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություն կատարելու մասին, «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություններ կատարելու մասին և «Կենդանական աշխարհի մասին» ԼՂՀ օրենքում  փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը: 

Պետական բյուջեի կազմում ընդգրկված «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ակցիզային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Արտոնագրային վճարների մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «ԼՂՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Դրամարկղային գործառնությունների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանին է ներկայացրել ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանը:

Գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո պատգամավորները հարցեր են առաջադրել  բյուջեի նպատակային և պետական ծրագրերի վերաբերյալ:

ԱԺ կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանի նախագահը բյուջեի նախագծի քննարկումը ժամը 12:30-ին հայտարարել է ընդմիջված: ԱԺ աշխատակարգով սահմանված կարգով՝ պատգամավորները 24 ժամվա ընթացքում բյուջեի վերաբերյալ իրենց առաջարկները կներկայացնեն ԱԺ աշխատակազմ:

Ընդմիջումից հետո օրենսդիրները շարունակել են նիստի օրակարգում առկա մյուս հարցերի քննարկումը: «Սահմանադրական դատավարության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերը խորհրդարանին է ներկայացրել արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Ըստ հեղինակի՝ ներկայացված առաջին օրինագիծը համապատասխանեցվել է Սահմանադրությանը՝ առանձնակի ուշադրություն  դարձնելով Գերագույն դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններին, իսկ երկրորդ և երրորդ նախագծերում ակնկալվում  է արտացոլել սահմանադրական բարեփոխումների արդյունքում սահմանված առանձին իրավակարգավորումները:

Արդարադատության նախարարը այնուհետև ներկայացրել է պետական խորհրդանիշերին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրհներգի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքների ընդունումը, համաձայն արդարադատության նախարարի, պայմանավորված է օրենքների՝ Սահմանադրությանը և ԱՀ Նախագահի հրամանագրերին համապատասխանեցնելու պահանջով:

Խորհրդարանը քննարկել և ընդունել է վերոնշյալ բոլոր օրենքները:

Ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքը՝ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը նշել է, որ առաջարկվում է օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել փոփոխություն՝ սահմանելով, որ փրկարարական ծառայության բարձրագույն և գնդապետի կոչումները շնորհում է Հանրապետության նախագահը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նաև կատարելագործել գործող օրենսդրությունը և օրենքի առանձին դրույթներ համապատասխանեցնել նոր իրավակարգավորումներին:

Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունից հետո պատգամավորները հանդես եկել առաջարկություններով: Պատգամավոր Արսեն Առստամյանն առաջարկել է վերանայել նաև ծառայության տնօրենի նշանակման կարգը: Նախագծի հեղինակի առաջարկությամբ օրինագծի քննարկումը հետաձգել է՝ գլխադասային հանձնաժողովում լրացուցիչ քննարկելու համար :

«Պետական կենսաթոշակների մասին»  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ զբաղեցրած  անձանց  սոցիալական երաշխիքների մասին»  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  ԱՀ օրենքի նախագիծը ԱԺ քննարկմանն է ներկայացրել աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը: Փաթեթի ընդունմամբ տարբեր տեղեկատվական շտեմարանների միջև 2016-2017թթ-ին իրականացված համադրումների արդյունքում ի հայտ բերված կենսաթոշակի ավել վճարված գումարները, որոնք պայմանավորված են կենսաթոշակառուի՝ օրենսդրության չիմացությամբ, առաջարկվում է ներել մինչև 2018թ-ի հունվարի 1-ը:

Օրենքի փաթեթը քննարկվել և ընդունվել է խորհրդարանի կողմից:

Նախարարի ներկայացրած մյուս օրենսդրական նախաձեռնությունը «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի փաթեթն էր: Օրինագծերի ընդունմամբ կներդրվի վնասների հատուցման հատուկ կարգ, որը յուրաքանչյուր վարձու աշխատողի, քաղաքացիաիրավական պայմանագրերով եկամուտ ստացող անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարվող դրոշմանիշային վճարների (յուրաքանչյուր անձի կողմից պետական բյուջե փոխանցվող պարտադիր վճար), նվիրատվությունների, նվիրաբերությունների ու դրամաշնորհների, ինչպես նաև այլ գումարների կառավարման արդյունքում ստացվող եկամուտների հաշվին կապահովի մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զինծառայողներին պատճառված վնասների հատուցման գումարների վճարումները:

Պատգամավորները քննարկել  և առաջին ընթերցմամբ ընդունել են փաթեթը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]