Թեմաներ
Շաբաթ 04 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   19:16 Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում 04/27/2024   19:11 3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում իրանական ավտոբուս է շրջվել 04/27/2024   19:07 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 04/27/2024   19:03 ՆԳՆ ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր ռեժիմով իրականացնում է գործառույթները 04/27/2024   18:32 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   17:39 Միացեք մեզ. ակցիայի մասնակիցները՝ ոստիկաններին. փակ է Լոռիի ճանապարհը (տեսանյութ) 04/27/2024   17:21 «Չարի վերջը մոտ է». ակցիա՝ Երեւանում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   16:36 Պայքարը վճռական է, սա այլևս առաքելություն է․ ՁՊՎ-ից ազատ արձակված Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է 04/27/2024   16:31 Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ 04/27/2024   16:29 Բերետավորները ճողոպրեցին. առաջին անգամ չկարողացան կոտրել գյուղի դիմադրությունը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   16:10 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. վարչապետ 04/27/2024   16:07 Մարդիկ ճնշման տակ են այդ ամենը ասել․ Մախսուդյանը՝ զինվորականների մասին ՔԿ տարածած տեսանյութի մասին 04/27/2024   16:02 Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել 04/27/2024   15:58 Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 04/27/2024   15:52 ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց 04/27/2024   15:50 Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. քաղաքագետ 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   15:31 Թուրք սեյսմոլոգը հզոր երկրաշարժ է կանխատեսում Ստամբուլում. Իշխանությունները լուրջ չեն մոտենում 04/27/2024   15:29 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 04/27/2024   15:25 Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ.Հովհաննես Ավետիսյան 04/27/2024   15:20 Շնորհավորում եմ Քաղաքացու օրը, տոնի հիմքում դրված է միասնականության ու համերաշխության գաղափարը. Հայկ Ղալումյան 04/27/2024   15:12 Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․օգտատեր 04/27/2024   15:10 Կիրանցից բռնի ուժի գործադրմամբ բերման է ենթարկվել պահեստազորի գնդապետ Գրիգորյանը 04/27/2024   15:06 Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Տավուշյան շարժումը 04/27/2024   15:00 Կիրանցում ոստիկանական գործողությունների հետևանքով Իջևանի ԲԿ տեղափոխված բոլոր քաղաքացիներն արդեն դուրս են գրվել 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   14:48 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում 04/27/2024   14:46 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 04/27/2024   14:20 Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը. Դմիտրի Պեսկով 04/27/2024   14:18 Փաշինյանը կոլաբորացիոնիստ է, նրա թեզերը գեներացվում են Բաքվում. «Զանգ» 04/27/2024   14:10 Սպասվում է առանց տեղումների եղանակ 04/27/2024   14:07 Ժա՛մն է, ընդվզե՛ք բոլոր օրինական միջոցներով, բավական է խխունջացած ապրել․ Բագրատ Սրբազան 04/27/2024   13:58 Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել 04/27/2024   13:39 Ուղեւորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու Յուրքի օդանավակայանում 04/27/2024   13:36 Ովքեր են եղել մգեցված ապակիներով, անհայտ ինքնությամբ մարդիկ․ Բագրատ Սրբազանը մանրամասնում է 04/27/2024   13:23 Դինա Տիտուսը ԱՄՆ կոնգրեսին է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծը 04/27/2024   13:19 Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը, որն իր շուրջն է համախմբել գյուղի ընթերցասեր և արվեստասեր երեխաներին 04/27/2024   13:11 Բագրատ Սրբազանը մանրամասնել է՝ ինչ է տեղի ունեցել ապրիլի 26-ի գիշերը՝ Կիրանցում 04/27/2024   13:05 Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան 04/27/2024   12:59 Հացադուլի մեջ գտնվող լրագրող Լեո Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է․ ՄԻՊ գրասենյակ 04/27/2024   12:51 Եկեղեցին սկսել է գործել ու գործի է դնում իր ամենասուր գործիքակազմերը. Գալստյան 04/27/2024   12:45 Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է 66-ամյա տղամարդու մարմին 04/27/2024   12:43 Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 04/27/2024   12:34 Այլևս կասկածից վեր է, որ իշխող խունտան ծառայում է կոնկրետ երկու անձերի` Էրդողանի և Հեյդարի տղու համար. Պողոսյան 04/27/2024   12:31 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 04/27/2024   12:27 Նիկոլ Փաշինյանի թիրախում կրկին երիտասարդներն են․ Գավառում Փաշինյանի բանախոսությունը լսում են 14-35 տարեկան երիտասարդները. ուղիղ
04/26/2024   12:49 Համացանցում քննարկվում է Գյումրի մեկնող գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձևը 04/26/2024   11:49 Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է հիվանդանոց 04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   07:34 Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/26/2024   16:10 Հայրենիքը փրկելու համար արգելված միջոցներ չկան, բացի սատանայի հետ գործակցությունից. Միքայել Սրբազանը վստահեցնում է՝ եկեղեցին պատրաստ է առաջնորդության, երբ ժողովուրդը պատրաստ լինի 04/26/2024   00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ 04/26/2024   17:37 Հետախուզվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Վահան Մարտիրոսյանը 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/26/2024   14:47 Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/26/2024   16:23 Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան 04/26/2024   18:06 Սուտ են ասում, ինձ բերման ենթարկեցին Ոստիկանություն.Արթուր Խաչատրյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան

Խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով 12/01/2017   19:10  |  ԼՐԱՀՈՍ

Դեկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում անցկացվել են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով: Լսումները կազմակերպել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովները՝ գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ: Լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, քաղաքագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթը՝ այստեղ:

Ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Ողջունելով լսումների մասնակիցներին՝ նա նշել է, որ «Հայաստան-ԵՄ. համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն» խորագրով լսումների անցկացման առաջնահերթ նպատակներից է հանրության իրազեկումը, որը կարեւոր նախապայման է հետագա արդյունավետ աշխատանքի իրականացման համար, քանի որ թե՛ Հայաստանի կառավարության, թե՛ եվրոպացի գործընկերների կարծիքով, համաձայնագրի նպատակն է ավելի բարեկեցիկ եւ արժանապատիվ դարձնել Հայաստանի քաղաքացիների կյանքը: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է քաղաքացիական հասարակության ներգրավումը համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու գործընթացներում, քանի որ քաղհասարակությունն իր բոլոր կառուցվածքներով հսկայական ներուժ ունի: Լսումների երրորդ եւ կարեւորագույն նպատակը, ըստ Արմեն Աշոտյանի, համաձայնագրի իրականացման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության ապահովումն է: Արմեն Աշոտյանի խոսքով՝ խորհրդարանական վերահսկողությունը կառավարությանն աջակցելու կարեւորագույն գործիքներից է՝ հնարավորինս արագ եւ արդյունավետ կյանքի կոչելու համար այն բարեփոխումները, որոնք նախ եւ առաջ ամրագրված են ՀՀ նոր Սահմանադրությամբ: Պարոն Աշոտյանն անդրադարձել է Եվրոպական խորհրդարանի հետ առկա համագործակցությանը եւ նշել, որ համաձայնագիրն այն խորացնելու եւ զարգացնելու լայն հնարավորություններ է ընձեռում: Նա կարեւորել է համաձայնագրի վավերացման հնարավորինս արագ գործընթացի իրականացումը ԵՄ անդամ 28 երկրներում՝ աջակցելով ազգային խորհրդարաններին:

Ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա եւս կարեւորել է լսումների անցկացումը հանրային իրազեկման տեսանկյունից եւ ընդգծել, որ հաջողություն կարող են ունենալ միայն այն գործընթացը, ծրագիրը կամ բարեփոխումը, որոնց իրականացման մասն են կազմում ոչ միայն քաղաքական ուժերը, այլ նաեւ հանրությունը՝ դրանք համարելով իրենը: Համաձայնագրի դրույթների իրականացման առումով հանձնաժողովի նախագահը կարեւորել է քաղաքական կամքի առկայությունը, այլապես, ինչպես նշել է նա, այն կմնա դարակում՝ գեղեցիկ փաթեթավորված: «Համաձայնագիրն ինձ համար հաջողության բանալի է՝ տրված Հայաստանին, իսկ թե որքանով մենք կկարողանանք այդ բանալիով բացել եւ անցնել խորքային, լրջագույն բարեփոխումների, ինչը նախատեսված է յուրաքանչյուր ոլորտում, դա արդեն կախված է մեզանից»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ կարեւորելով այս հարցում քաղաքական ուժերի հանձնառությունն ու խորհրդարանական վերահսկողության իրականացումը: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է նաեւ ընդդիմախոսների տեսակետներին եւ ընդգծել, որ համաձայնագրում ամրագրված դրույթները՝ ուղղված Եվրամիության հետ քաղաքական եւ տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը, կամրապնդեն Հայաստանի անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում:

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի անունից ելույթ է ունեցել «Քաղաքական երկխոսություն. Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելը: Նա կարեւորել է լսումների անցկացումը եւ նշել, որ քաղաքական հիմնադրամի հիմնական նպատակը ժողովրդավարության, բարեփոխումների, ինչպես նաեւ հայ-գերմանական երկկողմ կապերի զարգացման խթանումն է: Արդյունավետ գնահատելով հիմնադրամի տասնամյա գործունեությունը Հայաստանում՝ Թոմաս Շրապելը կարեւորել է խորհրդարանական լսումների անցկացումն հանրային իրազեկման տեսանկյունից: Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն ու ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը՝ նա մասնավորապես նշել է, թե դրանք միմյանց չեն հակադրվում. «ՀՀ-ԵՄ համագործակցությունը նոր հեռանկարներ է բացում Հայաստանի եւ Եվրամիության քաղաքականության, նրանց ժողովուրդների համար: Հայաստանը կամուրջ է հանդիսանում երկուսի միջեւ: Մենք մեծ հույսեր ենք կապում այս նոր հեռանկարների հետ: Կարող եմ վստահեցնել, որ հիմնադրամը շարունակելու է աջակցել Հայաստանի Ազգային ժողովին՝ խորացնելու համագործակցությունը»,- ասել է Թոմաս Շրապելը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը խոշոր ձեռքբերում է, որն ուղղված է Հայաստանի եւ ԵՄ երկրների հարաբերությունների հետագա ընդլայնմանն ու խորացմանը, այն կնպաստի ՀՀ քաղաքական, տնտեսական, ժողովրդավարության եւ ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը: Նշվել է, որ մանրամասն քննարկվել է համաձայնագրի շրջանակում ինտեգրացիոն գործընթացների համատեղման հարցը. փաստաթուղթը համատեղելի է ՀՀ ստանձնած բոլոր պարտավորությունների հետ եւ թույլ է տալիս զարգացնել հարաբերությունները թե՛ ԵԱՏՄ-ի եւ թե՛ ԵՄ-ի հետ: Պարոն Գաբրիելյանի խոսքով՝ համաձայնագիրը հնարավորություն կտա նաեւ մերձեցնելու այս երկու կառույցների փոխգործակցության հնարավորությունները: Փոխնախարարը համաձայնագրի ստորագրումը կարեւորել է ոչ միայն մարդկային շփումների, այլեւ ինստիտուցիոնալ կառույցների բարեփոխումներին նոր թափ ու ազդակ հաղորդելու տեսանկյունից: Այն առեւտրային համաձայնագիր չէ, սակայն տնտեսական հարաբերությունների բազմաթիվ կանոնակարգումներ առկա են փաստաթղթում:

Վաչե Գաբրիելյանն անդրադարձել է նաեւ Բրյուսելում նախաստորագրված Հայաստանի՝ եվրոպական միացյալ ավիատարածքին միանալուն վերաբերող համաձայնագրին, որը կարեւոր է մեր երկրի հաղորդակցման ուղիների ընդլայնման հնարավորությունների առումով: «Մենք պատրաստ ենք գործակցել այդ ոլորտում»,- ասել է նա:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ողջույնի խոսքում կարեւորել է նմանօրինակ քննարկումները, որոնք լավագույն հնարավորություն են՝ ծանոթանալու խորհրդարանականների, միջազգային եւ հայաստանյան փորձագիտական ու վերլուծական կենտրոնների մոտեցումներին: Փոխնախարարն ընդգծել է, որ ԵՄ-ն մեր երկրի քաղաքական եւ առեւտրային հիմնական գործընկերներից է: Նա ներկայացրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցային գործընթացի մանրամասները, աշխատանքային խմբերի համակարգման ոլորտները, բանակցային փուլերի ընթացքը՝ ընդգծելով, որ այն մշտապես գտնվել է հանրության, փորձագիտական եւ դիվանագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում:

«Իրապես կարող ենք պնդել, որ արդյունքում ստացել ենք հավակնոտ համաձայնագիր, որի իրականացումը ԵՄ-ի հետ մեր գործընկերության շրջանակն ընդլայնելու կարեւորագույն քայլ կհանդիսանա: Ստորագրված համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է եւ նպատակաուղղված աշխատանքի արդյունքը»,- ասել է Կարեն Նազարյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, կարեւորելով համաձայնագրի ստորագրումը, հույս է հայտնել, որ այսօրվա քննարկումը կօգնի խթանելու դրա իրականացումը, քանի որ այն հանգրվանային նշանակություն ունի:

Դեսպանը երախտագիտություն է հայտնել փաստաթղթի պատրաստմանը մասնակցած բոլոր բանակցողներին: Պարոն Սվիտալսկին նշել է, որ նոր համաձայնագիրը ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար է արդյունավետ. այն լավ մոդելային օրինակ է հանդիսանալու ինտեգրման այլ ձեւաչափերում մասնակցող գործընկերների համար:

«Կարեւորն այն է, որ համաձայնագիրը ներդաշնակ է այլ ձեւաչափերում ՀՀ ստանձնած մյուս հանձնառությունների հետ եւ հույս ունենք, որ համաձայնագրի ներդաշնակեցված բնույթը կօգտագործվի իրականացման փուլում: Այս համաձայնագիրը ներառում է մի շարք նոր հնարավորություններ Հայաստանի, ինչպես նաեւ ԵՄ-ի համար»,- նշել է պարոն Սվիտալսկին:

Դեսպանը խոսել է նաեւ հանրային ու խորհրդարանական վերահսկողության բաղադրիչի եւ համաձայնագրի իրականացման մասին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն այնուհետեւ ներկայացրել է համաձայնագրի քաղաքական հարցերը՝ նշելով, որ այն ընդգծում է հավասար գործընկերության վրա հիմնված սերտ եւ կանոնավոր համագործակցությունը խթանելու, ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդման եւ բարեփոխման իրականացումը: Համաձայնագրում անդրադարձ է կատարված միջազգային խաղաղության եւ անվտանգության խթանման հարցերին, համաձայնեցված ձեւաչափերով հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Առանձնակի եւ հստակ անդրադարձ կա ԼՂ հիմնախնդրի խաղաղ եւ երկարատեւ կարգավորման հարցին: Համաձայնագիրը վերահաստատում է ԵՄ հայտարարած հանձնառությունը՝ աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, մասնավորապես ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման ու տարածքային ամբողջականության վրա:

Պարոն Նազարյանը հավելել է, որ Հայաստանի հետ մուտքի արտոնագրի վերաբերյալ երկխոսության մեկնարկը, առեւտրի եւ ներդրումների զարգացման մրցունակության խթանման, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության մասնակցության հարցերը եւս արտացոլված են փաստաթղթում: Որպես բարեփոխումներին ուղղված քայլ՝ անդրադարձ է կատարված ՀՀ օրենսդրությունն աստիճանաբար ԵՄ օրենսդրությանը մոտարկելու մեր երկրի հանձնառությանը: Համաձայնագրում կողմերը վերահաստատում են ազատ շուկայական տնտեսության սկզբունքային, կայուն զարգացման, տարածաշրջանային համագործակցության արդյունավետ համագործակցության հանձնառությունը:

«Այս փաստաթուղթը նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք»,- ընդգծել է պարոն Նազարյանը:

Փոխնախարարը կարեւորել է համաձայնագրի իրականացման հարցում յուրաքանչյուրի ներգրավվածությունը:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանն իր խոսքում անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի տնտեսական բաղադրիչին՝ նշելով, որ համաձայնագիրն արտոնյալ առեւտրի ռեժիմ չի նախատեսում, բայց ոլորտային եւ թեմատիկ ծածկույթի առումով ունի անհամեմատ ավելի մեծ եւ խոր ծածկույթ, քան կա ներկայում ԵՄ-ի հետ գործող համաձայնագրով: Այսուհետ համագործակցությունը լինելու է ապրանքաշրջանառության ոլորտում, որը կանոնակարգվում է հիմնականում Առեւտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներով:

Փոխնախարարն անդրադարձել է ԵՄ կողմից Հայաստանին հասանելի աջակցության ծրագրերին եւ գործիքներին: Նրա խոսքով՝ բյուջետային աջակցությամբ մեր երկրում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր. ամենամեծ հատկացումները եղել են 2016 թվականին: Ըստ փոխնախարարի՝ առաջիկա տարիներին պետք է բանակցել ներդրումների համար, իսկ 2018 թվականի հունվարից գործարկվող նոր համակարգը մեծ հնարավորություններ կընձեռի արտահանողներին՝ դրական նշանակություն ունենալով ՓՄՁ ոլորտի զարգացման համար: Գարեգին Մելքոնյանն անդրադարձել է նաեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման արդյունքում կիրառվող միասնական աջակցության շրջանակին՝ ոլորտային եւ գումարային տեսանկյունից:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ողջունելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, իր ելույթում անդրադարձել է Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության ցուցանիշներին՝ ըստ երկրների: Պարոն Մելքումյանի կարծիքով՝ պետք է փոփոխությունների ենթարկել մեր տնտեսության կառուցվածքը, որպեսզի նշմարվեն համագործակցության եւ զարգացման հեռանկարներ:

ԵՄ արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանն անդրադարձել է քաղաքացիական հասարակությանն առնչվող հարցերին, քաղաքացիական հասարակություն-իշխանություն փոխհարաբերություններին: Նա կարեւորել է Հայաստանում եւ ԵՄ տարածքում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ համագործակցության խորացումը, այդ թվում` փորձի փոխանակումը, եվրոպական արժեքների առաջխաղացումը, շահերի պաշտպանության քարոզարշավները: Կարեւորվել է ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակություն երկկողմ պլատֆորմի ստեղծումը: Նրա խոսքով՝ այս գործընթացներում քաղաքացիական հասարակության սուբյեկտ կարող է լինել ԵՄ արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը: Հերիքնազ Հարությունյանը խոսել է նաեւ լրագրողների եւ քաղաքացիական հասարակության իրազեկվածության աստիճանի բարձրացման եւ նրանց ձայնը լսելի դարձնելուն ուղղված քայլերի մասին: Կարեւորվել է քաղաքացիական հասարակության դաշտի քարտեզագրումը:

Իրենց ելույթներում ՀՀ ԱԺ պատգամավորները եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն անդրադարձել են համաձայնագրի ստորագրման կարեւորությանը, ընձեռած հնարավորություններին, բարեփոխումների իրականացմանը, արտաքին քաղաքական ոլորտում «եւ-եւ»-ի քաղաքականության իրականացմանը, համաձայնագիրը կյանքի կոչելու քաղաքական կամքին, կարեւորել են փաստաթղթի իրականացման փուլը: Բանախոսների կողմից կարեւորվել է Հայաստանի դերը ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների կայացման գործում, անդրադարձ է կատարվել համաձայնագրի տնտեսական բաղադրիչին եւ նշվել, որ Հայաստանը պետք է բացի դռները եվրոպական արտադրողների առջեւ՝ նպաստելով տնտեսության զարգացմանը եւ ապրանքաշրջանառության աճին:

Ելույթ ունեցողներն անդրադարձել են տնտեսական ցուցանիշներին՝ նշելով, որ տնտեսական համագործակցությունը չի սահմանափակվում միայն առեւտրով. համաձայնագիրը հնարավորություն է տալիս ունենալու ներդրումներ՝ ստեղծելով պայմաններ եւ երաշխիքներ ներդրումների ներգրավման համար:

Բանախոսները նշել են, որ պետք է ուշադրություն դարձնել դրամավարկային քաղաքականության համակարգին եւ վարկերի արդյունավետ օգտագործմանը: Հայաստանը պետք է կարողանա առավելագույնս օգտվել երկու քաղաքական միություններին անդամակցելուց եւ մեր երկրում սահմանադրականության մակարդակը սոցիալ-տնտեսական առաջընթացի լավագույն երաշխիքը կարող է լինել:

Անդրադարձ է կատարվել արտահանման ծավալների մեծացմանը՝ ելնելով մեր երկրի ունեցած աշխարհաքաղաքական դիրքից, ինչպես նաեւ շեշտը դրվել է երկարաժամկետ զարգացման վրա՝ նշելով, որ համաձայնագիրն ունի բազմաթիվ հավելվածներ, որոնք թույլ կտան գնալ ճիշտ ուղղությամբ:

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր եզրափակիչ ելույթում շնորհակալություն է հայտնել լսումների մասնակիցներին՝ համաձայնագրի ստորագրումը համարելով կարեւոր ճանապարհի առաջին քայլը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ թե ինչպես կանցնենք այդ ճանապարհը, մեր խնդիրն է: Ըստ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է դառնա այս համաձայնագրի շահառու՝ կյանքի կոչելով այն: Տիկին Զոհրաբյանը կարեւրոել է ԶԼՄ-ների դերը հանրության իրազեկման հարցում՝ նշելով, որ հասարակությանը պետք է ներկայացվեն համաձայնագրի ընձեռած հնարավորությունները, դրանցից բխող բարեփոխումները: Նրա խոսքով՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեր երկրի հաջողության բանալին է. պիտի կարողանանք օգտագործել այն:

Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը հաջողության պատմություն է ՀՀ արտաքին քաղաքական գործընթացներում: Նա նշել է, որ ԵՄ-ից ակնկալվում է «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի լիակատար իրագործում: Հանձնաժողովի նախագահը կարեւոր ձեռքբերում է համարել այն, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող ձեւակերպումը դարձել է ԵՄ-ի հետ ունեցած իրավապայմանագրային բազայի կարեւոր մաս: «Ի տարբերություն այլ քաղաքական իրադարձությունների՝ եվրոպական հանրությունը չփորձեց միեւնույն նժարի վրա դնել Հայաստանը եւ Ադրբեջանը»,- նշել է նա:

Օրենսդրության ներդաշնակեցման գործընթացում Արմեն Աշոտյանը կարեւորել է խորհրդարանի ակտիվ դերակատարությունը, համաձայնագրի դրույթների կյանքի կոչման հարցում օրենսդիր եւ գործադիր իշխանության, ընդդիմության եւ իշխանությունների, կառավարության եւ քաղաքացիական հասարակության համախմբված աշխատանքը:

«Իրականություն կդարձնենք եվրասիական տարածքում եվրոպական պետություն ունենալու մեր տեսլականը»,- եզրափակել է խոսքը Արմեն Աշոտյանը:Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:50 28/11/2017  |  ՄամուլԱզգային ժողովի աշխատակազմն անորոշության մեջ է. «Ժողովուրդ»
20:31 16/11/2017  |  ԼՐԱՀՈՍԵրեխաների համաշխարհային օրվա առթիվ Ազգային ժողովում կկազմակերպվի հատուկ նիստ
09:00 04/11/2017  |  ՄամուլԱԺ նոր ղեկավարությունը վատնումներին վերջ տալու համար լիմիտներ է սահմանել. «Հրապարակ»
09:30 26/10/2017ԱԺ-ի հեռախոսային խոսակցությունների համար ծախսվել է մոտ 100 հազար դոլար. «Ժողովուրդ»
19:44 19/10/2017  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Լեհաստանի փոխվարչապետ Պիոտր Գլինսկու հետ
19:15 19/10/2017  |  ԼՐԱՀՈՍԼեհաստանի Սենատն ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի` ընդունել է բանաձեւ
18:55 18/10/2017  |  ԼՐԱՀՈՍ«Լեհաստանը հավասարակշիռ մոտեցում ունի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ». Լեհաստանի նախագահ
09:20 09/09/2017  |  ՄամուլԱԺ-ում օգնականների հարցը «չորով» է դրված. գեներալ Սեյրանը չի կարողացել որդուն օգնական դարձնել. «Հրապարակ»
09:28 06/09/2017  |  ՄամուլԱԺ պատգամավորներն աշխատավարձ չեն ստացել. «Ժողովուրդ»
09:14 06/09/2017  |  ՄամուլՌեփեր ՀՏ Հայկոն՝ ԱԺ-ում բուֆետապան. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]