Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն 05/02/2024   18:20 Բագրատ Սրբազանին ոստիկանները թույլ չեն տվել բարձրանալ Կիրանց, սակայն կիրանցեցիներն իրենք են իջել Սրբազանի հետ հանդիպելու 05/02/2024   18:16 Անգամ Կիրանցի կողքի գյուղերը անմասն են կատարվողին, սա փորձում են դարձնել լոկալ խնդիր, միայն կիրանցիներինը. Տեր Աբել 05/02/2024   17:59 Կիրանցում սպասողական վիճակ է. փոքր գյուղում ավելի քան 3000 ոստիկան կա 05/02/2024   17:56 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ 05/02/2024   17:50 Վահագն Ալեքսանյանի մատնանշած տեսանյութը, որտեղ նա բռնություն չէր տեսել, դիտեք և կտեսնեք՝ ոստիկանն ասում է՝ «խփելով աշխատեք». Նազարյան 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   17:27 «Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել, մյուսների վիճակը բավարար է․ ՊՆ 05/02/2024   17:19 «Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին 05/02/2024   17:16 Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ 05/02/2024   17:06 Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել 05/02/2024   16:55 Նախորդ տարի ՄԻՊ-ն արձանագրել է հավաքների ազատության իրավունքի խախտում 05/02/2024   16:29 ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվի 05/02/2024   16:28 Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին 05/02/2024   16:26 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ 05/02/2024   16:15 Թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում 05/02/2024   16:09 Ղրղզստանում պաղպաղակի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 29 երեխայի. նրանցից 3-ի վիճակը ծանր է (տեսանյութ) 05/02/2024   15:59 Սահմանն անցնելու դպրոցի կողքով. էս կողմից ծառեր են լինելու, էն կողմում էլ «յաշմա» ջոկատը. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:56 Իրենց սեփական տարածքում 100-1000-ավոր ոստիկաններով եկել՝ ջարդել են անչափահաս երեխաներին, ոստիկանական բաժանմունք են տարել. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   15:53 Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը 05/02/2024   15:50 Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին 05/02/2024   15:42 Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է 05/02/2024   15:31 Սպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 05/02/2024   15:23 Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/01/2024   10:23 Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործը ծածկադփոց են արել. ուղիղ

Ժիրայր Սեֆիլյանը «զակազ է» անում, արդյունքում տղաները «էշ նահատակ» են լինելու. Ժիրայր Սեֆիլյանի խմբի անդամները՝ նրա գործողությունների մասին 11/20/2017   18:46  |  Դատական ռեպորտաժներ

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը։ Մոտ 6 ամիս է, ինչ քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում (այն դատարան է ուղարկվել 2017 թ. մայիսի սկզբներին), սակայն պետք է փաստենք, որ ապացույցների հետազոտումը բավական դանդաղ է ընթանում։

Այս անցած ամիսների ընթացքում դատարանին հաջողվել է հարցաքննել միայն վկաներին, հետազոտել գրավոր ապացույցները։ Տպավորությունն այն է, որ որոշ անձինք այնքան էլ շահագրգռված չեն, որ դատարանն ամբողջ ծավալով ու լիարժեք ձեռնամուխ լինի ապացույցների հետազոտմանը, պարզիч ինչ է տեղի ունեցել իրականում, հասարակությունը տեղեկացված լինի, ի վերջո, ի՞նչ ապացույցներ կան քրեական գործում եւ ընդհանրապես՝ կա՞ն, թե՞ չկան։

Դատելով վերջին նիստում հետազոտված որոշ գրավոր ապացույցների բովանդակությունից՝ կարող ենք փաստել, որ իսկապես քրեական գործում կան տվյալներ, որոնք ոչ միայն վկայում են զենքի գործադրմամբ որոշակի գործողությունների դիմելու՝ Ժիրայր Սեֆիլյանի ծրագրերի մասին, այլ նաեւ, որ նրա այդ նախաձեռնությունը ոչ բոլորն են սատարել՝ դառնալով որոշ տարաձայնությունների, եթե չասենք՝ պառակտումների պատճառ։

Այսպես՝ գրավոր ապացույցների համատեքստում դատարանը հետազոտել է Պավել Մանուկյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման սկավառակի զննման արձանագրությունը։ Նշենք, որ Պավել Մանուկյանը որպես մեղադրյալ է անցնում «Սասնա Ծռեր -1» քրեական գործով։ Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ Ժիրայր Սեֆիլյանը ցանկացել է ապրիլի 24-ն օգտագործել հեղափոխություն անելու համար, ինչը դուր չի եկել նրա որոշ համախոհներին՝ դա որակելով որպես «ավանտյուրա»։

Մասնավորապես` Պավելը ոմն Արթուրի հետ զրույցում տեղեկացրել է, որ հունվարի 31-ին ավտոերթ ունեն Արցախում, ինչին ի պատասխան` զրուցակիցը նշել է, որ չի ցանկանում որեւէ գործ ունենալ ավտոերթերի կամ Ժիրայրի «որեւէ այլ ավանտյուրայի» հետ, քանի որ Ժիրայրն ապրիլի 24-ը «ցանկանում է հեղափոխություն անելու համար օգտագործել եւ իր համար նա այլեւս գոյություն չունի, ջնջվել է»։ Պավել Մանուկյանի զրուցակիցը նաեւ հավելել է, որ ցանկանում է Սեֆիլյանին հիշել այնպիսին, ինչպիսին եղել է պատերազմի ժամանակ, քանի որ այժմ նա իր համար «գոյություն չունեցող կերպար է», ապա նաեւ ավելացրել, որ Պավելը եւս կդադարի իր համար ընկեր լինել, եթե ապրիլի 24-ին միանա Ժիրայր Սեֆիլյանին։

Մեկ այլ գրավոր ապացույցի՝ ԱԱԾ-ի կողմից իրականացված «արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն էլ հանցավոր խմբի անդամները համոզված են եղել, որ Ժիրայր Սեֆիլյանն արտերկրից ֆինանսավորում ունի, որի շնորհիվ տարբեր մարդկանց անուններով ձեռք է բերել անշարժ գույք։

Մասնավորապես՝ խմբի անդամներից մեկը զրույցի ժամանակ ասել է, որ «Ժիրոն չի կարա մենակ լինի…» , դրսից ինչ-որ մեկը կա, ով փողն ուղարկել է, ասել «արեք, էս վիճակն ա»։ Խմբի անդամներից երեքի խոսակցությունից ակնհայտ է դառնում, որ Ժիրայր Սեֆիլյանի ծրագրերից մեկը եղել է զորամաս մուտք գործելը, ինչը ոչ բոլորին է դուր եկել։

«Էտի գ… նա, պոստում մի հատ զինվորա մեռնում սաղս սգում ենք, չի կարելի նալյոտ անել»,- ասել է անդամներից մեկը ու կարծիք հայտնել, որ զինվորի վրա մի «պատրոն» կրակելու դեպքում՝ «սաղ ազգը քո դեմա հելնելու»։ Մյուսը նշել է, որ Ժիրայր Սեֆիլյանը «զակազ է» է անում, իսկ արդյունքում իրենց պես տղաները «էշ նահատակ» են լինելու։ «Եթե կարում ես պիտի փող քերես ու ասես սիկտիր եղեք, որովհետեւ ինքը թույն փողեր է ստացել։ Փողեր է լվում մեր միջոցով։ Ներսոն ասեց, որ կնգան բանկից դուրս գալուց թալանում են, երկու ամիս հետո Պավլիկի համար տուն է առնում։ Կնգան թալանելուց հետո Իսպանիայում տուն է առել»,- նշել է Ժիրայր Սեֆիլյանի կողմից հավաքագրված անդամներից մեկ ուրիշը եւ ավելացրել, որ նա տարբեր ընկերների անունով քաղաքում տներ է ձեռք բերել։

Այս արձանագրությունները հրապարակվել են դատարանում, որոնք ուղղակի վկայությունն են, որ անգամ հավաքագրված համարվող անդամների միջեւ առկա են եղել տարաձայնություններ, ոչ բոլորն են վստահել Ժիրայր Սեֆիլյանի մտադրությունների անկեղծությանը, հավանություն տվել ընտրած մարտավարությանը։

Նկատենք, որ սցենարը կատարվեց փոքր-ինչ շտկումներով։ Ժիրայր Սեֆիլյանի խմբի ձերբակալությունից ամիսներ անց իրապես զինված հարձակում տեղի ունեցավ, սակայն ոչ թե զորամասի վրա, ինչպես ի սկզբանե ծրագրվում էր, այլ՝ ոստիկանության ստորաբաժանման եւ այլ խմբի կողմից՝ թերեւս, գիտակցելով, որ զորամասի վրա հարձակումը, անկախ իշխանությունների նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքից, ժողովուրդը որեւ ձեւով չի ընդունի եւ դժգոհության թիրախը կդառնան հենց իրենք։

Ապացույցների հետազոտումը շարունակվում է, առաջիկայում դատարանը ձեռնամուխ կլինի իրեղեն ապացույցների հետազոտմանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ըստ նախաքննական մարմնի, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու համար զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ զավթելու նպատակով 2015 թվականի նոյեմբերից ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ։ Քրեական գործով որպես մեղադրյալ անցնում է 7 հոգի։

Լուսանկարը՝ ֆոտոլուրի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:18 20/10/2017  |  Դատական ռեպորտաժներԺիրայր Սեֆիլյանի գործով սանկցիաներ կիրառվեցին պաշտպանների ու պաշտպանյալների նկատմամբ
13:11 20/10/2017  |  Դատական ռեպորտաժներԱմբաստանյալին ոստիկանները «զոռով են» բերել դատարան. Փաստաբան
09:30 14/09/2017  |  Մամուլ«Սասնա ծռեր»-ի գործով դատավորից դժգոհ են, մտադիր են գործը կիսել. «Հրապարակ»
19:02 01/09/2017  |  ԼՐԱՀՈՍԼրագրողական կազմակերպությունները պահանջում են պատժել կարգազանց կարգադրիչներին. հայտարարություն
13:05 01/09/2017  |  Դատական ռեպորտաժներ«Խուզարկության» շոուն փոխարինվեց Գասպարիի պառկած դիրքով
11:37 01/09/2017  |  Դատական ռեպորտաժներՍեֆիլյանի գործով դատական նիստի ժամանակ Գասպարին իրարանցում սարքեց
23:39 28/08/2017  |  ԼՐԱՀՈՍՊարտված «հեղափոխականները» իրենց ռազմագերի են հռչակել, իսկ հանրային պաշտպանին էլ՝ թիրախավորել
16:16 25/08/2017  |  Դատական ռեպորտաժներԲոլոր մեղադրանքները Ժիրայր Սեֆիլյանի մեղադրանքի կրկնությունն են. պաշտպան
14:58 25/08/2017  |  Դատական ռեպորտաժներԸնտանիքի անդամների հետ Ժիրայր Սեֆիլյանի տեսակցությունների արգելքը վերացվեց
14:09 25/08/2017  |  Դատական ռեպորտաժներՊաշտպանությունը կրելու է ձևական բնույթ. Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է տեսակցել հանրային պաշտպանի հետ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]