Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ)
04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան

Իրենցից գառնուկ ձևացնելով՝ որևէ մեկին խաբել չեն կարող. ինչքան էլ որ քարոզ կարդաս գայլի գլխին, գայլը մնում է գայլ. Նալբանդյանը՝ Ադրբեջանի հայտարարության մասին 11/17/2017   17:49  |  ԼՐԱՀՈՍ

ԱԳՆ լրատվական ծառայությունը ներկայացնում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյեսի հետ բանակցությունների արդյունքներով:

Ստորև ներկայացնում ենք Նախարար Նալբանդյանի խոսքը և լրագրողների կողմից հնչեցված հարցերին նախարարի պատասխանները:

Հատկանշական է, որ Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարի այս այցելությունը տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա հոբելյանական տարում, և իհարկե այն լավ առիթ է միջպետական հարաբերությունների քառորդդարյա պատմությունը գնահատելու և երկկողմ համագործակցության առավել խորացմանը միտված ծրագրերը քննարկելու ու պայմանավորվածություններ ձեռք բերելու համար:

Այսօր նախատեսված է պարոն Նունյեսի հանդիպումը ՀՀ Նախագահի հետ:

Սա նախարար Նունյեսի առաջին այցն է Հայաստան, ով մեր երկրի լավ բարեկամն է, նա եղել է Հայաստանի հետ Սենատում բարեկամության խմբի նախագահը և Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողը։ Մեր հանդիպումից առաջ պարոն Նունյեսը առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Այսօր կայացած հանդիպման ընթացքում իմ գործընկերոջ հետ մենք կարևորեցինք հաստատված արդյունավետ երկկողմ քաղաքական երկխոսությանը, ընդգծեցինք իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը բարենպաստ և առավել ամուր հիմք կստեղծի երկկողմ կապերի խորացման համար: Այսօր մենք ևս մեկ փաստաթուղթ ստորագրեցինք՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև առևտրային և ներդրումային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Մեր երկրների միջև առկա է մինչ օրս ստորագրված տասը փաստաթուղթ, որոնցից յոթը ստորագրվել են վերջին երկու տարվա ընթացքում։

Մենք համակարծիք ենք, որ բարձրաստիճան փոխայցելությունները մեծապես նպաստում են երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը: Պարոն Նունյեսի հետ քննարկեցինք 2016թ. օգոստոսին Նախագահ Սարգսյանի՝ Բրազիլիա կատարած այցի, նախագահ Տիմերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Անդրադարձանք հայ-բրազիլական օրակարգի հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակացինք միջազգային ատյաններում փոխգործակցության առավել սերտացման շուրջ:

Հանգամանալից քննարկում ունեցանք առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մշակութային և հումանիտար բնագավառներում կապերի ամրապնդման վերաբերյալ:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել միջխորհրդարանական ձևաչափով, երկուստեք կարևորեցինք ապակենտրոնացված համագործակցության հետագա ընդլայնումը:

Այսօր աշխարհագրական հեռավորությունը հետզհետե կորցնում է խոչընդոտող գործոնի դերը: Այդ առումով, երկու տարի առաջ Հայաստանի և Բրազիլիայի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացումը նոր՝ առավել դյուրին ու լայն հնարավորություններ է բացում երկու երկրների ժողովուրդների միջև փոխայցելությունների աշխուժացման, կապերի ամրապնդման համար:

Խոսելով հայ-բրազիլական հարաբերությունների մասին` անպայման պետք է հիշատակել ակտիվ բրազիլահայ համայնքի կարևոր դերակատարությունը մեր բարեկամ երկրների միջև համագործակցության ընդլայնման գործում։

Բրազիլիացի իմ գործընկերոջ հետ անդրադարձանք մի շարք միջազգային և տարածաշրջային հրատապ խնդիրների։

Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը՝ կարևորելով անկողմնակալ և հավասարակշռված դիրքորոշումը հիմնահարցի առնչությամբ և միջնորդ երկրների առաջարկությունների սատարումը:

- Հարցս ուղղում եմ պարոն Նալբանդյանին: Վերջին օրերին համանախագահները Մոսկվայում հանդիպումենր ունեցան սկզբում Ձեզ հետ, ապա` Ադրբեջանի արտգործանախարարի: Այս ֆոնին Բաքվից հնչել է, թե Ադրբեջանն ակնկալում և անգամ պահանջում է, որ ղարաբաղյան բանակցությունները կոնկրետ արդյունքներ ունենան: Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը: Շնորհակալություն:

- Հայաստանը մշտապես կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման նպատակով ինտենսիվ բանակցություններին, որովհետև բանակցային գործընթացին այլընտրանք չկա: Այս առումով մենք կարևորում ենք եռանախագահող երկրների միջնորդական ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Այդ համատեքստում էին նաև կազմակերպված հանդիպումները եռանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ:

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մեզ հետ այդ հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին գագաթաժողովներին՝ Ժնևում, դրանից առաջ՝ Սանկտ Պետերբունրգում, Վիեննայում, ձեռք բերված համաձայնությունների իրականացման հնարավորությունները: Նաև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում կազմակերպվի ԵԱՀԿ նախարարական՝ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Վիեննայում այս տարվա դեկտեմբերին: Հնարավոր է, որ այդ հանդիպումը լինի դեկտեմբերի 6-ին, 7-ին կամ 8-ին: Դեռ հստակ օրը և ժամը ճշտված չէ, բայց այդպիսի հանդիպման համաձայնություն տվել են երկու կողմերը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանից հնչող հայտարարություններին, ապա կհիշեցնեի նորից, որ եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական, մաքսիմալիստ դիրքորոշումներից, եթե կողմերը ցանկանում են հիմնախնդրի կարգավորումը: Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է:

Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հանձնառությունը միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքներին՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է:

Եռանախագահները կոչ են անում անվերապահորեն հարգել և իրականացնել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է:

Եռանախագահները կոչ են անում հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը: Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է:

Եռանախագահները կոչ են անում իրականացնել Վիեննայի պայմանավորվածությունը միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ Եվ ոչ միայն Վիեննայում. այդ հարցի շուրջ մենք խոսում ենք արդեն առնվազն վերջին ութ տարիների ընթացքում: Հիշեցնեմ, որ դեռ 2011-2012թթ. Սոչիում եռակողմ հայտարարություններ են ընդունվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով, որտեղ արդեն ասվում էր, որտեղ արդեն խոսվում էր մեխանիզմի ստեղծման մասին։ Արդյո՞ք Ադրբեջանն անում է դա:

Եռանախագահները կոչ են անում ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներակյացուցչի թիմի մոնիթորինգային կարողությունները: Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը: Անում է ամեն ինչ, որ եթե անգամ շատ ձևական ինչ-որ թվի ավելացում լինի այդ թիմի, ապա սահամանփակ լինեն մոնիթորինգային հնարարվորությունները:

Եռանախագահներն ամենաբարձր մակարդակով՝ այդ երկրների նախագահների մակարդակով, Դովիլում ընդունված հայտարարության մեջ կոչ արեցին կողմերին համաձայնություն տալ Կազանում հինմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքերին: Արդյո՞ք Ադրբեջանը դա արեց: Մենք մոտ ութ-ինը տարի քննարկում էինք հիմնարար սկզբունքները, հետո Ադրբեջանն ասաց, որ հիմնարար սկզբունքների կարիք չկա և դրանք պետք չէ քննարկել: Եվ դա եղել է ոչ միայն Դովիլում, ոչ միայն Կազանում...

Այս շարքը կարելի է շատ-շատ երկար շարունակել:

Այնպես որ, հայտարարություններ անել, իրենցից գառնուկ ձևացնելով. կարծում եմ որևէ մեկին խաբել չեն կարող: Գիտեք, ժողովրդական ասացվածք կա, որ ինչքան էլ որ քարոզ կարդաս գայլի գլխին, գայլը մնում է գայլ:

- Շնորհակալություն: Հարցս ուղղում եմ Հայաստանի արտգործնախարարին: Պարո՛ն Նալբանդյան, ըստ տեղեկությունների՝ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, հայտարարության մեջ կարծես թե միակ կետը, որ ցայսօր կարգավորված չէ, հակամարտութուններին վերաբերող կետն է: Այդ առումով, միգուցե նաև հասկանալի պատճառներով, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններ կան և չի հաջողվում կարծես թե համաձայնության գալ: Խնդրում եմ ներկայացնեք՝ ինչպիսի՞ն է իրավիճակը այդ հարցի հետ կապված, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, Ադրբեջանը ի՞նչ է ցանկանում:

Առաջիկա օրերին մենք սպասում ենք Ձեր ռուսաստանցի գործընկերոջ տարածաշրջանային այցին՝ Երևան, Բաքու, որից հետո Դուք կարծես հանդիպելու եք Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Գուցե, ինչ-որ նոր գաղափարներ, առաջարկներ է բերում պարոն Լավրովը: Շնորհակալություն:

- Այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, որոնք հայտնի են, ես արդեն նշեցի դրանց մասին, ավելի շուտ կարելի է խոսել Ադրբեջանի և Եվրամիության, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև մոտեցումների տարբերության մասին: Գիտեք, այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, նաև նախորդ գագաթաժողովների ժամանակ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության:

Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել. ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին: Դա ինչ-որ կոնյուկտուրային դիրքորոշում չէ, այլ բավական մտածված, գիտակցված և այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին՝ նպաստի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվրամիության այս դիրքորոշումը երբևե չի փոխվել:

Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև բանակցությունները չեն ավարտվել, այդ հռչակագրի վերաբերյալ ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը, դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կա: Տեսնենք:

Ինչ վերաբերում է Լավրովի այցին, ապա դա պաշտոնական այցելություն է: Լավրովն այստեղ է լինելու նոյեմբերի 20-21-ին: Այս այցելությունն առաջին հերթին նվիրված է լինելու դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Հայաստանի ազգային պատկերասրահում մենք բացելու ենք բավական կարևոր ցուցահանդես՝ նվիրված այդ հոբելյանին: Նաև մի շարք այլ միջոցառուներ են նախատեսված այդ այցելության շրջանակներում:

Բնականաբար, պարոն Լավրովը հանդիպում կունենա նաև Հանրապետության Նախագահի հետ, բանակցություններ կկայանան Արտաքին գործերի նախարարությունում, հնարավորություն կունենանք նաև մամուլի ասուլիսով հանդես գալ, և կարող եք այն ժամանակ ուղղել հարցերը թե՛ ինձ, թե՛ Լավրովին:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է և բավական կարևոր դերակատարություն ունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ջանքերում՝ որպես եռանախագահող և որպես Հայաստանի և Ադրբեջանի կարևորագույն գործընկեր:

Ինչպես գիտեք, մենք ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ: Իհարկե, այդ նոր այցելությունը հնարավորություն կտա քննարկելու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Նախագահների միջև վերջին հանդիպումը կայացավ երկու օր առաջ Մոսկվայում: Դա կարևոր իրադարձություն էր նվիրված՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի բացմանը:

Հարցերի շրջանակը շատ լայն է։ Մենք, ինչպես հայտնի է, ունենք դաշնակցային հարաբերություններ և դրանով արդեն շատ բան է ասված՝ բազմաշերտ, բազմաբովանդակ և խորը համագործակցություն ունենք։ Մենք ջանք չենք խնայում, որպեսզի այդ հարաբերություններն առավել զարգանան և ամրապնդվեն: Դրան է ուղղված լինելու Լավրովի հերթական այցելությունը Հայաստան:

Ինչ վերաբերում է ինչ-որ առաջարկների, ապա նշեմ, որ հեծանիվ հնարելն այս կարգավորման գործընթացում դժվար է: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքային փաստաթղթեր ենք քննարկել, բայց բանակցային գործընթքացի հենքը նույնն է մնում, որի մասին մենք բազմիցս ասել ենք: Եթե Ադրբեջանը ավելի աչալուրջ լինի այն կոչերին, այն մոտեցումներին, որոնք եռանախագահող երկրները միջազգային հանրության անունից ներկայացնում են՝ որպես հիմնախնդրի կարգավորման հիմք, ապա առավել մեծ հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ մղելու և արդյունքներ ունենալու համար:

Լուսանկարը՝ Armenpress-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:54 17/11/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հարցում վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը. Ալոիզիո Նունես Ֆերեիրա
11:30 17/11/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԹուրքիայում լուսային տարիներով հեռու են ԼՂ խնդրի էությունից. ՀՀ ԱԳՆ արձագանքը Էրդողանի հայտարարություններին
18:06 16/11/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՀատուկ ուշադրություն կհատկացվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումն ավարտելու գործընթացին. ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ
13:58 16/11/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առկա է որոշակի ակտիվություն. Շավարշ Քոչարյան
13:46 16/11/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԼավրովը ԼՂ հարցում ԵԱՀԿ ՄԽ շրջանակից առանձին չի գործում. Շավարշ Քոչարյան
11:53 16/11/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
11:01 16/11/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՔննարկվում են ԼՂ հակամարտության կարգավորման բոլոր քայլերը. ԵԱՀԿ ավստրիական նախագահություն
17:15 10/11/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախը պետք է մասնակցի կարգավորման բանակցությունների բոլոր փուլերին. Աշոտ Ղուլյան
15:45 10/11/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել իրականացնել ԼՂ հարցով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. Panorama.am
16:22 07/11/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱլեքսանդր Իսկանդարյանը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում վերակենդանացման հերթական միտումներ է նկատում

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]