Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում

Նախագահը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին 10/19/2017   22:12  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակներում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) կազմակերպած գալա ընթրիքին: Այս մասին տեղեկացնում է՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը` կրթաթոշակային ծրագիրը, «Հաջորդ սերնդի խորհուրդը», ոչ ֆորմալ ներդրողների ցանցը և հիմնադրամի պաշտոնական կայքը:

Ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր ՖԱՍՏ-ի և մի շարք կրթական հաստատությունների միջև:

Գալա ընթրիքին ներկա են եղել նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի շրջանակներում ձևավորվող «Հաջորդ սերնդի» նորընտիր խորհրդի 15 անդամները: Խորհուրդը միավորելու է գիտելիքներով և համապատասխան հմտություններով զինված երիտասարդ տաղանդավոր գիտնականներին և տեխնոլոգիաների գծով մասնագետներին ողջ աշխարհից` նպատակ ունենալով խթանել տեխնոլոգիական զարգացումն ու գիտական և ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում և դրա սահմաններից դուրս:

Միջոցառման ժամանակ Հանրապետության Նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով:

 


Նախագահի խոսքը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին


Հարգելի՛ գործընկերներ,

Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի առաջին գործնական նախաձեռնության՝ ԱՄՆ-ի գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ աշխատաժողովի անցկացման առթիվ: Կարծում եմ, որ նման համագործակցություն հաստատելու ճանապարհը պետք է միասին անցնենք` գիտելիքի և բարձր տեխնոլոգիաների առավելությունների վրա հենվող տնտեսություն ձևավորելու մեր նպատակին հասնելու համար: Այս առումով ողջունում եմ նաև այսօր սկիզբ առնող գործակցության նոր ծրագրերի շուրջ ձեր ծավալած քննարկումները:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն ավելի հայտնի է իր անվանման անգլերեն ՖԱՍՏ հապավումով: «Ֆաստ» նշանակում է «արագ», ուստի մենք պետք է կարողանանք արագ կողմնորոշվել և մեր ճիշտ տեղը գտնել այս արագ փոփոխվող աշխարհում:

Հիմնադրամը Հայաստանի զարգացման գաղափարի շուրջ է հավաքել անվանի հայերի մայր Հայաստանից և սփյուռքից: Նրանք հաջողություն են արձանագրել գիտության, տեխնոլոգիաների և դրանց հետ շաղկապվող ձեռնարկատիրության ոլորտում: Նոր աջակիցների ներգրավումը և համատեղ ջանքերով ավելի ամուր Հայաստան կերտելու ձգտումը թույլ են տալիս վստահություն հայտնել, որ առաջանցիկ տեմպերով տեխնոլոգիապես արագ զարգացման տեսլականն այլևս հասանելի է` և՛ հասանելի հեռանկար է, և՛ նպատակ մեզ համար:

Հիմնադրամի շուրջ միավորված մարդիկ իրենց այլ նախաձեռնություններով տարիներ շարունակ աջակցել են Հայաստանի բարեփոխմանը և զարգացմանը: Այս նախաձեռնությունը պետք է դառնա պետական և մասնավոր հատվածների համագործակցության ևս մեկ արդյունավետ և հաջողված օրինակ: Օգտվելով առիթից՝ վերահաստատում եմ իմ և Հայաստանի ողջ պետական համակարգի աջակցությունն այս նախաձեռնությանը, շնորհակալություն եմ հայտնում ՖԱՍՏ-ի հիմնադիրներին և աջակիցներին:

Այս հիմնադրամի ստեղծումը խորհրդանշական է: Բոլորդ տեղյակ եք, որ դեռևս 2008 թվականին Հայաստանից և սփյուռքից աշխարհի առաջատար բուհերում ուսանելու մեկնած երիտասարդներին օժանդակելու նպատակով ստեղծվել էր «Լույս» հիմնադրամը: Այսօր «Լույս»-ը դուրս է գալիս իր ավանդական շրջանակներից և հանդես է գալիս որպես զարգացման նոր ծրագրի համահիմնադիր՝ փոքրիկ մասով, բայց համահիմնադիր: Այսուհետ ևս մենք շարունակելու ենք հետևողական լինել տարբեր նախաձեռնությունները համադրելու միջոցով ավելի լավ արդյունքների հասնելու մեր քաղաքականության մեջ։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանն այսօր գտնվում է կարևոր փոփոխությունների շրջափուլում: Քայլ առ քայլ, հետևողականորեն մենք հաղթահարում ենք առկա դժվարությունները և արտաքին անբարենպաստ միջավայրի սահմանափակումները: Նույն հետևողականությամբ բարեփոխում ենք մեր ներքին կյանքը` այն կազմակերպելով փոխադարձ հարգանքի, երկխոսության, հանդուրժողականության, համերաշխության և արդար սկզբունքների հիմքի վրա: Այս բոլոր գործընթացները հաջողությամբ կազմակերպելու համար մեզ անհրաժեշտ են նախաձեռնություններ, որոնք թույլ են տալիս ողջ երկրում դրական միջավայր ստեղծել և նոր հեռանկարներ բացել:

Նորարարության զարգացման ուղղությամբ Հայաստանի, սփյուռքի և միջազգային գիտական համայնքների մեկտեղումը, վստահ եմ, կարող է տալ տեսանելի և չափելի արդյունքներ: Հաճախ ենք մենք լսում, որ գիտատեխնիկական շատ մշակումներ չեն իրացվում բյուջետային և ֆինանսական սահմանափակումների պատճառով: Այժմ ՖԱՍՏ-ի հովանու ներքո գրանտային-վենչուրային ֆինանսավորման գործիքների ներդրումը կլինի ևս մեկ կարևոր քայլ մեր գիտական ներուժի լիարժեք բացահայտման ճանապարհին: 

Հայաստանի պետությունն իր հերթին հանձնառու է զարգացնելու հեղինակային իրավունքի և դրա պաշտպանության իրավակիրառական դաշտը: Մենք նաև հետևողականորեն շարունակելու ենք բարելավել գործարար միջավայրը, այդ թվում՝ նաև կապիտալի շուկայի մատչելիությունը, որպեսզի դյուրացնենք գիտատեխնիկական մշակումների ֆինանսավորումը:

Վստահ եմ, որ սա է ստեղծագործական թռիչքների համար ճանապարհ հարթելու ամենաճիշտ ձևը: Կասկած չունեմ, որ 21-րդ դարում կրթությունը և գիտելիքը լինելու են բարեկեցիկ և ազդեցիկ լինելու անփոխարինելի աղբյուրներ: 

Սա է նաև արտասահմանում ապրող հայ մասնագետների ներուժը Հայաստանում բացահայտելու և կիրառելու ճիշտ ուղին: Գիտելիքին, տեխնոլոգիաներին և դրանից բխող զարգացմանը հաջորդելու կգա մասնագետների ավելի մեծ ներգրավումը հայրենիքի շենացման նվիրական գործին:

Ամփոփելով խոսքս՝ պետք է ընդգծեմ, որ ՖԱՍՏ-ը մեզ ցույց է տալիս այն ուղին, որով Հայաստանի իշխանությունները, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, սփյուռքի կառույցները և բոլոր շահագրգիռ անհատները պետք է քայլեն նոր և ինտելեկտուալ Հայաստանի տեսլականը իրագործելու համար։ 
Բարի երթ եմ մաղթում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամին: ՖԱՍՏ-ի հաջողությունը լինելու է մեր բոլորի հաջողությունը:

Շնորհակալ եմ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:39 13/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահին հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը
20:14 12/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը բարերար Էդուարդո Էռնեկյանին հանձնել է Հայրենիքի շքանշան
19:56 12/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահին ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը
20:39 11/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
18:53 11/10/2017  |  ԼՐԱՀՈՍՍոչիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը
21:01 10/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի Բյուրոյի անդամներին
16:04 10/10/2017  |  ՔաղաքականՆախագահն աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստան
15:19 10/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը հյուրընկալել է հոլիվուդյան դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ջոն Մալկովիչին
19:11 09/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի գործադիր տնօրենին
21:55 07/10/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահը Խնձորեսկում մասնակցել է Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]