ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ տարբեր մարզերում հիմնվելու են տեխնոպարկեր և դրանց կառուցման համար կազմակերպվելու են դասընթացներ 10/16/2017 15:58 | ԼՐԱՀՈՍ
Հոկտեմբերի 16-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում նախարար Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը և «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի տնօրեն Ժորա Սարգսյանը ստորագրեցին համագործակցության մասին համաձայնագիր: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը:
Համաձայնագրով ՏԿԶ և ԿԳ նախարարությունները պարտավորվել են ՀՀ տարբեր մարզերում իրենց ենթակայության տակ գտնվող նախատեսված գույքը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հիմնադրամին և Ընկերությանը, իսկ վերջիններս էլ նախատեսված տարածքներում հիմնելու են տեխնոպարկեր, որտեղ ներգրավված կազմակերպությունները կազմակերպելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական մշակումների, ինժիներիայի և տեխնոպարկերի ցանցի կառուցման համար դասընթացներ:
Նախարար Դավիթ Լոքյանը անդրադառնալով ստորագրված համաձայնագրին, ասել է, որ քառակողմ փաստաթուղթը հնարավորություն է ընձեռելու Հայաստանի մի շարք քաղաքային բնակավայրերում ստեղծել տեխնոպարկեր:
«Հայաստանում և Արցախում «Փյունիկ» հիմնադրամի ծավալած աշխատանքին լավատեղյակ եք, և այսօր էլ հիմնադրամի և «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ ստորագրեցինք համաձայնագիր, որի արդյունքում մեր երիտասարդները 9-ից մինչև 1 տարի ուսուցում են ստանալու: ՀՀ ԿԳ նախարարությունը՝ Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ, և մեր նախարարությունը պետք է ապահովենք շենքային պայմանները, իսկ «Փյունիկ» հիմնադրամի օժանդակությամբ «Կաճար տեխնոպարկ» ընկերությունը պետք է դրանք վերանորոգի, հագեցնի համապատասխան սարքավորումներով»,-ասել է Դ. Լոքյանը: Նրա տեղեկացմամբ, առաջին նման կենտրոն Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում է բացվելու, որտեղ շուրջ նվազագույնը 300 երիտասարդ են վերապատրաստվելու: «Մենք ունենք այն քաղաքների ցանկը, որոնք պետք է ներառվեն այս ծրագրի մեջ: Շուրջ 20 քաղաք արդեն ունենք առանձնացված, որոնք հերթականությամբ ներգրավվելու են այս գործընթացում, և հաջողության պարագայում ծրագիրն ավելի ընդգրկուն է դառնալու»,-ասել է նախարար Լոքյանը:
Դասընթացների ժամանակ մասնակիցներին տրամադրվելու են բարձր տեխնոլոգիական գիտելիքներ, ինչպես նաև հնարավորություն են ստեղծելու ուսում անցած անձանց տեխնոպարկում ապահովել համապատախան գործունեությամբ և տարածքներով: «Փյունիկ» հիմնադրամը և «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ պարտավորվել են իրենց տրամադրվելիք տարածքներում իրենց միջոցների հաշվին կատարել ընթացիկ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաև ապահովել համապատասխան տեխնիկայով:
«Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Արմեն Մանուկյանն էլ իր խոսքում կարևորելով կառավարության հետ համագործակցությունը, նշել է, որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվում են համակարգեր, որոնք թույլ են տալիս մարդուն ոչ թե գնալ աշխատանքի վայր, այլ աշխատավայրը մոտեցնել իրեն: «Մեր խնդիրն է ունենալ մարդ, որը բարձր որակավորմամբ կկարողանա աշխատել եվրոպական շուկաների համար: Սկսում ենք մի ծրագիր, որը մեր երիտասարդներին տրամադրելու է համապատասխան գործիքային միջոցներ ու գիտելիքներ, որոնց միջոցով էլ կկարողանան դրսևորել իրենց կարողությունները: Ծրագրի իմաստը բարձր տեխնոլոգիաների ուսուցումն է, ինչպես նաև աշխատանքով ապահովումը տեխնոպարկի ներսում. մարդը ֆիզիկապես գտնվելու է տեխնոպարկում, իսկ վիրտուալ գործիքակազմի օգնությամբ աշխատելու է եվրոպական և ամերիկյան շուկաներում»,-ասել է Ա. Մանուկյանը:
«Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Ժորա Սարգսյանի տեղեկացմամբ էլ, ծրագրի շրջանակներում նախատեսում են տրամադրվել 3 տարվա աշխատանքային պայմանագրեր:
«Մեր հիմնական նպատակներց մեկն էլ հենց մարզերում մեր երիտասարդներին աջակցելն է, որպեսզի իրենց բնակավայրերում ապահովենք հեռանկարային աշխատանքով»,- ասել է Ժ. Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել