Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Ստորագրվել են տարածքային ծրագրերի դրամաշնորհային պայմանագրեր 12/13/2016   19:21  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է «Համակողմանի տարածքային զարգացման ծրագրերը և ռազմավարական պլանավորումը հանուն Հայաստանի մարզերի զարգացման» տարածքային զարգացման համաժողովին, որին ներկա էին և ելույթով հանդես եկան Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում քննարկվել են տարածքային զարգացման ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները` ներառյալ ազգային և տարածքային մակարդակներում առկա ռազմավարական պլանավորման գործընթացները: Համաժողովը նշանավորվել է Տարածքային ծրագրերի դրամաշնորհների ստորագրմամբ` ԵՄ-ի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 7 ծրագրեր ՀՀ մարզերում: Ծրագրերի իրականացումը կմեկնարկի հաջորդ տարվա սկզբին:

Պիլոտային տարածքային զարգացման ծրագիր դրամաշնորհի (ՊՏԶԾԴ) ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Կառավարությանը Հայաստանի մարզերի միջև ավելի համաչափ սոցիալական և տնտեսական զարգացում ապահովելու համար:

ՊՏԶԾԴ հատուկ նպատակներն են՝ ստեղծել տնտեսական հնարավորություններ և դիվերսիֆիկացնել տնտեսությունը Հայաստանի տաս մարզերում (աջակցություն գործարար ոլորտին, արդյունավետ ներդրումներ, համագործակցություն ընկերությունների շրջանում, հատկապես ՓՄՁ-ներ և առնչվող ենթակառուցվածքներ), ստեղծել զբաղվածության հնարավորություններ (տրամադրել համապատասխան հմտություններ և խթանել կայուն զբաղվածություն մասնավորապես աճի ոլորտներում, զարգացող և նորարարական ոլորտներում, հատկապես երիտասարդ չափահասների միջև) մարզերում:

Մինչ օրս ՊՏԶԾԴ-ն Հայաստանի ամենամեծ տարածքային զարգացման ծրագիրն է, թե առկա միջոցների, և, թե ծրագրի աշխարհագրական ներառման առումով: Ծրագրի ընդհանուր հասանելի բյուջեն գրեթե 10 մլն եվրո է, որից 7 մլն եվրոն տրամադրվում է Եվրոպական Միության կողմից, 1.75 մլն եվրոն Հայաստանի կառավարության կողմից, և առնվազն 10% համաֆինանսավորում դիմորդների կողմից:

Յոթ ծրագրերի հաջող իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

• Գրեթե 2,200 անձիք (մեծամասամբ երիտասարդներ) կստանան աջակցություն զբաղվածության աճի բարձրացման համար՝ խորհրդատվությունների, դասընթացների միջոցով:
• Ավելի քան 700 ձեռնարկություններ աջակցություն կստանան մրցունակության բարձրացման համար:
• Գրեթե 500 նոր աշխատատեղեր կստեղծվեն մարզերում ծրագրիկողմից, որից հարյուրը որակյալ աշխատատեղեր են:
• Ավելի քան 320 ձեռնարկություն կբարձրացնի իր մրցունակությունը (շրջանառության և/կամ զբաղվածության առումով):

Դրամաշնորհային ծրագրի ոչ միայն կաջակցի մարզերի զարգացմանը, կբարձրացնի նրանց տնտեսական մրցունակությունը, կնվազեցնի արտագաղթի միտումները, այլ նաև կօգնի Հայաստանի մարզերի ծրագրի և միջոցների կառավարման կարողությունների զարգացմանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իր ելույթում մասնավորապես ասել է. «Մեր տարածքային զարգացման ընդհանուր հեռանկարի համար այսօր շատ կարևոր օր է, քանի որ մենք ստորագրում ենք մի փաստաթուղթ, որով սկսվում է գործունեություն Հայաստանի տարբեր մարզերում, որի արդյունքները մենք բոլորս միասին պետք է տեսնենք առաջիկայում: Ձեզ բոլորիդ հայտնի է, որ Եվրամիությունը Արևելյան գործընկերության ընդհանուր կոնտեքստում լուրջ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետությանը, և առավել կարևորվում է գործընկերությունը Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ, քանի որ մեզ համար պարզ է այն փորձը, որ Եվրամիությունը տարիների ընթացքում ունեցել է տարածքային անհամաչափությունները հաղթահարելու և երկրում կայուն ապրելակերպ ստեղծելու առումով: Օժանդակությունը, որ մենք այսօր Եվրամիությունից ստանում ենք և ապագայում ակնկալում ենք, հիմնականում ուղղված է լինելու բարեփոխումներին, և այդ բարեփոխումների արդյունքները մեր երկրում պետք է լինեն չափելի, գրանցելի, և մենք ձեզ հետ միասին տեսնենք: Այսօրվա ծրագրերը, որ մենք ստորագրելու ենք, ներառում են շուրջ 10 մլն եվրոյի չափով գումար: Այս ծրագրերի ընտրությունը իրականացրել է մեր գործընկերը: Շատ հաջողված ծրագրեր ենք ունեցել, որոնք կարող ենք դառնալ լավագույն օրինակ ապագայում այս կարգի տարաբնույթ ծրագրեր իրականացնելու, որոնք բխելու են մեր ռազմավարությունից:

Դուք բոլորդ տեղյակ եք, որ ՀՀ կառավարությունն արդեն ընդունել է ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը` Եվրամիության օժանդակությամբ: Համապատասխան թիմ, որը մշտապես աշխատում է մեր նախարարության մասնագետների հետ և ապագայում նույն կարգի ծրագրեր, որոնք կարող են դառնալ դիտարկտիկ, կարող են դառնալ ուսուցողական, մենք իրականացնելու ենք ՀՀ-ում: Ես կարող եմ թվային տվյալներ փոխանցել ձեզ: Այս ծրագրերի իրականացման արդյունքում մենք ունենալու ենք 2000 զբաղված մարդիկ, կայուն աշխատատեղ, որոնք հիմնականում միջինից բարձր վճարում են ունենալու և հիմնականում որոշակի պրոդուկտ են տալու:

Սիրելի բարեկամներ, ես այն հաստատ համոզմունքն եմ հայտնում, որ մեր երկրում սկսված է մի գործընթաց, որն անվերադարձ է. 2017 թ. Մենք առաջնորդվելու ենք խոշորացման ընդհանուր ծրագրով` ունենալով ևս 34 փնջեր: Եվ ինձ համար շատ ուրախացնող է այն հանգամանքը, որ սկսել ենք առաջարկներ ստանալ համայնքներից: Մենք 2018 թ-ից հետո Հայաստանում կունենանք շուրջ 100 խոշորացված համայնքներ, որոնց և կառավարումը, և ծրագրերի իրականացումը և տնտեսական զարգացման ընդհանուր մեխանիզմների ներդրումը, գործիքների կիառումը, ներդրումային տարաբնույթ, վարկային ռեսուրսների ներգրավման խնդիրները կդառնան շատ հեշտ և իրականանալի: Խոշորացման արդյունքում ունենալու ենք մարդկային լուրջ կապիտալ, որը կարողանալու է տարածքների զարգացման ընդհանուր պրոբլեմները հաղթահարել:

Թույլ տվեք մեր բոլորի անունից շնորհակալություն հայտնել մեր բարեկամներին Եվրամիությունից, հատկապես պարոն դեսպանին և իր թիմին, որն այսօր շարունակում է ամբողջ Հայաստանում աշխատել մեզ հետ, որպեսզի մենք ունենանք մարզային լավագույն ռազմավարություններ, որպեսզի մենք մինչև մայիս ունենանք գործառնական ծրագրեր տարածքների համար, որոնց իրականացման համար մենք հետագայում կընտրենք համապատասխան միջոցներ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]