ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խտացրած կաթի, թթվասերի, յուղի և հալած պանրի իրացման ոլորտում խախտումներ են հայտնաբերվել 10/03/2017 16:17 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ է հայտնաբերել խտացրած կաթի, յուղի և հալած պանրի շուկաների մատակարարման և իրացման ոլորտներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անբարեխիղճ մրցակցության պաշտպանության բաժնի պետ Արեգ Հովհաննիսյանը։
Խտացրած կաթի անվան տակ վաճառվել է բուսական յուղից պատրաստված մթերք։ Նման իրավիճակ առկա է նաևթթ վասերի, յուղի և հալած պանրի շուկաներում։
«Նշված ոլորտներում մեր հանձնաժողովի կողմից մի շարք խոշոր սուպերմարկետներում իրականացվել են դիտարկումներ։ Մասնավորապես ուսումնասիրվել են «Երևան սիթի», «ՍԱՍ», «Նոր Զովք», «Էվրիկա», «Պարմա», «Վաս», «Կրպակ» և «Ծիրան» սուպերմարկետները։ Դիտարկման արդյունքում պարզվել է, որ սուպերմարկետներում վաճառքում առկա են կաթ պարունակող խտացրած մթերք և խտացրած կաթ անվանումներով ապրանքներ»,- նշեց Արեգ Հովհաննիսյանը։
Մաքսային միության կանոնակարգի համաձայն խտացրած կաթ է համարվում այն կաթնային մթերքը, որի բաղադրության մեջ օգտագործվում է բացառապես կաթնայուղ։ Արգելվում է օգտագործել կաթնայուղի փոխարինող։ Տնտեսավարողների մի մասն ընդունել է իրենց կողմից խախտումներ կատարելու փաստը՝ նշելով, որ վարույթի հարուցումից անմիջապես հետո խնդիրը շտկվել է։
Որոշ տնտեսավարողներ Հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների ընթացքում տեղեկացրել են, որ իրենց թյուրիմացության մեջ են գցել մատակարարները։ Վերջինները մատակարարման հաշիվ -ապրանքագրերում նշված ապրանքները մատակարարել են հենց խտացրած կաթ, թթվասեր, յուղ և հալած պանիր անվանումներով։ Մատակարար ընկերություններից ոմանք գործարանային ճիշտ մակնշումը հայերեն սխալ են թարգմանել և թյուրիմացության մեջ գցել սպառողներին։
«Սուպերմարկետների մատակարար հանդիսացող ընկերություններից մենք պահանջել ենք, որպեսզի Հանձնաժողով ներկայացվեն նշված ապրանքների իրացումն ու ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր։ Դրանց ուսումնասիրություններից մի շարք խախտումներ են հայտնաբերվել»,- ընդգծեց ՏՄՊՊՀ անբարեխիղճ մրցակցության պաշտպանության բաժնի պետը և հավելեց, որ պարզվել է, թե սուպերմարկետները ապրանքները ձեռք են բերել որպես կաթ պարունակող խտացրած մթերք։
ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ վերոնշյալ ապրանքների երկու տեսակ՝ բուսական և կենդանական ծագման, ունեն և՛ համային, և՛ որակական, և՛ գնային էական տարբերություններ։ Կենդանական յուղերից կամ բացառապես մաքուր կաթից ստացված ապրանքը մոտ 40 տոկոսով թանկ է բուսական ծագման մթերքից։
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն էլ իր հերթին ասաց, որ տնտեսավարողները խիստ նկատողություն են ստացել, և կրկնվելու դեպքում կիրառվելու են ավելի խիստ պատժամիջոցներ։
«Խնդիրը կայանում է նրանում, որ բոլոր խանութներում վաճառում են կաթ պարունակող մթերք՝ խտացրած կաթի փոխարեն։ Նույն դեպքը կրկնվում է նաև խտացրած հալած պանրի դեպքում։ Ամենամեծ մեղավորները, իհարկե, մատակարարներն են, բայց իրենց մեղքի բաժինն ունեն նաև սուպերմարկետները։ Նրանք պետք է առավել ուշադիր լինեն իրենց վաճառած ապրանքների նկատմամբ»,- ասաց Արտակ Շաբոյանը՝ հավելելով, որ իրենք ուսումնասիրություններն իրականացրել են փաստաթղթերի միջոցով։
Հանձնաժողովը վերը նշված բոլոր գործողությունները որակել է որպես հասարակության մոլորեցում, անբարեխիղճ մրցակցության դրսևորում և թվով 30 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կիրառել պատասխանատվության միջոց։
Դրանցից 8-ը հանդիսանում են սուպերմարկետ, իսկ 22-ը՝ մատակարար։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն