Թեմաներ
Երեքշաբթի 05 / 21 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/21/2024   14:13 52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու համար 05/21/2024   14:03 Ցուրտ ու անձրևոտ. մայիսը չի շտապում արևառատ լինել 05/21/2024   14:01 Դավիթ Խաչատուրյանը խուսափեց սահմանազատումից խոսել, խաղաղության պայմանագիրը հետագայում քննարկման առարկա պետք է դարձվի ՍԴ-ում 05/21/2024   13:52 Արայիկ Հարությունյանն ընդունել է Օլիվյե Դեկոտինիին 05/21/2024   13:51 Շարունակենք պահել Արցախը մեզ համար որպես ուղեցույց և թույլ չտալ, որ դա որևէ մեկը դիտարկի որպես ռևանշիստական հայտարարություն. Սուրեն Պետրոսյան 05/21/2024   13:49 Պետք չէ առանձնացնել՝ «արցախցի». նրանք էթնիկ փոքրամասնություն չեն, այլ ազգ չեն, այս բաժանարար գիծը պետք է վերացվի. Բագրատ սրբազան 05/21/2024   13:46 Դանակահարություն․ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության մասնակիցներից մեկը «հետույքի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց 05/21/2024   13:42 Նման կենսագրությամբ՝ ինչ երաշխիք կա, որ առնվազն ազդեցության գործակալ չեք. Խամոյանը՝ Դավիթ Խաչատուրյանին 05/21/2024   13:27 ՍԴ-ն պետք է կանգնի իշխանության ու անհատի միջեւ ու թույլ չտա բացարձակ իրավունքների սահմանափակումը. Դավիթ Խաչատուրյան (տեսանյութ) 05/21/2024   13:21 Այսօր Փաշինյանի հետ հեռախոսով եմ խոսել, կիրակի օրն էլ հանդիպել եմ. Ալեն Սիմոնյան 05/21/2024   13:16 Արմեն Գրիգորյանն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին քննարկել են Հայաստան- Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները 05/21/2024   13:10 Այն, ինչ տեղի ուենցավ Արցախում, ապացույցն է, որ խաղաղություն չի լինելու. կեղծ թեզերը բերելու են գյուղերի դատարկմանը. Մետաքսե Հակոբյան 05/21/2024   13:10 Մասիսի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած բռնի տեղահանվածներից պահանջում են լքել կացարանը. «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ 05/21/2024   13:04 Նորմալ ժողովրդավարական գործընթաց է․ ԱԺ նախագահը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին 05/21/2024   12:59 Խաչատուրյանի կենսագրության կարեւոր դրվագ բացակայում է. նա եղել է Սորոսի տնօրենների խորհրդի նախագահ 05/21/2024   12:54 Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը 05/21/2024   12:53 Բագրատ սրբազանը հանդիպում է Արցախի քաղաքական ղեկավարության և արցախցիների հետ. ուղիղ 05/21/2024   12:45 Այդ կոճակը սեղմողներն իրենք են վաղն ունենալու են փաստաբանի ծառայություններից օգտվելու կարիք, ստիպված են լինելու վաղը վճարել այդ գումարները․ Ֆանյան 05/21/2024   12:43 Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 98 հարկ վճարողի մոտ․ տուգանքի չափը կազմել է 55.250 մլն դրամ 05/21/2024   12:38 Հումորով եմ վերաբերվում իմպիչմենտին. եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի՝ արտահերթ չի լինելու. Վահագն Ալեքսանյան 05/21/2024   12:29 Քաղաքացիները՝ փաստաբանների ծառայության ինքնարժեքի թանկացման դեպքում չեն կարող իրենց ցանկացած փաստաբանի մոտ որակյալ իրավաբանական օգնություն ստանալ․ փաստաբան 05/21/2024   12:26 ԱԺ-ն քննարկում է ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակցին ՍԴ դատավորի պաշտոնում նշանակելու հարցը 05/21/2024   12:23 ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Մերի Համբարձումյանն է․ ծանուցված մյուս կին դատավորները հրաժարվել են թեկնածությունից 05/21/2024   12:01 Գրեթե անհնար է լինելու անվճար իրավաբանական ծառայության մատուցումը․ փաստաբանական համայնքը գործադուլ է իրականացնում՝ ընդդեմ հարկային փոփոխությունների 05/21/2024   11:51 ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին. քննարկվել են համագործակցության ընդլայնման հարցեր 05/21/2024   11:35 Արցախից հրաժարվել եք, արհամարհվում եք. թշնամին էլի է ուզելու, էլի եք արհամարհվելու. Աղվան Վարդանյան 05/21/2024   11:32 Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի 05/21/2024   11:32 Կլինի՞ Ադրբեջանից վախենալու փոխարեն սեփական ժողովրդից վախենաք. Արթուր Խաչատրյան 05/21/2024   11:30 Թավրիզում հրաժեշտ են տալիս Ռայիսիին և Աբդոլլահիանին. արարողությունները մի քանի օր կտևեն 05/21/2024   11:28 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը դատապարտում է ՀՀ կառավարության որոշումը արցախցիների բնակապահովման վերաբերյալ 05/21/2024   11:23 ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ՄՓՀԱՊԿ գործադիր քարտուղարի հետ 05/21/2024   11:21 Կիրանց գյուղի ճանապարհը փակելու իրավաչափության մասին․ Բաբայան 05/21/2024   11:12 Կիրանցում վաղ առավոտից չափագրական աշխատանքներ են իրականացվում 05/21/2024   11:03 Մեր նոր զորամասերից մեկն է. Արայիկ Հարությունյան 05/21/2024   10:54 Ինչքան կպնեք ձեր աթոռին, էնքան կսոսնձվեք, բայց որ հեռացվեք, աթոռն էլ ձեզ հետ կհեռացվի. Մինասյան 05/21/2024   10:51 «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը գործադուլին կմիանա մասնակի 05/21/2024   10:41 ԱԺ-ն վերսկսել է աշխատանքները. պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը 05/21/2024   10:23 Ստրատեգիական համբերության մասին 05/21/2024   10:20 Կիրանցը բաժանում են երկու մասի. ինչ է քննարկվում ԱԺ նիստում. ուղիղ 05/21/2024   08:18 ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ» 05/21/2024   08:12 Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․«Հրապարակ» 05/21/2024   08:09 Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ» 05/21/2024   08:07 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ» 05/21/2024   08:04 Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ» 05/21/2024   07:53 Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ» 05/21/2024   07:50 Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» 05/21/2024   07:41 Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ» 05/21/2024   07:37 Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» 05/21/2024   07:34 Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ» 05/21/2024   07:29 Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
05/20/2024   10:51 Հրապարակվել են Իրանում ողբերգական վայրից զոհվածների աճյունների տարհանման կադրերը (տեսանյութ) 05/20/2024   12:10 Հայտնել են Ռաիսիի և նրա հետ զոհված իրանցի մյուս գործիչների հուղարկավորության օրը 05/19/2024   23:10 Փրկարարները մոտենում են ուղղաթիռի կործանման ենթադրյալ վայրին 05/20/2024   20:01 «Կոլցո» օպերացիայով ոստիկանները Կիրանցը հանձնում են թշնամուն 05/19/2024   17:18 Ալիևի հետ հանդիպումից հետո նախագահ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իրանում 05/19/2024   18:02 Իրանական գործակալությունը հայտնել է նախագահ Ռաիսիի առողջական վիճակի մասին՝ կոշտ վայրէջքից հետո 05/19/2024   16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com 05/19/2024   22:21 Իրանի հոգեւոր առաջնորդը հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և մյուս պաշտոնյաներ ողջ են մնացել 05/19/2024   19:33 Կոշտ վայրէջքի ժամանակ Ռաիսիի հետ ուղղաթիռում է եղել նաև Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետը 05/20/2024   11:44 Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռաիսիի հայտարարությունից մեկ ժամ անց նրան տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք կատարեց․ ինչ է հայտարարել Իրանի նախագահը 05/20/2024   22:27 Հայտնել են Եվրոպայի հանգստավայրում զբոսաշրջիկ կնոջ խմբակային բռնաբարության մանրամասները 05/19/2024   20:45 Իրանի նախագահի և արտգործնախարարի կյանքը վտանգի տակ է. Reuters 05/20/2024   15:59 Բագրատ Սրբազանին հաջողվեց մուտք գործել Կիրանց․ նա գյուղի եկեղեցու մոտ է 05/19/2024   19:46 Ռաիսիի ուղղաթիռի վթարի ենթարկվելու տեղեկությունը ստանալուց հետո երկրում տեղի է ունեցել անվտանգության խորհրդի արտակարգ նիստ 05/20/2024   08:52 Իրանի փոխնախագահը պաշտոնապես հաստատել է նախագահ Ռաիսիի մահը 05/19/2024   21:37 Իրանի նախագահ Ռաիսին այսօր պետք է այցելեր Հայաստան. աղբյուր 05/20/2024   18:30 Թուրքիան հայտնում է, որ Ռաիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել 05/20/2024   17:04 Գյուղն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, դարձել՝ ուրվական գյուղ, մարդիկ մեռելի պես ապրում են․ Բագրատ Սրբազան 05/20/2024   11:01 Բագրատ սրբազանին Ծովագյուղում հայկական գամփռ նվիրեցին 05/21/2024   12:54 Որն էր աղետի պատճառը. Hurriyet-ը ներկայացրել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման թուրքական վարկածը

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի լուրջ մրցակցային առավելություններ թե´ տարածաշրջանում, թե´ այլ երկրների համեմատ». ՀՀ վարչապետը մասնակցել է «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովի բացմանը 09/27/2017   12:49  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովի բացմանը: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Ողջունելով մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ամենամյա այս  միջոցառումը կարևոր հարթակ է ոլորտի ձեռքբերումների ներկայացման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, համագործակցության խթանման և փորձի փոխանակման համար:  «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, առաջնորդվելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, կարևորում է այս ոլորտը, կարևորում է գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը: Պետք է նշենք,  որ վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում և ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: 2008-2016 թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությամբ: Բայց դա մեզ պետք է չհանգստացնի, դա այս ոլորտի գագաթնակետը չէ, և աճի տեմպերը, իմ պատկերացմամբ, կարող են լինել շատ ավելի բարձր», - իր ելույթում ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ ներկայում ՀՀ կառավարության կողմից մասնավոր հատվածի հետ համատեղ հաջողությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, արտահանման և ներդրումների ծավալների ավելացմանը, վերազգային կազմակերպությունների ներգրավմանը, ոլորտի տարածքային համաչափ զարգացմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու կրթական կարողությունների հզորացմանը, ինչն իր հերթին խթանում է համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի կայուն դիրքավորումը: «Հատկանշական է համագործակցությունը վերազգային ընկերությունների հետ:  Այսօր Հայաստանում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի առաջատար անդրազգային ընկերություններ, ինչպիսիք են` «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Մայքրոսոֆթ», «Վի Էմ Ուեր», «Դ-Լինկ», «Օրաքլ», «Սիսկո» և այլ ընկերություններ: «Մայքրոսոֆթ» և «ԱյԲիԷմ» ընկերության հետ համատեղ Հայաստանում հիմնվել ու ներկայում հաջողությամբ գործում են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը և Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնը: Ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու և նոր ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Արդյունքում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոլորտում տարեկան ստեղծվում է շուրջ 100 ընկերություն։ Կարծում եմ, որ մենք այստեղ նույնպես աճի տեղ ունենք», - նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կարևոր խնդիրներից է նաև տեխնոլոգիական ոլորտի որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը: Վերջին տարիներին հիմնվել են մի շարք ուսումնական կենտրոններ և լաբորատորիաներ, այդ թվում` Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտը, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը և այլն: Ուշադրության կենտրոնում է գտնվում նաև ոլորտի տարածքային համաչափ զարգացումը, ինչի ապացույցն են գործող  Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնները: «Կարևորում ենք նաև, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ և մշակումներ իրականացնող և ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքն իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում: Այսօր մենք ունենք լուրջ մրցակցային առավելություններ թե´ տարածաշրջանում, թե´ այլ երկրների համեմատ», - ասել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ ՏՏ ոլորտի օրինակով ՀՀ կառավարությունը ներկայում քայլեր է իրականացնում նաև ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների և տեխնոլոգիական այլ ուղղությունների զարգացման նպատակով:

Կառավարության ղեկավարը կարևորել է այն հանգամանքը, որ «Արմթեք 2017»-ն անցկացվում է շատ արդիական՝ կիբերանվտանգության թեմայով։ «Տեխնոլոգիաների զարգացման այսօրվա իրավիճակում աշխարհն ունի բազմաթիվ մարտահրավերներ, որոնց լուծումն անհնար է պատկերացնել առանց կիբերանվտանգության, տեղեկատվական անվտանգության խնդիրների լուծման։ Եվ որքան մեզ հաջողվի արդյունավետ լինել այս դաշտում, այնքան ավելի արագ կապահովենք տեխնոլոգիաների մուտքն առօրյա կյանք։ Սա վերաբերում է ոչ միայն կառավարության, այլև մեր տնտեսության բոլոր ճյուղերի արդյունավետության բարձրացմանը՝ սկսած բանկային համակարգից ավարտած գյուղատնտեսությամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկեր տեղական, վերազգային և միջազգային կազմակերպություններին` Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ցուցաբերած կանոնավոր աջակցության համար: «Մենք հետևողականորեն շարունակելու ենք Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ որդեգրված քաղաքականությունը և խորացնելու և ընդլայնելու ենք համագործակցությունը միջազգային, այս բնագավառի վերազգային և տեղական կազմակերպությունների հետ, ինչը կխթանի ոլորտի մրցունակության բարձրացումը ու ոլորտում կայուն տնտեսական աճի ապահովումը:

Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ նորից ողջունել ձեզ, մաղթել արդյունավետ աշխատանք: Մեր տեղական ընկերություններին ցանկանում եմ շատ ավելի ակտիվ և համարձակ լինել, որովհետև մենք հայտարարել ենք, որ կառավարությունը պատրաստ է յուրաքանչյուր տրամաբանական, նույնիսկ եթե անհրաժեշտ է, հեղափոխական լուծումների գնալուն: Շատ ակտիվ եղեք նաև կրթական համակարգում: Մենք հայտարարել ենք, որ կրթական համակարգի կառավարումը կարող ենք տրամադրել ձեզ, եթե հաշվի ենք առնում, որ ոլորտի զարգացման համար դա մեր նեղ տեղերից է: Այդ իսկ պատճառով ձեզ լավ տրամադրություն, հաջողություններ և լավ աշխատանք», - խոսքը եզրափակել է վարչապետ Կարապետյանը:

«ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը: Այս տարի ֆորումը նվիրված է կիբերանվտանգության ոլորտին: Քննարկման գլխավոր թեմաներն են՝ կիբերանվտանգության զարգացման մարտահրավերները և ռազմավարական ուղղությունը, կիբեր սպառնալիքները և պաշտպանվելու հնարավորությունները մասնավոր և հանրային հատվածում, կիբերանվտանգության ապագան՝ իրերի ինտերնետ, արհեստական բանականություն, ավտոմատացում և այլն: Նախատեսվում է, որ «ԱրմԹեք 2017»-ը կներգրավի ավելի քան 200 մասնակից: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:50 15/09/2017  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտի զարգացման  հեռանկարները
15:46 12/07/2017  |  ԼՐԱՀՈՍՆերկայացվեցին ՏՏ ոլորտի զարգացման մի շարք ծրագրեր
17:17 09/06/2017  |  ԼՐԱՀՈՍՆախարարը մասնակցել է «Դիջիթեք» գործարար համաժողովի աշխատանքներին 
17:30 07/06/2017  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահին
12:28 31/03/2017  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են ՀՀ-ում ՏՏ ոլորտի բարեփոխումներին ուղղված Deloitte&Touche ընկերության առաջարկությունները
17:43 21/11/2016  |  ԼՐԱՀՈՍՏՏ ոլորտի նկատմամբ մոտեցումները պետք է լինեն կանոնակարգված
14:01 10/11/2016  |  ԼՐԱՀՈՍՏՏ ոլորտը դիմել է վարչապետին դեսպանատներում ներկայացուցիչներ ունենալու առաջարկով
17:56 25/10/2016  |  ԼՐԱՀՈՍՉինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ՏՏ ոլորտով
15:03 19/10/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահն ընդունել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի 2016թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին
16:47 04/09/2016  |  ԼՐԱՀՈՍՏՏ ոլորտը Հայաստանի տնտեսության համար օազիս է, այստեղ մենք տեսնում ենք առաջընթաց. Աշոտ Եղիազարյան. Tert.am

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]