ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նորաշենի գյուղապետի և վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձինք կալանավորվեցին 09/22/2017 19:03 | Քրեական խրոնիկոն
Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանի և նրա վարորդ Կարեն Ղազարյանի նկատմամբ կատարված սպանության փորձի գործով Ռոբերտ Գալստյանը և Արթուր Նազարյանը կալանավորվել են: «Փաստինֆո»-ի թղթակիցն այդ մասին տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Գալստյանը և Արթուր Նազարյանը հայտնաբերվել են: Նրանք Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան են ժամանել և հենց այդ ժամանակ էլ նրանք ձերբակալվել էին:
Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանի և նրա վարորդ 33-ամյա Կարեն Ղազարյանի նկատմամբ սպանության փորձը տեղի է ունեցել մայիսի 4-ին՝ նախապես մանրակրկիտ ծրագրավորված ձեւով:
Արձակված կրակոցների հետևանքով 3 հրազենային վնասվածք է ստացել ավտոմեքենայի վարորդ Կարեն Ղազարյանը, վերջինս դեպքից հետո անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ավտոմեքենայի մեջ գտնվող Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը վնասվածքներ չի ստացել:
Ավելի վաղ հայտնել ենք նաև, որ գյուղապետի ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ են արձակվել «Լադա Պրիորա» մակնիշի ատոմեքենայից, ընդ որում՝ այս ավտոմեքենայի համարանիշներն արտասահմանյան են եղել՝ ռուսական:
«Փաստինֆո»-ին հաջողվել էր պարզել, որ արտասահմանյան պետհամարանիշները կեղծ են եղել, ասել է թե դա ևս հանցագործության ծրագրավորված դրվագներից մեկն է:
Դեպքի վայր գնալով ավտոմեքենան ևս նախապատրաստել են և հայկական պետհամարանիշները փոխարինել են արտասահմանյան պետհամարանիշներով: Իսկ ավտոմեքենան պատկանել է հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Գալստյանին:
Քրեական գործի շրջանակներում միջազգային հետախուզում էր հայտարարվել 4 անձի նկատմամբ՝ 1978 թ. ծնված Ռոլանդ Գալուստովի, 1994 թ. ծնված Ռոբերտ Գալստյանի, 1989 թ. ծնված Արթուր Նազարյանի և 1989 թ. ծնված Դերենիկ Սիմոնյանի:
Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Կարեն Ղազարյանը և Նորիկ Գրիգորյանը տուժող են ճանաչվել:
Նշենք նաև, որ Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանի և վարորդ Կարեն Ղազարյանի սպանության փորձի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվողների մեջ կան քրեական անցյալ ունեցողներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն