ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանները չէի՞ն կարող այլ մուտքերից մտնել տարածք, պատանդառուին ոտքից վիրավորել. եթե նման հնարավորություն լիներ, դա կօգտագործվեր. «Հայկական ժամանակ» 08/31/2017 09:19 | Մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Նախօրեին Երևանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որն անկախ Հայաստանի պատմության ընթացքում իր տեսակի մեջ կարծես թե աննախադեպ է:
Երևանի Էրեբունի վարչական շրջանում հանցագործություն կատարելու պահին ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում՝ դիպուկահարի մասնակցությամբ վնասազերծեց հանցագործին, որը արդյունքում մահացավ:
Հանցագործների նկատմամբ ոստիկանական ուժերը, որպես կանոն, ավելի հումանիստական մոտեցում էին ցուցաբերում: Համենայնդեպս, մինչև հիմա հայտնի չի եղել դեպք, երբ որևէ հանցագործի վնասազերծելու պահին սպանեն կամ ոստիկանների գործողությունների արդյունքում նա ավելի ուշ մահանար:
Համակարգի ներկայացուցիչները սիրում էին այս փաստը ժամանակ առ ժամանակ հիշեցնել հանրությանը: Մասնավորապես, երբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ աղմուկ էր բարձրանում (անհամաչափ ուժի կիրառման դեպքերն էլ սովորաբար լինում են միայն քաղաքական կամ քաղաքացիական ակտիվիստների հետ կապված), նրանք օրինակ են բերում ԱՄՆ-ն, որտեղ շաբաթը մեկ, եթե ոչ ամեն օր ոստիկանները հանցագործին վնասազերծելու գործողության ժամանակ կամ պարզապես իրենց չենթարկվելու համար մարդ են սպանում:
Երեկ ՀՀ ոստիկանությունը, փաստորեն, ամերկյան ոստիկանության նման վարվեց: Տարօրինակ զուգադիպությամբ երիտասարդը, որը սպանվեց, երկար տարիներ ապրել էր ԱՄՆ-ում, նույնիսկ այնտեղ դատապարտվել և պատիժ էր կրել: Քանի որ տեղի ունեցածը արտասովոր էր հանրության համար, երեկվանից բուռն քննարկումներ են, թե արդյոք ճի՞շտ է վարվել ոստիկանությունը, արդյոք չէ՞ր կարելի այլ կերպ հանգուցալուծել իրավիճակը, արդյոք մամուլը ճի՞շտ է անում, որ լուսաբանում է նման դեպքերը:
Ամենաշատ քննարկվող թեման դիպուկահարի դիրքավորումն էր, երբ նա պառկել էր գետնին, իսկ նրա շուրջը մեծ թվով հանդիսատես էր հավաքված, ոմանք՝ պպզած, մյուսները՝ կանգնած ակնդետ հետևում էին, թե ինչ է լինելու: Նկար կա նաև, թե ինչպես է ինչ-որ մեկը լայն քայլով անցնում պառկած դիպուկահարի վրայով: Տեսանյութերում անգամ 8-10 տարեկան երեխա է երևում այդ տարածքում:
Ոստիկանական հատուկ գործողության ժամանակ այս տնավարի վիճակը իսկապես տարակուսելի է, որովհետև մենք լավ գիտենք, որ Հայաստանի ոստիկանությունը ցանկացած պահի կարող է պատ կազմել և «անթույլատրելի վայրում» կանգնած քաղաքացիների մեծ կամ փոքր խմբերին հաշված վայրկյանների ընթացքում հեռացնել:
Եթե նման բան չի արվել, նշանակում է՝ գործողությունը ղեկավարող անձինք դրա անհրաժեշտությունը չեն տեսել: Կամ նույնիսկ հակառակը՝ մտավախություն են ունեցել, որ պատանդառուից մի քանի մետր հեռավորության վրա ակնառու շարժ առաջացնելով՝ կգրավեն նրա ուշադրությունը, կխրտնեցնեն, ինչի դեպքում մեծ կլիներ վտանգը, որ նա կյանքի հետ անհամատեղելի վնասվածք կհասցնի իր պատանդին՝ երիտասարդ աղջկան:
Եվ չնայած այս վարկածին, դիպուկահարի և նրա հետ գրեթե սելֆի անող մարդկանց լուսանկարներն, իսկապես, զվարճալի են:
Արդյոք չէ՞ր կարող այլ հանգուցալուծում լինել: Չի բացառվում, որ այս հարցում որոշիչ է եղել այն հանգամանքը, որ պատանդառուն երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում և մոտիկից ծանոթ է եղել ամերիկյան ոստիկանության մեթոդներին: Փոխարենը չի տիրապետել հայկական ոստիկանության մարդասիրական բնույթին:
Ասվում է, որ կրակ բացելու որոշում կայացվել է մեկ ժամ տևած բանակցություններից հետո: Հայտնի չէ, թե ինչ են խոսել աղջկա պարանոցին դանակ բռնած երիտասարդի հետ, բայց կարելի է ենթադրել, որ նրան առաջարկվել է բաց թողնել աղջկան և ինքնակամ հանձնվել: Չի բացառվում, որ տեղացի որևէ մեկը հենց այդպես էլ կվարվեր: Բայց ԱՄՆ-ում վերջին տարիներին նման իրավիճակները շատ հաճախ ավարտվում են հանձնվողի սպանությամբ, ուստի այնտեղից ընդամենը 4 ամիս առաջ արտաքսված երիտասարդը չէր կարող վստահ լինել, որ իր հետ նույնը չի պատահի:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք ոստիկաները չէի՞ն կարող այլ մուտքերից մտնել տվյալ տարածք, պատանդառուին ոտքից վիրավորել և այլն, ապա կարծում ենք, որ ոստիկանության նախկին աշխատաոճը թույլ է տալիս եզրակացնել, որ եթե նման հնարավորություն լիներ, նրանք չէին վարանի դա օգտագործել:
Այս ամբողջ պատմության ամենամեծ վտանգը իրականում այն է, որ կատարվածը կարող է նախադեպ դառնալ և բացել ոստիկանության ձեռքերը ենթադրյալ հանցագործների հանդեպ: Սա անթույլատրելի կլինի, որովհետև հանրությունը դեռ չի կարողանում լուծել քաղաքական ենթատեքստով դեպքերի ժամանակ ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման խնդիրը: Շատ ավելի բարդ կլինի, եթե սրան ավելանա նաև ենթադրյալ հանցագործներին այսպես վնասազերծելու պրակտիկան:
Ավելի լավ է հայրենի ոստիկանությունում արագ մոռանան այս դեպքը և վերադառնան իրենց սովորական աշխատաոճին, երբ Նոր Նորքում մի ամբողջ զինանոցով զինված խումբ է վնասազերծվում և որևէ մեկի գլխից մազ չի պակասում:
Թեև այս երկու դեպքերն իրականում համեմատելի չեն, որովհետև զինված խմբում որևէ քաղաքացու կյանքին անմիջական վտանգ չէր սպառնում, և բացի այդ, ոստիկանությունն ակնհայտորեն այնտեղ սեփական ինֆորմատորներն է ունեցել, ասել է թե՝ ի սկզբանե առավելություն է ունեցել թիրախի նկատմամբ»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եոք կարդալ «Հայկական ժամանակ»-ի՝ 31.08.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել