ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սուրեն Կարայանը և Իրանի նախագահի խորհրդականը քննարկել են տնտեսական օրակարգը և ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը 08/16/2017 14:30 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է Իրանի Իսմալական Հանրապետության Նախագահի խորհրդական, Առևտրականազատգոտիներիհամադրմանխորհրդիքարտուղար Աքբար Թորքանի գլխավորած պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում է Նախարարության լրատվական ծառայությունը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար և նշել, որ լիահույս է, որ այն էլ ավելի կամրապնդի Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները։ «Ես խիստ կարևորում եմ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը և այսօր մեծ սիրով կքննարկեմ առկա ներուժի իրացման հնարավորությունները»,- նշել է Սուրեն Կարայանը։
Աքբար Թորքանը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար։ Նա նշել է, որ մտադիր են ծանոթանալ Հայաստանի զարգացման երկարաժամկետ ծրագրերին և քննարկել Հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդգծել է, որ միջազգային փորձը վկայում է, որ ընդհանուր տնտեսական համագործակցության զարգացման շարժիչ ուժը կարող են լինելազատ տնտեսական գոտիների միջևակտիվ փոխգործակցությունը, այսդեպքում՝ Հայաստանի սահմանին ստեղծվող Մեղրիի և Իրանի սահմանին գտնվող Արազ ԱՏԳ-ները: Նախարարի խոսքով՝ այն կարող էնաև Հայաստանի հարավի և Իրանի հյուսիսի տարածաշրջանների զարգացման ընդհանուր ծրագրի հիմքը դառնալ։
Նախարարը նշել է, որ մի շարք երկրների գործարարների և պաշտոնյաների կողմից արդեն իսկ կա մեծ հետաքրքրություն այս երկխոսության շուրջ։ Երկու կողմերի համոզմամբ՝ անհրաժեշտ է մշակել առավելագույն դյուրացված համագործակցության մեխանիզմներ, որպեսզի երկու ԱՏԳ-ները լինեն ոչ թե մրցակիցներ, այլ՝ գործընկերներ։ Հանդիպմանը ներկա Արազ և Մեղրի ազատ տնտեսական գոտիների տնօրեններին հանձնարարվել է այս ուղղությամբ հստակ առաջարկներ ձևավորել։ Նախարարը նաև նշել է, որ ԱՏԳ-ների փոխգործակցությունը նաև կնպաստինաևզբոսաշրջության զարգացման համար:
Աքբար Թորքանի խոսքով՝ Հայաստանի Կառավարության և Իրանի դեսպանատան ջանքերի շնորհիվ իրականություն դարձած վիզային ռեժիմի չեղարկումը լուրջ խթան էր զբոսաշրջության զարգացման համար։
«Ինքս ականատես եղա, որ բազմաթիվ իրանցի զբոասշրջիկներ կան Երևանում, դա շատ ուրախալի է։ Այս ոլորտում լուրջ ձեռքբերումներ կարող ենք ունենալ։ Զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը բերում է նաև տնտեսական այլ ոլորտներում փոխգործակցության խորացման։»։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը ԻԻՀ նախագահի խորհրդականի հետ քննարկել է զբոասշրջության ոլորտում համագործակցության խթանումը, մասնավորապես «Հալալ» զբոսաշրջության զարգացումը Հայաստանում։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, ենթակառուցվածքների ապահովման հարցերը։
Կողմերն անդրադարձել են նաև արդյունաբերության ոլորտում փոխգործակցությանը և համատեղ արդյունաբերական ձեռնարկությունների ստեղծման հեռանկարին։ Քննարկվել է նաև Հայաստանով դեպի՝ ԵԱՏՄ և այլ շուկաներ արտահանման հնարավորությունը, ինչպես նաև դեպի Սև ծով միջանցքը։
Նախարար Սուրեն Կարայանի և Աքբար Թորքանի նախաձեռնությամբ ստեղծվել է երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների և արդյունաբերության ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորությունները քննարկելու և գործնական առաջարկներ մշակելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախարարը պատվիրակության ղեկավարի հետ այցի ավարտին կամփոփի խմբերի աշխատանքների արդյունքները և կքննարկի կոնկրետ գործնական առաջարկները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել