ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբեք հուսախաբ չանելով սպասելիքները... Լավագույն դիրքապահը՝ Սամվել Խաչատրյան 08/15/2017 11:50 | ԼՐԱՀՈՍ
«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հիմնադրամ ներկայացնում է դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույն կողմերով դրսևորած զինծառայողներին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։
...
Ծառայության անցնելով Պաշտպանության բանակում` շատ հաճախ երիտասարդ հայրենյաց պաշտպանները չգիտեն, թե ինչ դժվարություններ ու փորձություններ պիտի հաղթահարեն, սակայն հանուն մեծ գաղափարների` նրանք պատրաստակամորեն են ստանձնում պատվաբեր առաքելությունը: Սամվել Հարությունի Խաչատրյանը նրանցից մեկն է: Նա ծնվել է 1997թ. հունվարի 11-ին՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Զորակոչվել է զինծառայության 2015 թվականին: Զինծառայության տարբեր ոլորտներում ցուցաբերած բանիմացության, ընկերասիրության և գիտելիքները խորացնելու պատրաստակամության շնորհիվ Սամվել Խաչատրյանը զորամասում ծառայելու առաջին օրերից ձեռք է բերել վերադաս հրամանատարության և ծառայակից ընկերների վստահությունն ու հարգանքը: Մասնակցելով սերժանտական դասընթացներին` ստացել է կրտսեր սերժանտի, այնուհետև սերժանտի զինվորական կոչում՝ նշանակվելով ջոկի հրամանատար:
Տեսական գիտելիքները գործնականում կիրառելու իսկական հնարավորություն Սամվել Խաչատրյանին և նրա անձնակազմին ընձեռվեց 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը: Եվ իր պարտականությունները նա կատարեց գերազանց:
Տեղեկանալով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման մտադրության մասին և ճիշտ գնահատելով ստեղծված իրավիճակը` դիրքի ավագ, սերժանտ Սամվել Խաչատրյանն անձնակազմին թաքստոցներում պատսպարվելու հրաման տվեց, իսկ ինքը մարտական դիրքի ձախ հատվածում գնդացրորդ, շարքային Վահրամ Մարտիրոսյանի հետ միասին նպաստավոր կրակային դիրքեր զբաղեցրեց և զենքի վրա տեղադրված ջերմատեսիլ սարքի օգնությամբ դեպի հակառակորդն ուղղորդեց կրակը:
«Գիշերը ժամը 2:30-ի սահմաններում հարևան դիրքից մեզ զանգել և զգուշացրել են, որ մեր ուղղությամբ հակառակորդի շարժ են նկատել: Գործելով նման իրավիճակներում նախատեսված պլանի համաձայն` զբաղեցրել ենք համապատասխան կրակային դիրքեր: Վերադաս հրամանատարության հետ անընդհատ կապ պահելով` սպասել ենք հարմար պահի և սկսել կրակել:
Անհարկի պատահարներից խուսափելու համար անձնակազմի հիմնական մասին հրահանգել եմ խստիվ պահպանել անվտանգության կանոնները, առանց հրամանի դուրս չգալ խրամաբջիջներից, իսկ ես` գնդացրորդ, շարքային Վահրամ Մարտիրոսյանի հետ դիրքավորվել եմ այն հատվածում, որտեղից ավելի նպաստավոր էր կրակ վարելը»,- մեզ հետ զրույցում ասաց դիրքի ավագ, սերժանտ Սամվել Խաչատրյանը:
Խոսելով դիրքերում տարվող մարտական հերթապահության մասին, դիրքի ավագը կարևորեց զինծառայողների մարտական պատրաստվածությունն ու զգոնությունը, որոնք պատշաճ մակարդակով կատարելու դեպքում բոլոր դիրքապահներն էլ կարող են պատվով ու բարձր մակարդակով կատարել իրենց առաջադրված մարտական խնդիրները: «Նախքան մարտական հերթապահության ստանձնումը, զորամասի մշտական տեղակայման վայրում բազմաթիվ պարապմունքներ են իրականացվում, որոնք ուղղված են զինծառայողների մասնագիտական պատրաստվածությանը, որպեսզի յուրաքանչյուրը հստակորեն իմանա իր կոնկրետ անելիքները, տիրապետի կցագրված զենքին ու զինամթերքին: Չէ՞ որ դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում այդ զենքն է լինելու իր ընկերն ու պաշտպանը:
Նշված նպատակով հենց դիրքերում ենք տարաբնույթ միջոցառումներ կազմակերերպում, պարբերաբար զենքի խնամք իրականացնում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք այն ըստ նպատակի օգտագործել: Միաժամանակ, մարտական հերթապահություն տանելիս պետք է չափազանց զգոն լինել, ժամանակին կատարել դիտարկումները, որպեսզի կարողանանք պատվով կատարել հայրենիքի պաշտպանի վեհ առաքելությունը: Իմ կարծիքով՝ դիրքապահ տղաները բոլորն էլ քաջ գիտակցում են, թե ինչ պատասխանատու առաքելություն է դրված իրենց վրա, և որքան կարևոր է, որ երբեք հուսախաբ չանեն սպասելիքները»,- նշեց դիրքի ավագ, սերժանտ Սամվել Խաչատրյանը` հավելելով, որ տեղի ունեցած գործողությունները եկան փաստելու, որ տղաներն իրոք գիտակցաբար և բարձր մակարդակով են կատարում իրենց պարտականությունները:
Հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը կասեցնելիս ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար Սամվել Հարությունի Խաչատրյանը ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության համար» մեդալով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ»
- 05/02/2024 08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
- 05/02/2024 08:21 Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»
- 05/02/2024 07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
- 05/02/2024 07:31 Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
- 05/02/2024 07:28 ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
- 05/01/2024 08:17 ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
- 05/01/2024 17:33 Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
- 05/01/2024 17:05 Սյունիքի մարզում․ 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը կասկածելի պայթյունն է եղել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն