ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«4 ամիս նստած ենք կամերում». Սամվել Բաբայանի գործը մեկնարկեց 07/31/2017 17:17 | Դատական ռեպորտաժներ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, այսօր մեկնարկեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով առաջին դատական նիստը:
Դատավարությանը ներկա էին բոլոր՝ 7 ամբաստանյալները և նրանց պաշտպանները, բացառությամբ՝ ամբաստանյալ Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորիա Կիրակոսյանի: Վերջինս դատարանին գրությամբ տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 10-ը գտնվելու է արձակուրդում, սակայն պաշտպանի բացակայությունը խոչընդոտ չհանդիսացավ գործով նախապատրաստական փուլն անցնելուն՝ ամբաստանյալը չառարկեց:
Այսպիսով, Սամվել Բաբայանի ինքնությունը ճշգրտելիս նախկին դատվածության վերաբերյալ հայտարարեց, որ ըստ իրեն՝ պատժի կրումից ազատվել է հիվանդության պատճառով, իսկ թե ինչ են ձևակերպել դա իրենց խնդիրն է:
Գործով մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ խնամքին ուներ մեկ անչափահաս երեխա, մեղադրական եզրակացությունն էլ ստացել էր, սակայն չէր կարդացել՝ տեսողությունը վատ է՝ գրվածին հավատում է: Ամբաստանյալներից Կարեն Քոչարյանն ունի անչափահաս երկու երեխա:
Նշենք, որ ամբաստանյալներ Կարեն և Անդրանիկ Քոչարյանները հարազատ եղբայրներ են:
Պաշտպանական կողմը մեղադրող դատախազ Արամ Արամյանին բացարկ չհայտնեց, դատաքննությունն էլ լրացնելու միջնորդություններ այս փուլում չեղան, սակայն ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի պաշտպան Կարապետ Աղաջանյանը հայտարարեց, որ իրենց կողմից միջնորդություն է ներկայացած եղել դատարան՝ իր պաշտպանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ:
Դատարանն էլ պաշտպանին տեղեկացրեց, որ միջնորդությունը ենթակա է քննարկման և լուծման դատաքննության ընթացքում կողմերի կարծիքը լսելուց հետո: Այդ մասին դատարանը գրությամբ պաշտպանին տեղեկացրել էր մինչև այսօրվա դատական նիստը:
Ուստիև պաշտպան Աղաջանյանը միջնորդեց այսօրվա դատական նիստը հետաձգել, որպեսզի իր միջնորդությունը քննության առնվի բոլոր պաշտպանների մասնակցության ժամանակ: Նկատի ունենալով, որ ինչպես Կարապետ Աղաջանյանն, այնպես էլ այլ պաշտպաններն այս ընթացքում գտնվելու են արձակուրդում դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց գրեթե մեկ ամիս անց:
Այս հանգամանքը ամբաստանյալներ Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի վրդովմունքն առաջացրեց. Բաբայանը նեղսրտած հայտարարեց՝ «4 ամիս նստած ենք կամերում, դուք դրսում եղածներին ե՞ք հարմարեցնում, բա մեզ երբ պետք է ձեռք տա»:
Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ կարծիք հայտնեց՝ «ստեղ դատի բան էլ չկա, շուտ հարցրեք պատասխանենք, մեղավոր ենք գնանք նստենք, մի ամի՞ս էլ գնամ նստեմ ընդեղ»:
Ի պատասխան ամբաստանյալի հայտարարության դատարանը նրան հիշեցրեց, որ իր պաշտպանն է միջնորդել նիստը հետաձգել՝ «պաշտպանը ախր հով տեղ է նստած»,-ասաց ամբաստանյալը:
Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Ըստ Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նրանք մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Այսպիսով, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, որոնցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
- 05/17/2024 18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին
- 05/17/2024 11:23 Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ