Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամները փորձել են վերամշակել. ԱԱԾ-ն նոր տվյալներ է հրապարակել Սամվել Բաբայանի քրգործի մասին 07/13/2017   18:47  |  Քրեական խրոնիկոն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի՝ 7 մեղադրյալի մասով նախաքննությունը:

2016 թվականի սեպտեմբերի 20-ին  Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ  քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հուլիս ամսին ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը, հաստատապես տեղեկանալով, որ ՌԴ-ում բնակվող S.Հ.-ի ծանոթներն ունեն հափշտակված, դրա հետևանքով ինկասացիոն և բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ նյութով ներկված և օրինական շրջանառությունից հանված, այսինքն՝ հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամների մեծ խմբաքանակ, միջոցներ է ձեռնարկել այն ձեռք բերելու, քիմիական մաքրման և վերամշակման եղանակով դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու ու հետագայում ՀՀ տարածքում շրջանառության մեջ դնելու համար:

Այդ նպատակով Սամվել Բաբայանը դիմել է Երևան քաղաքի բնակիչ Կարեն Քոչարյանին, ով համաձայնել է օժանդակել քիմիական մշակմամբ զբաղվող համապատասխան մասնագետի ընտրության, ինչպես նաև նշված թղթադրամների խմբաքանակը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան տեղափոխելու հարցում: Այնուհետև, Սամվել Բաբայանը, S.Հ.-ի ծանոթներից փորձնական ձեռք բերելով 4 հատ թղթադրամ, փոխանցել է Կարեն Քոչարյանին, ով իր եղբոր՝ Անդրանիկ Քոչարյանի, միջոցով դիմել է Բուժական գյուղի բնակիչ, քիմիայի ոլորտում համապատասխան գիտելիքներ ունեցող Ժորա Զաքարյանին: Վերջինս իրեն տրամադրված թղթադրամների վրա առկա ներկանյութը քիմիական լուծույթով մաքրել և նույն անձանց միջոցով վերադարձրել է Սամվել Բաբայանին:

Հավաստիանալով ցանկալի արդյունքի մեջ և նպատակադրվելով տարբեր խմբաքանակներով ձեռք բերել նման թղթադրամներ` 2016 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սամվել Բաբայանը, որպես առաջին խմբաքանակ, Մոսկվա քաղաքի բնակիչ Մ.Ն.-ի միջոցով S.Հ.-ի ծանոթներից ձեռք է բերել 100 հատ 50 եվրո անվանական արժեքով, ընդհանուր 5.000 եվրո ներկված թղթադրամներ, որի դիմաց ընդամենը վճարել է անվանական արժեքի շուրջ 50 տոկոսը՝ 2.900 ԱՄՆ դոլար: Այնուհետև Կարեն Քոչարյանը Երևանի բնակիչ Դավիթ Հարությունյանի օժանդակությամբ կազմակերպել է երթուղային ավտոբուսով հիշյալ թղթադրամների տեղափոխումը Ռուսաստանից Հայաստան, սակայն 2016 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում դրանք հայտնաբերվել և առգրավվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

2017 թվականի մարտի 22-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված մեկ այլ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Սամվել Բաբայանը, նպատակ ունենալով ձեռք բերել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր, 2016 թվականի ամռանը նյութապես շահագրգռելու եղանակով՝ 50.000 ԱՄՆ դոլար վճարելու խոստմամբ, Վաղարշապատ քաղաքի բնակիչ Սանասար Գաբրիելյանին դրդել է ապօրինի կերպով ձեռք բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող այդպիսի համալիր: Ի կատարումն ստացած պատվերի` վերջինս, իր հերթին, նույնպիսի պայմանավորվածություն է ձեռք բերել իր համաքաղաքացիներ Արմեն Պողոսյանի և Հրաչյա Մայիլյանի հետ, ովքեր, մի քանի անգամ մեկնելով Վրաստան, վերջին տարիներին այնտեղ բնակվող, Վաղարշապատ քաղաքի մեկ այլ բնակիչ Ռ.Ա.-ի հետ համաձայնության են եկել` վերջինիս միջոցով 38.000 ԱՄՆ դոլարով նման զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և ՀՀ տեղափոխելու վերաբերյալ:

2017 թվականի մարտ ամսին Ռ.Ա.-ն ՀՀ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում, 4.000 ԱՄՆ դոլար կանխավճարի դիմաց, Հրաչյա Մայիլյանին փոխանցել է մարտական հրթիռով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և հավաստիացրել, որ այն ՀՀ է տեղափոխել Վրաստանից: Դրանից հետո Հրաչյա Մայիլյանը հիշյալ ռազմամթերքը տեղափոխել և պահել է Վաղարշապատ քաղաքում գտնվող իր ավտոտնակում, այնուհետև Սանասար Գաբրիելյանի ցուցումով Սամվել Բաբայանին ցուցադրելու համար, Արմեն Պողոսյանի հետ այն լուսանկարել են: Սանասար Գաբրիելյանը նշված լուսանկարը ներկայացրել է Սամվել Բաբայանին, ով, խոստանալով 50.000 ԱՄՆ դոլարը վճարել մի քանի օրվա ընթացքում, հանձնարարել է ռազմամթերքն արկղով տեղափոխել Արցախի Հանրապետության Նարիշտար գյուղ, ամայի վայրում թաքցնել հողի մեջ և իրեն տրամադրել թաքստոցի գտնվելու վայրի լուսանկարը:

2017 թվականի մարտի 22-ին Հրաչյա Մայիլյանը հիշյալ ռազմամթերքը կամովին ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայություն: Նույն օրը` Սանասար Գաբրիելյանի ձերբակալումից հետո, Սամվել Բաբայանը միջոցներ է ձեռնարկել վերջինիս հանցակիցներին գտնելու, ապօրինի ձեռք բերված ռազմամթերքը թաքցնելու և դրա լուսանկարները ջնջելու ուղղությամբ, սակայն նա նույնպես ձերբակալվել է:

Վրաստանի իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում նույն երկրում կալանավորված Ռ.Ա.-ն 2017 թվականի մայիսի 4-ին ՀՀ ԱԱԾ է ներկայացրել Հայթաղ գյուղում պահվող ևս մեկ «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ՝ իր մարտական հրթիռով, որի փորձաքննությամբ հաստատվել է, որ այն ևս պիտանի է գործածության համար և հանդիսանում է ռազմամթերք:

 

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով` հիշյալ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։ Հանցանքների կատարումը վկայող բավարար ու փոխկապակցված՝ ՀՀ-ում, ՌԴ-ում և  Վրաստանում իրականացված շուրջ 100 հարցաքննության, խուզարկությունների, հեռախոսային խոսակցությունների վերահսկման, Հայաստանում և Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով Շվեյցարիայում կատարված տարաբնույթ փորձաքննությունների, Իտալիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի իրավասու մարմիններին և ֆինանսական հաստատություններին ուղղված հարցումների, ինչպես նաև քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված հավաստի ապացույցների համակցության հիման վրա Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը) և 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելուն, պահելուն և փոխադրելուն դրդելը):

Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին, Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով (Սամվել Բաբայանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն օժանդակելը), իսկ Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (Սամվել Բաբայանի դրդմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելը, պահելը և փոխադրելը):

Չնայած հայտնաբերված ռազմամթերքը ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված զինված ուժերի հաշվառումներով չի անցել, ավելին` ստացված պատվերի իրականացման համար Արմեն Պողոսյանը և Հրաչյա Մայիլյանը հետևողական միջոցներ են ձեռնարկել Վրաստանում «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և ՀՀ փոխադրելու ուղղությամբ, Հրաչյա Մայիլյանին փոխանցված ռազմամթերքը Ռ.Ա.-ն ներկայացրել է որպես մաքսանենգ եղանակով Վրաստանից տեղափոխված, այնուամենայնիվ, հաշվի առնելով հետագա նախաքննությամբ միանշանակ հաստատված՝ մարտական հրթիռով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակը պատվիրատուներին փաստացի ՀՀ տարածքում հանձնված լինելու հանգամանքը, ռազմամթերքի մաքսանենգության համար Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին, Արմեն Պողոսյանին և Հրաչյա Մայիլյանին առաջադրված մեղադրանքներն ապացուցված լինելու վերաբերյալ չփարատված բոլոր կասկածները մեկնաբանվել են հօգուտ մեղադրյալների, և ՀՀ քրեական օրենսգրքի 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նրանց առաջադրված մեղադրանքները վերացվել են:

Հրաչյա Մայիլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդում չի իրականացվել` ապօրինի կերպով ձեռք բերած, փոխադրած և պահած ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով:

Վերը հիշատակված մեղադրյալների վերաբերյալ առանձին վարույթ անջատված քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, իսկ ենթադրյալ հանցանքներին առնչություն ունեցած մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` ապօրինի շրջանառության մեջ գտնվող ռազմամթերքը ՀՀ տարածք տեղափոխելու, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]