Թեմաներ
Երկուշաբթի 05 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/06/2024   13:20 «Պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է. «Վեոլիա ջուր» ընկերության հետ կվերանայվի պայմանագիրը 05/06/2024   13:16 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 05/06/2024   13:11 Կիրանցի բնակիչների մի մասը միացել է Բագրատ Սրբազանի երթին, մյուս մասը մնացել է, որ գյուղն անտեր չմնա. Կիրանցի բնակչուհի 05/06/2024   12:54 Սա ինքնամաքրման երթ է․ Սրբազան 05/06/2024   12:48 Իշխանափոխություն հիմա չի լինելու. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:44 ՀՀ վարչապետը հանդես կգա մամուլի ասուլիսով 05/06/2024   12:33 Հայկական օրակարգի դեմ աշխատող արտաքին թշնամի ուժերը և ներքին ուժերը նույնական են իրենց խոսույթում, ինչը ևս մեկ անգամ հաստատում է՝ այս իշխանությունները հակահայ օրակարգով են շարժվում․ փորձագետ 05/06/2024   12:27 Շատ կարևոր է, որ խաղաղության պայմանագրի մեջ երկակի մեկնաբանության համար տեղ չթողնենք. Ալեն Սիմոնյան 05/06/2024   12:22 Տաւուշ. Հայոց Արդի Պատմութեան «Թաւշեայ» Թիւրիմացութեան Տապանաքարը Կամ Չարիքի Վախճանին Խորհրդանի՞շը 05/06/2024   12:22 Հներ, սեւեր չկան, սա մաքուր շարժում է, փրփուրներից են կախվում. Ռոստոմյան (տեսանյութ) 05/06/2024   12:19 Դատախազությունը գնահատական չտվեց Արցախի հայաթափմանն ու իրականացված ցեղասպանությանը. Օհանյան 05/06/2024   12:14 Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար 05/06/2024   12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան 05/06/2024   12:02 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը 05/06/2024   11:57 Օր 3. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը տեղափոխվում է Երեւան. ուղիղ միացում 05/06/2024   11:53 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը 05/06/2024   11:36 Մետրոն այսուհետ կգործի մինչև 24:00-ն. Ավինյան 05/06/2024   11:29 Չեխիայի Ուրարտու Հայ-Չեխական միութունը աջակցում է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժմանը 05/06/2024   11:28 Արթուր Սուքոյանի պաշտպանը պահանջում է առերես հարցաքննել Սուքոյանին և լրագրող Դավիթ Լևոնյանին 05/06/2024   11:25 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է շարժման մասնակիցներին լրտեսելու․ Սարգսյան 05/06/2024   11:18 Դուք ունեք հնարավորություն դառնալու անկախ, խնդրում եմ, հորդորում եմ ձեզ, դարձեք այդպիսին, տիկին Վարդապետյան. Արծվիկ Մինասյան 05/06/2024   11:12 ՀՀ և Ադրբեջանի նախարարների բանակցությունները կանցկացվեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին․ ԱԳՆ 05/06/2024   11:09 Ականի պայթյունից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն 05/06/2024   11:00 Թուրքից վախող էլ չկա, պետք լինի՝ նորից կքշենք. Կիրանցում չափագրման աշխատանքներ են սկսվել 05/06/2024   10:56 ԱԺ-ն շարունակում է նիստը. ուղիղ 05/06/2024   10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում 05/06/2024   10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ 05/06/2024   10:39 Ականազերծման աշխատանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել 05/06/2024   10:38 Կապանի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա. նա հոսպիտալացվել է 05/06/2024   10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան 05/06/2024   10:29 Հրդեհ՝ Սբ. Սարգիս եկեղեցու մոտ 05/06/2024   10:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային 05/06/2024   10:23 Հալաբյան փողոցում BMW-ն բախվել է սյանը. կա վիրավոր 05/06/2024   10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   22:00 Փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից 05/05/2024   21:55 Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի 05/05/2024   21:31 «Առաջին ալիք»-ի կայքէջից ջնջել են Ոսկեպարի մասին պատմող ֆիլմը․ Մարիաննա Փայտյան 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   21:07 Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ Սրբազան 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   20:41 «Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը 05/05/2024   20:11 Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024   19:42 Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին` գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին. թյուրքագետ 05/05/2024   19:37 Նոր սկանդալ` Բաքվի ու Թեհրանի միջեւ. հարեւանների ներքին անցուդարձին վերաբերող լուրերը` մեկ տեսաշարով 05/05/2024   19:27 Իշխան Գևորգյանը 72 ժամ նստացույցից հետո կշարունակի քաղաքական ակցիան
05/04/2024   19:44 Ինչ- որ անելու ենք` կանենք, կտեսնեք. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 05/04/2024   18:49 Ուժեղ կարկտահարություն՝ Արմավիրում 05/04/2024   21:57 Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան 05/04/2024   15:49 Բագրատ Սրբազանը ծնկի եկավ ու ստացավ Լենա տատի օրհնությունը. Տավուշից սկսվեց դեպի Երեւան քայլերթը 05/05/2024   22:13 Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան 05/06/2024   10:12 Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմը հանդես է եկել կոչով 05/05/2024   16:16 Որևէ երաշխիք չկա.հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Սրբազան 05/05/2024   10:26 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հայրական տանը հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր անվամբ հաշվառված հրացանը 05/05/2024   21:24 Արցախցի երիտասարդները միացել են Սրբազանի քայլերթին. ծածանվում են Հայաստանի ու Արցախի դրոշները, վարորդները ողջունում ազդանշաններով (տեսանյութ) 05/05/2024   13:08 Օր 2. Սրբազանի առաջնորդությամբ տավուշյան շարժումը գալիս է Երեւան. Ուղիղ միացում 05/04/2024   21:41 Հաղարծին վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց այսքան սպասված զանգերը 05/05/2024   19:49 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/04/2024   16:54 Փաշինյանը յասաման է նվիրել Աննա Հակոբյանին. նոր տեսանյութ է տարածել 05/05/2024   20:44 Երևանում՝ դաշտամիջյան հատվածում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/05/2024   22:25 Դեպի Երեւան երթը կմեկնարկի Սեւանի թերակղզու խաչմերուկից 05/04/2024   14:47 Ֆրանսիահայ լրագրողը, ըստ ԱԱԾ-ի, վտանգ է ներկայացնում ՀՀ-ի համար. Թոքի քաղցկեղ ունեցող Լեո Նիկոլյանը շարունակում է հացադուլը. Նրա վիճակը վատթարացել է 05/05/2024   22:07 Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն-հրդեհ՝ «Տոչկա» ակումբում 05/05/2024   12:27 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024   14:48 Եթե ինձ բարձրացնեք կղզի, ես արարողությունը կանեմ, այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր». Չարխչյան 05/05/2024   10:19 Ու՞ր եք, Համալսարանի, Պոլիտեխնիկի, այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ. միթե՞, ի տարբերություն Կոնսերվատորիայի ուսանողության, բոլորդ համաձայն եք հայրենիքի վաճառքին. Իշխանյան

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ 07/21/2017   16:08  |  ԼՐԱՀՈՍ

Հանրապետության Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունել է հիմնադրամի 2017-2018 ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ:

Հիմնադրամի կրթաթոշակառուները Հանրապետության Նախագահին ներկայացրել են «Լույս»-ի «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրի շրջանակներում իրենց իրականացրած և դեռևս ընթացքում գտնվող նախագծերը՝ աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքները և փորձառությունն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ առաջին ձեռնարկումներն ու հաջողությունները:

Նախագահը բարձրագույն ուսումնական հաստատություններ նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը. 2017-2018թթ. կրթաթոշակի արժանացել է աշխարհի լավագույն 8 համալսարաններն ընդունված 60 ուսանող: Սերժ Սարգսյանը շնորհավորել է ուսանողներին, մաղթել բարի երթ և հաջողություններ ուսումնառության մեջ: Նախագահը պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց ծրագրերը և գաղափարները:

«Ես մշտապես հանդիպում եմ երիտասարդների հետ, մշտապես յուրաքանչյուր առիթ, հնարավորություն օգտագործում եմ շփվելու համար, որովհետև համոզված եմ, որ դա մեր երկրի, հասարակության զարկերակի վրա ձեռքը պահելու լավագույն միջոցներից մեկն է, որովհետև երիտասարդների աչքը սուր է, նրանք հեռուն են տեսնում և նրանք շատ լավ կարողանում են կողմնորոշվել այս արագ փոփոխվող աշխարհում:

Անշուշտ, ինչ որ ասում եմ, վերացական զգացողության մասին չեմ խոսում և կարծում եմ, որ մեր քաղաքականությանը հետևող յուրաքանչյուր մարդու համար ակնհայտ է, որ տարիներ շարունակ մեր գլխավոր շեշտադրումներից մեկը եղել է կրթության և գիտության զարգացումը: «Լույս» հիմնադրամը, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, այժմ ավելի ճիշտ է ասել՝ այդ կենտրոնների ցանցը, որովհետև «ԹՈՒՄՈ» կենտրոնն այսօր գործում է ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում, Դիլիջանում, Ստեփանակերտում, սկսել է աշխատանքները Նոյեմբերյանում: Կարծում եմ՝ տեսանելի ապագայում այդպիսի աշխատանքներ մենք կսկսենք Վանաձորում և հանրապետության այլ քաղաքներում: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տրվող տարբեր մակարդակի խրախուսական մրցանակները, «Արմաթ» անունը ստացած ինժեներական լաբորատորիաների ցանցը, որ արդեն գործում է հանրապետության 200-ից ավելի, իսկ ավելի ստույգ՝ 208 դպրոցներում, այդ խմբակներում 4500-ից ավելի դպրոցականներ սովորում եմ ծրագրավորում, ծանոթանում են ինժեներական տարրական գիտելիքների և ստեղծում են պարզ ռոբոտներ:

Այս ամենը խոսուն վկայությունն է այդ քաղաքականության, որը, անշուշտ, երկարաժամկետ քաղաքականություն է, և որի իրական արդյունքները մենք տեսնելու ենք ապագայում: Այդ արդյունքները շատ դրականորեն են ազդելու մեր երկրի տնտեսության զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության վրա: Այնուհանդերձ, թեև այս ծրագրերը հեռահար նպատակներ ունեն, այսօր մենք կարող ենք խոսել արդեն որոշակի արդյունքների մասին: Եվ ուզում եմ տարբեր ոլորտներից ուղղակի մեկական օրինակ բերել, սկսել հենց «Լույս» հիմնադրամից և ասել, որ երբ մենք 2007 թվականին սկսում էինք այս ծրագիրը, որոշեցինք ֆինանսական օժանդակություն, աջակցություն ցուցաբերել աշխարհի 20 լավագույն բուհերում սովորող հայ երիտասարդներին, որովհետև այդ բուհերում այն ժամանակ սովորում էին մի քանի հայ երիտասարդներ՝ հաշված թվով երիտասարդներ: Բայց արդեն որոշ ժամանակ անց մենք որոշեցինք այդպիսի օժանդակություն ցուցաբերել աշխարհի լավագույն 10 բուհերում սովորողներին, որովհետև նրանց թիվը կտրուկ աճեց: Եվ այսօր մենք տիկին Ժակլինի հետ կհանձնենք հավաստագրեր արդեն աշխարհի լավագույն 8 համալսարաններում սովորող 60 ուսանողների: Սա առաջընթաց է, որ մենք անպայման պետք է տեսնենք: 

Հաջորդը՝ արդեն տևական ժամանակ է, որ համաշխարհային առարկայական օլիմպիադաներում հայ դպրոցականները շահում են շուրջ 20 մրցանակ: Որպեսզի կարողանանք ճիշտ պատկերացնել, թե սա ինչ թիվ է, ուղղակի պետք է համեմատության մեջ դիտարկենք և ասենք, որ օրինակ՝ Ադրբեջանն ու Վրաստանը, միասին վերցրած, շահում են 10-ից 12 մրցանակ, իսկ շուրջ 20 մրցանակ շահում է, օրինակ՝ Թուրքիան, 80 միլիոնանոց Թուրքիան: Եվ կարծում եմ, որ դա ուղղակի մեր երեխաների, մեր դպրոցականների փայլուն ձեռքբերումներից մեկն է:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ անցած մրցաշրջանում արդեն Երևանի պետական համալսարանի ուսանողական թիմը մրցանակ ստացավ համաշխարհային ուսանողական մրցությունում: Սա, իրոք, հուսադրող է և խոսում է այն մասին, որ կամաց-կամաց մեր բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ համալրվում են այն դպրոցականներով, որոնք արդեն գիտակցում են գիտելիքի և ուսման կարևորությունը: Բառացիորեն մի քանի օր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ռոբոտաշինության օլիմպիադայում մեր «ԹՈՒՄՈ» կենտրոնի երիտասարդների թիմը արժանացավ բրոնզե մեդալի: Սա, իրոք, ձեռքբերում է, և ուզում եմ նաև ձեր ներկայությամբ իմ խորին շնորհակալությունը հայտնել այդ երեխաներին, այդ երիտասարդներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին, որովհետև այսպիսի ձեռքբերումները որակապես փոխում են Հայաստանը, որովհետև այսպիսի ձեռքբերումները եթե լինեն շարունակական, շատ լավ հնարավորություն են ստեղծելու աշխարհի բոլոր երկրների համար՝ համագործակցելու Հայաստանի հետ: Սա շատ կարևոր հանգամանք է, որը մենք մշտապես պետք է խրախուսենք, պետք է ընդգծենք: Իրոք, այսպիսի հաղթանակները ստեղծում են մի այնպիսի Հայաստան, որի հետ համագործակցելը շատ երկրների համար կլինի մի կողմից պատվաբեր և մյուս կողմից՝ սովորական երևույթ, որովհետև մենք գնում ենք դեպի զարգացած երկրների շարք:

Եվ ամեն մի հաջողված բարեփոխում, ամեն ստարտ-ափի հաջողություն մեզ մոտեցնում է մեր նպատակին՝ լինել առաջադեմ և անվտանգ երկիր: Հուսով եմ, սիրելի՛ երիտասարդներ, որ այստեղ ներկա «Լույս» հիմնադրամի հին և նոր շահառուները շատ լավ պատկերացնում են այն դերակատարությունը, որ իրենք պետք է ունենան Հայաստանի զարգացման գործում: Անցած տարիների ընթացքում մենք որևէ նախապայման կամ սահմանափակում չենք դրել «Լույս» հիմնադրամի շահառուների առաջ: Կարծում եմ՝ այսօր եկել է ժամանակը, որպեսզի մենք «Լույս» հիմնադրամի աշխատանքների և ծրագրերի ռազմավարական վերանայում իրականացնենք, որովհետև մեր երկիրը շատ մեծ կարիք ունի որոշակի մասնագետների: Օրինակ՝ այսօր մեր երկրում կարիք կա 10.000-ից ավելի ծրագրավորողների և ճարտարագետների: Չունենք այդ ռեսուրսը և մենք պարտավոր ենք «Լույս» հիմնադրամի օժանդակությունը ուղղել հանրապետությունում անհրաժեշտ մասնագետների պատրաստման գործին: Իհարկե, ես չեմ ուզում այստեղ այժմ քննարկենք այդ փոփոխությունները: Վստահ եմ, որ հիմնադրամի աշխատակազմը իմ օգնականների հետ միասին այդպիսի վերանայում կիրականացնի, և դա կլինի ևս մեկ ապացույց, որ «Լույս» հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը, որ «Լույս» հիմնադրամը ընդլայնելու է իր գործունեությունը:

Ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը սեփական հաջողությունները պայմանավորի նաև մեր երկրի հաջողություններով: Ես շատ եմ ցանկանում, որ բոլոր այն երիտասարդները, ովքեր ունեն գիտելիքի պաշար, փորձեն իրենց անձնական հաջողությունները ունենալ Հայաստանում: Ես շատ լավ հասկանում եմ, որ բարդ խնդիր է, հասկանում եմ, որ Հայաստանում այդ բարենպաստ պայմանները դեռևս չկան, բայց մյուս կողմից՝ ուզում եմ, որ դուք շատ լավ հասկանաք՝ երբ մեր երկրում այդպիսի պայմաններ կլինեն, Հայաստանն արդեն օժանդակողների կարիք չի ունենա, իսկ մեզնից յուրաքանչյուրի պարտականությունն է՝ իր նպաստը բերել այդպիսի երկիր ունենալու գործին: Ուզում եմ մեկ անգամ ևս շնորհավորել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց գիտելիքների շնորհիվ արժանացել են խրախուսանքի, արժանացել են օժանդակության: Ձեզ բարի երթ եմ մաղթում, և ինչպես միշտ՝ այսպիսի հանդիպումների ընթացքում ինձ համար ամենահաճելին ոչ թե ձեզ պատգամ հղելն է, այլ ձեր հարցերին պատասխանելը, որովհետև այսպիսի հանդիպումների ամենակարևոր մասը դա է: Դա հնարավորություն է տալիս տեսնելու, թե ի՞նչ խնդիրներ կան, և ո՞ր ուղղությամբ է զարգանում երիտասարդների միտքը: Ես շատ ուրախ եմ, որ հայ երիտասարդները կարողանում են ճիշտ կողմնորոշվել արագ փոփոխվող աշխարհում: 

Շնորհակալ եմ և պատրաստ եմ պատասխանելու ձեր հարցերին, լսելու ձեր ծրագրերի մասին»,- «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների հետ հանդիպմանն ասել է Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]