ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը 07/10/2017 14:04 | ԼՐԱՀՈՍ
Հուլիսի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Քիշնևում մասնակցեց Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը։
Ելույթ ունենալով հանդիպմանը` նախարար Նալբանդյանը նշեց. «Մենք բազմիցս ենք ընդգծել Ռիգայի համատեղ հռչակագրի, դրանում ամրագրված համագործակցության չորս հիմնական ոլորտների, տարբերակման սկզբունքի և այլ դրույթների կարևորությունը, որոնք հանդիսացել են վերջին երկու տարում Արևելյան գործընկերության շրջանակներում գործադրված մեր ջանքերի ուղենիշը:
Հայաստանը կարևոր ձեռքբերումներ է արձանագրել` «Հորիզոն 2020»-ը, «COSME»-ն, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրի և «Ստեղծագործ Եվրոպա»-ի շուրջ բանակցությունների մեկնարկը, որը նախատեսում ենք շուտով ավարտին հասցնել: Հատուկ կցանկանայի ընդգծել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը մենք նախաստորագրել ենք և նախատեսում ենք ստորագրել այս տարվա նոյեմբերին Բրյուսելում:
Հայաստանը և ԵՄ-ն ավարտել են 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների մշակումը, և վաղը Երևանում մեկնարկելու ենք այդ նույն ժամանակաշրջանի համար ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք Միասնական աջակցության շրջանակի շուրջ բանակցությունները:
Կան նաև որոշ առկախ հարցեր, որոնցից մեկին կցանկանայի անդրադառնալ՝ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Շարժունակությունն ու մարդկանց միջև շփումները, որոնք ընկած էին Արևելյան գործընկերության հիմքում, պետք է շարունակեն մնալ որպես այդպիսին»:
Նախարար Նալբանդյանն իր ելույթում անդրադարձավ նաև համագործակցության հեռանկարներին՝ մասնավորապես, նշելով. «Կցանկանայի հիշատակել Յոհաննես Հանի` Լյուքսեմբուրգում կայացած նախարարական հանդիպմանը հնչեցրած գաղափարներին, մասնավորապես, նրանց, որոնք վերաբերում են Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնմանը, ռոումինգի սակագների հարմոնիզացիային և նվազեցմանը, ինչպես նաև գործընկեր երկրներում տեղական արժույթով Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորմանը: Կարծում եմ, որ այս առաջարկները կարող են ներառվել մեր ապագա համագործակցության օրակարգում, որը, հուսով եմ, համալրված կլինի բազմաթիվ այլ փոխշահավետ ծրագրերով»:
Խոսելով «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթի մասին՝ ՀՀ արտգործնախարարն ընդգծեց, որ այն, հիրավի, գալիք տարիների գործողությունների ծրագիր է, որը նախանշում է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարները:
«Անշուշտ, Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների կարևոր խնդիրներից է Եզրափակիչ հռչակագրի նախագծի մշակումը: Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալու այնպիսի մի փաստաթղթի մշակմանը, որը կարտացոլի համագործակցության իրական էությունը և կուղղորդի գալիք տարիների մեր ջանքերը: Ռիգայի հռչակագրի համաձայնեցված լեզուն կարող է հիմք ծառայել խնդրահարույց հարցերը հաղթահարելու համար: Ես կիսում եմ այն գործընկերների կարծիքը, ովքեր համոզված են, որ կարիք չկա բարդացնելու գալիք գագաթաժողովի մթնոլորտը այնպիսի խնդիրներով, որոնք, բոլորս էլ գիտենք, որ կարող են արգելակել կոնսենսուսի կայացումը»,- հավելեց Էդվարդ Նալբանդյանը:
Եզրափակելով իր խոսքը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ «Եվրոպական միության հետ արդյունավետ համագործակցությունն իր նպաստն է բերել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացում և այս տարվա ապրիլին խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը, որոնք արժանացել է մեր գործընկեր երկրների և մասնագիտացված միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականին: Հայաստանը նպատակադրված է շարունակելու բարեփոխումները: Եվրոպական միությունը եղել և մնում է մեր վստահելի գործընկերն այս գործընթացներում։ Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ գործընկերությունը և ակնկալում է ապագա արդյունավետ համագործակցություն»։
Հանդիպումից հետո պատվիրակությունների ղեկավարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
Մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, արձագանքելով Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեկնաբանություններին, Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, շեշտեց. «Կրկին Ադրբեջանի ներկայացուցիչները, չարաշահելով այս հարթակը, օրակարգի թեմայի՝ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության մասին խոսելու փոխարեն հանդես են գալիս սադրիչ հայտարարություններով։
Անվտանգությունը մեր տարածաշրջանում շարունակում է վտանգված լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Ադրբեջանից մշտապես հնչող ուժի կիրառման սպառնալիքների պատճառով: 2016թ.-ի ապրիլին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, ներառյալ երեխաների, կանանց ու ծերերի նկատմամբ իրականացված վայրագություններով, զոհվածների մարմինների խոշտանգումներով, ԴԱԵՇ-ի ոճով գլխատումներով։
Հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես շատ անգամ դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց` Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանիով, ներառյալ TR-107 համազարկային հրթիռային համակարգով ռմբակոծելու համար։ Ի պատասխան, ԼՂ պաշտպանական բանակը ստիպված էր ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների դեմ ինքնապաշտպանության դիմել։
Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաև կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/15/2024 08:28 Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:26 Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:18 Ձեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:14 Բագրատ արքեպիսկոպոսը սեփական խաղն է առաջ տանում․ «Հրապարակ».
- 05/15/2024 08:10 Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»
- 05/15/2024 08:07 Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ»
- 05/15/2024 08:04 Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/15/2024 12:02 Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան
- 05/14/2024 14:05 Ընդդիմադիր պատգամավորին թույլ չեն տվել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը
- 05/14/2024 12:00 Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ Ծառուկյան
- 05/13/2024 18:59 «Ծրագիր չունեն» թեզն այլևս զրկվել է բանական որևէ հիմնավորումից. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/15/2024 19:39 Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
- 05/15/2024 12:34 Կոտայքի մարզում տղամարդը մտել է ծանոթ կնոջ բնակարան, նռնակ պայթեցնելու սպառնալիքով ստիպել մերկանալ, որից հետո բռնաբարել է նրան. shamshyan.com
- 05/15/2024 10:29 Փրկարարները պոմպի միջոցով հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
- 05/14/2024 21:22 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը