Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանըմասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը

Արդարադատությունն էմոցիաներ չի ընդունում. տղամարդը պնդում է՝ կնոջը չի ծեծել 06/21/2017   18:39  |  Քրեական խրոնիկոն

4 երեխաների միմյանց տեսակցելու դատարանի որոշումը երկու ամիս է չի կատարվում, դատարանի որոշմամբ հոր խնամակալության ներքո գտնվող 3 աղջիկները և մոր մոտ գտնվող 3 ամյա տղան՝ պետք է տեսակցեն միմյանց, սակայն ի պատասխան իրավապահ մարմնի գրության՝  «Կանանց աջակցման կենտրոնը» մերժել է: «Փաստինֆո»-ին այս տեղեկությունները հայտնել է երեխաների հայրը՝ Արա Խաչատրյանը՝ արձագանքելով կնոջ փաստաբանների նախօրեին հնչեցրած հայտարարություններին։

Ըստ Խաչատրյանի,  այս տարի հունվարի 4-ին կինը լքել է տունը, ընտանիքը եւ  ոստիկանություն հաղորդում  ներկայացրել, թե, իբր,  դարձել է ընտանեկան  բռնության զոհ եւ ամուսինն իրեն դաժանորեն ծեծի է ենթարկել՝ այդ թվում ոտքով հարվածներ հասցրել դեմքին:

Կինը հաղորդում ներկայացնելիս հայտնել է, որ ամուսնու դեմ բողոք չունի, սակայն օրեր անց ասել է, որ այնուամենայնիվ բողոք ունի,  իսկ հունվարի 13-ին  դատաբժշկական փորձաքննություն է կատարվել:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, սակայն ըստ Խաչատրյանի՝ քրեական գործում որևէ արձանագրություն չկա  առ այն, որ կնոջ մատնանշած վայրում՝ դեմքի հատվածում, առկա է վնասվածք:

Խաչատրյանը քրեական գործով անգամ որպես կասկածյալ չի ներգրավվել:

Այսպիսով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդում չի իրականացվել՝  հանցակազմի բացակայության հիմքով:

Կինը պարբերաբար ֆիզիկական և հոգեբանական բռնությունների է ենթարկվել ամուսնու կողմից

Քննիչի այս որոշումը վերադասության կարգով Խաչատրյանի կինը բողոքարկել է և այժմ գործը քննվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Արա Խաչատրյանը նշում է, որ կինը ծեծի է ենթարկվել, բայց ոչ իր տանը և ոչ իր կողմից՝  ինչպես որ վերջինս է ներկայացնում:

Այդ դեպքերից հետո Խաչատրյանի կինը երեք ամիս բնակվել է իր հայրական տանը, որից հետո մայրը նրան դուրս է արել և արդեն երկու ամիս է, ինչ գտնվում է «Կանանց աջակցման կենտրոն»-ում:

Տղամարդը նշում է, որ այս հինգ ամիսների ընթացքում անչափահաս աղջիկները չեն տեսակցել իրենց մանկահասակ եղբորը, որդուն չի տեսել նաև ինքը:

Խաչատրյանը նշեց նաև, որ երեխաների միմյանց տեսակցելու հարցով դիմել է «Կանանց աջակցման կենտրոն»-ին,  ապա նաև Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչություն՝ խնդրելով աջակցել,  որպեսզի երեխաները տեսակցեն մոր և եղբոր հետ, սակայն  կենտրոնը մերժել է:

Դատարանի որոշումը չկատարելու համար կինը կեղծ փաստաթղթեր  է  ներկայացրել Կանանց աջակցման կենտրոն՝ նշելով, որ իբրև ամուսինը հետապնդել է իրեն, իր կյանքին վտանգ է սպառնում:

Սակայն Խաչատրյանը հայտնում է, որ ինքը դիմել է Արդարադատության նախարարության հարկադիր ծառայությանը՝ որպեսզի ապահովեն դատարանի որոշումը, որը արդեն երկու ամիս է չի կատարվում:

Չորս երեխաների հայրը նշում է, որ կնոջ փաստաբաններն իրականությունը խեղաթյուրված են ներկայացնում, իսկ կենտրոնը անչափահաս աղջիկներին շատ վատ է  ներկայացնում՝ իբրև «ստոր արարածներ», ովքեր այդքան տարի ծաղրել են մորը, այնինչ հայրը, ում խնամքին իրենց կամքով գտնվում են անչափահաս աղջիկները, հակառակն է պնդում, որ երեխաները շատ բարի և խելացի են և  նույնիսկ այս դժվարությունները նրանց չեն փոխել և չեն չարացրել մոր և ընդհանրապես  մարդկության նկատմամբ:

Նշենք, որ նախօրեին կնոջ փաստաբանները ասուլիս էին տվել և հայտնել, որ երեխաներն անգամ դպրոց չեն հաճախում, այնինչ հայրը հակառակն է պնդում՝ նշելով, որ աղջիկներից երկուսը  հաճախում են ավագ դպրոց, նրանցից մեկը քննությունները գերազանցությամբ է հանձնել, որևէ բացակայություն չունեն Թումո կենտրոնից, հաճախում են նաև դաշնամուրի դասընթացների:

Այս ողջ ընթացքում տղամարդը հոգում է երեք դստրերի խնամքը և ցավով արձանագրում, որ զրկված է որպես ծնող՝ որդու նկատմամբ իր ծնողական պարտականությունները կատարելու հնարավորությունից:

Նա նաև պահանջել է, որ չորրորդ երեխան ևս իր հետ բնակվի, որպեսզի երեխաները միմյանցից չբաժանվեն:

Նշենք, որ երկու խնամակալության նիստեր են եղել և աղջիկները ցանկություն են հայտնել հոր հետ ապրել, ըստ Խաչատրյանի՝ այդ նիստերին ներկա է եղել կնոջ փաստաբանը, ով այսօր վիճակում է, թե խնամակալության հանձնաժողովում մանկավարժ ընդգրկած չի եղել, այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամները բոլորը մանկավարժներ են և եղել են նույնիսկ հոգեբաններ:

Տղամարդն առնվազն  տարօրինակ է համարում, որ աղջիկ երեխաները,  եթե նման ծեծի ականատես են եղել, ինչպես նրանց մայրն է ներկայացնում, այդ ամենից հետո մնացել են դաժան հոր մոտ:

Ըստ նրա,  մոր կողմից վախի մթնոլորտ է ստեղծվում, որ նրանց հայրը կհայտնվի անազատության մեջ և երեխաների համար միակ տարբերակը կլինի նրա հետ ապրելը:

Ինչ վերաբերում է ծեծի դրվագով գործի քննությանը, ապա Խաչատրյանը նշեց, որ այն դռնփակ է քննվում, սակայն փաստաբանը ասուլիսի ժամանակ այնպիսի փաստերի մասին է հրապարկել, որով  խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը:

Կնոջ փաստաբան Նոնա Գալստյանը նաև նշել է, որ հաջորդ դատական նիստում միջնորդելու է որպեսզի  դատահոգեբանական փորձաքննություն նշանակվի երեխաների նկատմամբ, ովքեր, ի դեպ, դատարանում հարցաքննվել են և հայտնել, որ հայրը իրենց մորը ծեծի չի ենթարկել և որ առանց որևէ պատճառի մայրը լքել է տունը՝ թողնելով իրենց առանց ծնողական խնամքի:

Խաչատրյանը խոսքով,  իր կնոջ նկարը  համացանցում առկա է, ուստի տվյալ պարագայում շատ հեշտ է երեխաների իդենտիֆիկացումը, այս պայմաններում նրանց հասակակիցները, ընկները  ովքեր իրավագիտակցության այդքան բարձ մակարդակ չունեն լսելով դատահոգեբանական փորձաքննության մասին  կմտածեն,  որ երեխաների մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կան:

Աղջիկների հայրը գտնում է, որ փաստաբանների կողմից խախտվում է փաստաբանի էթիկայի նորմերը և քրեական դատավարության սկզբունքներից մեկը՝անմեղության կանխավարկածը:

«Այն դեպքում, երբ  փաստաբանը այնպիսի իրավիճակներից է խոսում, որ կարծես թե մեր տանն է բնակվել, իսկ նա իրավունք չուներ իր անունից որպես հաստատված փաստ ներկայացնել որևէ բան»:

Ա.Խաչատրյանը նշեց,որ փաստաբան Ստեփան  Ոսկանյանի  նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմելու է Փաստաբանների պալատ, ապա նաև զրպարտության համար փոխհատուցման պահանջով՝ դատարան:

«Մասնավորապես ընտանեկան վեՃի հետ կապված փաստաբանը օգտագործում է  այնպիսի տեղեկատվություն քրեական գործի նյութերից, որն այս պահին համարվում է գաղտնի»,-ասում է Խաչատրյանը:

Արա Խաչատրյանը նաև նշում է, որ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Մարո Մաթոսյանը իր ֆեյսբուքայն էջում տեղադրել է իր աղջիկներից մեկի  լուսանկարը և երեխային վարկաբեկող արտահայտություններ,  ակնհայտ զրպարտություն պարունակող գրառումներ կատարել  որպես բռնարար ներկայացնելով նաև իրեն, ինչի հետ կապված վարչական վարույթ է հարուցվել:

Կենտրոնի տնօրենի դեմ դիմում է  ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ անձնական տվյալների հրապարակման համար՝ նշելով,որ կենտրոնի տնօրենն իր անչափահաս երեխայի լուսանկարը հրապարակել է առանց երեխայի օրինական ներկայացուցչի և երեխայի համաձայնության:

Այսպիսով, ներկայումս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դարանում քննվում է որդու  խնամակալության գործը, Արաբկիրում՝ ծեծի քրեական գործը:

Ըստ երեխաների հոր պատմածի՝  երեխաների Զատիկի օրը գնացել են իրենց մոր հայրական տուն, որտեղ այդ ժամանակ նա բնակվում էր՝ մորը և եղբորը տեսակցելու,ինչի ժամանակ մայրական տատիկը և մորեղբայրը ծեծի են ենթարկել  նրանցև մայրը գտնվելով տանը՝  որևէ ձևով չի միջամտել:

Այս փաստի առթիվ ևս կա հարուցված քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կա ևս մեկ գործ, որը կինը դիմել է 6-րդ վարչության կիբերհանցագործությունների բաժին՝ հայտնելով, թե իբր ամուսինը կնոջ ֆեյսբուքյան էջը կամ էլեկտրոնային փոստը  կոտրել է,որով կատարվում է նախաքննություն։  

Արա Խաչատրյանն ընդգծում է, որ անկախ մոր ոչ ադեկվատ գործելաոճից իր  համար սկզբունքային է՝ իր քայերով չվնասել երեխաների մորը:

«Արդարադատությունը էմոցիաների չի ճանաչում,  փաստերն ու ապացույցները ուսումնասիրելով կապացուցվի, որ իրականում ծեծ չի եղել»,- ասաց նա:

Տեղի ունեցածի պատճառը, ըստ Խաչատրյանի, նյութական է. Ամուսիններն  այս պահին ամուսնալուծվում են՝ չնայած,  որ համատեղ ձեռքբերած գույք չկա, սակայն երկու աղջիկների անունով կա բնակարան և երեխաներին վարկաբեկելով ցանկանում են գույքին տիրանալ:

« Հանուն իմ երեխաների առողջության և ի շահ նրանց՝  պատրաստ եմ ցանկացած գույք կորցնել»,- նշում է չորս երեխաների հայրը՝ հավելելով, որ կնոջն առաջարկել է  որպեսզի երեխաների հետ բնակվի այդ բնակարանում և ինքը տեղափոխվի այլ վայր, սակայն երեխաները հրաժարվել են մոր հետ բնակվել միևնույն հարկի տակ:

«Փաստինֆո»-ն պատրաստակամ է ներկայացնել խնդրի վերաբերյալ բոլոր կողմերի արձագանքը։

Լուսանկարը՝ արխիվային

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:56 21/06/2017  |  Քրեական խրոնիկոնՀայաստանում այս տարի գրանցվել է ընտանիքի մեկ անդամի կողմից մյուսի սպանության 4 դեպք
17:02 20/06/2017  |  Քրեական խրոնիկոնԿինը պարբերաբար ֆիզիկական և հոգեբանական բռնությունների է ենթարկվել ամուսնու կողմից
12:51 16/06/2017  |  Քրեական խրոնիկոնՍպանություն Երեւանում. Տղամարդուն գտել են կիսամերկ՝ գլխի շրջանում բազմաթիվ վնասվածքներով
22:17 06/06/2017  |  Դատական ռեպորտաժներՏատիս աշխարհի չափ սիրում եմ, սիրելու եմ ու չեմ նեղացնելու. խոստացավ ամբաստանյալ թոռը
16:30 02/06/2017  |  Քրեական խրոնիկոնԴասախոս ամուսինը հարբած է տուն եկել. վիճաբանության հետևանքով կինը մահացել է
09:42 25/05/2017  |  Քրեական խրոնիկոնԴաժան սպանություն Լոռիում. Կինը մի քանի կրակոց է արձակել ամուսնու ուղղությամբ և սպանել
18:44 23/05/2017  |  Քրեական խրոնիկոնՆախկին կնոջն սպանելու սպառնալիքներ է տվել և կրակել
19:05 16/05/2017  |  Քրեական խրոնիկոնՈրդու կողմից դանակահարված մոր վիճակը բժիշկներին հաջողվել է կայունացնել
20:17 15/05/2017  |  Քրեական խրոնիկոնՄորը և հորը դանակահարած տղան խոշոր չափերի հասնող գումարների կարիք է ունեցել
16:38 14/05/2017  |  Քրեական խրոնիկոնԴանակի գործադրմամբ բազմաթիվ վնասվածքներ է պատճառել ծնողներին. մոր վիճակը գնահատվում է ծանր. Քննչական կոմիտեն մանրամասնում է

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]