ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոստանյանը կասկածում է հակակոռուպցիոն նոր մարմնի արդյունավետությանը. «Փաստ» 05/31/2017 09:26 | Մամուլ
«Փաստ»-ը գրում է, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով եղել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ, չի հավատում, որ արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությամբ ստեղծվող կոռուպցիայի կանխարգելման հարցերով նոր մարմինը կիրականացնի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար:
Ըստ Կոստանյանի՝ մենք կարող ենք ստեղծել այդպիսի 10 մարմին, բայց դա չի նշանակում, որ այդ մարմնի ստեղծման հանգամանքը կարող է նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը: Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական առաջարկով Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա ստեղծվելու է հակակոռուպցիոն մարմին, որը կարգավորելու է կոռուպցիայի կանխարգելման, շահերի բախման, հայտարարագրման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի հարցերը:
Ինչպես նաև՝ սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության հետ կապված հարաբերությունները:
«Մենք պետք է տեսնենք, թե արդյոք այդ մարմնի գործունեության սկզբունքները, այդ մարմնի ստեղծման և ձևավորման հանգամանքները տալի՞ս են արդյունավետ գործելու այդ հնարավորությունը: Այո, այստեղ խոսում ենք քաղաքական կամքի մասին: Այս մարմնի ստեղծումն ինքնին նշանակում է, որ երկրում քաղաքական կամքն այնպիսին է, որ առաջ ենք գնում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների ճշտության և հստակության տեսակետից»,– նոր նախաձեռնության առթիվ կասկած հայտնեց նախկին գլխավոր դատախազը:
Որպես նախկին գլխավոր դատախազ, ով եղել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում, Գևորգ Կոստանյանը համոզված է, որ խորհրդատվական մարմինները չեն կարող արդյունավետ լինել կոռուպցիայի դեմ պայքարի գործում, անգամ եթե դրանում ընդդիմադիրներ ներգրավված լինեն: «Մենք քաղաքական տեսակետից կարող ենք ունենալ ընդդիմության ներկայացուցիչներ այդ մարմնում, բայց այդ մարմինը չգործի արդյունավետ:
Պետք է լինի այնպիսի մարմին, որ բոլոր անդամներն այն չափանիշներին համապատասխանեն, այն ձևով ընտրվեն, որպեսզի այդ մարմնի գործունեությունն արդյունավետ լինի: Մեխանիկորեն այդ անդամներից 5–ից 4–ն էլ ընդդիմության ներկայացուցիչ լինեն՝ դա դեռևս չի երաշխավորում այդ մարմնի և՛ անկախությունը, և՛ աշխատանքի արդյունավետությունը: Այսինքն՝ ինքնանպատակ չէ, որ ընդդիմության ներկայացուցիչ լինի»,– պարզաբանեց Կոստանյանը: Մինչդեռ, ըստ Արփինե Հովհաննիսյանի, օրենքի նպատակն է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կանխարգելիչ համակարգի սահմանումը, հանրային ծառայողների կարգապահության և բարեվարքության ամրապնդումը, հայտարարագրման համակարգի գործուն կառուցակարգերի ամրագրումը, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի անհամատեղելիության պահանջների և վերջիններիս նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների սահմանումը:
Նկատենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը ևս՝ որպես անկախ մարմին, ի վերջո չկարողացավ իր դերակատարությունն իրականացնել և նոր փաթեթավորմամբ ընդամենը փորձ է արվում կոռուպցիայի դեմ պայքարի նոր իմիտացիա ստեղծել»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»-ի՝ 31.05.17թ. համարում:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ