ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը 06/17/2016 18:29 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը՝ քաղաքական ուժերի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օրակարգի առաջին հարցով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրել է ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ կառավարություն–հասարակական կազմակերպություններ համատեղ աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները և դրա հիման վրա մշակված առաջարկությունները: Զեկուցողի խոսքով՝ վերլուծությունը հիմնված է շուրջ երկու տասնյակ երկրների միջազգային փորձի և կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային և ներպետական իրավական փաստաթղթերի ուսումնասիրության վրա՝ մասնավորապես, ուշադրությունը կենտրոնացնելով հետևյալ հարցադրումների վրա. ինչպե՞ս է մեկնաբանվում և կիրառվում ՄԱԿ-ի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի 20-րդ հոդվածն արտասահմանյան երկրներում, ինչպե՞ս է քրեականացվել ապօրինի հարստացումն արտասահմանյան երկրներում, ի՞նչ ինստիտուցիոնալ միջոցառումներ են կիրառվել այդ նպատակով, ինչպիսի՞ պատժամիջոցներ են նախատեսվել, և ինչպիսի՞ լուծումներ կարող են կիրառվել մեր օրենսդրությունում, այդ թվում՝ նոր Քրեական օրենսգրքի նախագծում` ապօրինի հարստացման հանցակազմը կատարելագործելու նպատակով։
Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է. «Կարևորելով այս խնդիրը՝ ես ուզում եմ հիշեցնել մեր գործընկերներին, որ կառավարությունն այն ներառել է 2015-2018 թթ. Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունում և առաջարկում եմ հանձնարարել արդարադատության նախարարին՝ երկամսյա ժամկետում հասարակական հատվածի մեր գործընկերների, բոլոր շահագրգիռ մարմինների հետ ձևավորել օրենսդրական փաթեթ, քննարկել, նախապատրաստել և ուղարկել Ազգային ժողով»:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից իրականացվող կանխիկ գործարքների ինստիտուտի կիրառման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ առաջարկությունները: ՀՀ ԿԲ փոխնախագահը նշել է, որ առաջարկությունները մշակվել են միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա, և երկրների կողմից նշված սահմանափակումները հիմնականում կիրառվում են հետևյալ նպատակներով՝ ստվերային տնտեսության դեմ պայքար և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացում, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքար և անկանխիկ վճարումների մշակույթի ձևավորում: Վարչապետը կարևորել է նշված հարցի կարգավորումը և առաջարկել հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել մշակված առաջարկությունները:
Զեկուցումով է հանդես եկել նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը, ով ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտում առկա բացթողումները: Նա, մասնավորապես, նշել է, որ գործող համակարգի արդյունավետության գնահատումն իրականացվել է հետևյալ հարցադրումների հիման վրա՝ հայտարարագիր ներկայացնող սուբյեկտների շրջանակ, հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակ, հայտարարագրերի տեսակներ, հայտարարագրերում զետեղված տեղեկատվության արժանահավատության ստուգման մեխանիզմների առկայություն և հայտարարագրերի ռեժիմի կիրարկումն ապահովող սանկցիաների համակարգ: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել հայտարարագրման նոր մեխանիզմների և նոր թիրախային խմբերի ներգրավման վերաբերյալ առաջարկություններ և քննարկել դրանք հասարակական կազմակերպությունների հետ:
Հաջորդիվ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ 2015 թ. սեպտեմբերի 25-ի 1141-Ն որոշման 4-րդ կետով սահմանված հանրապետական գործադիր մարմինների տարեկան հաշվետվությունների գնահատման և մոնիթորինգի մեթոդաբանության վերանայման հարցը: Դավիթ Հարությունյանը նշել է, որ հարցը քննարկվել է դոնոր կազմակերպության՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ և առաջարկվել է նշված հաշվետվությունների գնահատման և վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակել և ներդնել նոր միասնական մեթոդաբանություն, ինչպես նաև հաշվետվությունները դարձնել հրապարակային: Վարչապետը կարևորել է պետական կառավարման մարմինների գործունեության տարեկան հաշվետվությունների գնահատման մեթոդաբանության և մոնիթորինգի միասնական մեխանիզմի մշակումը և հանձնարարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սկսել աշխատանքներն այդ ուղղությամբ:
Մեկ այլ հարցով Դավիթ Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև 2016 թ. փետրվարի 5-ին «Օժանդակություն Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը» ծրագրի վերաբերյալ կնքված համաձայնագրի շրջանակում փորձագիտական հանձնախմբի ստեղծման նպատակով հայտեր ներկայացրած միջազգային փորձագետների վերաբերյալ: Նշվել է, որ հայտ է ներկայացրել 9 թեկնածու, որից 6-ը՝ ՀՀ քաղաքացի, 3-ը՝ օտարերկրյա, և նախնական ուսումնասիրության համաձայն՝ սահմանված չափանիշներին համապատասխանում են օտարերկրյա երեք քաղաքացիները: Հաջորդ քայլով անհրաժեշտ է կազմակերպել հայտերի գնահատման գործընթաց՝ ըստ ներկայացված փաստաթղթերի և սահմանված չափանիշներին համապատասխանող երեք փորձագետներից ընտրել երկուսին: Խորհուրդը հաստատել է նաև ընտրվելիք միջազգային երկու փորձագետների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/28/2024 12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com
- 04/28/2024 11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր
- 04/28/2024 10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
- 04/27/2024 22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել