ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
04/29/2024 22:18
Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ
04/29/2024 22:17
Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան
04/29/2024 22:02
Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում
04/29/2024 21:48
Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում
04/29/2024 21:40
Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են
04/29/2024 21:32
29-ամյա տղամարդը հայտնաբերվել է
04/29/2024 21:17
Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում
04/29/2024 21:00
Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված
04/29/2024 20:54
Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ)
04/29/2024 20:40
Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ)
04/29/2024 20:38
Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան
04/29/2024 20:18
Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել
04/29/2024 20:00
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ)
04/29/2024 19:54
Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան
04/29/2024 19:53
Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը
04/29/2024 19:40
Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ)
04/29/2024 19:36
Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ)
04/29/2024 19:23
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ
04/29/2024 19:13
Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան
04/29/2024 19:08
Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան
04/29/2024 18:56
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին
04/29/2024 18:33
Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է
04/29/2024 18:31
Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան
04/29/2024 18:12
Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է
04/29/2024 18:09
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
04/29/2024 18:03
Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք
04/29/2024 18:01
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
04/29/2024 17:41
Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին
04/29/2024 17:36
Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ
04/29/2024 17:14
Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան
04/29/2024 17:04
Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ
04/29/2024 16:54
Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող
04/29/2024 16:42
Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը
04/29/2024 16:37
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ
04/29/2024 16:34
Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել
04/29/2024 16:34
Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ)
04/29/2024 16:31
Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին
04/29/2024 16:28
Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
04/29/2024 16:25
Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը
04/29/2024 16:22
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն
04/29/2024 16:18
Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ
04/29/2024 16:15
Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ)
04/29/2024 16:14
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը
04/29/2024 15:58
Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան
04/29/2024 15:54
Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ)
04/29/2024 15:49
Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան
04/29/2024 15:46
Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ
04/29/2024 15:40
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
04/29/2024 15:34
Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչ․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
04/29/2024 15:34
Բլինքենը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ
04/29/2024 10:23
Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ
04/29/2024 14:33
Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն
04/28/2024 19:43
Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ)
04/28/2024 21:45
Վաղը այս հասցեներում լույս չի լինի
04/28/2024 10:54
Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը
04/28/2024 21:58
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին
04/28/2024 13:16
Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
04/28/2024 20:34
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
04/29/2024 11:00
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
04/29/2024 17:36
Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ
04/29/2024 16:37
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ
04/28/2024 18:07
Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ)
04/28/2024 14:00
Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է
04/29/2024 15:46
Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ
04/28/2024 17:11
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ)
04/29/2024 11:21
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
04/28/2024 13:20
Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում
04/28/2024 14:33
Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ)
04/28/2024 14:56
Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել
04/28/2024 19:23
5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ)
Տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդրանիկ նիստը 07/28/2015 18:02 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստը: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Բացելով նիստը՝ վարչապետը նշել է. «Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության կողմից իրականացվող ներքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երաշխիքներից մեկը հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ համակարգն է: Այդ նպատակով ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 165-Ն որոշմամբ ստեղծվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը: Խորհուրդն իրականացնում է հակակոռուպցիոն բարեփոխումների համակարգումն ու դրանց կատարման նկատմամբ հսկողությունը Հայաստանում: Ցանկանում եմ ևս մեկ անգամ կարևորել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը և համագործակցությունը:
Մեր նպատակն է այս ձևաչափի շուրջ համախմբել այն ուժերին, կազմակերպություններին, ովքեր իսկապես ասելիք ու պատկերացում ունեն մեր ընդհանուր նպատակներին հասնելու ճանապարհին: Սա հարթակ է, որտեղ կարելի է միավորել, համախմբել ուժերը, փորձառությունը և գնալ վճռական քայլերի: Հավաստիացնում եմ՝ կառավարությունը գիտակցում է կատարվելիք քայլերի անհրաժեշտությունն ու կարևորությունը և հետևողականորեն առաջ է մղելու հակակոռուպցիոն բարեփոխումներին ուղղված գործընթացը:
Մենք ունենք կամք և վճռականություն ու պատրաստ ենք ամենօրյա աշխատանքով քայլ առ քայլ առաջ գնալուն: Մեր աշխատանքները լինելու են թափանցիկ, և մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դրանց արդյունքները հանրության համար լինեն տեսանելի: Թեպետ մեր գործընկերներից մի մասը հրաժարվեցին մասնակցել խորհրդի աշխատանքներին, մենք հրավիրել ենք իրենց ներկա գտնվելու այսօրվա նիստին: Հուսով եմ, որ թե' Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները, և թե' հասարակական կազմակերպությունները, որոնք հրաժարվեցին որպես խորհրդի անդամներ ներգրավվել խորհրդի աշխատանքներին, այնուամենայնիվ, կհամագործակցեն խորհրդի հետ ու իրենց գիտելիքները և մասնագիտական փորձը կներդնեն կոռուպցիայի դեմ համատեղ պայքարում: Միայն այս ճանապարհով է հնարավոր ձևավորել միասնական տեսակետներ, մոտեցումներ և առաջ շարժվել:
Ուզում եմ նշել, որ այսօրվա նիստի ընթացքում քննարկվելու են մի շարք կարևոր հարցեր: Մասնավորապես, ներկայացվելու է ՀՀ հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը, քննարկվելու է իրավաբանական անձանց քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը, որը հսկայական կարևորություն ունի տնտեսության զարգացման և կոռուպցիոն մեխանիզմներում բիզնեսի ներգրավվածության կանխարգելման տեսանկյունից: Սույն հարցի քննարկումը կարևորվում է նաև միջազգային համագործակցության առումով:
Հաջորդիվ ներկայացվելու են խորհրդի և խորհրդին կից գործող փորձագիտական հանձնախմբի աշխատակարգերի նախագծերը, փորձագետների ընտրության կարգի նախագիծը, ինչպես նաև վերջիններիս ներկայացվող չափանիշները: Ներկայացվելու է ԱՄՆ ՄԶԳ (USAID) հետ համագործակցության համաձայնագրի նախագիծը` կից փաստաթղթերով:
Այնուհետև քննարկվելու են հայտարարագիր չներկայացնելու համար պատասխանատվության միջոցների սահմանումը, տեղեկատվության ազատության ոլորտում առկա իրավիճակը և խնդիրները, հասարակության ներգրավվածությունը քաղաքականության մշակման և կոռուպցիայի դեմ պայքարին և, այդ առումով, նախարարներին կից հանրային խորհուրդների գործունեությունը: Եվ վերջում ներկայացվելու է Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային առաջադեմ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն անդամակցելու պատրաստակամությունը: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք»:
Այնուհետև խորհուրդը ձեռնամուխ է եղել օրակարգային հարցերի քննարկմանը: Օրակարգի առաջին հարցով ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը: Նշվել է, որ Հակակոռուպցիոն ռազմավարության գլխավոր նպատակը բարեխիղճ և պատասխանատու պաշտոնյաների միջոցով Հայաստանում կոռուպցիայի մակարդակի և տարածվածության նվազեցմանը նպաստելն է, պետական կառավարման մարմինների նկատմամբ քաղաքացիների վստահության ամրապնդումն ու կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության սկզբունքի խթանումը:
Արսեն Մկրտչյանը նշել է, որ ռազմավարությունը բաղկացած է չորս գլխից. առաջին գլխում անդրադարձ է կատարվում ՀՀ կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանը, երկրորդ գլխում սահմանվում են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական միջոցները, երրորդում՝ հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտները, իսկ չորրորդում՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագրի մոնիթորինգի և գնահատման ցուցանիշների համակարգը:
Մտքերի փոխանակության ընթացքում ընդգծվել է, որ ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակում բոլոր մարզերում տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, և ռազմավարության ամփոփաթերթում ներկայացվել են բարձրացված և էլեկտրոնային եղանակով ստացված առաջարկությունները, ինչպես նաև դրանց ընդունվելու կամ չընդունվելու վերաբերյալ առաջարկությունները:
Ամփոփելով կարծիքները՝ վարչապետն առաջարկել է հաստատել ներկայացված փաստաթուղթը և ներկայացնել կառավարություն որպես իրավական ակտ ընդունելու համար: «Այս ռազմավարությունը մշակվել է խորհրդի անդամների և շահագրգիռ մյուս մարմինների առաջարկությունների հիման վրա, արդարադատության նախարարության կողմից դրված է եղել նաև հանրային քննարկման», - նշել է Հովիկ Աբրահամյանը և հանձնարարել կառավարության աշխատակազմին՝ ռազմավարության վերջնական տարբերակը ստանալուց հետո նախապատրաստել կառավարության նիստի օրակարգում ընդգրկելու համար: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչը ողջունել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության մեկնարկը և գոհունակություն հայտնել խորհրդի աշխատանքներին ԵՄ ներգրավվածության կապակցությամբ:
Երկրորդ հարցով քննարկվել է իրավաբանական անձանց քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը: Արդարադատության նախարարի առաջին տեղակալը, մանրամասներ ներկայացնելով հարցի վերաբերյալ, նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի գործիքներից մեկը կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ քննությունն ու բացահայտումն է, և տնտեսության համար առավել վտանգավոր են իրավաբանական անձանց կողմից կատարվող կոռուպցիոն իրավախախտումները:
Երկրների մեծամասնությունն իրավաբանական անձանց կոռուպցիոն վարքագիծը կանխելու նպատակով նախատեսել են իրավաբանական անձանց կոռուպցիոն իրավախախտումների համար վարչական կամ քրեական պատասխանատվության մեխանիզմներ, իսկ ՀՀ-ում նման ինստիտուտներ չեն գործում: Գործող օրենսդրության համաձայն՝ իրավաբանական անձի կոռուպցիոն վարքագծի համար պատասխանատվության է ենթարկվում այդ գործունեության համար պատասխանատու ֆիզիկական անձը, ինչը, ըստ զեկուցողի, ՀՀ օրենսդրության բացերից է և կոռուպցիայի կանխարգելմանը խոչընդոտող հանգամանք:
Արսեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի և ՀՀ նոր քրեական օրենսգրքի նախագծի հայեցակարգի մի շարք դրույթներով նախատեսվում է սահմանել կոռուպցիոն հանցագործությունների համար իրավաբանական անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու շրջանակը, և հավելել, որ իրավաբանական անձանց կոռուպցիոն իրավախախտումների համար վարչական կամ քրեական պատասխանատվության նախատեսումը կոռուպցիայի դեմ պայքարի հրատապ քայլերից է: Ամփոփելով հարցի շուրջ հնչեցված դիտարկումները՝ կառավարության ղեկավարը արդիական և կարևոր է համարել ներկայացված հարցը. «Համաձայն եմ, որ երբեմն, կազմակերպություններն որոշակի առավելություն ստանալու համար կոռուպցիոն գործարքների մեջ են մտնում, որը խաթարում է առողջ և հավասար մրցակցությունը: Հանձնարարում եմ արդարադատության նախարարությանը՝ մշակվող ՀՀ նոր քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում արտացոլել այս մոտեցումները և կառավարության կողմից սահմանված ժամկետում շրջանառության մեջ դնել համապատասխան լուծումներով»:
Հաջորդիվ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատակարգը, որով կանոնակարգվում են խորհրդի գործունեության հետ կապված հարաբերությունները՝ աշխատանքների կազմակերպում, նիստերի հրավիրում, արձանագրությունների կազմում, որոշումների ընդունում և այլն: Ներկայացվել է նաև ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից գործող փորձագիտական հանձնախմբի աշխատակարգը:
Փորձագիտական հանձնախումբը խորհրդին կից գործող փորձագետների խումբ է, որի հիմնական խնդիրը ռազմավարության և հակակոռուպցիոն ոլորտային ծրագրերի մշակմանն աջակցելն է, ծրագրերի մոնիթորինգ և գնահատում իրականացնելը և ծրագրերի իրականացման վերաբերյալ խորհրդին ամփոփ հաշվետվություններ ներկայացնելը: Խորհուրդը հաստատել է ներկայացված նախագծերը և հանձնարարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ որոշումների վերջնական տարբերակը ներկայացնել ստորագրման:
Խորհուրդը քննարկել և հաստատել է նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումից բխող ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից գործող փորձագիտական հանձնախմբի փորձագետների ընտրության կարգը և սահմանել նրանց ներկայացվող չափանիշները, որոնցով պետք է կանոնակարգվեն փորձագիտական հանձնախմբի և երկու միջազգային փորձագետի մրցութային հիմունքներով ընտրության հետ կապված հարաբերությունները: «Ես կարծում եմ, որ այս հարցի ընդունումը շատ կարևոր է հակակոռուպցիոն ամբողջ համակարգի աշխատանքի արդյունավետության տեսանկյունից:
Փորձագետների ընտրության ճիշտ չափանիշները սահմանելու և համապատասխան գիտելիքներով օժտված փորձագետներ ընտրելու դեպքում մենք կունենանք օբյեկտիվ պատկեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման ընթացքի վերաբերյալ և թերությունների դեպքում օպերատիվ կփորձենք դա կարգավորել», - հարցի առնչությամբ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը և հանձնարարել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին՝ որոշման վերջնական տարբերակը ներկայացնել ստորագրման:
Հաջորդ հարցով ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ կառավարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջև ստորագրվելիք համագործակցության համաձայնագրի և դրան կից փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ: Նա նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ կառավարությանը կյանքի կոչելու ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունն և դրանից բխող միջոցառումները:
Ծրագրի ընդհանուր արժեքը 750 հազար ԱՄՆ դոլար է, ՀՀ կառավարությունը մասնակցելու է ծրագրի համաֆինանսավորմանը մինչև 25 տոկոսի չափով, այդ թվում՝ բնաիրային տեսքով: Օժանդակությունն ուղղված է լինելու փորձագիտական հանձնախմբի ստեղծմանը, 2015-2018 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության գործարկմանը և շահագրգիռ կողմերի համար հասարակայնության հետ կապերի ռազմավարության և իրականացման ծրագրի մշակմանն ու իրականացմանը:
Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ծրագիրը հնարավորություն կտա ներգրավել բարձրակարգ միջազգային և տեղական փորձագետների՝ Հակակոռուպցիոն ռազմավարության գործարկման համար գերակա ճանաչված կրթության, պետական եկամուտների, առողջապահության և ոստիկանության կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների ոլորտներում կարիքների և ռիսկերի գնահատման, խնդիրների վերլուծության, կոռուպցիոն ռիսկերի չեզոքացման, մասնագիտական և մեթոդական խորհրդատվության տրամադրման, ինչպես նաև հասարակության տարբեր թիրախային խմբերի իրազեկվածության աստիճանի բարձրացման նպատակով: Խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված համաձայնագրի կնքման առաջարկությունը:
«Սա ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ մեր արդյունավետ աշխատանքի ևս մեկ վառ օրինակ է, և մենք շնորհակալ ենք այս կարևոր գործընթացին աջակցելու պատրաստակամության համար», - հավելել է ՀՀ վարչապետը և հանձնարարել համաձայնագրի վերջնական տարբերակը նախապատրաստել կառավարության հաջորդ նիստի օրակարգում ընդգրկելու համար:
Այնուհետև խորհուրդը քննարկել է հայտարարագիր չներկայացնելու համար պատասխանատվության միջոցների սահմանման հարցը: ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում կարևոր և պարտադիր միջոցառում է հայտարարագրման գործընթացը կանոնակարգող նորմերի պահանջները չկատարելու համար իրավական ներգործության միջոցների սահմանման կիրառման գործուն ընթացակարգերի մշակումը:
Նա նշել է, որ 2015 թ. մարտին ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի շրջանակում նախատեսվում է հայտարարագրման կանոնակարգումները խախտելու համար պատասխանատվության միջոցների կիրառում: Մասնավորապես, որպես ընդունելի պատասխանատվության տեսակ ընտրվել է վարչական պատասխանատվությունը, որպես տույժի տեսակներ՝ նախազգուշացումը և տուգանքը:
Սիրանուշ Սահակյանն ընդգծել է, որ ՀՀ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը լիովին սատարում է նման քայլերի ձեռնարկումը և միաժամանակ մի շարք նկատառումներ է ներկայացրել, որոնք, ըստ նրա, կնպաստեն բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրման համակարգի ամբողջականության ապահովմանը և գործիքակազմի կատարելագործմանը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք կարծիքներ և առաջարկություններ: Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է. ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումից ի վեր բազմաթիվ քննադատություններ են եղել հայտարարագրման ինստիտուտի անկատարության վերաբերյալ: Ես համաձայն եմ, որ հայտարարագրման ինստիտուտը համեմատաբար նոր է և գուցե օրենսդրությամբ ամբողջապես կարգավորված չէ: Սակայն այս ոլորտում ահռելի աշխատանք է կատարվել, դա բոլորս պետք է արձանագրենք:
Հենց այդ աշխատանքի շնորհիվ է, որ զանգվածային լրատվության միջոցները կարողանում են հետևել հայտարարագրման ընթացքին, բացթողումներ նկատել և քննադատել: Ես գտնում եմ, որ հայտարարագրման գործընթացում թերացող պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առաջին քայլն իրականացնելու համար հանձնարարում եմ արդարադատության նախարարությանը երկամսյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով էթիկայի հանձնաժողովին հնարավորություն կտրվի հայտարարագրման գործընթացի կանոնները խախտելու համար պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության»:
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստին մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել են խորհրդի աշխատանքների մեկնարկը և կարևորել իշխանության մարմինների ու քաղաքացիական հասարակության միջև երկխոսության նման ձևաչափի առկայությունը:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշել է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքի կարևոր նախապայմանը քաղաքացիական հասարակության վստահության ձևավորումն է՝ խորհրդի աշխատանքի շոշափելի արդյունքները:
Շուշան Դոյդոյանը նշել է, որ վերջին տարիներին տեղեկատվության ազատության ոլորտում լուրջ առաջընթաց է արձանագրվել և որպես արդյունքներ նշել է պետական կառավարման բոլոր մարմիններում տեղեկատվության ազատության պատասխանատու անձանց առկայությունը, կառավարության կողմից տեղեկատվության տրամադրման կարգի մշակումը և այլն:
Իր ելույթում նա անդրադարձել է նաև տեղեկատվության ազատության ոլորտում առկա իրավիճակին և խնդիրներին՝ նշելով, որ տեղեկատվության մատչելիությունը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովման հիմնական գործիքն է, որովհետև այն ապահովում է կառավարության գործունեության հրապարակայնությունն ու թափանցիկությունը, մարդկանց հիմնական իրավունքների իրացումը և իշխանության, կառավարության գործունեության հանդեպ վստահության ձևավորումը:
«Անընդունելի եմ համարում, որ 10 տարուց ավելի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը գործում է, սակայն այդ բնագավառը կարգավորող ենթաօրենսդրական ակտերը չեն ընդունվել», - նշել է վարչապետը և հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ երկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի նախագծերը։
Հաջորդիվ ելույթով հանդես է եկել Երևանի մամուլի ակումբի փորձագետ, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը, ով ևս ողջունել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի առաջին նիստի անցկացումը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը նիստին: Իր խոսքում Հերիքնազ Հարությունյանն անդրադարձել է ՀՀ նախարարներին կից Հանրային խորհուրդների ստեղծման հարցին և ներկայացրել իշխանության հետ համագործակցության տարբեր ձևաչափերում քաղաքացիական հասարակության ներգրավվածության վերաբերյալ անցկացված հետազոտություն-հարցման արդյունքները, որն իրականացվել է ԵՄ ֆինանսավորմամբ «Քաղաքացիական հասարակություն. երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակում:
Խոսելով հանրային խորհուրդների գործունեության մասին՝ նա կարևորել է դրանց նկատմամբ հասարակական վստահության ձևավորումը և երկխոսության արդյունավետ մեխանիզմների ստեղծումը: Ամփոփելով մտքերի շահագրգիռ քննարկման արդյունքները և հնչած կարծիքները՝ վարչապետը կարևորել է պետական մարմինների կողմից քաղաքականության մշակման գործում քաղաքացիական հասարակության մասնակցությունը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հանրային խորհուրդների ակտիվ և արդյունավետ գործունեությունը կարևոր է տեղեկատվության, գաղափարների փոխանակման, հասարակության պահանջների բարձրացման, երկխոսության ձևավորման համար. «Մենք կարևորում ենք քաղաքացիական հասարակության կարծիքը քաղաքականության և օրենսդրության մշակման հարցերում և պետք է համապատասխան գործիքներ և հարթակներ ստեղծենք, որպեսզի այդ համագործակցությունն արդյունավետ լինի: Հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարությանը քննարկել հնչեցված զեկույցի առաջարկությունները և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ նախարարներին կից հանրային խորհուրդների օրինակելի աշխատակարգը»:
Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստի ավարտին ազդարարվել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ անդամակցելու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI):
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ միջազգային այս կազմակերպությունը կառավարությունների, արդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության կոալիցիա է, որը հնարավորություն է տալիս բարձրացնել արդյունահանող ոլորտում բիզնես գործունեության թափանցիկությունը և ապահովել մրցակցային նպաստավոր պայմաններ: Հարցի առնչությամբ վարչապետ Աբրահամյանը նշել է. « Ես շատ կարևորում եմ այս կազմակերպությանն անդամակցելու նախաձեռնությունը և անձամբ հետևելու եմ անդամակցության գործընթացը բարեհաջող ավարտին հասցնելուն: Հայաստանի Հանրապետությունը միշտ կարևորել է բիզնեսի համար թափանցիկ, կանխատեսելի և մրցակցային խաղի ապահովումը: Նախաձեռնությանն անդամակցելու մեր մտադրությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան ենք կարևորում միջազգային ստանդարտների ներդրումը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի ակտիվ մասնակցությունն աշխարհում ընթացող պրոցեսներին, որոնք շատ արագ են փոխվում: Ցանկանում եմ կառավարության անունից հանձնարարական տալ Դավիթ Հարությունյանին, որպեսզի համակարգի այդ գործընթացները և համապատասխան ստանդարտի ներդրման աշխատանքները»:
Ամփոփելով Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստի աշխատանքները և քննարկումների արդյունքները՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Խորհրդի նիստում խոսեցինք պետության և հասարակության գործունեության տարբեր ոլորտներում կոռուպցիայի բացասական դերի մասին։ Նշվեց, որ նաև հսկայական է կոռուպցիայի բացասական ազդեցությունն երկրի տնտեսության զարգացման, տնտեսական ներդրումների իրականացման վրա։ Նման գործընթացները շատ բացասական ազդեցություն են ունենում:
Մեզ համար երկրի տնտեսական կայուն զարգացումն ապահովելն օրակարգային խնդիր է։ Այս տեսանկյունից կարևորում եմ կոռուպցիայի դեմ պայքարում գործարար աշխարհի հետ ակտիվ համագործակցության իրականացումը։ Նման համագործակցությունն ապահովելու նպատակով կարծում եմ նպատակահարմար է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի գործունեության շրջանակում ստեղծել համապատասխան հարթակ և հանձնարարում եմ ՀՀ կառավարության աշխատակազմին՝ տարվա ընթացքում հանդիպումներ կազմակերպել գործարար աշխարհի՝ խոշոր, միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան բարձրացնելու կոռուպցիոն երևույթների հետ կապված իրենց հուզող հարցերը, ներկայացնեն իրենց տեսակետները, իսկ մենք քննարկումների արդյունքում փորձենք արդյունավետ լուծումներ գտնել։
Կարծում եմ, որ համագործակցության նման հարթակն արդյունավետ կլինի բիզնեսի զարգացմանը խոչընդոտող կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և տնտեսության զարգացման համար: Մեր այսօրվա նիստը համարում եմ արդյունավետ, որովհետև մեր քննարկումը շատ անկեղծ էր և համոզված եմ, որ ապագայում լինելու է ավելի թափանցիկ ու անկեղծ»։ Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել խորհրդի բոլոր անդամներին, հասարակական կազմակերպություններին արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ որպես վարչապետ անելու է ամեն ինչ՝ երկխոսության մթնոլորտ ձևավորելու և երկիրն առաջ տանելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/27/2024 08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ»
- 04/27/2024 08:15 Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի․«Հրապարակ»
- 04/27/2024 08:11 Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս հաշվի առնել իր կարգավիճակը, այլ կերպ ասած՝ «տեղը բերել». «Ժողովուրդ»
- 04/27/2024 08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ»
- 04/27/2024 08:03 Տավուշի մարզպետը, հացի սեղանի շուրջ, փորձել լվանալ գյուղացիների գլուխները․«Հրապարակ»
- 04/27/2024 07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ»
- 04/27/2024 07:36 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ․ հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
Հետաքրքիր է իմանալ
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
[]