ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2017թ-ի 4 ամիսներին ՀՀ-ում երեխաների նկատմամբ գրանցվել է 59 բռնության, 24 սեռական բռնության դեպք 05/29/2017 15:35 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում ընթացիկ տարվա 4 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
2017թ. 4 ամիսներին ՀՀ-ում երեխաների նկատմամբ գրանցվել է բռնության 59 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է անչափահասների նկատմամբ բռնության 71 դեպք, այսինքն` այս տարի հունվար-ապրիլ ամիսներին նման դեպքերի թիվ 12 -ով նվազել է: Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ ընդհանուր դեպքերի թվում նվազել են սեռական բռնության դեպքերը: Մասնավորապես, այս տարի չորս ամիսներին գրանցվել է սեռական բռնության 24 դեպք, նախորդ տարվա 34-ի փոխարեն: Ընտանեկան բռնության դեպքերը եղել են 4-ը, նախորդ տարվա 4-ի դիմաց:
«Կանխարգելիչ միջոցառումները շատ կարևոր են: Դպրոցներում և հարակից տարածքներում դպրոցական տեսուչների կողմից զգալի աշխատանք է կատարվել: Կանխարգելիչ աշխատանքների շրջանակում տեսուչները դաս են անցկացնում: Ի դեպ, նաև ավանդույթ է դարձել, որ բարձրաստիճան ոստիկաններն են գալիս դպրոցներ դասեր վարելու համար»,-ասաց Նելլի Դուրյանը: Դպրոցներում տեսուչների աշխատանքի շնորհիվ է, որ դպրոցներում և հարակից տարածքներում այս տարի չի արձանագրվել անչափահասների նկատմամբ բռնության դեպք:
Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության խնդիրներին` Նելլի Դուրյանը նշեց, որ հիմնականում դրանք կապված են բաժանված ընտանիքների հետ, երբ ծնողները ամուսնալուծվում են ու կռվախնձոր են դառնում երեխաները:
«Երեխան դառնում է կռվախնձոր, նրան մի ծնողից մյուսին տալու համար գործը հասնում է ոստիկանությանը: Բարձրացվում են հարցեր, ծնողի, տատիկի, պապիկի տեսակցության հետ կապված: Այստեղ ոստիկանությունը որոշակի դերակատարություն ունի և փորձում ենք աջակցել երեխաներին»,-ասաց Նելլի Դուրյանը` նշելով, որ աշխատանքային խորհրդաժողովի ժամանակ այս խնդիրը բարձրաձայնվել է նաև ՄԱԿ-ի գրասենյակում:
Նելլի Դուրյանը նշեց, որ ոստիկանության տեսադաշտում հայտնված երեխաները հիմնականում միակողմանի ընտանիքիներից են՝ միայնակ մայրեր, որոնք չեն կարողանում շփվել երեխաների հետ, հասկանալ դեռահասի խնդիրները:
Ոստիկանության գնդապետը, խոսելով ընտանեկան բռնությունների մասին, նշեց, որ այդ առումով հասարակության շրջանում տեղեկացվածության մակարդակը բարձրացել է: Մարդիկ տեղյակ են, գիտեն, թե ինչ է ընտանեկան բռնությունը և, ըստ այդմ էլ, այդ հարցերով դիմելիությունն ավելանում է:
Նելլի Դուրյանը նկատեց, որ այլ պետությունների համեմատ Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունների թիվը բավական ցածր է:
«Մեզ համար ուրախանալին այն է, որ նախորդ տարվա համեմատ նվազում է արձանագրվել, չնայած դրան, պետք է հասնել նրան, որ ընդհանրապես բռնություն չլինի, ոչ ընտանիքում, ոչ հաստատություններում, փողոցներում»,-հավելեց Նելլի Դուրյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/19/2024 21:00 Իրանը հասավ իր նպատակին.Բաքուն պարտադրված է հրաժարվել միջանցքից. ինչու է Շոյգուն մեկնել ԻրանՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 09/20/2024 08:23 Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք. «Ժողովուրդ»
- 09/20/2024 08:20 Այս խոստումն էլ չկատարեց․ «Հրապարակ»
- 09/20/2024 08:17 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է․ «Հրապարակ»
- 09/20/2024 08:14 Թիկնապահներից էլ է վախենում․ «Հրապարակ»
- 09/20/2024 08:10 7 բնակավայրերի համայնքապետը միլիոնատեր է․ ինչ ունեցվածք է հայտարարագրել Նորայր Սարգսյանը. «Ժողովուրդ»
- 09/20/2024 08:04 ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցել․ «Հրապարակ»
- 09/20/2024 07:55 Արագածոտնի մարզպետին նախաքննական մարմինը չի հարցաքննել. գործը, ամենայն հավանականությամբ, կկարճվի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
Հարցազրույց
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
- 09/16/2024 13:35 Նախկինում Սրբազան աշխատած մարդու հետ պաշտոնական հանդիպում ՔՊ-ի օրակարգում չկա. Էմմա Պալյան
- 08/30/2024 20:13 Նորակառույցները զավթում են երթևեկելի գոտին ու հետիոտնի անցման տարածքը, իսկ քաղաքապետարանից դժվարանում են ասել, թե դեռ որքան են ընդլայնելու Երեւանի սահմանները
Մեկնաբանություն
- 09/20/2024 18:30 Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. Սարգսյան
- 09/20/2024 14:03 Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները զոհվել Ադրբեջանի ավիահարվածներից. կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց հետ
- 09/20/2024 13:03 Մորս հետ պայման եմ կապել․ անպայման վերադառնալու ենք մեր Մեծշեն. Անանյան
- 09/20/2024 12:21 Մասնակցելու եմ «Սրբազան պայքարի» հավաքին հույսով, որ ինչ-որ կարևոր բաներ արվելու են այլ կերպ, կլինի «սովորական դարձածից» տարբերվող ու բաղձալի արդյունք․ Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 09/20/2024 23:23 Փրկարարները արգելափակումից դուրս են բերել բեռնատարի կցորդիչը
- 09/20/2024 21:00 Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ ավտոմեքենան ընկել է Աղստև գետը. կա զոհ եւ վիրավոր
- 09/20/2024 14:55 Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
- 09/20/2024 13:31 «BMW X5»-ը «Չայնիի ոլորանների» սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց, բախվել ծառերին ու քարերին և կողաշրջվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 09/20/2024 23:14 Հայտնել են հացը բորբոսից պաշտպանելու միջոցը
- 09/20/2024 18:33 Պաշտոնյա կինը իր ենթակաների շրջանում 58 սիրեկան է ձեռք բերել
- 09/19/2024 21:21 Ուսուցչուհին սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա պատանու հետ․ Նա մեղադրվել է նաև թմրանյութեր և պոռնոգրաֆիկ նյութեր տրամադրելու մեջ
- 09/19/2024 18:31 Տղամարդը իր տան աշխատակցուհիներին ամիսներով փակել է վանդակում՝ սեռական հաճույք ստանալու համար
Հետաքրքիր է իմանալ
- 09/20/2024 18:04 Ուղեղն ուտող որդեր. ԱՄՆ-ում մակաբուծային հիվանդություն է հայտնաբերվել բնակիչների մոտ
- 09/20/2024 15:49 Երկրին աստերոիդ է մոտենում
- 09/18/2024 18:11 Կայծակի հարվածից հետո 40 րոպե սրտի կանգ ունեցած տղամարդը փրկվել է ու ամբողջությամբ ապաքինվել
- 09/14/2024 18:58 Աշխարհի ամենաթերագնահատված երկիրը՝ ըստ փորձառու զբոսաշրջիկի