Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   22:48 Մոսկվայում ավտոմեքենաների բախման հետևանքով երկու մարդ Է մահացել 04/29/2024   22:34 Վարչախմբի պարտվողական ուղեգծի արդյունքում Հայաստանը հայտնվել է ծանրագույն կորուստներով լի իրավիճակում. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը 04/29/2024   22:18 Հրատապ. Սրբազանի հայտարարությունը՝ Կիրանցից․ ուղիղ 04/29/2024   22:17 Փոխվարչապետի ղեկավարությամբ գործող հանձնաժողովի գործունեությունը հակասում է ՀՀ Սահմանադրության ու ՀՀ միջազգային պարտավորությունների հիմքերին․ Թաթոյան 04/29/2024   22:02 Մեծ Բրիտանիայում խոստովանել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն գործում 04/29/2024   21:48 Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում 04/29/2024   21:40 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները շոկի մեջ են 04/29/2024   21:32 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է 04/29/2024   21:17 Դատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում 04/29/2024   21:00 Փաշինյանի հետ հանդիպումից հետո կիրանցիները դուրս են եկել հուզված 04/29/2024   20:54 Մենք դեռ մեծ թափով մեր գործողությունները չենք արել, Դանիելյան (տեսանյութ) 04/29/2024   20:40 Չի կարելի սահմանափակվել միայն փողոց փակելով, դա չի կարող ինքնանպատակ լինել. քաղտեխնոլոգ (տեսանյութ) 04/29/2024   20:38 Հայ Եկեղեցուն թուլացնել տենչում է միայն մեր թշնամին․ Գևորգ Դանիելյան 04/29/2024   20:18 Թբիլիսիում իշխող կուսակցության կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ ցույցի են դուրս եկել 04/29/2024   20:00 «Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ ակցիա օպերայում՝ Տիգրան Ավինյանի ներկայությամբ. հանդիսատեսը ակցիան ողջունել է ծափերով (տեսանյութ) 04/29/2024   19:54 Ազգային արժեքների, ցանկացած հայկականի ու ազգայինի դեմ պայքարը դատապարտված է անհաջողության․ Տոնոյան 04/29/2024   19:53 Քաղաքաշինության կոմիտեն և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը կսերտացնեն համագործակցությունը 04/29/2024   19:40 Գնալ թուրքի հետ միակողմանի բանակցության, նշանակում է՝ գլուխդ դնես փայտին ու ասես՝ դե եկեք իմ վիզը կտրեք. տավուշցի (տեսանյութ) 04/29/2024   19:36 Այդպես չէ, որ ՀՀԿ-ն երբ ուզի՝ կհասնի իշխանափոխության, Փաշինյանի քաղաքականությունը հովանավորում են. Շարմազանով (տեսանյութ) 04/29/2024   19:23 Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ 04/29/2024   19:13 Հսկայական դժգոհության ալիք է բարձրացել ամբողջ Հայաստանում, նաեւ՝ սփյուռքում.տավուշյան գործընթացից ակնկալիք ունեն բոլորը. Սուրեն Պետրոսյան 04/29/2024   19:08 Արմեն Աշոտյանին վերագրված արարքում բացակայում է փողերի լվացման հիմնավոր կասկածը․ Մելիքյան 04/29/2024   18:56 Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա է ներկայացրել ՌԴ դեսպանին 04/29/2024   18:33 Պատեհ պահ՝ առաջխաղացման համար․ ԲԴԽ անդամի միակ թեկնածուն Արմեն Դանիելյանն է 04/29/2024   18:31 Մարդիկ մտածում են, որ ցանկացած պահի ոստիկաններով, բնակիչներին ծեծելով, ջարդելով, կարող են թուրքին, ադրբեջանցուն բերել ու կանգնեցնել. Գառնիկ Դանիելյան 04/29/2024   18:12 Միջազգային դերակատարներն ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթացը՞. Արա Այվազյանը համոզված է՝ Տավուշում կատարվողը քաղաքական որոշման հետեւանք է 04/29/2024   18:09 Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին 04/29/2024   18:03 Իրանը մտադիր է ընթացիկ տարում 5-7 արբանյակ ուղարկել տիեզերք 04/29/2024   18:01 Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի 04/29/2024   17:41 Կեղծ, հիմնազուրկ տեղեկությունների հրապարակման նպատակը սրբազանին հեղինակազրկելն է․ շարժումը պահանջում է պատասխանատվության ենթարկել լրագրողին 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   17:14 Սահմանագծման գործընթացում չկա 2 կողմ, մեր շահը ներկայացնող կողմը գոյություն չունի.Անանյան 04/29/2024   17:04 Ուկրաինան անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ստոլտենբերգ 04/29/2024   16:54 Սահմանազատման աշխատանքների մասին պարզաբանում է տարածել արդարադատության նախարարությունը՝ շրջանառվող թեզերը որակելով որպես կեղծ և մոլորեցնող 04/29/2024   16:42 Պետությանը վերադարձված գույքեր, դատարան ուղարկված գործերի կրկնակի աճ. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/29/2024   16:34 Ադրբեջանում իրավապաշտպանի են ձերբակալել 04/29/2024   16:34 Մեր էներգետիկ համակարգը ադրբեջանականացնում են. Դավթյան (տեսանյութ) 04/29/2024   16:31 Ադրբեջանին են փոխանցվում տարածքներ առանց սահմանադրական հանրաքվեի, Դատախազությունն անելիք չունի՞․ Մինասյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   16:28 Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր. Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել 04/29/2024   16:25 Դատախազությունը ՔԿ է ուղարկել Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հաղորդումը 04/29/2024   16:22 ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ ծրագիր չունի և չի ունենա. Բլինքեն 04/29/2024   16:18 Նախարար Մկրտչյանը հանդիպում է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ 04/29/2024   16:15 Այսօր տարածքների ու ռեսուրսների մեծ պայքար է գնում, միայն ՀՀ -ն է ամեն բան շատ թեթև ու հեշտ զիջում. Ղուլյան (տեսանյութ) 04/29/2024   16:14 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը 04/29/2024   15:58 Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ հարցը Աննա Վարդապետյանը թողեց անպատասխան 04/29/2024   15:54 Էրդողանը հրաժարվել է սեղմել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռյուտեի ձեռքը. (տեսանյութ) 04/29/2024   15:49 Լավ վախեցել են, Վանեցյանի դեմ սկսել են վիրտուալ պայքարը․ Բաբայան 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/29/2024   15:40 Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   14:33 Ադրբեջանցիները արդեն մուտք են գործել Տավուշի՝ հանձնվող տարածքները, անգամ՝ վիրավոր ունեն 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/29/2024   17:36 Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   16:37 Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը․ Մեդիահաբ 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/29/2024   15:46 Ադրբեջանցիները Կիրանցի տարածք մտնել դեռ չեն կարողացել. քիչ հետո Փաշինյանը կհանդիպի կիրանցիների հետ 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ)

ԵՄ-ից հափշտակված գումարի չափը կազմում է մոտ 280 միլիոն դրամ, բայց գումարի չափը հնարավոր է ավելանա 05/10/2017   11:40  |  ԼՐԱՀՈՍ

Նախատեսվում է, որ Հայաստան-Եվրամիություն վերջերս նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին փաստաթուղթը տեխնիկապես պատրաստ կլինի ստորագրվելու այս տարվա նոյեմբերին կայանալիք Արեւլյան գործընկերության գագաթնաժողովին: Այս մասին «Մեդիա կենտրոնում» մայիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Շրջանակային նոր համաձայնագրի նախագիծը Հայաստանի և Եվրամիության միջև սկսեց քննարկվել շուրջ 3 տարի առաջ, այն բանից հետո, երբ Հայաստանը, միանալով Եվրասիական տնտեսական միությանը, հրաժարվեց ստորագրել 3,5 տարի բանակցված Ասացիացիայի համաձայնագիրը:

Ամիսներ առաջ Հայաստանը եւ Եվրամիությունը նախաստորագրեցին «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին համաձայնագիրը, որը երկկողմ հարաբերությունների համար նոր իրավական հիմք է դառնալու: Այն իր մեջ բացի քաղաքական մասից, պարունակում է բավականին ընդգրկուն տնտեսական բաղադրիչ:

Քաղաքական մասը, ինչպես նշում է դեսպանը, գրեթե ամբողջությամբ վերցված է Ասոցիացիայի պայմանագրից: «2017 թվականի հունվարին, երբ ես այստեղ ասուլիսի էի, նշեցի, որ 2017 թվականը ՀՀ-ԵՄ համագործակցության իրադարձություններով տարի կլինի: Եվ հիմա ուրախ եմ, որ փաստաթուղթը ստորագրվել է: Այս պահին մեր փորձագետներն աշխատում են փաստաթղթի տեխնիկական վերֆիկացման վրա, և հույս ունեմ, որ նոյեմբերին այն պատրաստ կլինի ստորագրման: Այստեղ Հայաստանն անելիք չունի, սա Եվրամիության ներքին ընթացակարգերի հարցն է», - նշեց դեսպանը:

Դեսպանն ընդունեց, որ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը բավականին ունիկալ իրավիճակում է: «Բավականին սպեցիֆիկ իրավիճակ է, քանի որ նախաստորագրեցին «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» մասին համաձայնագիր ստորագրվում ԵԱՏՄ անդամ պետության հետ»,- ասաց Սվիտալսկին:

Նրա խոսքով՝ ամենակարևորը ոչ թե ստորագրումն է, այլ՝ փաստաթղթում եղած դրույթների կյանքի կոչումը: «Բանալին իրագրոծումն է», - ընդգծեց նա՝ հավելելով, որ այս հարցում ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքից: «Հայաստանի ցանկության պարագայում անգամ այս փաստաթղթի հիմքի վրա Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները խորանալու լուրջ հիմքեր ունեն», - ասաց դեսպանը:

Խարդախության դեպքը բացահայտել է ԵՄ-ը

Ասուլիսի ընթացքում լրագրողների խնդրանքով դեսպանն անդրադարձավ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքի աղմկահարույց բացահայտմանը:

«Այնպես, ինչպես մենք ենք թափանցիկ աշխատում, բացահայտում խարդախության դեպքերը Եվրամիության ծրագրերում, նույնկերպ հորդորում ենք աշխատել նաեւ Հայաստանի կառավարությանը եւ իրավապահներին»,- հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ վստահություն հայտնելով, որ վերջերս տեղի ունեցած աղմկահարույց խարդախության դեպքի բացահայտումը ոչ թե կթուլացնի, այլ կամրապնդի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է կատարվել, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված, հետախուզվողներ: Մեր տեղեկություններով՝ խոսքը տարբեր տարիների՝ 2009 թվականից սկսած ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մասին է։ Հափշտակված գումարի չափը կազմում է մոտ 280 միլիոն դրամ (535 հազար եվրո): Սակայն գումարի չափը հնարավոր է ավելանա:

Որպես մեղադրյալ գործում ներգրավված անձինք են`Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաեւ Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Գեղամ Պետրոսյանը: Հատկանշական է, որ գործով անցնող գլխավոր մեղադրյալներից մեկը՝ Մարինե (Մոնիկա) Պապյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը:

Պատասխանելով սկանդալային բացահայտման վերաբերյալ լրագրողների հարցին՝ ԵՄ դեսպանը նախ վերաշարադրեց խնդրի վերաբերյալ ԵՄ պատվիրակության տարածած մամուլի հաղորդագրությունը՝ առանձնացնելով մեկ «կարեւոր հանգամանք»: «Այս խարդախության դեպքը բացահայտել է Եվրամիությունը՝ ներքին հետաքննության արդյունքում: Սա կարեւոր տարր է, որը ցույց է տալիս մեր աշխատանքի մեխանիզմները: Սա դրական է խոսում Եվրամիության մասին», - ասաց դեսպանը՝ հավելելով, որ տվյալ հանցագործությունը բացահայտվել էր Եվրամիության Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակի (OLAF-ի) միջոցով:

Այս կառույցի գործունեությունը, նշում է դեսպանը, պետք է օրինակ դառնա Հայաստանի համար: «Դրական է, որ գոյություն ունի նման անկախ կառույց: Սա ցույց է տալիս, թե նման անկախ կառույցները, որքան արդյունավետ են աշխատում»,- ասաց Սվիտալսկին՝ կոչ անելով ՀՀ կառավարությանը հետեւել OLAF-ի օրինակին եւ նույնպես ունենալ նման անկախ կառույց: «Եթե ՀՀ-ի կառավարությունը շահագրգռված է իմանալ, թե ինչպես է աշխատում OLAF-ը, մենք բաց ենք օգնելու եւ այդ փորձով կիսվելու համար»,- ասաց նա:

Եվրամիության ծրագրերում բացահայտված աղմկահարույց հափշտակությունների դեպքի վերաբերյալ տարբեր հրապարակումներ եղան մամուլում, որոնցում մտահոգություն էր հայտնվում առ այն, որ այս դեպքը կարող է ազդել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա: Դեսպանը նշեց, որ ծանոթ է այդ հրապարակումներին, սակայն ուղիղ հակառակ եզրակացությունն արեց: Այն է՝ այս դեպքից հետո, ըստ դեսպանի, Հայաստան-ԵՄ-ը կարող են ավելի մտերմանալ:

«Ես կարծում եմ, որ Հայաստան-ԵՄ-ն կարող են ավելի մտերմանալ, քանի որ OLAF-ն ու Քննչական կոմիտեն շատ լավ են միասին աշխատում գործի բացահայտման ուղղությամբ»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ այս ամբողջ ընթացքում OLAF-ի աշխատակիցները տեղեկացված են եղել Հայաստանի քննիչների աշխատանքից: «Երկու կողմերի շահերից է բխում համագործակցել միմյանց հետ, նման համագործակցությունը կարող է բերել լավ արդյունքների: Ես հույս ունեմ, որ ՀՀ քննչական կոմիտեն նույն լրջությամբ կվերաբերի մնացած բոլոր այլ ազդակներին եւս, որոնք գալիս են այլ կազմակերպություններից»,- ասաց դիվանագետը՝ միաժամանակ զերծ մնալով մեղավորների մասին դատողություններ անելուց:

«Ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը: Բոլոր եզրակացությունները պետք է թողնել դատարանին»,- ասաց նա: Դրա հետ մեկտեղ Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ը բաց է խոսել կոռուպցիոն դեպքերի մասին, քաջալերում է մամուլին հետաքննություններ կատարել եւ պատրաստ է պայքարել այդ արատավոր երեւույթի դեմ: «Կոռուպցիան Եվրամիությունում տարեկան շուրջ մեկ մլրդ դոլարի վնաս է տալիս: Մենք գիտենք այս մասին, ավելին՝ մենք՝ ինքներս, բաց խոսում ենք եւ ահազանգում այս խնդրի մասին: Մենք նաեւ պատրաստ են պայքարելու դրա դեմ»,- պարզաբանեց դեսպանը:

Նա նաեւ հատուկ ընդգծեց, որ Եվրամիության ծրագրերում բացահայտված խարդախության գործը չի կարող բացասական անդրադառնալ ԵՄ-ի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ համագործակցությանը: «Այս երեւույթը մեզ եւ մեր հայ գործընկերներին կարող է դարձնել ավելի ուժեղ: Մենք շարունակելու ենք քաղաքացիական հասարակության հետ էլ աշխատել: Մենք հիասթափված չենք»,- եզրափակեց նա:

Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման մասին

Պյոտր Սվիտալսկին նաեւ անդրադարձավ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակմանը՝ ցավ հայտնելով ստեղծված իրավիճակի համար: Միեւնույն ժամանակ նա հույս հայտնեց, որ ԵԱՀԿ ծրագրերը Հայաստանում կշարունակվեն իրագործվել:

Նրա խոսքով, ԵՄ-ի համար ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում չափազանց կարեւոր եւ կենսական գործընկեր է: «Մենք միասին ֆինանսավորում էինք ծրագրեր, որոնք, կարծում եմ, շատ օգտակար էին: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հավատարիմ է եղել իր մանդատին՝ ապացուցելով, թե որքան կարևոր կարող է լինել ԵԱՀԿ-ի ներկայությունը մի երկրում, որտեղ դրա կարիքը իսկապես կա»,- ասաց նա:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Ադրբեջանի դիրքորոշման պատճառով նախատեսվում է փակել եկող ամիսներին: Բաքուն վետո էր դրել ԵԱՀԿ բյուջեի հաստատման ծրագրի վրա՝ պահանջելով փակել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակն այն պատճառաբանությամբ, որ իբր թե այն մասնակցում է ԼՂ հակամարտության գորտում ականազերծման գործողություններին, ինչն ըստ կազմակերպության եւ պաշտոնական Երևանի կարծիքի, իրականության հետ ընդհանրապես կապ չունի:

Միեւնույն ժամանակ դեսպանը հավելեց, որ հայկական կողմը կարող է լինել լավագույն օրինակը, որպես ԵԱՀԿ դեսպանության ընդունող պետություն: «Բազմաթիվ պետություններ հարցականի տակ էին դնում ԵԱՀԿ-ի գործունեությունը, սակայն Հայաստանը մշտապես աջակցել է ԵԱՀԿ-ի գործունեությունը և դրական գնահատել այն»,- նշում է նա՝ հույս հայտնելով, որ ԵԱՀԿ գրասենյակն իր օգտակար ծրագրերի իրագործումը կշարունակի նաև ապագայում:

Նա մի քանի անգամ կրկնեց, որ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակն իրենց համար շատ նախընտրելի գործընկեր է: «Մենք ծրագրեր մշակելիս նախևառաջ մտածում էինք, թե ում հետ կարելի է աշխատել ԵԱՀԿ երկրներից: Կարող եմ հաստատել նաև, որ տեղական տեսանկյունից ԵԱՀԿ-ի փակումը մեծ կորուստ է լինելու»,- ասաց նա՝ ցավ հայտնելով այն մարդկանց համար, ովքեր ԵԱՀԿ գրասենյակի փակման դեպքում ստիպված կզրկվեն աշխատանքից, ինչը կլինի շատ մեծ կորուստ:

«Այնուամենայնիվ, հույս ունենք, որ ԵԱՀԿ-ն կշարունակի միջոցառումներ իրականացնել Հայաստանում, որովհետև Հայաստանը դրա կարիքն ունի: Կարող եմ հաստատ ասել, որ ԵԱՀԿ-ն էլ դրա կարիքն ունի, ուստի իմ կարծիքով գրասենյակի փակումը ավելի մեծ հարված էր ԵԱՀԿ-ի համար», - ասաց ԵՄ դեսպանը:

Ավելի վաղ Հայաստանում ԵԱՀԿ դեսպանության փակման առիթով հայտարարությամբ էին հանդես եկել Եվրամիությունը եւ այդ կազմակերպությունում ԱՄՆ ներկայացուցչությունը՝ ըստ էության, հիասթափություն հայտնելով Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ:


Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:03 04/05/2017  |  Քրեական խրոնիկոնԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան
22:10 02/05/2017  |  Քրեական խրոնիկոնԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողի ձերբակալման և կալանավորման որոշումները չեն բողոքարկվել
14:47 01/05/2017  |  Քրեական խրոնիկոնԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողի բանկային պահոցում մեծ քանակությամբ գումար է հայտնաբերվել
17:52 29/04/2017  |  Քրեական խրոնիկոնԵվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը կալանավորվեց
11:54 29/04/2017  |  Քրեական խրոնիկոնԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավարին մեղադրանք առաջադրվեց. ՔԿ
11:14 29/04/2017  |  Քրեական խրոնիկոնԵՄ դրամաշնորհների գումարների հափշտակության գործով հայտարարվել է միջազգային հետախուզում
09:40 29/04/2017  |  ՄամուլԻ՞նչ կապ ունի ԵՄ պատվիրակության նախկին ղեկավարը վերջին սկանդալային բացահայտման հետ. «Ժամանակ»
11:12 28/04/2017  |  ԼՐԱՀՈՍՊետք է կիրառվի անմեղության կանխավարկածը. Հայաստանում ԵՄ պատվիրակություն
13:32 27/04/2017  |  Քրեական խրոնիկոնՁերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը
13:26 27/04/2017  |  Քրեական խրոնիկոնՔԿ-ն հաստատեց ԵՄ-ի երևանյան գրասենյակի աշխատակից ձերբակալման մասին տեղեկությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]