ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք հենց «Ազգ-բանակ» հայեցակարգով ենք ղարաբաղյան հաղթանակ տարել. Արծրուն Հովհաննիսյան 05/06/2017 13:04 | ԼՐԱՀՈՍ
Մայիսի 5-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ ««Ազգ-բանակ» հայեցակարգըկնպաստի՞ արդյոք զինված ուժերի մարտունակության բարձրացմանը» թեմայով: Այս մասին հայտնում է «Մեդիա կենտրոն»-ը:
Բանավեճի բանախոսներն էին Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, իրավապաշպան ԶառաՀովհաննիսյանը, Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանըև Պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար ԱլիկԱվետիսյանը։
Բանավեճի սկզբում Արթուր Սաքունցն ասաց, որ որևիցե կերպ չի ներկայացվել, թե ինչով է պայմանավորված «Ազգ-բանակ» հայեցակարգի առաջադրումը։
«Պատերազմական ամենաթունդ ժամանակահատվածում, հրադադարից հետո մոտ 22 տարի առանց «Ազգ-բանակ» կոնցեպտի գոյություն են ունեցել զինված ուժերը, պաշտպանական համակարգ է ստեղծվել, որը գնահատվում էր տարածաշրջանում ամենամարտունակը, բայց հիմա նոր նախարարը եկավ ու ասեց, որ մինչև հիմա ինչ արվել է, չի արվել, նոր կոնցեպտ է պետք»,-ասում է Սաքունցը։
Նա ընդգծում է, որ այդ շրջանակում 1000 դրամների նախագծի հիմնավորումը նույնպես չներկայացվեց:
«Կան բավականին լուրջ կոռուպցիոն բնագավառներ, պետք է կոռուպցիայի դեմ պայքարել, ստվերային տնտեսությունը կրճատել: Դրանց ուղղությամբ աշխատել է պետք և հենց այդ ռեսուրների հաշվին լուծել ինչ-ինչ խնդիրներ: «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերով նույնպես որևէ հիմնավորում չներկայացվեց: Բոլոր մտահոգությունները պաշտպանության համակարգի հետ կապված և բազմաթիվ այլ խնդիրներ, որ կան, դրանց ուղղությամբ քայլեր չեն կատարվում, դրանց փոխարեն առաջարկվում են ինչ որ քայլեր, որոնց նպատակները չեն բացատրվում»,-հավելում է Սաքունցը։
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ «Ազգ-բանակ» կոնցեպտը ներկայացնելով, չի նշանակում, որ ինչ արվել է մինչ օրս, չի արդարացվել, թերի է կամ սխալ:
«Ոչ, ինչ որ եղել է մինչ օրս, այդ հայեցակարգի մեջ է եղել, ուղղակի սա ավելի ինստիտուցիոնալ, ավելի կարգավորված դարձնելու համար է: Մենք հենց «Ազգ-բանակ» հայեցակարգով ենք ղարաբաղյան հաղթանակ տարել: Հիմնավորումը շատ հստակ տրվեց, մեկ զինվորականը բաժին է ընկնում 40 բնակչի, դա մեծ թիվ է, հետևաբար այդ բեռը որպեսզի չմնա հասարակության վրա, պետք է լոկոմոտիվային խնդիր դարձնեն, բանակը դառնա իր առօրյա ծախսերը, խնդիրները հասարակությանը պատվիրող: Եվ պետությանը, ազգային արտադրողը իր բաժին հարկը տալով, պետք է անվտանգությանը մասնակցի: Արտադրողը առաջին հերթին ավելի շատ բանակի պատվերնեի մասին պետք է մտածի»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Զառա Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ ազգ հասկացողության շուրջ առանցք կառուցելը, միլիտարիզացնելը հակապետական գործունեություն է, որովհետև պետությունն ինքնին ամբողջական մի մարմին է, որտեղ պետք է հավասարաչափ բոլոր ինստիտուտնեռը զարգանան և գործեն։
«Իրավագիտակից քաղաքացին շատ լավ հասկանում է, որ բանակը ևս իրավունքի պաշտպանության սուբյեկտ է, երկրի ինքնիշխանությունը պաշտպանող սուբյեկտ է: Եթե դու երկրի տնտեսությունը ամբողջությամբ մսխում ես և տալիս ուրիշների, եթե դու երկրի ինքնիշխանությունը խաթարում ես ու մյուս կողմից ասում ես ազգ խնդրում եմ կոսնոլիդացվի բանակի շուրջ, ի՞նչն է պաշտպանելու այդ ազգը, ընդհանրապես ազգ հասկացողությունը որպես ի՞նչ է, Հայաստանում ապրող ուկրաինացի կամ եզդի քաղաքացին ազգի մեջ մտնու՞մ է, թե՞ արդյոք չի մտնեում։ Միևնույն ժամանակ մտնու՞մ է այդ ազգի էլիտան, թե՞ չի մտնում, թե՞ պատերազմական վիճակ է, փաթեթավորում ենք այդ ամենն ու տալիս անապահով խավին ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ էր»,-ասաց Զառա Հովհաննիսյանը:
Ալիկ Ավետիսյանն էլ նշեց, որ այդ նախագծերը գաղափարներ են և դեռ հաստատված չեն, դրված են քաղաքացիական հասարակության հետ քննարկման:
«Նախ սա կտա հնարավորությունների մեծացում. երկու տարվա ծառայությունը պարտավորություն է: Բայց սահմանին գտնվող զինծառայողները սոցիալական միջին վիճակում գտնվող ընտանքիների զինվորներ են, ինչու՞ է այդ կարծիքը մտել, որ անապահով խավի երեխաներն են միայն սահմանին ծառայում, ոչ միջին ընտանիքների զինվորներ են»,- նշում է Ավետիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
- 05/06/2024 10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/06/2024 13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
- 05/06/2024 10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում
- 05/06/2024 10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ
- 05/06/2024 10:38 Կապանի Արփիկ թաղամասում քաղաքացին սայթաքել և ընկել է քարերի վրա. նա հոսպիտալացվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն