ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սոցիալական ոլորտում էլեկտրոնային ծառայությունները թույլ են տալիս խուսափել կոռուպցիոն ռիսկերից 04/29/2017 14:28 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ներդրումից հետո երեխայի ծննդյան միանվագ նպաստի շուրջ 7400 դիմումներից 3000-ը ներկայացվել է առցանց եղանակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով` երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմումի ենթահամակարգը հարկավոր է դիտարկել ոչ որպես մեկ դիմումի համար էլեկտրոնային համակարգի ներդրում, այլև՝ ավելի խորքային, քանի որ սրանով առաջին անգամ գործարկվեց հնարավորություն, որպեսզի քաղաքացին իր սոցիալական իրավունքից օգտվի առանց տանից դուրս գալու, առանց ավելորդ շփումների և խնդիրների, որը նաև կարևոր է հակակոռուպցիոն ուղղվածության համար:
«Համակարգային փոփոխությունների առաջին քայլն ենք կատարել, քանի որ հնարավորություն ենք տվել երեխայի ծննդյան միանվագ նպաստները ստանալ առցանց եղանակով` առանց սոցիալական ապահովության կենտրոն այցելելու: Սա նշանակում է, որ տարեկան ավելի քան 35 հազար քաղաքացի կարող է առանց տարածքային գրասենյակ այցելելու ստանալ երեխայի ծննդյան միանվագ նպաստ: Շատ դեպքերում մենք ստեղծում ենք հնարավորությունը, սակայն քաղաքացիների իրազեկված չլինելու կամ գործիքներից օգտվել չկարողանալու պատճառով դրանք չեն կիրառվում և չեն ունենում այն արդյունքը, որն ի սկզբանե նախատեսել էինք»,- ասաց Ասատրյանը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ հունվարի 1-ից չեղարկվել է կենսաթոշակներին և ծննդյան նպաստներին վերաբերող դիմումներն ըստ բնակության վայրի ներկայացնելու պահանջը և շուրջ 100 հազար քաղաքացիներ, այսուհետ, սոցիալական ապահովությանը վերաբերող ցանկացած հարցի դեպքում կարող են դիմել ցանկացած տարածքային բաժին` անկախ շահառուի բնակության վայրի հասցեից:
Ասատրյանի խոսքով` այն տարածքային կենտրոնները, որտեղ քիչ քաղաքացիներ կայցելեն, կարող են համարել, որ սպասարկման որակը լավը չի` հակառակ դեպքը կենթադրի, որ տվյալ տարածքային կենտրոնում շատ ավելի բարձր որակի ծառայություններ են իրականացվում: Նրա ներկայացմամբ` կենսաթոշակառու լինելու մասին տեղեկանքը տրվում է 15 րոպեի ընթացքում` նախկին 1 շաբաթվա փոխարեն:
Նախարարի տեղեկացմամբ` գործարկվել է ՀՀ ազգային արխիվի հետ տեղեկատվության փոխանակության համակարգը, և այսուհետ քաղաքացու փոխարեն կենսաթոշակային ստաժի և այլ հստակեցումների հետ կապված հարցումներն իրականացնում է սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Գործարկումից հետո 2 ամիսների ընթացքում շուրջ 2000 քաղաքացի օգտվել է նշված ծառայությունից:
«Աշխատանքները շարունակական են: Նախատեսել ենք նաև առաջիկա 5-ամյա ծրագրի ներքո իրականացնել մեր մտադրությունները, որպեսզի լիաժեք լինեն այս ուղղությամբ մեր ծառայությունները: Սոցիալական պաշտպանության ոլորտին անմիջապես շահառու հանդիսանում է շուրջ 1,2 մլն անձ, ինչը նշանակում է, որ տեղափոխելով դրանք էլեկտրոնային համակարգ` էականորեն կնվազեն կոռուպցիոն ռիսկերը և կբարձրանա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/04/2024 08:35 «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:32 Ոստիկանը պետք է լավ վարձատրվի և լավ հագնվի․ «Հրապարակ»
- 05/04/2024 08:28 Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ԲԴԽ անդամ է դարձել Ռոբերտ Քոչարյանին կալանավորած Արմեն Դանիելյանը․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:26 Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»
- 05/04/2024 08:21 Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
- 05/04/2024 08:18 Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող․ «Ժողովուրդ»
- 05/04/2024 08:15 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
- 05/06/2024 10:21 Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի վրա. Աբրահամյան
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/06/2024 19:22 ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են
- 05/06/2024 13:30 Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
- 05/06/2024 10:53 Քամու հետևանքով վնասներ՝ Երևանում
- 05/06/2024 10:50 Ավտոմեքենաներ են բախվել, որին հաջորդել է հրդեհը. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն