Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   15:58 «Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով 05/03/2024   15:55 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP 05/03/2024   15:44 Գավառում մոր կողմից երեխային կտտանքների ենթարկելու գործով 11 դրվագ է բացահայտվել 05/03/2024   15:41 Կիրանցում ապամոնտաժվում են փողոցում տեղադրված տեսախցիկները, որոնք նախօրեին ֆիքսել էին ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունները 05/03/2024   15:39 Կարգապահական պատասխանատվության է ենթարկվել Երևանի նոտար Աննա Ղազարյանը 05/03/2024   15:36 Դատավորները ԲԴԽ անդամ են ընտրում․ միակ թեկնածուն՝ Արմեն Դանիելյանն է 05/03/2024   15:34 Դուք էլ ինձ եք թիրախավորում. ՄԻՊ-ը՝ ԱԺ-ում «Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում» արտահանտությանը չարձագանելու մասին 05/03/2024   15:28 Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ 05/03/2024   15:23 Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին Գառնիկ Դանիելյանի մոտ 05/03/2024   15:19 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է 05/03/2024   15:09 Պետությունը ՄԻԵԴ-ում պատշաճ պաշտպանություն չի իրականացրել, սակայն ՄԻԵԴ վճռի ամբողջ պատասխանատվությունը բարդվում է դատավորի վրա․ Սուրեն Անտոնյանի դիմումի քննությունը ՍԴ-ում ավարտվեց 05/03/2024   15:05 Պեսկովը խոստացել է կազմակերպել 9-ամյա Մաշայի ու Պուտինի հանդիպումը 05/03/2024   14:50 Վրաստանի վարչապետը ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է Վրաստանում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ 05/03/2024   14:49 Կիրանցի պաշարում.հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են 05/03/2024   14:29 Լուսանկարների տարածումը և կոչերը, թե՝ կարող եք միանալ ՄԻՊ-ի փնտրտուքին, կարող է պարունակել հանցակազմի առերևույթ հատկանիշներ. Մանասյանը սպառնում է 05/03/2024   14:28 Ուժեղ ջրհեղեղների հետևանքով Բրազիլիայում տասնյակ զոհեր կան (տեսանյութ) 05/03/2024   14:20 «Եթե մնա Նիկոլը...». իրազեկման ակցիա Հայաստանի տարբեր քաղաքներում 05/03/2024   14:03 Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումները 05/03/2024   13:58 Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/03/2024   13:37 «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես, Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ». Բագրատ Սրբազան 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/03/2024   13:04 Կիրանցի Կադաստրի քարտեզը և ապագա սահմանը. Վարուժան Գեղամյան 05/03/2024   12:47 Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան 05/03/2024   12:43 Հայկական իրավական կենտրոնն ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների նկատմամբ «Մագնիցկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման պաշտոնական դիմում է ներկայացրել 05/03/2024   12:32 Վաղը, մյուս օր Կիրանցի կեսը որ սաֆարովներով բնակեցնեն, գալու են հսկե՞ն սաֆարովների անվտանգությունը, որ մատը փուշ չմտնի. Դանիելյան 05/03/2024   12:31 Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը 05/03/2024   12:24 Լոս Անջելեսում իրենց համերաշխությունն են հայտնել Տավուշին. բողոքի ակցիա՝ հյուպատոսարանի մոտ 05/03/2024   12:22 «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ հայտնվելով 43-րդ հորիզոնականում. Բաղդասարյան 05/03/2024   12:08 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն 05/03/2024   12:05 ՍԴ-ն քննում է Սուրեն Անտոնյանի դիմումը 05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/03/2024   13:50 Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/03/2024   13:15 ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. «Իմ հետ «դու»-ով չխոսե՛ք, չհամարձակվե՛ք 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Պետք է հասկանանք՝ ինչ հետևանք է սպասվում, եթե մենք սահմանը չպահենք. Lragir.am 04/27/2017   11:17  |  Ղարաբաղյան հակամարտություն

Lragir.am-ը վերջին շրջանում Արցախին հուզող արտաքին քաղաքականության և սահմանի անհանգիստ վիճակի մասին զրուցել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

Ներկայացնում ենք Lragir.am-ի հոդվածն ամբողջությամբ.

Պարոն Բաբայան, վաղը  Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որտեղ քննարկվելու են Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հարցեր: Բանակցությունների բացակայության այս փուլում որևէ ակնկալիք կա՞ այս հանդիպումից։

Ակնկալիք, իհարկե, կա։ Ընդհանրապես նման հանդիպումները կարևոր են։ Իհարկե, այդ հանդիպումները չեն կարող համապարփակ լուծում տալ հակամարտությանը, և մենք չպետք է այդ հանդիպումները դիտարկենք համապարփակ լուծում կայացնելու տեսանկյունից, բայց դրանք շատ կարևոր են, որպեսզի տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը պահպանվեն։ Իսկ այն, որ Ադրբեջանը ամեն անգամ դիմում է սադրիչ գործողությունների, սա էլ է փաստ։ Հետևաբար, նման հանդիպումների ժամանակ նախևառաջ կողմերի միջև պահպանվում է շփումը, տարբեր հարցեր են քննարկվում, բացի այդ, միջնորդ երկրներն իրենց կարծիքն են հայտնում՝ ևս մեկ անգամ կարևորել խաղաղ բանակցային գործընթացի շարունակությունը։ Դրա համար կարևորում ենք այսպիսի հանդիպումները։

 Մինսկի խմբի համանախագահող երկու երկրները՝ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ներկա չեն։ Մտահոգություն չունե՞ք, որ Ռուսաստանը կստանձնի խնդրի միանձնյա կարգավորումը։

Ոչ, մենք չենք տեսնում, որ կա ինչ-որ միանձնյա քաղաքականություն կամ ինչ-որ մրցակցություն։ Այդ երկրների միջև կա մրցակցություն տարբեր տարածաշրջաններում և սա փաստ է, բայց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կարծես թե այստեղ համընկել են նրանց ազգային շահերը, ինչպես նաև մարդասիրական նկատառումները։ Բոլոր այդ երեք համանախագահող երկրներն էլ ուզում են, որ այստեղ պահպանվի խաղաղությունն ու կայունությունը։ Այստեղ մենք տեսնում ենք նրանց շահերի համադրում։ Բացի դրանից, պետք է հաշվի առնել, որ աշխարհագրորեն Ռուսաստանն անմիջապես սահմանակից է հակամարտության գոտուն, հետևաբար, բնական է, որ մենք այս հանգամանքը պետք է հաշվի առնենք։ Դա որևէ ձևով չի նշանակում, որ Ռուսաստանը փորձում է իր ձեռքը վերցնել հակամարտության կարգավորման գործընթացը։ Դա պարզապես հնարավոր չէ և որևէ իմաստ էլ չկա դրա մեջ։ Պարզապես այսպես միասին աշխատում են, սա երևում է նաև այն ժամանակ, երբ համանախագահներն այցելում են տարածաշրջան, և նրանց միջև շատ նորմալ, գործնական հարաբերություններ ենք  տեսնում։

Նախորդ տարի Վիեննայում և Սամնկտ Պետերբուրգում որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, բայց դրանք մինչ օրս կյանքի չեն կոչվում։ Չի՞ ստացվում, որ դրանք անպտուղ հանդիպումներ են։ 

Ոչ, դրանք կյանքի չկոչվեցին ոչ թե միջնորդների պատճառով, այլ Ադրբեջանի պատճառով։ Բայց ընդհանուր առմամբ, ամենակարևորն այն է, որ պատերազմն ապրիլի 5-ին կանգնեցվեց։ Դա ամենակարևոր ձեռքբերումն է, որ մենք ունենք։ Այլ խնդիր է, որ Ադրբեջանը չի կատարում միջադեպերն արձանագրող մեխանիզմների մշակման վերաբերյալ իր պարտավորությունները։ Ընդհանրապես նման խնդիրը չպետք է սահմանափակվի միայն համանախագահող երկրների և կողմերի միջև փոխհարաբերություններով։ Մենք բազմիցս նշում ենք, որ երբ Ադրբեջանը վարում է նման քաղաքականություն, երբ Ադրբեջանը հերոսացնում է Սաֆարովին, կաշառում է ժողովրդավարական Հունգարիային, դրանից հետո աչք են փակում այդ ամենի վրա, դրանից հետո առաջին օլիմպիական համաեվրոպական խաղերն անցկացվում են Ադրբեջանում, սա անթույլատրելի է։ Սա անուղղակիորեն, բայց գոտեպնդում է ագրեսորին։ Երբ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում դրանից հետո, «Ֆորմուլա-1» է անցկացվում Ադրբեջանում, այդ երկիրը կաշառում է տարբեր կազմակերպություններում երկրների ներկայացուցիչներին, որևէ արձագանք չենք տեսնում, սա էլ է ազդում, որ ագրեսորը գոտեպնդված ապրիլյան ավանտյուրային է դիմում։ Եթե լինի կոշտ վերաբերմունք այդ ամենի նկատմամբ, գուցե նա ավելի զուսպ կլինի։

Հիմա մենք տեսնում ենք, որ բարեբախտաբար, հետաքրքրիր փոփոխություններ են տեղի ունենում նաև Արևմտյան Եվրոպայում։ Օրինակ, երբ դիտարկում ենք Ֆրանսիայի նախագահական ընտրությունները, այնտեղ բոլորը՝ և ազգայնականները, և լիբերալները, արդեն հստակ ուղերձներով հանդես են գալիս Արցախի ճանաչման ուղղությամբ։ Այո, հասկանալի է, որ սա ինչ-որ ձևով նախընտրական տեխնոլոգիաների շրջանակում է արվում, միևնույն է, մենք տեսնում ենք տեղաշարժ, ու սա շատ կարևոր է։ Նման բաները նույնպես ազդում են ագրեսորին ինչ-որ ձևով զսպելու առումով։ Եվ այն, որ և Ռուսաստանը, և ԱՄՆ-ն, և տարածաշրջանային պետությունները, մասնավորապես Իրանը միշտ կարևորում են խաղաղ կարգավորման ճանապարհը և խորացնում են հարաբերությունները նաև ՀՀ-ի հետ՝ որպես հավասարակշռվածության պահպանման գործոն, սա էլ է շատ կարևոր, քանի որ ագրեսորը պետք է հասկանա՝ կա կարմիր գիծ, որ ինքը չպետք է հատի։ Հիմա տեղեկատվական, բարոյական, քաղաքական դաշտում, միջազգային իրավունքի ոլորտում նա բազմիցս խախտում է այդ կարմիր գիծը, և մենք չենք տեսնում համապատասխան արձագանք, ինչը սխալ է։

Պարոն Բաբայան, մեկ օրվա մեջ սահմանին երկու զոհ ունենք։ Լարվածությունը մեծացե՞լ է։

 Սահմանին Ադրբեջանը միշտ էլ լարվածություն է ստեղծում։ Դժբախտաբար, ունենք երկու անդառնալի կորուստ։ Ամեն ինչ արվում է, որ սահմանն ամրացվի, մեծ քանակությամբ տեխնիկական միջոցներ են ներդրվում, և մենք տեսնում ենք, որ այս ամենը դրական արդյունք է տալիս, և մենք ավելի քիչ զոհ ունենք, քան եթե համեմատենք 2-3 տարվա կտրվածքով։ Այնուամենայնիվ, մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ։ Տեսեք՝ որքան զոհ է լինում քաղաքակիրթ, բարեկեցիկ երկրներում, որոնք ընդհանրապես պատերազմի մեջ ընդգրկված չեն։ Ահաբեկչությունը համաշխարհային ցավ է։ Հետևաբար պետք է շարունակենք, այլապես դրա հետևանքը կլինի ցեղասպանությունը։ Շատերը  շահարկում են այն, որ զոհվում են մարդիկ։ Մենք էլ ենք ցավում, դյուրին չէ, բայց ամեն ինչ համեմատության մեջ է երևում։ Եթե տարեկան ճանապարհատրասպորտային պատահարներից ՀՀ-ում 6-7000 մարդ է մահանում, մեծամասամբ՝ երիտասարդներ, երեխաներ, սահմանի զոհերի հետ իհարկե անհամեմատելի է, բայց ոչ ոք չի ասում, որ ազգային անվտանգության վտանգ է ներկայացնում։ Այստեղ նաև հակառակորդն է աշխատում տեղեկատվական դաշտում, որ վհատեցնի, ուռճացնի։ Պետք է հասկանանք՝ ինչ հետևանք և ինչ այլընտրանք է սպասվում, եթե մենք սահմանները չպահպանենք։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:49 26/04/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՀայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպական միության հատուկ ներկայացուցչին
13:37 26/04/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԵռակողմ հանդիպում Մոսկվայում. օրակարգում Արցախի հիմնախնդիրն է
10:28 25/04/2017  |  Ղարաբաղյան հակամարտություն«Պատերազմ սկսել Արցախի դեմ՝ կնշանակի 3-րդ աշխարհամարտ». Բաբայանը՝ Հասանովի կոչի մասին. Armtimes.com
17:39 21/04/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԼՂ հակամարտության քաղաքական լուծումն անհնարին է՝ առանց հրադադարի ռեժիմը հարգելու. ԵՄ ներկայացուցիչ
10:13 19/04/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԱդրբեջանը փորձում է քողարկել զենքի մատակարարման իր աղբյուրները. Դավիթ Բաբայան. ԳԱԼԱ
18:04 06/04/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԳերմանիան պատրաստ է շարունակել մասնակցությունը ԼՂ խնդրի կարգավորմանը. Մերկել
17:22 04/04/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունԴավիթ Բաբայան. Մամեդյարովը սպեկուլյացիայի է ենթարկում. Panorama.am
14:31 04/04/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՄոսկվան պատրաստ է դառնալ ԼՂ հակամարտության կարգավորման երաշխավոր. Լավրով
12:12 01/04/2017  |  Ղարաբաղյան հակամարտությունՄԱԿ-ը կոչ է անում ԼՂ հարցով վերսկսել բովանդակային բանակցությունները
09:05 01/04/2017  |  ՄամուլՀայաստանի վերապահումները՝ ռուսական պլանի վերաբերյալ. «168 ժամ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]