ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը փորձում է քողարկել զենքի մատակարարման իր աղբյուրները. Դավիթ Բաբայան. ԳԱԼԱ 04/19/2017 10:13 | Ղարաբաղյան հակամարտություն
Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել սահմանի ամբողջ երկայնքով:
ԳԱԼԱ լրատվականը, զրուցելով Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ, փորձել է պարզել արդյո՞ք զորավարժությունները կարող են առիթ հանդիսանալ հակառակորդի համար սրելու իրավիճակը սահմանին և բախումներ հրահրելու: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
-Պարոն Բաբայան, սահմանագծում ակտիվության աճն արդյոք կարելի է պայմանավորել ադրբեջանական զորավարժություններով, ի՞նչ կարծիքի եք:
-Սովորաբար որևէ կոնկրետ պատճառ չի լինում: Պատճառը նույնն է և միակն է, որ Ադրբեջանն իր էությամբ ահաբեկիչ պետություն է, այդ իսկ պատճառով դիմում է նման քայլերի: Իհարկե, հիմա զորավարժություններ են ընթանում այնտեղ, և սա էլ որոշակի առիթ է հանդիսանում: Որպես առիթ, այո, ինչ-որ տեղ այդ զորավարժություններն են նաև նման առիթ տալիս, որ հակառակորդը դիմի նման հակակառուցողական քայլերի: Բայց ամեն պահի մեր զինված ուժերը պատրաստ են կասեցնել և չեզոքացնել:
-Պարոն Բաբայան, օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ռազմական դրության մասին» 2017թվականի փետրվարին ընդունված օրենքը:
-Նշվում է, որ ռազմական դրություն կարող է հայտարարվել հանրապետութան ինչ-որմասի փաստացի օկուպացիայի, արտասահմանյան պետության կողմից Բաքվինպատերազմ հայտարարելու, Ադրբեջանի վրա հարձակման իրական սպառնալիքիառաջացման, երկրի որոշակի մաս շրջափակելու կամ շրջափակման մասինհայտարարելու դեպքերում: Ինչի՞ մասին է սա խոսում:
-Ինչո՞ւ է անհրաժեշտությունառաջացել Ադրբեջանում նման օրենք ընդունելու: Այն ավելի շատ քաղաքակա՞ն նպատակ ունի, թե՞, այնուամենայնիվ, Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում՝պատրաստվելով ռազմական գործողությունների:
-Նման քայլերն ինչ են նշանակում, այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հակառակորդը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը: Հակառակորդը դրանով փորձում է հոգեբանական ճնշում գործադրել մեզ վրա: Անկախ նման օրենքից էլ նրանք կարող են հայտարարել, որ իրենք ամենաժողովրդավարական պետությունն են, բայց միևնույն է՝ կարող են նույն քաղաքականությունը շարունակել:
Մյուս կողմից սա նաև հնարավորություն է տալիս ներքին ճնշումներ գործադրելու սեփական ժողովրդի վրա, որովհետև եթե այդպիսի օրենք են ընդունում, այսուհետ իրավական, «օրինավոր» ձևով ճնշում են գործադրում ժողովրդի վրա՝ սահմանափակելու մարդու, քաղաքացու իրավունքները, ազգային փոքրամասնությունների վրա ճնշում գործադրելու և այլնի համար: Ադրբեջանը բազմաթիվ ներքին հարցեր է փորձում լուծել, և նման պահվածքով Ալիևը փորձում է իր հանցավոր լեգիտիմությունն ուժի միջոցով ամրացնել: Սրանք նաև ուժի միջոցով իր սեփական իշխանությունը պահելուն միտված քայլեր են: Հատկապես հաշվի առնենք վերջին քայլերը, երբ փորձ է արվում ալիևյան կլանի միջոցով երկիրը, իշխանությունը սեփականաշնորհել: Հիշենք՝ ինչպես է կնոջը նշանակում փոխնախագահ, վաղը մյուս օրը որդուն է նշանակելու մի այլ պաշտոնի: Այսինքն, այս ամենը սրա վառ դրսևորումներն են:
-Օրերս Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել ուժեղացնելՀայաստանի նկատմամբ ճնշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղկարգավորման համար, պնդել է, թե Հայաստանը ձգտում է սառեցնելբանակցությունները, «բայց չի հասնի դրան»: Արդյոք այս հայտարարությունը չիբխում նախորդ՝ «Ռազմական դրության մասին» օրենքի ընդունմանտրամաբանությունից:
-Սրանով փորձում է իր խորամանկ դիվանագիտությամբ տեղյակ պահել միջազգային դիվանագիտությանն այսպիսի աննորմալ քայլերի մասին: Նման դիմումից հետո անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը խստիվ արձագանքի: Որովհետև նրանք ամեն ինչ անում են, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով, իրավիճակը չապակայունանա: Եվ այս ամենից հետո Ալիևը ոչ միայն նման քայլ չի անում, այլ փաստորեն համանախագահներին և միջնորդներին դնում է շատ յուրահատուկ վատ վիճակի մեջ՝ նրանց շահարկելով և դիտարկելով իր խաղի ինչ-որ մի թիրախներ, որն անթույլատրելի է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի
Լուսանկարը՝ «Արցախպրես»-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 10:22 Զովունիում գազաբալոն է այրվել
- 05/01/2024 21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
- 05/01/2024 21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն