Թեմաներ
Կիրակի 05 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/18/2024   21:30 1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի նորակառույց դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար (տեսանյութ) 05/18/2024   21:15 ՔՊ պատգամավորներ, կառավարության անդամներ, ծախու գրչակներ ֆեյք- մեյք, բոլորդ․ Ալիևն այսօր ծաղրում էր ձեզ, տղամա՞րդ չեք, խոսեք․ Սրբազան 05/18/2024   21:01 Գնել Սանոսյան, ծառայությունդ էժան չի նստելու «սիրելիս»․ Բագրատ Սրբազան 05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/18/2024   20:33 Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. այն կքննարկվի այսօր. փաստաբան 05/18/2024   20:26 Բագրատ Սրբազանը դիմեց ԱԱԾ-ին, որպեսզի թույլ տան այցելի օդանավակայանում հացադուլի անող Լեո Նիկոլյանին 05/18/2024   20:16 Ոստիկանական որոշ բաժիններում անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցվել․ Փաստաբան 05/18/2024   20:10 Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է 05/18/2024   20:04 «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական խոսույթը որևէ աղերս չունի միջազգային իրավունքի հետ. իրավաբան 05/18/2024   19:57 Գուցե ոմանց համար անհասկանալի լինի, ոմանց համար անընդունելի, բայց այս ճանապարհը անբեկանելի է․ Բագրատ Սրբազան 05/18/2024   19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին 05/18/2024   19:21 Պահեստազորի սպաները ներկա են եղել Սրբազանի հետ հանդիպմանը 05/18/2024   18:55 Ադրբեջանի պահանջները բոլորը կատարում են եռանդով ու մի բան էլ վատ սցենարով. Դանիելյան 05/18/2024   18:17 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին 05/18/2024   17:55 Դաղալ բաներ արեցին՝ խուզարկեցին մեր տները. բանտը ամենաապուշ բանն է, որով կարող են վախեցնել.Գեւորգյան 05/18/2024   17:53 Արվեստի գործիչները Կառավարության շենքի առջև երգում են «Երազի իմ երկիր հայրենի» 05/18/2024   17:46 Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Տավուշ, բայց ոչ՝ Կիրանց, այլ ներկա լինելու խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:44 Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով 05/18/2024   17:33 Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարին 05/18/2024   17:25 Հաշտությունը չի ենթադրում լղոզված վիճակ. Բագրատ Սրբազան 05/18/2024   17:13 Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 05/18/2024   16:51 Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   16:01 Բագրատ սրբազանն հանդիպում է զինվորականների հետ. ուղիղ 05/18/2024   15:56 Մայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերը 05/18/2024   15:50 Հայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնը 05/18/2024   15:39 Խնդիրը ձկան գլուխն է, որը փտած է, եւ պետք է այն բուժել կամ վերացնել, այլապես ոչինչ չի ստացվի. Նուռ 05/18/2024   15:22 Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները 05/18/2024   15:14 Հայաստանի իշխանությունները հանձնել են էական դիրքեր՝ Հայաստանն ավելի խոցելի դարձնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար, վտանգվում է բնակչությունը. Ձյունիկ Աղաջանյան 05/18/2024   14:49 Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար քարտեզը սենց ա գծել 05/18/2024   14:38 ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ» խմբակցությունը կանեն ամեն ինչ՝ սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար. Մամիջանյան 05/18/2024   14:25 Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ. ուղիղ 05/18/2024   14:12 Պաշտոնական որոշում չկա․ Բագրատ սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին 05/18/2024   14:06 Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ 05/18/2024   13:57 Ըստ էության Կիրանց–Ոսկեպար–Բաղանիս հատվածում Նիկոլը քանդեց պաշտպանական ամբողջ գիծը և թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց Տավուշով Իջևան, Վանաձոր և Լոռի մտնելու. Վրթանեսյան 05/18/2024   13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող 05/18/2024   13:16 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը. Իշխան Գեւորգյան 05/18/2024   12:55 Թուրքին բերում՝ կանգնեցնում են այստեղ, ոչ մի անվտանգության երաշխիք. ծախել են, պրծել. Կիրանցի կինը Սանոսյանին 05/18/2024   12:45 Այս համագործակցությունն անհաղթելի է. Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը հյուրընկալել է երևանյան պատվիրակության անդամներին 05/18/2024   12:40 Առերևույթ ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել 05/18/2024   12:31 «Մեդիահաբի» լրագրող Նարե Գնունին տուժող է ճանաչվել 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   12:14 «Զանգեզուրի միջանցք»-ը կարող է գործարկվել 2028-2029թթ. թուրք պաշտոնյա 05/18/2024   12:08 Պատճառը մեկն է, որը գտնվում է Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում և այդ պատճառը պետք է լուծվի. Բագրատ Սրբազան 05/18/2024   11:58 Վարչապետի այլ թեկնածուի քննարկումը քաղաքական տարաձայնությունների կբերի. Մեսրոպ Առաքելյան 05/18/2024   11:45 Կիրանց բնակավայրի մոտ առերևույթ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` ապօրինի կերպով թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով . ՔԿ
05/18/2024   20:57 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակ, կրակված պարկուճներ ու արնանման հետքեր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է 05/18/2024   12:25 Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանից այն կողմ 05/18/2024   16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին 05/18/2024   07:38 Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». երկրում սկսված ընդդիմադիր շարժման ամենաթեժ օրը նրանց նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ» 05/17/2024   21:34 Բագրատ Սրբազանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ հաղորդումն արդեն երկու շաբաթ է՝ ստուգվում է ԱԱԾ-ում․ միլիոնավոր դոլարները չեն գտել ու փակուղում հայտնվել 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   21:23 Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս․ Բագրատ Սրբազան 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/18/2024   13:30 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են 05/18/2024   20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ» 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/18/2024   16:44 Ինչու գեներալիտետն ավելի հետեւողական չեղավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցում, ինչպես հոգեւոր հայրերը. պարզաբանում է Տիրան Խաչատրյանը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   22:46 Իմանալով, որ կալանքի հիմք, պայման չկա՝ տղաներին ասում եմ՝ պատրաստ լինել վատին, որովհետև գործը կարող է քննել պատմուճանով Նիկոլը․ փաստաբան

Ներդրումների պակասն ու թանկ վարկերը. վարչապետը՝ Արցախի տնտեսության խոչընդոտների մասին. Hetq.am 03/27/2017   13:27  |  ԼՐԱՀՈՍ

Արցախի տնտեսությունն այսօր զարգացման իր ուղղություններն ու իրեն հատուկ խոչընդոտներն ունի՝ չնայած փոքր ծավալներին ու դիտարկմանը, որ Հայաստանի տնտեսության մի մասն է կազմում։

«Հետք»-ի հետ զրույցում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկայացնում է, թե ըստ կառավարության՝ տնտեսության որ ուղղություններն  են շեշտադրված Արցախում, ինչ խնդիրներ ու բացեր կան և ինչ ազդեցություն է թողել ապրիլյան քառօրյա պատերազմն արցախյան տնտեսության վրա։

 - Ո՞ր ոլորտների վրա է հիմնված Արցախի տնտեսությունն այսօր և ի՞նչ զարգացումներ են գրանցվում վերջին տարիներին։

 -Արցախի տնտեսության հենասյուներն այսօր երեք ոլորտներ են՝ հանքարդյունաբերությունը, էներգետիկան և գյուղատնտեսությունը։ Տնտեսական աճին  նպաստում է նաև ծառայությունների ոլորտը։ Էնեգետիկայի բնագավառում մենք հասել ենք մի իրավիճակի, որ Արցախում սպառվող ամբողջ էլեկտրաէներգիան արտադրվում է հենց Արցախում։ Վերջին 10 տարիներին կառուցվել են տասնյակ հիդրոէլեկտրակայաններ և տասից ավելին էլ՝ ընթացքի մեջ են։ Այն նպաստում է նաև երկրում շինարարության ծավալների ավելացմանը։ Հիդրոէներգետիկան Արցախի տնտեսության ամենազարգացած ու հաջողված ուղղությունն է վերջին տարիներին։

 Մյուս ոլորտը հանքարդյունաբերությունն է՝ պղնձի արտադրությունը, որի հումքը ստացվում է Մարտակերտի շրջանի  Կաշենի հանքի շահագործման արդյունքում։ Նախկինում հանքարդյունաբերության մեջ գլխավոր դերակատարումն ուներ Դրմբոնի ոսկու հանքը, որի պաշարները սպառվել են ամբողջությամբ։ Այստեղ ունենք նաև երկրորդ փուլը, որն աշխատելու է մեկ ամսից՝ կրկնապատկելու ենք պղնձի արդյունահանման հզորությունները։ Եվ առաջիկա մեկ-երկու տարվա տնտեսական աճի վրա դա զգալի դրական ազդեցություն  է ունենալու։

 Երրորդ ուղղությունը, որը նպաստել է տնտեսական աճին, գյուղատնտեսությունն է։ 2016 թվականի  տարին եղանակային պայմանների առումով բարենպաստ էր։ Եվ ինչու չէ՝ աճին նպաստել են նաև մեր տարած աշխատանքները։ Ապահովվել է ցորենի արտադրության աննախադեպ ծավալ՝ մոտ 140 հազ. տոննա։ Կային ոլորտներ, օրինակ՝ խաղողագործությունը, որտեղ  խնդիրներ եղան, սակայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճ գրանցվեց։ Մեր լոկոմոտիվը միշտ էլ լինելու է գյուղատնտեսությունը, որը նաև դրական ազդեցություն է ունենում հարակից ճյուղերի վրա՝ արդյունաբերություն, արտահանում և այլն։ Մենք առանձին ուշադրություն ենք դարձնում այս ոլորտին։

  - Հիմնական խոչընդոտը ներդրումային ռեսուրսների պակասն է, վարկերի կարճ ժամկետայնությունն ու բարձր տոկոսադրույքները։ Կառավարությունը փորձում է հնարավորինս գտնել ու օգտագործել ռեսուրսներ՝ գյուղացիներին մատչելի վարկեր ձեռք բերելու հնարավորություն տալու նպատակով։ Հիմա գործում է մեխանիզմ, որի տրամաբանությունը հետևյալն է՝ գյուղացին ոչ թե վարկը ստանում է անմիջապես ֆինանսական կառույցից, այլ՝ «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամը կառուցներից ձեռք է բերում միջոցները և ավելի երկար ժամկետով ու ավեի ցածր տոկոսադրուքներով տրամադրում է գյուղացիներին։ Իսկ ներդրումների մասով ընդհանուր ճգնաժամային իրավիճակ է։ Նույն խնդիրը կա նաև Հայաստանում։ Շատ ներդրող կառույցներ երկիրը ռիսկային են համարում։ Մեզ համար հասանելի չեն նաև, այսպես կոչված, միջազգային փողերը. այն կառույցները, որոնք արտոնյալ վարկեր են տրամադրում տարբեր պետությունների, մեզ հետ չեն աշխատում։ Եվ, իհարկե,  քաղաքական իրավիճակի պատճառով ներդրողների հիմնական մասը ոչ բարենպաստ է համարում ներդրումներ կատարելը։ Կան այլ փոքր խոչընդոտներ ևս, և այդ ամենը միասին մեծ խոչընդոտ են դառնում երկրի տնտեսության համար։

 - Բացի Հայաստանից, ո՞ր երկրներն են ներդրումներ անում Արցախում։

- Այսօր շատ ունենք ներդրողներ Սփյուռքից։ Արցախում կատարված ներդրումների կազմում ոչ հայաստանյան կապիտալը մոտ 70%-ն է կազմում։

 - Իսկ արտաքին առևտրի մասով ի՞նչ իրավիճակ է։

- Այս հարցում մենք Արցախն ու Հայաստանը որպես նույն երկիր ենք դիտարկում։  Արտահանումն ու ներմուծումը հիմնականում կատարվում է Հայաստանի հետ կամ Հայաստանի միջոցով։ Օրինակ՝ ապրանքներ կան, որ Արցախից գալիս են Հայաստան, վերամշակվում ու արտահանվում արտասահման։ 

 - Հայաստանը պարբերաբար բացասական տնտեսական ազդակներ է ստանում արտաքին աշխարհից, ինչպիսին են՝ հանքահումքի համաշխարհային գների նվազումը, տրանսֆերտների անկումը և այլն։ Այդ ամենը, ենթադրվում է, շղթայական ռեակցիայով հասնում է նաև Արցախ։ Ի՞նչ չափով է Արցախն այսօր կրում այդ ազդակները։

 - Իհարկե, այդ ազդեցությունը հասնում է նաև Արցախ։ Առաջինը՝ պղնձի գների անկումը հարված է ղարաբաղյան տնտեսության համար, քանի որ արտահանման կազմում պղինձը մեծ տեղ ունի։ Երկրի ՀՆԱ-ն ու պետական բյուջեի մուտքերը ևս որոշակի կախում ունեն պղնձից։ Միջազգային գները նաև ազդեցություն են թողնում գյուղատնտեսական արտադրանքի վրա։

 Տրանսֆերտներից ևս Արցախի տնտեսությունը կախվածություն ունի, բայց ոչ այնքան, որքան Հայաստանը։ Միևնույն է, տրանսֆերտներն իրենց ազդեցությունը թողնում են։ Ռուսաստանի շուկան հենց ուղղակի ազդում է Հայաստանի, հետևաբար՝ նաև Արցախի տնտեսությունների վրա։

 - Հայաստանում մշտապես ակտիվ է տնտեսության մենաշնորհների թեման։ Արցախում այս թեման քննարկվու՞մ է։

 - Արցախի տնտեսությունը Հայաստանի տնտեսության մաս է կազմում, իհարկե։ Բայց մեզ մոտ միայն բնական մենաշնորհներ կան՝ գազ, էլէկտրացանց, կապ։ Մնացած առումներով՝ մենաշնորհներ հասկացություն չկա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:54 17/06/2016  |  ԼՐԱՀՈՍԵթե մեզ հաջողվի զարգացում ապահովել կրթության ոլորտում, ունենալու ենք ծաղկող երկիր. Արայիկ Հարությունյան
14:48 01/06/2016  |  ԼՐԱՀՈՍԱրցախի վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա և Ֆրանսիա
17:59 21/05/2016  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են Արցախում բանկային համակարգի հետագա զարգացման հետ կապված հարցեր
19:56 21/04/2016  |  ԼՐԱՀՈՍ«Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանը» արդեն կայացած կառույց է. Արայիկ Հարությունյան
11:40 15/03/2016  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը Լիբանանում մասնակցել է «ԱՐԻ»-ի տարեկան ընդհանուր ժողովին
17:36 14/03/2016  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանում
18:23 09/03/2016  |  ԼՐԱՀՈՍՄեր տեսլականն է վերականգնել Շուշիի կրթական, մշակութային ու զբոսաշրջային վաղեմի փառքը. Արցախի վարչապետ
16:34 26/02/2016  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյան. ԼՂՀ կառավարությունը հանձն է առնում փախստականների բնակարանային պայմանների բարելավման գործը
14:26 26/02/2016  |  ԼՐԱՀՈՍՄարտակերտում նոր ծրագրեր կիրականացվեն. Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել շրջանի բնակիչների հետ
13:26 24/02/2016  |  ԼՐԱՀՈՍԱրայիկ Հարությունյանը Սարուշենում և Ավետարանոցում մասնակցել է համայնքապետների հաշվետվություններին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]