Թեմաներ
Երկուշաբթի 04 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/29/2024   13:08 Հանգստյան և տոնական օրերին դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի 04/29/2024   13:04 Կալանքի կտրուկ աճը Ձեր պաշտոնավարման հետ է համընկել․դատախազական հսկողությու՞նն է թուլացել՝ ամեն ինչ հաստատում եք, թե իրապես նման ծանր հանցավորության վիճակում ենք․ Թորոսյանը՝ Վարդապետյանին 04/29/2024   12:42 Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 04/29/2024   12:35 Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին 04/29/2024   12:28 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ 04/29/2024   12:20 Կալանավորումը մնում է որպես պատիժ. Նազարյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) 04/29/2024   12:10 Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/29/2024   12:05 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում 04/29/2024   12:03 Պայքարի օջախը Տավուշն է, բայց իրական թատերաբեմը Երևանն է, քաղաքական, ապակուսակցական կոնսոլիդացիա է պետք. Դավիթ Անանյան 04/29/2024   11:48 Բլինքենը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու վերաբերյալ 04/29/2024   11:44 Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան 04/29/2024   11:40 Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ 04/29/2024   11:25 Վարդապետյանը հայտնեց, թե ավարտված գործերով որքան գումար է վերադարձվել պետությանը 04/29/2024   11:21 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից 04/29/2024   11:15 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել 04/29/2024   11:05 Մեր նախագծերը պտտվում, պտտվում, տեղ չեն հասնում, հասկանանք՝ որտեղ են պտտվում. Ավինյան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան 04/29/2024   10:54 Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ 04/29/2024   10:51 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո 04/29/2024   10:43 Գլխավոր դատախազն ԱԺ-ում է. պետաիրավական հանձնաժողովի նիստ. ուղիղ 04/29/2024   10:38 Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան 04/29/2024   10:31 Ապրիլի 21-ին Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են (տեսանյութ) 04/29/2024   10:27 Իրավունքի և օրենքի այնպիսի ժխտողականություն, որին ականատես եղա երեկ` Վահագն Մախսուդյանի կալանքի միջնորդության քննարկմանը, վաղուց չէի տեսել․ Վարազդատ Հարությունյան 04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/29/2024   08:18 Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   21:52 Տավուշի դարպասները բացում են թշնամու առաջ. ցուցարարները Երևան-Դիլիջան մայրուղին մի ժամով փակ են պահել (տեսանյութ) 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/28/2024   21:14 Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է 04/28/2024   21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան 04/28/2024   20:43 Երևանցի Արենն այսօր մկրտվեց Կիրանցի Սուրբ Աստվածածին եկեղեցում. լուսանկար 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   20:27 Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է «Հովնանյան» վարժարանի սաներին 04/28/2024   20:20 Բլինքենի հետ հեռախոսազրույցում վարչապետ Փաշինյանը դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ 04/28/2024   20:04 Հրդեհ Արագած գյուղում 04/28/2024   19:48 Տեղեկություններ են ստացվել, որ Ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում (տեսանյութ) 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/28/2024   19:40 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի հաղթողների պարգևատրմանը 04/28/2024   19:23 5 միֆ. ինչ է պետք իմանալ իմպլանտի մասին (տեսանյութ) 04/28/2024   18:49 Արդարադատության հետևից չէինք եկել, եկել էինք փրկագին առաջարկելու, բանակցությունները չստացվեցին․ փաստաբան 04/28/2024   18:29 Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) 04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի
04/29/2024   10:23 Այս պահին լարված է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհին՝ ուղիղ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/28/2024   19:43 Արցախի հսկայական դրոշն է տարվել Հրապարակ՝ ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/28/2024   21:45 Վաղը այս հասցեներում լույս չի լինի 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/28/2024   21:58 Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   20:34 Արման Թաթոյանը ևս Կիրանցում է 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/29/2024   11:00 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան

Լիահույս ենք, որ վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի մոտ ապագայում 03/14/2017   12:28  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հարցազրույցը “Independent Balkan News Agency” լրատվական գործակալությանը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

- Հայաստանը և Հունաստանը կապված են դարերից եկող բարեկամությամբ և մշտապես համագործակցել են բազմաթիվ մակարդակներում: Համագործակցության ո՞ր ոլորտներն եք համարում կարևոր այս հարաբերությունների հետագա զարգացման համար, և ի՞նչ եք նախատեսում անել: Պարոն Կոձիասը խոսեց երեք անհամաչափությունների մասին, որոնց անդրադառնալու կարիք կա:

- Նախ, ես ցանկանում եմ ջերմորեն ողջունել նախարար Կոձիասին և իր պատվիրակությանը: Սա նրա առաջին այցն է Երևան, և մենք կօգտագործենք այս հնարավորությունը՝ բոլոր հնարավոր բնագավառներում մեր երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը միտված բովանդակալից քննարկումներ ծավալելու համար:

Հայաստանի և Հունաստանի մերօրյա միջպետական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների պատմական բարեկամության և ընդհանրությունների վրա: Հանդիպման ընթացքում նախարարները նախանշեցին գոյություն ունեցող անհամաչափ այն խնդիրները և ոլորտները, որոնց վրա կողմերն առավել ուշադրություն դարձնելու կարիքն ունեն, մասնավորապես՝ նախկինում ստանձնած հանձնառությունների լիակատար կատարման համատեքստում, ներառյալ այնպիսիք, որոնք ամրագրված են մեր իրավական դաշտում: Վերջինս, նույնպես, հետագա գնահատման կարիք ունի, և մենք անհապաղ սկսելու ենք աշխատել այդ ուղղությամբ՝ շահավետ համագործակցության համար հնարավոր բնագավառներ բացահայտելու նպատակով:

Գոհունակությամբ պետք է նշեմ՝ մեր երկու բարեկամ կառավարությունների միջև գոյություն ունի ընդգրկուն քաղաքական երկխոսությունը: Երկկողմ բարձր մակարդակի փոխայցելություններ են իրականացվում: 2014 թվականին Հայաստանում էր գտնվում Հունաստանի Նախագահը, իսկ 2016 թվականին ՀՀ Նախագահն այցելեց Հունաստան: Կանոնավոր հանդիպումներ և քննարկումներ են տեղի ունենում արտաքին գործերի և պաշտպանության նախարարների միջև. սա լավագույն առիթներն են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերին առնչվող առաջնահերթությունների վերաբերյալ տեսակետների փոխանակման համար:

Այսօր նախատեսված են հանդիպումներ ԱԳ նախարարների միջև, իսկ քիչ ավելի ուշ նաև՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և մենք սպասում ենք այդ հանդիպումների արդյունքներին: Վստահ եմ, որ կարող ենք բացահայտել չիրացված բնագավառներ հատկապես առևտրի և տնտեսության ոլորտներում՝ մեր քաղաքական հարաբերությունների և տնտեսական երկխոսության միջև անհամաչափությունը կամ, ինչպես ասաց նախարար Կոձիասը, ասիմետրիան նվազեցնելու համար:

Ոլորտային համագործակցության ընդլայնման հնարավոր բնագավառ է զբոսաշրջությունը, որն արդեն իրողություն է: Ինչպես գիտեք, անցած տարվա ընթացքում Հունաստան այցելած հայերի թիվն ավելացել է ավելի քան երեք անգամ: Մենք, նույնպես, սպասում ենք հույներին Հայաստանում: Ուրախ ենք ինչպես մեր երկրների միջև ուղիղ օդային կանոնավոր կապի վերականգնման, այնպես էլ՝ չարտերային թռիչքների կապակցությամբ: Միջմշակութային առնչությունները՝ կրթության և գիտության բնագավառներում փոխանակման ծրագրերի հետ միասին, կարող են ամուր հենք կազմել հետագա համագործակցության համար: Եվ իհարկե, առևտրի և ներդրումների հարցերը կլինեն մեր հատուկ ուշադրության կիզակետում: Մեզ հանձնարարված է սկսել այս տարվա վերջին անցկացվելիք գործարար համաժողովի նախապատրաստական աշխատանքները, և սա երկու կողմից էլ կպահանջի ուշադիր և նպատակային քայլեր:

- Ի՞նչ կասեք Հայաստանի քաղաքացիների համար վիզաների ազատականցման մասին: Դա շուտո՞վ կլինի, թե՞ դժվար գործընթաց է:

-  ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման երկխոսության մասին նշված է 2015թ. Արևելյան Գործընկերության շրջանակներում Ռիգայի գագաթաժողովում ընդունված համատեղ հռչակագրում, և այն հանդիսանում է Հայաստանի և Եվրամիության կողմից կարևոր երկկողմ հանձնառություն՝ այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար:

Հայաստանը բարեխղճորեն իրականացնում է ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, և, հիմնվելով նշված համաձայնագրերի կիրարկման դրական գնահատման վրա, մենք լիահույս ենք, որ վիզաների ազատականացման երկխոսությունը կմեկնարկի մոտ ապագայում, ինչպես նաև ակնկալում ենք բարեկամ Հունաստանի և եվրոպական մյուս մեր գործընկերների աջակցությունն այդ հարցում:

- Հայաստանի աշխարհագրական դիրքն դարձրել է այն քաղաքակրթությունների և լարումների խաչմերուկ: Տարիների ընթացքում ձեր հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ գնալով լարվել են: Ո՞րն է ամենալավ տարբերակը հարթելու այս տարաձայնությունները: Ինչպե՞ս կարող է Հունաստանն օգնել գտնելու լուծումը:

- Ինչպես գիտեք, թուրքական կողմի հետ սահմանը փակ է, և Հայաստանի նկատմամբ սա միակողմանի հարկադրանքի միջոց է, որը միջազգայնորեն դատապարտելի է: Հարևան երկրի կողմից այս քայլը պետք է վերանայվի, որպեսզի տարածաշրջանում տարբեր նախագծերի իրագործումը հնարավոր դառնա, և ստեղծվի բարենպաստ միջավայր տարածաշրջանային համագործակցության համար:

Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ մենք մեծ կարևորություն ենք տալիս նպաստավոր քաղաքական և տնտեսական միջավայրի պահպանմանը, որպեսզի կարողանանք արդյունավետորեն զարգացնել մեր հարաբերությունները հարևանների, ինչպես նաև՝ ԵՄ-ի, Ռուսաստանի և մյուսների հետ:
Այսպիսով, մենք չափազանց հետաքրքրված ենք Հունաստանի հետ երկխոսության շարունակության հարցում, ինչպես այս, այնպես էլ մյուս թեմաներով, և ես ուրախ եմ, որ շատ տեսանկյուններից, ներառյալ փակ սահմանների հարցում, մենք կիսում ենք նույն տեսակետները և դիրքորոշումները:

- Մի քանի օր առաջ Դուք անցել եք ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության համար համաձայնագրի ձևավորման գործընթացին: Միևնույն ժամանակ անդամակցում եք Եվրասիական տնտեսական միությանը: Միթե՞ սա հակասական չէ:

- Տասն օր առաջ Հայաստանի նախագահը Բրյուսելում էր, և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ընթացքում նրանք համատեղ հայտարարեցին Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտի մասին:
Գործընթացի սկզբից ևեթ Հայաստանը կողմնակից է եղել տարբեր ինտեգրացիոն ֆորմատների հետ համագործակցային հնարավորությունների ձեռք բերմանը: ԵՄ-ի հետ բանակցությունների գործընթացի ամբողջ ընթացքում մենք ի հայտ ենք բերել ու առանձնացրել համագործակցության համատեղելի ոլորտներ և՛ ԵԱՏՄ, և՛ ԵՄ հետ:

Կատարված այս աշխատանքը, այս բանակցությունները ցույց տվեցին, որ հնարավոր է լինել ԵԱՏՄ անդամ և միաժամանակ ունենալ համապարփակ և ընդլայնված գործընկերություն ԵՄ հետ: Ինչպես ասացի, մենք ավարտել ենք արդեն բանակցությունները և սպասում ենք հաջորդ քայլին՝ համաձայնագրի նախաստորագրմանը և ապա ստորագրմանը:

Հայտնի է, որ հայկական Սփյուռքը մոտ երեք անգամ ավելի շատ է, քան բուն Հայաստանի բնակչությունը: Ինչքանո՞վ են նրանք ազդում երկրի քաղաքական և տնտեսական կյանքի վրա, և կա՞ արդյոք հավասարակշռություն այս հարաբերության մեջ:

- Դեռևս հին ժամանակներից հայերը հիմնել են համայնքներ աշխարհի տարբեր ծայրերում: Այժմյան հայկական սփյուռքը ձևավորվել է 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հետևանքով, երբ իրենց պատմական հայրենիքում բնակվող հայերը ենթարկվեցին կազմակերպված բնաջնջման Օսմանյան կառավարության կողմից: Հրաշքով փրկված հայերը հաստատվեցին հարևան երկրներում: Այսօր Հունաստանում կա մեծ, ազդեցիկ հայկական համայնք, որն արդյունավետ կերպով ինտեգրվել է երկրի հասարակական, տնտեսական և քաղաքական կյանքին:

Հայ համայնքները կարևոր կամուրջ են հանդիսանում հայրենիքի և իրենց հյուրընկալ երկրների միջև: Նրանք սերտ կապեր ունեն Հայաստանի հետ և ուշադրությամբ հետևում են մի շարք ուղղություններով արտաքին և ներքին քաղաքականության հարցերին: Կարևոր է պահպանել արտերկրում ապրող հայրենակիցների հետ մեր հարաբերությունների այս ամուր կապը և ավանդույթները: Սա մեկ այլ հարթակ է, որտեղ մենք կարող ենք արդյունավետ համագործակցել և միավորել մեր ջանքերը՝ հաշվի առնելով այն փաստը, որ աշխարհի շատ երկրներում հույներն ունեն պատկառելի ներկայություն:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:42 10/01/2017  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարարի տեղակալ Նազարյանի հանդիպումը Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի հետ
18:35 15/07/2016  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը
19:42 30/05/2016  |  ԼՐԱՀՈՍԿարեն Նազարյան. Քաղաքացիական հասարակությունը կարևոր դերակատարում ունի Հայաստան – ԵՄ համագործակցության խթանման հարցում
18:49 08/01/2016  |  ԼՐԱՀՈՍԿարեն Նազարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով
14:09 06/09/2014  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցել է Արևելյան գործընկերության փոխարտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպմանը
11:04 11/06/2014  |  ԼՐԱՀՈՍԱԳ նախարարի տեղակալը մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
11:57 22/05/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿարեն Նազարյանը նշանակվեց արտաքին գործերի նախարարի տեղակալ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]