Թեմաներ
Ուրբաթ 05 / 17 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/17/2024   20:43 Փաստաբանները գործադուլ կանեն. Հայտարարություն 05/17/2024   20:34 Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տվող վարորդներին ոստիկանները տուգանում են (տեսանյութ) 05/17/2024   20:28 Րոպե առ րոպե սպասում ենք, որ տղաները պետք է ազատ արձակվեն. Մելիքյան 05/17/2024   20:20 Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը. Մանվել Սարգսյան 05/17/2024   20:12 Մենք քաղաքացիներ ունենք, որ ավելի ծեր են, քան Ադրբեջանը, իսկ այս իշխանությունը այդ երկրի մաս է ճանաչում մեր հազարամյա հողերը. Գոհար Մելոյան 05/17/2024   20:02 Ռուսական զորքերն առաջ են շարժվել Խարկովի մարզում 05/17/2024   19:55 ՀՀ գլխավոր դատախազ տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն ստացել է մեկ քվե 05/17/2024   19:53 Այս իշխանությունը պատերազմ է բերում ու ամենամեծ հանցանքն այն է, որ գալիք սերունդներին եւս պատերազմ է կտակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   19:44 Սլովակիայում հայտարարել են Ֆիցոյի վիճակի բարելավման մասին 05/17/2024   19:40 Նախկին գլխավոր դատախազը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 05/17/2024   19:35 Մտավորականները ստորագրահավաք են սկսել՝ հանուն հայրենիքի փրկության (տեսանյութ) 05/17/2024   18:55 «Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ 05/17/2024   18:50 Վրաստանում ցույցերի ժամանակ ավելի քան 180 մարդ է բերման ենթարկվել 05/17/2024   18:43 Սա ցույց է տալիս Լուկաշենկոյի կեղծավորությունը․ Տիխանովսկայան քննադատել է Բելառուսի նախագահի այցը ԼՂ 05/17/2024   18:39 Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարին 05/17/2024   18:35 ՀՀ-ն չի խնդրել, որ ռուս սահմանապահները մնան Թուրքիայի սահմանին, դա կարգավորված է պայմանագրով. Խանդանյան 05/17/2024   18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները 05/17/2024   18:24 Փրկարարները գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին 05/17/2024   18:22 12 գողություն, 7 ձերբակալված. Դիլիջանի ոստիկանների բացահայտումը 05/17/2024   18:19 Շարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ) 05/17/2024   18:19 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից 05/17/2024   18:14 Ում ուզում եք, որ գործից ազատեն՝ ասեք ողջագուրվեմ հետը. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/17/2024   18:04 Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը 05/17/2024   17:59 Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված՝ «Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ 05/17/2024   17:43 Միշտ լույսը հաղթել է խավարին. Երիտասարդական ֆորումի մասնակիցները հանդիպել են Թովմաս Առաքելյանի հետ 05/17/2024   17:31 Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին 05/17/2024   17:28 Գումարի շուրջ վիճաբանության ժամանակ Երեւանում սպանել են 47-ամյա տղամարդուն, փորձել սպանել նրա 38–ամյա ընկերոջը 05/17/2024   17:24 Սուրեն Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը 05/17/2024   17:15 Շարժման առաջնորդը հանդիպում է բժշկական համայնքի հետ. ուղիղ 05/17/2024   17:11 Հրաժարականի հարցը որևէ քննարկման չի կարող դրվել. Սարգիս Խանդանյան 05/17/2024   17:02 Ալեն Սիմոնյանը Շվեյցարիայի Համադաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Ժնեւի համալսարան 05/17/2024   16:53 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 05/17/2024   16:43 ՀՀ կառավարության ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 05/17/2024   16:38 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան 05/17/2024   16:38 Որ մթերքներն են դրական ազդում ձայնի վրա, որոնք՝ բացասաբար 05/17/2024   16:36 Նոր ֆլեշ մոբ «ես +1». Քաղաքացիները միանում են Սրբազանի հայտարարությանը, թե. «այս պայքարից ոտք ետ դնողը չեմ» 05/17/2024   16:17 Հանրային տրանսպորտում Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանելու գործով նախաքննությունն ավարտվել է 05/17/2024   16:07 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան 05/17/2024   16:04 «Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա». Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ 05/17/2024   16:00 Չնայած իշխանության քարոզչությանը՝ կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել հայրենի հողը գումարի դիմաց հանձնելու դավաճանական օրակարգին․ Դանիելյան 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   15:19 Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/17/2024   15:12 Զինծառայողների հարազատները  ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ․ ՊՆ 05/17/2024   15:00 ՀՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու հարցում. Միրզոյանը՝ ԵԽ նախարարական նստաշրջանում 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/17/2024   14:42 Հայրենի՞քն է արժեք, թե՞ ասֆալտը. 21-րդ դարում արժեքը մարդու համար շատ հարաբերական է. Գալստանյան 05/17/2024   14:35 ՄԻՊ-ը հանդիպել է ԱՄՆ դեսպանին 05/17/2024   14:11 Ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ համայնք, ո՛չ էլ մարդ եք ճանաչել ձեր կյանքում․ արքեպիսկոպոս 05/17/2024   14:06 Մեզանից շատերը դեռևս մնում են անհաղորդ ու անտարբեր մեր երկրի ճակատագրի և մեր երեխաների ապագայի նկատմամբ. Անանյան 05/17/2024   13:55 Ավետիք Չալաբյանի անունը մինչև հիմա չի հնչել որպես թեկնածու.առաջիկա հանրահավաքին կներկայացվի ամեն ինչ
05/16/2024   16:09 Նյարդային վիճակ Կիրանցում՝ Գեղամ Նազարյանն ու գնդապետ Միհրան Մախսուդյանը վիճում են 05/15/2024   21:25 Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա հունիսի 1-ին. Արթուր Գևորգյան 05/15/2024   21:18 Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել 05/16/2024   19:21 Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. Տավուշի թեմի առաջնորդն ամփոփում է պայքարի հերթական օրը. ուղիղ միացում 05/16/2024   16:25 Մի խոսեցրեք ինձ. Գեղամ Նազարյանը գոռգոռում էր լրագրողի վրա (տեսանյութ) 05/16/2024   11:06 Կալանավորվել է Արագած Ախոյանը 05/16/2024   18:21 Գեղամ Նազարյանի պահվածքը և հայտարարությունները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետները. Օհանյան 05/16/2024   17:10 Երևանում հորդառատ անձրևից հետո կրկին «ջրհեղեղ» է 05/16/2024   21:32 Բերքաբերի օկուպացված տարածքները չեն վերադարձվել, իսկ Փաշինյանի աշխատակազմը պնդում է, թե այդ հատվածներում սահմանազատումն ավարտվել է. Ի՞նչ են մտածում Բերքաբերում 05/16/2024   17:06 «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել է ազատել տարածքը 05/17/2024   08:21 Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» 05/17/2024   15:24 Լավրովը պատահմամբ վիրավորել է Պուտինին՝ նրան անվանելով Չինաստանի առաջնորդի «ավանակ» (տեսանյութ) 05/17/2024   12:01 Հրատապ. ԵՊՀ Կրթական դասադուլի դասախոսն է Տավուշի թեմի առաջնորդը .ուղիղ 05/17/2024   08:17 Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 209. «Ժողովուրդ» 05/16/2024   08:20 Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» 05/16/2024   22:02 Ադրբեջանական ուժերը պետք է հեռանան 31 գյուղերի հողատարածքներից, հակառակ դեպքում չպետք է խաղաղության պայմանագիր կնքենք. Գալչյան 05/15/2024   23:21 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/17/2024   14:50 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում 05/16/2024   11:52 «Ոստիկանը քաղաքացուն քֆուր է տալիս». «Հաղորդում ներկայացրեք». Լարված իրավիճակ կառավարության մոտ 05/17/2024   08:14 Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․«Հրապարակ»

Յուրաքանչյուր ներդրմանը մենք պատրաստ ենք ցուցաբերել անհատական մոտեցում. Սերժ Սարգսյան 03/08/2017   13:41  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանրապետության հեղինակավոր գործարարների միության (ՄԵԴԵՖ) «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպությունում այսօր հանդիպում է ունեցել կազմակերպության անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Միությունը կապող օղակ է ֆրանսիական ձեռնարկությունների և տարբեր պետությունների բարձրաստիճան ղեկավարների, ինչպես նաև այդ պետությունների մասնավոր հատվածի միջև:

Միջազգային համագործակցության համար պատասխանատու այս կառույցը աջակցում և նպաստում է ֆրանսիական ձեռնարկությունների գործունեությանը` նման հանդիպումների միջոցով ձեռնարկությունների համար հնարավորություններ ստեղծում ծանոթանալու և պայմաններ ապահովելու իրենց ծրագրերի իրականացման համար, իսկ այլ երկրներում գործող ֆրանսիական ձեռնարկություններին` հյուրերի առջև բարձրացնելու իրենց հետաքրքրող հարցերն ու խնդիրները` լուծումներ գտնելու ակնկալիքով:

Նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպմանը հանդես է եկել ելույթով:

Հանդիպման ավարտին ՄԵԴԵՖ-ի գրասենյակում տեղի է ունեցել «Տաշիր ընկերությունների խմբի», «ՀԷՑ» ՓԲԸ-ի և «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողություն:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ֆրանսիական ձեռնարկությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ

Ջերմորեն ողջունում եմ արդեն ավանդույթ դարձած, մեր երկրների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված այս միջոցառման մասնակիցներին և կազմակերպիչներին:

Հայ-ֆրանսիական պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ընկած են ոչ միայն մեր քաղաքական, այլ նաև տնտեսական բնույթի հարաբերությունների հիմքում: Սա մեզ վստահություն է ներշնչում, որ կողմերը կարող են ապահովել բավականաչափ խոշոր ու հավակնոտ տնտեսական ծրագրերի իրականացում:

Անկախության 25 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է լուրջ ձեռքբերումներ: Այսօր մենք ունենք կայուն զարգացող, համաշխարհային տնտեսության հաճախ անկանխատեսելի փոփոխություններին արդյունավետ դիմակայող Հայաստան: Տարածաշրջանում վերջին զարգացումները, որոնք ուղեկցվեցին տնտեսական ցուցանիշների վատթարացմամբ և ազգային արժույթների կտրուկ արժեզրկմամբ, ապացուցեցին Հայաստանի վարած հարկաբյուջետային և ֆինանսավարկային քաղաքականության կենսունակությունը: Այն մշտապես բարձր գնահատականի է արժանանում մեր միջազգային գործընկերների կողմից, և դրա շնորհիվ է այսօր երկրում ապահովվում կայուն և կանխատեսելի մակրոմիջավայր:

Երկրում հաջողությամբ իրականացվող տնտեսական քաղաքականության մասին են վկայում նաև միջազգային հեղինակավոր վարկանիշները, որոնցում Հայաստանը տարեցտարի կայուն առաջընթաց է գրանցում: Այսպես, ըստ Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնեսի» զեկույցի՝ գործարարությամբ զբաղվելու պարզության տեսանկյունից Հայաստանն աշխարհում 38-րդն է, իսկ «Հերիթիջ Ֆաունդեյշնի» տնտեսական ազատության ցուցանիշով զբաղեցնում է 33-րդ տեղը՝ այս տարի ապահովելով միանգամից 21 կետով առաջընթաց։ Հասկանալի է, որ լինում են դեպքեր, երբ տարբեր վարկանիշներում երկրների զբաղեցրած ոչ նպաստավոր դիրքերն այնքան էլ որոշիչ դեր չեն խաղում ներդրումների համար:

Մասնավորապես, էներգետիկ ռեսուրսներով հարուստ հարևան երկրի՝ Ադրբեջանի պարագայում գերշահույթներ ստանալու ակնկալիքը, կարծես, երկրորդական պլան է մղում երկրի տնտեսության իրական վիճակն արտացոլող գնահատականները:

Իհարկե, կայուն տնտեսական աճի համար միայն մակրոտնտեսական կայունությունը բավարար չէ: Երկրի մրցունակության բարձրացման տեսանկյունից մեզ համար առաջնահերթ են երկրում գործարար և ներդրումային միջավայրի շարունակական բարելավումը, մարդկային կապիտալի զարգացումը, համապատասխան ինստիտուտների կատարելագործումը:

Այս տեսլականով առաջնորդվեցինք նաև, երբ ձեռնարկեցինք Հայաստանում սահմանադրական բարեփոխումները, որ ընդունվեցին 2015 թվականիդեկտեմբերին: Նոր Սահմանադրությամբ մենք ո՛չ միայն առանցքային փոփոխություններ կատարեցինք մեր պետական կառավարման համակարգում՝ անցում կիսանախագահականից լիարժեք խորհրդարանական համակարգի: Մեր խորին համոզմամբ՝ այդ փոփոխությունները նաև իրենց դրական ազդեցությունը կունենան երկրի տնտեսական կյանքի աշխուժության տեսակետից: Նոր Սահմանադրությամբ հատուկ շեշտադրվում են ազատ տնտեսական մրցակցությանը, գործարար միջավայրի բարելավմանը և ձեռնարկատիրությանը խթանելու ուղղված դրույթները:
Չունենալով ելք դեպի ծով և էներգետիկ պաշարներ, գտնվելով շրջափակման մեջ երկու հարևան երկրների կողմից՝ մենք երբեք չընկրկեցինք դժվարությունների առջև: Հակառակը` դրանք դարձան մեր ժողովրդի ստեղծագործ միտքն ու հնարամտությունը զարգացնելու շարժիչ ուժը:

Բարձր որակավորում ունեցող աշխատուժի և մարդկային կապիտալի շնորհիվ այսօր Հայաստանը դարձել է նորարարական և բարձր տեխնոլոգիական լուծումներ առաջարկող երկիր: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են սպասված արդյունքը: Այս ոլորտում Հայաստանը վերջին տարիներին արձանագրում է միջինը 20-25% աճ, իսկ վերջինիս տեսակարար կշիռը ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է շուրջ 4%:

Եվ որքան էլ մեր երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները ամենևին գոհացուցիչ չեն՝ հաշվի առնելով հայ-ֆրանսիական օրակարգի ընդգրկումը, մեր երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա ներուժը չպետք է ծառայեցվի միայն առևտրային կապերի ամրապնդմանը։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ֆրանսիական կապիտալն ընդլայնվի Հայաստանում, և պատրաստ ենք ապահովելու ֆրանսիական բիզնեսի համար բարենպաստ ներդրումային հնարավորություններ:

Այս տեսանկյունից կուզենայի հատուկ ընդգծել Հայաստանում օտարերկրյա ներդրումների խրախուսման և պաշտպանության բարձրացման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը։ Այսպես, իրականացվող բարեփոխումների շրջանակներում նախատեսված է օրենսդրորեն ամրագրել ազգային և առավել բարենպաստության ռեժիմները, հստակեցնել օտարերկրյա ներդրողներին տրվող երաշխիքները, գործարարներին հնարավորություն տալ օգտվելու Հայաստանում գործող և ապագայում նախատեսված արտոնություններից, ներդրումային վեճերի լուծման առավել կատարելագործված մեխանիզմներից։

Ստեղծվում են իրավական հիմքեր պետություն-մասնավոր հատված գործընկերության հնարավորությունների ընդլայնման համար։ Նպատակ ունենալով աջակցել գործարարներին, գործարար միջավայրի զարգացմանը՝ շարունակաբար կրճատվում և պարզեցվում են համապատասխան ընթացակարգերը, այդ թվում՝ հարկային և մաքսային ոլորտներում։

Լուրջ քայլեր են արվում արտահանմանն ուղղված քաղաքականության զարգացման ուղղությամբ: Մեր կողմից մշակված ռազմավարությունը շեշտադրում է արտահանման ավելացումը, քանզի այն կարող է լինել հետագա կայուն տնտեսական աճի շարժիչ ուժը:

Վերջին տարիներին լուրջ քայլեր ենք ձեռնարկել Հայաստանի սահմանափակ ներքին շուկան ընդլայնելու ուղղությամբ: Երկու տարի է, ինչ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Եվրասիական ինտեգրացիոն նախագիծը ընդլայնել է բոլոր մասնակից երկրների տնտեսական սահմանները գրեթե մինչև համաշխարհային ցամաքի 1/7-րդ մասը: Այն ստեղծել է տարողունակ, շուրջ 170 միլիոնանոց շուկա՝ առանց մաքսային սահմանների։

Օրեր առաջ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ պարոն Տուսկի հետ ազդարարեցինք Եվրոպական միության հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին: Նոր իրավական փաստաթղթում տնտեսական բաղադրիչի առկայությունը ոչ միայն հայ, այլ նաև եվրոպացի գործարարների համար տնտեսական գործունեություն ծավալելու նոր հնարավորություններ է բացում: Ավելին, համաձայնագրով նախատեսվող հնարավորությունները ճիշտ և լիարժեք օգտագործելու պարագայում ԵՄ և ԵԱՏՄ տնտեսական ներուժը կարող է փոխադարձաբար ծառայեցվել միմյանց շահերին։

Իրանի հետ մեր ունեցած ավանդական բարիդրացիական հարաբերությունները և տնտեսական կապերը լավ նախադրյալներ են ստեղծում եվրոպական գործարարների համար՝ Հայաստանի միջոցով մուտք գործելու դեպի Իրանի 80 միլիոնանոց սպառողական շուկա: Հայաստանով է անցնում նաև Պարսից ծոցը սևծովյան նավահանգիստներին կապող ամենակարճ և ամենաապահով տարանցիկ ուղին:

Համաժողովին ներկա այս ներկայացուցչական կազմը վստահություն է ներշնչում, որ այն գործնականում կնպաստի մեր երկրների նոր հնարավորությունների բացահայտմանը և առկա համագործակցության ձևաչափերի օգտագործման լավագույն բանաձևի դուրսբերմանը։

Հրավիրում ենք ֆրանսիական ընկերություններին ներդրումներ կատարել Հայաստանում: Վստահեցնում եմ, որ յուրաքանչյուր ներդրմանը մենք պատրաստ ենք ցուցաբերել անհատական մոտեցում, իհարկե, հաշվի առնելով ներդրողի կարիքները:

Մեր տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ավելի հանգամանալից կներկայացնի համագործակցության հնարավոր ոլորտներն ու ուղղությունները, նա կառաջարկի նաև կոնկրետ ծրագրեր:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]