ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ղրիմում ձերբակալել են ղրիմյան թաթարների գործերով զբաղվող փաստաբանի 01/26/2017 22:06 | Միջազգային լրահոս
ՆԳՆ աշխատակիցները Ղրիմում ձերբակալել են փաստաբան Էմիլ Կուրբեդինովին, ով դատարանում պաշտպանում է ղրիմյան թաթարներին:
Ըստ BBC-ի ռուսական ծառայության, իշխանությունները հայտնում են, որ տարածաշրջանում հատուկ գործողություն է իրականացվում Ռուսաստանում արգելված «Հիզբ ութ-Թահրիր» կրոնական կազմակերպության դեմ:
Հունվարի 26-ի առավոտյան ուժային գերատեսչությունների աշխատակիցները Բախչիսարայում խուզարկություն են անցկացրել ղրիմյան թաթար Սեյրան Սալիևի բնակարանում: Ղրիմյան կառավարության ազգամիջյան հարաբերությունների գործերով պետական հանձնաժողովի ղեկավար Զաուր Սմիրնովը բացատրել է РИА Новости-ին, որ Անվտանգության դաշնային ծառայությունը «հատուկ գործողություն է իրականացնում «Հիզբ ութ-Թահրիր» ահաբեկչական կազմակերպության բջիջի ոչնչացման ուղղությամբ»:
Դիմակով անձինք՝ ցույց տալով ՆԳՆ աշխատակիցների վկայականներ, Էմիլ Կուրբեդինովին տարել են ծայրահեղականության դեմ պայքարի կենտրոն: ՆԳՆ աշխատակիցները չեն ասել, թե որն է ձերբակալության պատճառը:
Փաստաբան Ջեմիլ Տեմիշևի տեղեկատվության համաձայն, Կուրբեդինովի դեմ ներկայացնում են Ռուսաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 20.3 հոդվածը՝ ծայրահեղական կազմակերպությունների քարոզչություն կամ դրանց խորհրդանիշների հրապարակավ ցուցադրում:
Ուժային գերատեսչությունների աշխատակիցները խուզարկել են օֆիսը, որտեղ աշխատում են Սեմեդլյաևն ու Կուրբեդինովը, առգրավվել են տեխնիկական բոլոր միջոցները:
Ինչպես հաղորդել է Սեմեդլյաևը, ինքը զգուշացրել է, որ դա փաստաբանների օֆիս է, և բոլոր տվյալները, որոնք այնտեղ գտնվում են, փաստաբանական գաղտնիք է:
Խուզարկություն է ընթանում նաև Կուրբեդինովի բնակարանում:
Էմիլ Կուրբեդինովը դատարանում պաշտպանում է ղրիմ-թաթարական ժողովրդի մեջլիսի փոխնախագահ Իլմի Ումերովին, ում մեղադրում են Ռուսաստանի տարածքային ամբողջականության փոփոխությանն ուղղված հրապարակային կոչեր ու գործողություններ կատարելու մեջ: Կուրբեդինովը պաշտպանում է նաև ղրիմյան թաթարների, ովքեր անցնում են «Հիզբ աթ-Թահրիր»-ի գործով:
Հունվարի 25-ին Սիմֆերոպոլում Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հարցաքննության են տարել փաստաբան Նիկոլայ Պոլոզովին, ով զբաղվում է ղրիմյան թաթարների գործերով, այդ թվում՝ մեջլիսի փոխնախագահ Ախտեմ Չիյգոզի գործով՝ նրան մեղադրում են 2014թ. փետրվարի 26-ին զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ, երբ Ղրիմի Գերագույն խորհրդի շենքի մոտ թաթարների ու «Ռուսկոյե եդինստվո» կուսակցության կողմակիցների միջև բախումներ էին տեղի ունեցել: Պոլոզովը գրել է, որ հարցաքննության իրեն տարել իր կամքին հակառակ:
Անվտանգության դաշնային ծառայության սիմֆերոպոլյան վարչության շենքում փաստաբանին ստիպել են անջատել հեռախոսը և տարել քննիչի աշխատասենյակ:
Փաստաբանը հայտնել է, որ քննիչը ցանկանում էր ցուցմունքներ վերցնել իրավաբանական օգնության հանգամանքների շուրջ այն դեպքում, որ Փաստաբանների դաշնային պալատը [միավորում է 75 հազարից ավելի ռուսաստանյան փաստաբանների] խորհուրդ չի տալիս նման ցուցմունքներ տալ ու ստորագրել հարցաքննության արձանագրությունը:
Արդյունքում Պոլոզովը գրել է թղթի վրա՝ լռում է օրենքի երկու հոդվածների համաձայն, որոնցով ուղղակիորեն արգելվում է հարցաքննել փաստաբանին հանգամանքների շուրջ, որոնք հայտնի են դարձել նրան իրավաբանական օգնություն ցույց տալու հետ կապված:
«Ես դա ոչ թե հարցաքննություն, այլ առևանգում եմ համարում: Չի եղել հարցաքննելու մասին ուժի մեջ մտած դատարանի որոշում, վեց օպերատիվ աշխատողներ փաստորեն ինձ առևանգել են փողոցում»,- հավելել է փաստաբանը: Իշխանությունները ցանկանում են, որ ինքը հրաժարվի Ղրիմում փաստաբանական գործունեություն իրականացնելուց, գտնում է Պոլոզովը:
«Ի վերջո հարցը կտրուկ է դրվում՝ կամ ես դադարեցնում եմ աշխատանքը Ղրիմում կամ ինձ ավելի են ճնշում՝ ընդհուպ մինչև քրեական հետապնդումը դրան հաջորդող կարգավիճակի զրկմամբ», - գրել է նա:
Կուրբեդինովի նկատմամբ ևս կարող է քրեական գործ հարուցվել, հայտարարել է Պոլոզովն իր ղրիմյան գործընկերոջ ձերբակալությունից հետո:
«Այս ամենը տեղի է ունենում Փաստաբանների դաշնային պալատի և փաստաբանական համայնքի բացարձակ լռության ֆոնի վրա, ինչն, անկասկած, արձակում է ռուսաստանյան ուժայինների ձեռքերը»,- հայտարարել է փաստաբանը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/07/2024 08:27 Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:24 Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
- 05/07/2024 08:19 Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:16 Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
- 05/07/2024 08:11 Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու․«Հրապարակ»
- 05/07/2024 07:57 Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
- 05/07/2024 07:50 Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/07/2024 11:07 Նորից ժամանակն է ազգովի մաքրելու դաշտը մոլախոտերից և տնկելու մեր ապագա հաղթանակի առողջ սածիլները. Արշավիր Ղարամյան
- 05/07/2024 10:51 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը, անհեռանկար էժանագին զբաղմունք է. Դանիելյանը՝ ՀԱԵ դեմ արշավի մասին
- 05/06/2024 12:10 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
- 05/06/2024 10:35 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է վիրավորանքների ամոթալի արշավ. Թաթոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/07/2024 20:29 Բախվել է երեք ավտոմեքենա. կան տուժածներ
- 05/07/2024 20:25 Խոշոր հրդեհ Երեւանում. այրվել է 5 բնակարան, որոնցից մեկում դիակ է հայտնաբերվել
- 05/07/2024 10:14 Երևանի Դեղատան փողոցում խոշոր հրդեհը տարածվել է մի քանի տներ. դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ
- 05/06/2024 19:22 ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/06/2024 23:32 Ուսուցչուհին աշակերտներին հարբեցրել է ալկոհոլով եւ քնել նրանցից մեկի հետ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն