Թեմաներ
Ուրբաթ 05 / 03 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/03/2024   11:59 Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի 05/03/2024   11:54 Տավուշում ոստիկանական ուժեր են կենտրոնացվում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ուղիղ 05/03/2024   11:34 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանց է մեկնում 05/03/2024   11:30 Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունը «սահմանազատումից» հետո ադրբեջանցիներից 150-160 մ․ է 05/03/2024   11:22 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս 05/03/2024   11:15 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան 05/03/2024   11:10 Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան 05/03/2024   11:05 Հնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները 05/03/2024   10:55 Քյոխը առաջին անգամ խոսել է 44-օրյա պատերազմի Մատաղիս բնակավայրի, Շուշիի պաշտպանության մի դրվագի մասին 05/03/2024   10:48 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը 05/03/2024   10:37 Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու առանձին դեպքերի առկայությունը. Մանասյան 05/03/2024   10:26 Ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկման. Աբրահամյան 05/03/2024   10:22 Զովունիում գազաբալոն է այրվել 05/03/2024   10:20 Ազգային ժողովի նիստը՝ ուղիղ 05/03/2024   08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ» 05/03/2024   08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ» 05/03/2024   08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ» 05/03/2024   08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ» 05/03/2024   08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ» 05/03/2024   07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ» 05/03/2024   07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ» 05/03/2024   07:37 ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից. «Ժողովուրդ» 05/03/2024   07:27 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   23:49 Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան 05/02/2024   23:35 Մոսկվայում վարչական-արտադրական շենք է այրվել 05/02/2024   23:18 ՔՊ-ական պատգամավորները Վաշինգտոնում հանդիպումներ են ունեցել 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/02/2024   22:43 Շատակերությունից չգիրացող մարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդությունների մասին 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/02/2024   22:11 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 05/02/2024   21:53 Թուրքիան հրաժարվել է С-400 համակարգերի փոխանցումն Ուկրաինային 05/02/2024   21:39 Վրաստանում կրկին հանրահավաք է սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ 05/02/2024   21:21 Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել իր զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին 05/02/2024   21:02 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը․ Իշխան Սաղաթելյան 05/02/2024   20:49 ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված Տավուշում և հանրապետության այլ մարզերում տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով 05/02/2024   20:36 Թուրքիայում բախվել են զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ջիպեր 05/02/2024   20:22 Չորրորդ օրն է՝ Բագրատ Սրբազանի դեմ սուտ մատնություն կատարելու հաղորդման առթիվ վարույթ չկա, փոխարենը՝ կալանքի տակ է սրբազանին պաշտպանողը 05/02/2024   20:02 Թուրքիան դադարեցրել Է Իսրայելի հետ առեւտուրը․ ԶԼՄ-ներ 05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/02/2024   19:32 Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին 05/02/2024   19:21 Մակրոնը երեք սպառնալիք է նշել Եվրոպայի գոյության համար 05/02/2024   19:07 Ղրղզստանում համաքաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Ռուսաստան մեկնելուց 05/02/2024   18:57 Կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ 05/02/2024   18:52 Իրավիճակն այս պահին Կիրանց տանող ճանապարհին 05/02/2024   18:47 Ուսուցիչը բռնություն է գործադրել տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ. Հայկ Կոստանյան 05/02/2024   18:37 Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից 05/02/2024   18:30 Ոմանք անտեղյակ են, որ դատավորի ընտանիքի անդամների մասով կան մի շարք իրավական կարգավորումներ․ Դատական իշխանություն 05/02/2024   18:27 Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023 թ. գործունեության հաշվետվությունը 05/02/2024   18:23 Այսօր Կիրանցում սևբերետավորներին պատ կազմելու հրահանգ տվողը՝ դեռ չորս տարի առաջ ոստիկաններին ծննդավայր ուղարկելով ասել էր՝ կուզեմ արյան գետեր հոսեն
05/02/2024   19:41 Եթե Տավուշում սրբազանի առաջ ճանապարհ են փակում, ապա նա պետք է վերցնի իր արքեպիսկոպոսական գավազանը և քայլելով գա Երևան. փորձագետ 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/02/2024   23:58 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է 05/02/2024   22:29 Չուզելով, թե ուզելով ոստիկանը նպաստում է, որ հայը հայրենիք չունենա, մարդու ուղեղի մեջ դա չի տեղավորվում. Նարեկ Սահակյան 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/02/2024   17:41 Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ 05/02/2024   22:58 Փաշինյանի քավոր մարզպետը ինչո՞ւ է ճշգրտում Տավուշի մարզից բնակչության տարհանման պլանը. Ոսկան Սարգսյան 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին

Չի կարելի բզկտել մեր ժողովրդին և չի կարելի մարդկանց հանել իրար դեմ. Սերժ Սարգսյան 01/21/2017   20:58  |  Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում հանդիպում է ունեցել ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների՝ կուսակցության երիտասարդական կազմակերպության մոտ 300 անդամների հետ: Հավաքի նպատակն է երիտասարդներին ներկայացնել Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում հնչած հիմնական ուղերձները՝ դրանք քննարկելով ՀՀԿ երիտասարդ և ավագ սերունդների ներկայացուցիչների միջև։

Հավաքն անցկացվել է մի քանի փուլով: Առաջին փուլում՝ տարբեր ոլորտներում նշանակալի հաջողությունների հասած երիտասարդները ներկայացրել են իրենց փորձը, անձնական հաջողության պատմությունները, ինչպես նաև իրենց կոչը երիտասարդությանը:

Երկրորդ փուլում կայացել են ոլորտային-սեկցիոն քննարկումներ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի, փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանի, ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի, ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀԿ գաղափարական հանձնաժողովի նախագահ Մուշեղ Լալայանի հետ:

Երիտասարդ հանրապետականներն ավագ գործընկերների հետ քննարկել են տնտեսության, արդարադատության, անվտանգության, ֆինանսների, ինչպես նաև ներքաղաքական և միջազգային օրակարգի հիմնախնդիրներն ու դրանց լուծումները: Շեշտադրվել են 16-րդ համագումարում Հանրապետության Նախագահի՝ երիտասարդ քաղաքական գործիչներին ուղղված 7 ուղերձները:

Հավաքի վերջին փուլում մասնակիցները հանդիպել են Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հակիրճ ներկայացվել են խմբերի կատարած աշխատանքները, քննարկումների արդյունքները, որոնց վերաբերյալ Հանրապետության Նախագահը հարցեր է ուղղել երիտասարդներին, նաև պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Նախագահն իր ողջույնի խոսքն է հղել հավաքի մասնակիցներին, որում շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին հետաքրքիր քննարկումներ կազմակերպելու համար և կարևորել նման հավաքներն ու տարբեր խնդիրների շուրջ քննարկումները, որոնք Նախագահի համոզմամբ, լավագույն միջոցներից են ձեռքը մշտապես հասարակության զարկերակին պահելու համար:

«Կարծում եմ՝ դուք տեղյակ եք, որ ես մշտապես հաճույքով եմ հանդիպում երիտասարդների հետ: Տարեկան առնվազն հինգ-վեց հանդիպում եմ ունենում տարբեր կատեգորիաների հետ. հանդիպում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաջողություններ արձանագրած երիտասարդների, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակներին արժանացածների, ժամկետային զինծառայողների, դպրոցը գերազանցությամբ ավարտած և ոսկե մեդալների արժանացած երիտասարդների, երիտասարդ գիտնականների, մարզիկների, բուհեր այցելության ժամանակ հանդիպում եմ ուսանողների հետ և, իհարկե, հանդիպում եմ իմ կուսակից երիտասարդների հետ:

Կարծում եմ, որ սա շատ ճիշտ մոտեցում է և ձեռքը հասարակության զարկերակին պահելու լավագույն միջոցներից մեկն է, որովհետև երիտասարդների աչքը սուր է, նրանք էմոցիոնալ են, անմիջական են, նրանց բարձրացրած հարցերը, միգուցե, որոշ մարդկանց դուր չեն գալիս կամ էլ այդ մարդիկ այդ հարցերը կարևոր չեն համարում, բայց ես խորապես համոզված եմ, որ այդ հարցերը առնվազն ապագայի օրակարգային հարցեր են: Այդ հանդիպումների ժամանակ, փա՛ռք Աստծո, ես տեսել եմ բազմաթիվ լուսավոր և վառ անհատականությունների: Տեսնում եմ, որ երիտասարդներն ավելի հեշտ են կարողանում միավորվել, ընդհանուր հետաքրքրություն գտնել և փորձել լուծել այդ խնդիրները: Սա չափազանց կարևոր հանգամանք է:

Անհատական խաղը միշտ եղել է մեր ժողովրդի, մեր ազգի ուժեղ կողմերից մեկը: Թիմային խաղում մենք շատ դեպքերում կաղացել ենք, թեև այդպիսի բազմաթիվ օրինակներ կան՝ «Արարատ 73»-ից սկսած մինչև տարբեր ռազմաճակատներում կռվելը, մինչև մեր շախմատի հավաքականը, բայց, այնուհանդերձ, մենք միշտ, իրոք, կաղացել ենք թիմային խաղում: Սակայն շատ կարևոր է, և ես տեսնում եմ փոփոխություն այս հոգեբանության մեջ, դուք պետք է լինեք առաջամարտիկը, և մենք պետք է կարողանանք միասնական ուժերով հանդես գալ:

Ես բառացիորեն երեկ Դիլիջանում հանդիպել եմ 2016թ. զորացրված զինվորների հետ: Զինվորներ եմ ասում, որովհետև նրանք չեն համարում, որ իրենց պարտքը կատարել են և վերջ: Նրանք համարում են, որ իրենց ընկերները մնացել են այնտեղ, համարում են, որ դեռևս մեր անվտանգության խնդիրները, մեր ազգային խնդիրները լուծված չեն, և պատրաստ են ցանկացած պահի միանալ իրենց ընկերներին: Նրանց աչքերում ես տեսա ոգի, նրանք ավյուն ունեն, համարձակ են և հաստատակամ: Անկասկած, մենք շատ հանգիստ խղճով կարող ենք նրանց վստահել մեր երկրի ապագան: Փայլուն տղաներ են և որ չափազանց կարևոր է՝ նրանք պատրաստակամ են նույն ոգով լծվել նաև քաղաքացիական կյանքում եղած խնդիրները հաղթահարելու գործին:

Ես վստահ եմ, որ այստեղ ներկաներն էլ այդպիսի տրամադրությամբ են տոգորված, որովհետև ներկայացված հակիրճ ընդհանրացումները, իրոք, ինձ ոգևորեցին: Ես տեսնում եմ լրջությունը, տեսնում եմ, որ այս հավաքը ձևական չէ, ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու հավաք չէ: Սա ընդհանուր գաղափար տեսնելու, խնդիր լուծելու հավաք է, ինչը, իհարկե, ինձ ոգևորում է: Երիտասարդները, մեկ անգամ ևս կրկնում եմ, որ շատ կարևոր խնդիր ունեն՝ այս մոտեցումը, այս գիտակցումը հասցնել բոլորին: Երիտասարդների աչքը սուր է, միտքը պայծառ է, երիտասարդներն ինչ-որ անում են՝ անում են առաջին հերթին իրենց համար, որովհետև ապագան իրենցն է: Եվ այս առումով, որքան արդյունավետ լինի ձեր աշխատանքը, այնքան ձեր օգուտն է:

Երիտասարդների ձայնը շատ հնչեղ է մեր հանրության մեջ: Նրանց մեր շատ պատասխանատու պաշտոններ և պարտականություններ են տրված: Խոսում ենք Նախագահի աշխատակազմի ղեկավարի մասին՝ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասին, մենք ունենք երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյան, ունենք Գեորգի Կուտոյան՝ Ազգային անվտանգության ծառայության երիտասարդ տնօրեն, ունենք արդարադատության երիտասարդ նախարար՝ Արփինե Հովհաննիսյան: Սրանք ոլորտներ են, որոնք ուղղակի կենսական անհրաժեշտություն են մեր պետության և ժողովրդի համար: Մենք պետք է նրանց բոլորին սատարենք, պետք է իրար սատարենք, որովհետև նրանց հաջողությունը մեր ընդհանուր ձեռքբերումներն են, մեր ժողովրդի հաջողություններն են: Սրանք օրինակներ են, որոնք ապագայում պետք է բազմապատկվեն:

Մենք այս տարի թևակոխել ենք մեր պետականության, մեր հանրապետության երկրորդ 25-ամյակը: Այն իր արդյունավետությամբ պետք է մի քանի անգամ գերազանցի առաջին 25-ամյակին, որովհետև դրա համար բոլոր նախադրյալները կան: Եվ այս առումով, մենք ձեռնամուխ լինելով սահմանադրական բարեփոխումներին, նպատակ ունեինք մեր երկրում բարձրացնել կառավարման արդյունավետության մակարդակը: Առաջին երկու-երեք տարիները լինելու են շատ կարևոր, լինելու են շրջադարձային:

Ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ձեռնամուխ է եղել համակարգային, կառուցվածքային բարեփոխումների: Մենք առանց լուրջ փոփոխությունների չենք կարողանալու ապահովել այն վիճակը, որին ձգտում է մեր ժողովուրդը, որին ձգտում ենք մենք բոլորս, և որի համար մենք պատրաստ ենք շատ բան անելու: Եկեք այդ շատ բանը փոքր-ինչ մանրամասնենք և ասենք, որ առանց երիտասարդության ակտիվ մասնակցության, առանց նրանց ավյունի, առանց նրանց համարձակության, առանց ուսյալ երիտասարդների ու արդարամիտ մարդկանց, մենք չենք կարող հասնել լուրջ հաջողությունների: Ուրեմն՝ մենք պետք է այս ուղղություններով աշխատենք, տքնենք, չարչարվենք, հասնենք հաջողության:

Մենք փոքր ենք թվաքանակով, ուստի պետք է շատ ուշադիր լինենք իրար նկատմամբ, պետք է հարգալից լինենք, հանդուրժող լինենք: Չի կարելի բզկտել մեր ժողովրդին և չի կարելի մարդկանց հանել իրար դեմ: Մեզ պետք է միավորի մեր ընդհանուր գաղափարը, այլ ոչ թե՝ ինչ-ինչ անձնական շահեր կամ քաղաքական նկրտումներ:

Ակնհայտ է, որ մեզնից յուրաքանչյուրն ունի իր անձնական կյանքը, մեզնից յուրաքանչյուրն ունի ընկերներ, ծնողներ, երեխաներ … Սա հասկանալի է, և որևէ մարդ առանց ընկերոջ, կարծում եմ, լիարժեք մարդ չէ: Բայց որպեսզի քո շրջապատի կյանքը լավ լինի, պետք է լավ լինի բոլորի կյանքը: Դրա համար բոլորս պիտի շահագրգռված լինենք ընդհանուր բարեկեցության մեջ:

Ուզում եմ այսպիսի ցանկությամբ եզրափակել ելույթս:

Ուզում եմ մեկ անգամ ևս ձեզ խրախուսել և շնորհակալություն հայտնել ձեր դիրքորոշման համար: Գիտեք՝ ամենակարևոր բանն այն է, որ երիտասարդը լինի ակտիվ և ունենա դիրքորոշում: Պետք է ունենալ քաղաքացիական դիրքորոշում, որպեսզի ապրել բարեկեցիկ հասարակության մեջ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:39 20/01/2017  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը Կենտրոնական բանկի ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է հրավիրել
19:10 17/01/2017  |  ԼՐԱՀՈՍՄենք խնդիրներ շատ ունենք. ՀՀ Նախագահ
23:50 31/12/2016  |  ԼՐԱՀՈՍԵկող տարին վճռորոշ է լինելու մի քանի առումներով. ՀՀ Նախագահ (տեսանյութ)
20:26 31/12/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահն այցելել է մարտական դիրք
13:49 25/12/2016  |  ԼՐԱՀՈՍՍերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
23:07 14/12/2016  |  ՔաղաքականԱրդյունավետ կառավարումը մեր ամենամեծ խնդիրն է. Սերժ Սարգսյան
21:49 13/12/2016Նախագահը մասնակցել է Գ.Սունդուկյանի թատրոնում տեղի ունեցած առաջին պրեմիերային
19:11 11/12/2016  |  ԼՐԱՀՈՍԱվտոմեքենաներ եւ նվերներ` հայ զինվորներին ու ազատամարտիկներին
21:22 07/12/2016  |  ՔաղաքականՆախագահը շնորհավորել է Ավստրիայի նորընտիր նախագահին
21:04 05/12/2016  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Արթուր Գրիգորյանի հեղինակային երեկոյին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]