Թեմաներ
Կիրակի 04 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/28/2024   18:14 «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 04/28/2024   18:07 Բագրատ սրբազանի հորդորին ականջալուր լինելով` նրա մկրտած և պսակած մի խումբ հայրենատերներ այցելել են Կիրանց (տեսանյութ) 04/28/2024   18:02 Իրական ընդդիմադիրն ու իրական պայքարողն Արմեն Աշոտյանն է և վերջ. Շարմազանով 04/28/2024   17:44 Փոխնախարար Վահան Կոստանյանը Շեյխ Ֆայսալ բին Թանի ալ Թանիին ներկայացրել է ներդրումային հնարավորությունները 04/28/2024   17:33 Նիկոլի անձնական դատավորներից մեկը Վահագն Մախսուդյանին 2 ամսով կալանավորեց 04/28/2024   17:16 Մենք թուրքին հանձնելու հայրենիք չունենք․պայքարին միանում է նաև Աբովյանը 04/28/2024   17:11 Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ միայնակ Արցախի դրոշով ակցիա անող երիտասարդին (տեսանյութ) 04/28/2024   16:50 Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան 04/28/2024   16:44 ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի 04/28/2024   16:35 Փոխմարզպետը իրանական զբոսաշրջային ավտոբուսի վթարից տուժած երեխաներին նվերներ է տարել, կանանց՝ ծաղիկներ 04/28/2024   16:26 Պարզվում են Սյունիքի մարզում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարման և դրա հետևանքով 5 անձի մահվան հանգամանքները․վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 04/28/2024   16:21 Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց 04/28/2024   16:00 Ֆրանսիահայ լրագրողը 7-րդ օրն է հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում (տեսանայութ) 04/28/2024   15:54 Արարատ Միրզոյանը Կատարի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 04/28/2024   15:48 Մայիսի 1-ին անվճար ավտոբուս կգործի դեպքի Երևանի կենդանաբանական այգի 04/28/2024   15:33 Ավարտվեց «Պուշկինի 225-ամյակին նվիրված ռուսաց լեզվի և մշակույթի փառատոնը» 04/28/2024   15:26 Ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության համաշխարհային օրն է 04/28/2024   15:13 Վահագն Մախսուդյանի փաստաբանական թիմն համալրվել է․ գործին ծանոթանալու համար փաստաբանները ընդմիջում են խնդրել 04/28/2024   15:03 Պատահար Կեչուտի ջրամբարի մոտ. կան վիրավորներ 04/28/2024   14:56 Եթե չկանգնեցնենք միակողմանի հանձնումները, իրականություն կդարձնենք այս քարտեզը. թյուրքագետը քարտեզ է հրապարակել 04/28/2024   14:51 Աստծո օրհնությամբ շարունակում ենք պայքարը . Մակարավանքում Սուրբ Պատարագ և խոստովանության կարգ է կատարվել (տեսանյութ) 04/28/2024   14:33 Մի քանի օր առաջ թուրքը Գյումրիի սրճարանում նամազ էր անում․ իրազեկման երթ Գյումրիում (տեսանյութ) 04/28/2024   14:22 Մեկնարկել է արտգործնախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 04/28/2024   14:15 Քաղաքացիները այս պահին փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   14:10 Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/28/2024   13:50 Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը եթեր կհեռարձակվի մայիսի 7-ին՝ տեղի ժամանակով 12:00-ին 04/28/2024   13:20 Վահագն Մախսուդյանը գիշերը ՁՎՊ-ում ունեցել է արյան բարձր ճնշում 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/28/2024   13:10 Շվեդիայում նորից Ղուրան են այրել 04/28/2024   12:57 Վանաձորում վրաերթի են ենթարկել 13-ամյա պատանու. shamshyan.com 04/28/2024   12:43 Ուկրաինական ճակատում խուճապն աճում է. Պեսկով 04/28/2024   12:24 Ծառատունկ է իրականացվել Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում 04/28/2024   12:16 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ 04/28/2024   12:06 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը (տեսանյութ) 04/28/2024   11:35 Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսն այցելել են իրանական ավտոբուսի ողբերգական վթարի վայր 04/28/2024   11:26 Գնդապետ Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել մեքենայի դիմապակուն հարվածելու համար 04/28/2024   11:20 Փաշինյանը տիկնոջ հետ խարույկի շուրջ խոսել է Սեղանի թենիսի «Վարչապետի գավաթի» մասնակիցների հետ (տեսանյութ) 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   10:36 Թուրքիայի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել 04/28/2024   10:27 Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել 04/28/2024   10:21 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է 04/28/2024   10:13 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 04/28/2024   10:08 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին. Սուրենյան 04/27/2024   23:48 Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը 04/27/2024   22:37 Դավաճանական ռեժիմի պարագլուխը պետք է իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Սամսոնյան 04/27/2024   22:33 Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք.Կոնսերվատորիայի Միասնական շարժում 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   22:05 Կոչ արթնության. Շիրակի Թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ 04/27/2024   22:02 Ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել. ՀԺՄ-ի հայտարարությունը
04/27/2024   08:19 «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել ․«Հրապարակ» 04/26/2024   23:46 Վեց հոգուց բաղկացած ընտանիքը այրվել է հարսանիքի ժամանակ 04/26/2024   21:30 Քիչ առաջ Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ 04/27/2024   14:55 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today 04/27/2024   19:23 Երեխան դրոշով պաշտպանվում է ոստիկանից 04/27/2024   22:17 4 զոհ և 9 տուժած․ վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է 04/27/2024   20:27 Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները 04/27/2024   16:22 Կիրանցում քաղաքացիները ծակեցին բեռնատարի անվադողը․վարորդը հրաժարվում էր ցույց տալ՝ ինչ է տեղափոխում 04/27/2024   07:34 Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր․ «Ժողովուրդ» 04/27/2024   08:08 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի«փախստականների» մասին․ «Հրապարակ» 04/27/2024   11:38 2018-ին փողոց դուրս եկած զինծառայողները ոչ թե զուտ ողջունում էին, այլ կոնկրետ մասնակցում հակաիշխանական բողոքի երթին. Աբրահամյան 04/28/2024   10:54 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը 04/28/2024   13:16 Մայիսի 1-ից ջերմաստիճանը կսկսի նվազել 7-9 աստիճանով. սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում 04/27/2024   18:25 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին 04/27/2024   15:46 Արցախի և Արմավիրի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում 04/27/2024   16:51 Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք․ Բագրատ Սրբազան 04/27/2024   07:52 Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են . «Ժողովուրդ» 04/27/2024   21:26 Երևանում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները կհասնեն նաև Երևանին 04/28/2024   14:00 Բագրատ Սրբազանի հեղինակության շնորհիվ բերետավորները նահանջել են, բայց բիրտ ուժ կիրառելու մտավախությունը պահպանվում է 04/26/2024   20:33 Իմ պայքարը լեգիտիմ է․ Լեո Նիկոլյանը օդանավակայանում շարունակում է հացադուլը

Ադրբեջանի ԶՈւ և այլ ուժային կառույցների հայտնի կորուստները 2016-ին. Razm.info 01/12/2017   14:17  |  Ղարաբաղյան հակամարտություն

«Ռազմինֆո»-ն դիտարկում է Ադրբեջանի բանակի և մյուս զինված կառույցների հայտնի դարձած կորուստները 2016-ի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։

Փորձ է արվել նաև գնահատել թաքցրած կորուստների մոտավոր քանակը։ Տարին առանձնանում է 1994 թ. հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո մարտական կորուստների աննախադեպ մեծ թվով։

«Մյուս զինված կառույցներն» են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը, ՆԳՆ ներքին զորքերը, պետական պահպանության հատուկ ծառայությունը, մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայությունը, Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության ռազմականացված ստորաբաժանումները։ Բոլոր նշված կառույցները պատերազմի ժամանակ կարող են ներգրավվել նաև Ադրբեջանի «արտաքին սահմանների պաշտպանությանը»։

Կորուստները ներկայացնում ենք «մարտական» և «ոչ մարտական» բաժանումով։ Մարտական կորուստների թվում են հայկական կողմի գործողությունների արդյունքում, ինչպես նաև՝ առաջնագծում ականների պայթյուններից սպանված զինծառայողները։

Աղբյուրներ

Զեկույցի աղբյուրներն են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրությունները, ադրբեջանական (հատկապես ընդդիմադիր) մամուլի հրապարակումները, սոցցանցերում զոհված զինծառայողների մասին գրառումները։

Հարկ է նշել, որ պաշտոնական տվյալները բավականին թերի են, ավելին՝ ՊՆ-ն հայտնում է միայն մարտական կորուստների մի մասը, իսկ ոչ մարտական կորուստների մասին պաշտոնական որևէ տեղեկություն ընդհանրապես չի տրամադրվում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ կորուստների իրական թիվը շատ ավելի մեծ է։ Այդ մասին առավել մանրամասն կխոսենք ստորև։

Վիճակագրությունը կազմելիս՝ վերանայել ենք նաև նախորդ տարիների կորուստների մասին մեր տվյալները, քանի որ 2016-ին մենք համեմատել էինք ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի զեկույցներն այդ երկրի այլ պաշտոնական աղբյուրների, ինչպես նաև Razm.info-ի տվյալների հետ, ինչի շնորհիվ հայտնի էր դարձել 2014–15 թթ. Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն ևս 10 մարտական կորստի մասին։

2016 թվականի հայտնի կորուստները

Հիմնվելով բաց աղբյուրների վրա՝ հնարավոր է եղել կազմել 2016 թվականին ադրբեջանական զինուժում և ուժային մյուս կառույցներում 153 կորստի ցուցակ, որից 116-ը մարտական են (~75%), 35-ը՝ ոչ մարտական (~23%), ևս 2-ի մահվան պատճառը մեզ հայտնի չէ։ Մարտական կորուստների հիմնական մասը՝ 99 մարդ, այն զինծառայողներն են, որոնք մահացել են ապրիլի ընթացքում, կամ ավելի ուշ՝ ապրիլին ստացած վերքերից։

Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2013-2016թթ
Ինչպես արդեն բազմիցս նշել ենք, Ադրբեջանը 2014 թ․ օգոստոսյան ռազմական գործողություններից հետո պետական մակարդակով սահմանափակել է սպանված զինծառայողների մասին ցանկացած տեղեկության արտահոսք։ Չնայած դրան, ադրբեջանական հենց պաշտոնական որոշ հայտարարություններից հնարավոր է լինում մոտավորապես հասկանալ իրական կորուստների հավանական չափերը։

Այսպես՝ ելնելով միայն Ադրբեջանի զինդատախազ Խանլար Վելիևի հայտնած տվյալներից՝ ներկայացրել ենք, որ 2010-15 թթ․ կորուստները հայտնի տվյալներից ավելի են առնվազն 1,5–2,5 անգամ։ Եւ սա այն դեպքում, որ 2016 թվականի ապրիլի պես լայնամասշտաբ ռազմական գործողություններ այդ տարիներին չկային։

Հաշվի առնելով այս ամենը՝ 2016 թ․ կորուստները քննում ենք առանձին ապրիլի և տարվա մյուս ամիսների համար։

Ապրիլի կորուստերը

Ապրիլի 2–6 ժամանակահատվածում ադրբեջանական պետական և ոչ պետական տարբեր լրատվամիջոցներից, սոցցանցերից հայտնի է դարձել 92 մարտական կորստի մասին։ Սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր ընդամենը 31 կորստի մասին, առանց նշելու անուններ։

Անդրադառնալով երկու կողմերի կորուստներին՝ մայիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչները նշել էին ընդհանուր առմամբ 350-ից ավելի զոհերի մասին, ներառյալ քաղաքացիական զոհերը։ Սակայն նրանք ավելացրել էին, որ «Ադրբեջանը հսկայական կորուստներ է ունեցել, այդ թվում՝ [հայկական կողմի հետ] համեմատական առումով»։

Եթե հաշվի ենք առնում, որ հայկական կողմը ապրիլին ունեցել է շուրջ 90 մարտական, ևս չորս քաղաքացիական կորուստ, ապա ադրբեջանական կողմի կորուստները գնահատվում են առնվազն 250–260 հոգի։

Եթե հաշվի առնենք, որ այդ պահի դրությամբ հայտնի էր ապրիլի 2–6-ին Ադրբեջանի ԶՈւ 94 մարտական (ևս մեկը մայիսի սկզբին մահացել էր հոսպիտալում) և 4 քաղաքացիական կորստի մասին, իսկ մեկի մահվան պատճառը ստույգ հայտնի չէ*, ապա մարտում սպանված առնվազն 100–110 զինծառայողի մասին որևէ տվյալ հայտնի չէ։

* Օսմանով Յալչին Նամիգ օղլու (Osmanov Yalçın Namiq oğlu) — ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը հայտնում է, որ մարտում է սպանվել, իսկ ընտանիքին հայտնել են, որ ինքնասպան է եղել։

Այս հաշվարկը վերաբերում է միայն ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածի այն կորուստներին, որոնք անմիջական կապ ունեին ռազմական գործողությունների հետ։ Սակայն մեկ տարօրինակ փաստ ևս կա, որը ցույց է տալիս, որ առհասարակ ապրիլի ընթացքում Ադրբեջանը ավելի մեծ թվով կորուստներ է ունեցել։

Սովորաբար ռազմական գործողությունների ընթացքում, երբ մեծանում է լարվածությունը, երբ սկսվում են զորքերի մեծածավալ տեղաշարժեր, մեծանում է նաև զինված ուժերում ոչ մարտական կորուստների թիվը։ Սակայն այս դեպքում ոչ միայն չավելացավ, այլև ադրբեջանական աղբյուրներից իմանում ենք միայն մեկ ոչ մարտական կորստի՝ վերը նշված Օսմանով Յալչինի մասին։ Ըստ էության գրեթե անհնար է, որ նման մասշտաբի ռազմական գործողությունների ընթացքում մահացու ելքով որևէ դժբախտ պատահար չգրանցվի։

Բացի այդ, մինչ օրս հայտնի է դարձել ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված և հետագայում մահացած 3 զինծառայողի մասին։ Ապրիլին վիրավորված ադրբեջանական զինծառայողների մասին հստակ տվյալներ չկան, սակայն ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից հայտնի է առնվազն 50-60-ի անունը։

Իսկ ապրիլի 14-ն Ադրբեջանի ԶՈւ գլխավոր վիրաբույժ, գնդապետ Ֆամիլ Բաբաևը հայտնել էր, որ եթե սովորաբար պատերազմների ընթացքում զինծառայողների ծանր վիրավորման դեպքերը չեն գերազանցում ընդհանուր վիրավորների շուրջ 10–12 տոկոսը, ապա ապրիլյան մարտերի արդյունքում Ադրբեջանի վիրավոր զինծառայողների 40-45 տոկոսի վիճակն է ծանր: Այստեղ ևս ակնհայտ է, որ վիրավորված և հետագայում մահացած զինծառայողների թիվը անկասկած 3-ից անհամեմատ շատ պետք է որ եղած լիներ։

Այսպիսով, ինչպես արդեն մեկ անգամ Razm.info-ի մասնագետները նշել էին և ինչի մասին վկայում է նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչների զեկույցը, միայն ապրիլի 2-5-ին ադրբեջանական կողմի կորուստների թիվը առնվազն 2,5-3 անգամ ավելի է, քան հայտնի 94-ը։ Դրան պետք է ավելացնել նաև վիրավորված և հետագայում մահացածներին, ինչպես նաև հնարավոր ոչ մարտական կորուստները, որոնց մասին առհասարակ տվյալներ չեն հաղորդվել։

Ադրբեջանի հայտնի կորուստները՝ Ապրիլյան պատերազմից առաջ և հետո

Նշված ժամանակահատվածում հայտնի է դարձել ադրբեջանական կողմի 50 կորստի մասին։ Այստեղ համեմատության համար նշենք, որ անգամ ակտիվ ռազմական գործողություններից հետո՝ ապրիլի մյուս հատվածում և մայիսի սկզբին, լարվածությունը դեռևս պահպանվում էր, և մասշտաբներով իրավիճակը բավականին մոտ էր 2014 թ․ օգոստոսյան բախումներին։

Չնայած սրան՝ 2014-ին հայտնի էր 89 կորստի մասին, որից 57-ը ոչ մարտական, իսկ ողջ 2016 թ․ ընթացքում հայտնի դարձավ ընդամենը 35 ոչ մարտական կորստի մասին, ինչը բացարձակ արժեքով զիջում է ոչ միայն 2014 և 2015 թթ․ ոչ մարտական կորուստներին, այլ 2013 թ․ և ավելի վաղ տարիներին, երբ այս աստիճան ակտիվ ռազմական գործողություններ չեն գրանցվել։

Այս ամենից հետևում է, որ ադրբեջանական կողմը ոչ մարտական կորուստները թաքցրել է ոչ միայն Ապրիլյան պատերազմի օրերին, այլև՝ ամբողջ տարվա ընթացքում։ Այն տվյալները, որոնք ներկայացրել ենք, հիմնված են ընդամենը որոշակի ընդդիմադիր լրատվամիջոցների և սոցցանցային գրառումների արտահոսքերի վրա, որոնք հնարավոր է եղել արձանագրել, և սրանք իրական կորուստների փոքր մասն են ընդամենը կազմում։

Նույնը վերաբերում է նաև մարտական կորուստներին, հատկապես՝ Ապրիլյան պատերազմի և դրան հաջորդած շուրջ մեկ ամսվա ընթացքում։

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]