ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿ նախագահն Առողջապահության նախարարի ուշադրությունը հրավիրել է հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցողների վրա 12/20/2016 18:14 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը գրավոր դիմել է ՀՀ առողջապահության նախարարին՝ կարևորելով հոգեկան խանգարումով տառապող հիվանդների նկատմամբ շարունակական հսկողությունն ու բուժման իրականացումը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:
2015 թվականի ընթացքում ընտանիքի անդամների կողմից կատարված սպանությունների և դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ ՀՀ ՔԿ վարույթում քննված քրեական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մի շարք ծանր հանցագործություններ կատարվել են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց կողմից։
Ընտանիքի անդամների կողմից կատարված սպանություններով քննված քրեական գործերից 2015 թվականին դատարան է ուղարկվել 13 քրեական գործ, որոնցից 6-ը՝ մեղադրական եզրակացություններով, իսկ 7-ը՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդություններով։
Ներկայացնելով ուսումնասիրությունների արդյունքները՝ ՀՀ առողջապահության նախարարին ուղղված գրության մեջ մասնավորապես նշվում է.
«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունը ներառում է հոգեկան խանգարումով տառապող հիվանդների հայտնաբերում, հաշվառում ու շարունակական հսկողություն, կամ հոգեբուժական փորձաքննություն, կամ բուժում, կամ սոցիալական վերականգնում արտահիվանդանոցային պայմաններում:
2010 թվականի ապրիլի 1-ի թիվ 350-Ն ՀՀ կառավարության որոշման հավելվածով հաստատված արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական բժշկական օգնության տրամադրման կարգը մանրամասնում է արտահիվանդանոցային հոգեբուժական օգնության գործընթացը՝ հատուկ ուշադրություն դարձնելով նաև հսկողական մեխանիզմներին:
Նշված 7 քրեական գործերից 4-ով քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձինք մինչ այդ արարքը կատարելն արդեն հաշվառված են եղել տարբեր հոգեբուժական հաստատություններում՝ որպես հոգեկան հիվանդներ, սակայն նրանց նկատմամբ շարունակական հսկողություն և բուժում չի իրականացվել: Անհրաժեշտ հսկողության բացակայությունը պայմաններ է ստեղծում հոգեկան խանգարումով տառապող հիվանդների կողմից կատարել ծանր հետևանքներ առաջացնող հանրորեն վտանգավոր արարքներ, անգամ կյանքից զրկել իրենց ընտանիքի անդամներին:
Հետագայում նմանատիպ դեպքերը կանխարգելելու նպատակով՝ խնդրվում է հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը քննարկել նշված դեպքերը և հոգեկան խանգարումով տառապող հիվանդների նկատմամբ իրականացնել շարունակական հսկողություն և բուժում»:
Նախարարին ներկայացվել է նաև կոնկրետ դեպքերը նկարագրող համառոտ տեղեկանք։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/20/2024 12:27 Հայկ Մարության. նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձեւավորի միայն ժողովուրդը՝ արտահերթ ընտրությունների արդյունքում
- 05/19/2024 19:22 Նպատակն է անկայունացնել Իրանն ու հետևաբար` ողջ Մերձավոր Արևելքը. Գեղամյան
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 22:02 «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 05/19/2024 18:35 «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ