Թեմաներ
Հինգշաբթի 05 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/02/2024   15:12 Տավուշի պայքարը հասել է այն աստիճանի, որ իշխանությունները վախեցած են Բագրատ Սրբազանից. Արթուր Սարգսյան 05/02/2024   15:10 Միջպետական ճանապարհը փակ է՝ ոստիկանների կողմից 05/02/2024   15:06 Ադրբեջանցիների 96․2%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Թաթոյան 05/02/2024   15:00 Միխալկոն մեկնաբանել է Հունգարիայի կողմից Հայաստանին տրամադրվող 10 մլն եվրո օգնությունն արգելափակելը 05/02/2024   14:49 Ռուսաստանի կողմից Ուկրաինայի զինված ուժերի դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքները անհիմն են. Պեսկով 05/02/2024   14:45 Ոստիկանությունը Տավուշի մարզում «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ ՆԳՆ 05/02/2024   14:37 Ընդդիմության համար շահեկան չէ ճշմարտություններ ասելը, դրա համար էլ ընդդիմությունը գերադասում է մնալ ստվերում. Արմեն Բաղդասարյան 05/02/2024   14:27 Ինձ համար շատ ցավագին է, որ թիրախավորված է ՀԱԵ-ին, այն էլ՝ ՀՀ-ում և հայերի կողմից, այդ երիտասարդն այդպես էլ չհասկացավ՝ ինչն էր իմ բողոքի պատճառը․ Լևոն Քոչարյանի օգնականը՝ լրագրողի հետ միջադեպի մասին 05/02/2024   14:07 Օտարերկրյա դիվանագետներից փորձելու ենք պարզել, թե արդյոք ֆինանսավորվող բարեփոխումների նպատակը ոստիկանապետության հաստատումն է Հայաստանում. Մինասյան 05/02/2024   13:50 Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը, ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ սրբազան 05/02/2024   13:48 Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել. Աշոտյան 05/02/2024   13:07 ՆԳՆ-ի համակարգում ստեղծում են Ոստիկանության գվարդիա. Այն կունենա ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ կիրառելու իրավասություն 05/02/2024   13:05 Դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով․ Դավիթ Տոնոյան 05/02/2024   13:00 Մինչև մի 300 լիտր ջուրն չխշշա, մենք չենք կարող լվացվել կամ ատամները լվանալ. Փաշինյանը խոսեց անարդյունավետ ծախսերի մասին 05/02/2024   12:59 ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից 05/02/2024   12:55 Քաղաքացիները կառավարության շենքի մոտ պահանջում են Փաշինյանի հեռացումը 05/02/2024   12:51 Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին 05/02/2024   12:47 Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյան 05/02/2024   12:43 Կամ մեզ կուղեկցեն գյուղ, կամ թող բերման ենթարկեն. Բագրատ Սրբազան 05/02/2024   12:39 Դատարանը որոշեց կալանավորել հային՝ ՀՀ-ում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար. Լևոն Քոչարյանի օգնական 05/02/2024   12:35 Ես զարմացա, երբ իմացա, որ մեր երկրում ուսուցիչներ կան՝ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան 05/02/2024   12:29 Սպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են 05/02/2024   12:22 Գեղարքունիքի մարզի բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելով մասնավոր հարցի լուծումը ստանձնելու համար 05/02/2024   12:16 ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել 05/02/2024   12:13 Րաֆֆի Գրեգորյանը միանում է «Ավրորայի» Տնօրենների խորհրդին 05/02/2024   12:06 Ոստիկաններն առաջարկում են կիրանցեցիներին մտնել գյուղ՝ առանց Բագրատ Սրբազանի 05/02/2024   11:50 Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից 05/02/2024   11:48 Վերջը էս մարդիկ չե՞ն գնում եկեղեցի, իրենց երեխեքին չե՞ն պսակադրում, սաղ վերջացա՞վ, սրբազան. ովքեր եք դուք վաբշե.Դանիելյանը վրդովված դիմեց ոստիկաններին (տեսանյութ) 05/02/2024   11:46 Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել․ Էլիբեգովա 05/02/2024   11:42 Կանցնեն օրերը, ներողություն եք խնդրելու․ Բագրատ Սրբազանը՝ փոխոստիկանապետին 05/02/2024   11:36 Կիրանցը որ 2 մասի են բաժանում, լեգիտի՞մ է դառնում. Գառնիկ Դանիելյան 05/02/2024   11:33 ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ի աջակցություն Տավուշի՝ իրազեկման երթ կանի 05/02/2024   11:30 Ոստիկանները փակել են Կիրանց մտնող ճանապարհը 05/02/2024   11:26 Կիրանցում բերման ենթարկվածները ծեծի չեն ենթարկվել. հորդորում ենք չհրապարակել չստուգված տեղեկություններ. ՆԳՆ 05/02/2024   11:17 ԱՄՆ կոնգրեսականները հայ խորհրդարանականներից հետաքրքրվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացումների մասին 05/02/2024   11:11 Տավուշում ոստիկանները ուժ են կիրառել. ինչ է քննարկվում Կառավարության նիստում այսօր. ուղիղ 05/02/2024   11:07 Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվեցին․նա կշարունակի պաշտոնավարել որպես դատավոր 05/02/2024   11:05 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել մարզերում և Երևանում շարունակել խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաները 05/02/2024   11:02 ՀՀ կառավարությունը և նրա ղեկավարն անցել են ահաբեկման և տեռորի. Բագրատ սրբազան 05/02/2024   10:55 Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին. լարված վիճակ. ուղիղ 05/02/2024   10:52 Մեզ համար հանգիստ կանգնած էինք, եկել են մեծ ուժերով՝ խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա․ կիրանցեցի երիտասարդ 05/02/2024   10:43 Տավուշում իրավիճակը լարված է. ինչ է քննարկում ԱԺ-ն այսօր. ուղիղ 05/02/2024   10:36 Դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել 05/02/2024   10:34 ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են ոստիկանության Իջևանի բաժին 05/02/2024   10:24 Բագրատ Սրբազանը, պատգամավորներ Արթուր Սարգսյանը, Գառնիկ Դանիելյանը ոստիկանական բաժանմունքի մոտ են 05/02/2024   10:21 Բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին 05/02/2024   09:00 ՊՆ-ն Կիրանցում իրականացնում է ականազերծում 05/02/2024   08:35 Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ 05/02/2024   08:29 Կիրանցում 31 քաղաքացի է բերման ենթարկվել 05/02/2024   08:25 Հույսը միջազգային ճնշումներն են․ «Հրապարակ»
05/01/2024   11:14 Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենա մարդ, որ չիմանա, որ Սրբազանը կուսակրոն հոգևորականն է, որը չի կարող որդիներ ունենալ. Լիլիթ Գալստյան 04/30/2024   22:43 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում. Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել 05/01/2024   14:53 Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան 05/01/2024   19:54 Տավուշում պատերազմ են հետաձգում, ինձ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ անելու. Ես հաշտ չեմ. պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել 05/01/2024   08:10 «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիր ունի․ «Հրապարակ» 04/30/2024   21:32 Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ «Արարատ» բժշկական կենտրոնում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած 05/01/2024   19:26 Փաշինյանն արդեն չի բացառում ինքնիշխան տարածքից զիջելը. որտե՞ղ է դատախազությունը 05/01/2024   21:54 Խոշոր ավտովթար․ ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց 05/01/2024   17:47 Տավուշում արդեն 2 դիրք հանձնվել է, Կոթիում աշխարհազորայիններն իջել են, իրենք են նստած. Եղիշե Մախսուդյան 05/01/2024   18:53 Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ, մեկն էլ երևի ինքն է․․․ այ ձյուն գա գլխիդ․ Բագրատ Սրբազան 04/30/2024   18:04 ՔՊ-ականի ցինիկ ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ) 05/01/2024   16:17 ՊՆ-ն որոշեց արձագանքել 04/30/2024   17:33 Գլուխը պատին ա տվել. ինչ-որ բանի հո՞տ եք էլի առել, մտածում եք էլի եկել են մարդկանց զուգարաններում ծեծելու ժամանակնե՞րը. Ալեքսանյանը սպառնաց 04/30/2024   21:49 «Էնա խրամատս փորած՝ ես ստիան տեղ քինացողը չեմ». Մովսես գյուղի բնակիչ 05/01/2024   22:50 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը 05/01/2024   21:13 Մասիսում մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ 05/01/2024   22:36 Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան. Մետաքսե Հակոբյան 05/02/2024   07:39 Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» 05/01/2024   23:11 Այո, կար տարբերակ` պատերազմը կանխելու. Փաշինյան 05/01/2024   16:43 Դեպարտամենտից չեն հերքում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Նախշքարյանը մեկ տարի առաջ էր զգուշացրել՝ նստեք ու սպասեք

Կալանավորվել է նախկին ոստիկանապետի որդին. «Ժողովուրդ» 12/06/2016   09:03  |  Մամուլ

«Ժողովուրդ»-ը գրում է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գլխին, կարծես, սև ամպեր են կուտակվել:

Լրատվամիջոցը նոյեմբերի 2-ին հայտնել էր, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց տեսակցությունը տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող դատապարտյալների հետ փաստացի կազմակերպելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: Վերջինիս անունը տարիներ առաջ շոշափվել է նաև կոռուպցիոն գործարքներում: Նա թեև որպես վկա է գործով անցել, այնուամենայնիվ, դատապարտյալը, ումից հիմնարկի անձնակազմը գումար էր վերցրել, հաղորդում է տվել նաև Կարապետ Մկրտչյանի դեմ: Այս մասով ևս, մեր տեղեկություններով, ՀՔԾ-ում քննությունը շարունակվում է: Կարապետ Մկրտչյանը Էրեբունու նախկին ոստիկանապետ, ԱԻՆ նախկին փոխնախարար Ավետիք Մկրտչյանի՝ Աղվես Ավոյի որդին է:

Նախկին ոստիկանապետը ևս իր ժամանակին տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ է հայտնվել:

Եվ ահա ՀՀ հատուկ քննչական ծառայությունը նախօրեին հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել նաև հիշյալ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով:

Ըստ ՀՔԾ պաշտոնական հաղորդագրության՝ Խաչիկը, կատարելով հիշյալ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի ակնհայտ անօրինական ցուցումը, նույն քրեակատարողական հիմնարկի երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակում թույլատրել է կազմակերպել քաղաքացիներ Ալլայի, Լուիզայի և Դիաննայի տեսակցությունը տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող 3 դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:

Դրանից հետո Խաչիկը իր կողմից վերը նշված անօրինական արարքը քողարկելու նպատակով «Տեսակցությունների սենյակ կանչվող կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման» մատյանում մտցրել է իրականությանը չհամապատասխանող գրառում այն մասին, թե, իբր, հիշյալ երեք աղջիկները տեսակցել են մեկ այլ դատապարտյալի:

Թերթին հայտնի է դարձել, որ խոսքը Խաչիկ Խաչատրյանի մասին է, ով նախկինում նույն պաշտոնը զբաղեցրել է «Էրեբունի» ՔԿ հիմնարկում: Նա կատարել է արդեն կալանքի տակ գտնվող Կարապետ Մկրտչյանի հրահանգները: Իրավապահ մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ, ըստ երևույթին, Խաչատրյանի նկատմամբ կալանք կիրառելու որոշում չի կայացվի:

Նախկին շատ դատապարտյալներ «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում բացատրեցին, որ անազատության մեջ գտնվող այն անձինք, որոնց համար սահմանված տեսակցությունները սպառվում են, գումարի դիմաց ՔԿ հիմնարկի ղեկավարության համաձայնությամբ մեկ այլ դատապարտյալի կամ կալանավորի անունից, որոնք, որպես կանոն, այցելողներ չեն ունենում, տեսակցության դիմում են ներկայացնում: Այսպիսով՝ այն դատապարտյալը, որն այլևս ամսվա կտրվածքով տեսակցություն ունենալու հնարավորությունից զրկված է լինում, կարողանում է դրանից օգտվել այլ դատապարտյալի դիմումի շնորհիվ:

Եվ, ըստ երևույթին, այս ձևաչափից են օգտվել նաև այն դատապարտյալները, որոնց ՔԿ հիմնարկի պաշտոնատար անձինք մարմնավաճառներ են մատակարարել: Եվ այստեղ ինչ-որ բանում սույն պաշտոնյաները թերացել են: Թերևս, դրա պատճառներից մեկն էլ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հանգամանքն է:

«Եվ չի բացառվում, որ առաջիկայում այլ անուններ ևս հայտնվեն այս ցուցակում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատապարտյալներից ստացված հասույթից շատերն են օգտվում: Արդյո՞ք այս ամենի մասին չի իմացել ԴՀ պետ Արսեն Աֆրիկյանը, և արդյո՞ք վերջինիս թողտվությամբ չի նման ապօրինի գործունեություն ծավալվում ՔԿՀ-ում: Այս հարցերի պատասխաններն Աֆրիկյանից ստանալու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան:

Ի դեպ, անկառավարելի վիճակ է ոչ միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս արտակարգ դեպքեր են տեղի ունել «Արթիկ» ՔԿ հիմնարկում: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ այստեղ պատիժ կրող Հովհաննես անունով մի դատապարտյալ, որին գիժ են ասում, ինքնավնասումներ է կատարել: Բանն այն է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ դեպքից օրեր առաջ դատապարտյալը ինչ-որ անձանց 12 մլն դրամ է պարտվել և սահմանված օրը չի կարողացել հավաքել պահանջված գումարը: Օդում կախված տեղեկությունների համաձայն՝ հենց այս հանգամանքն էլ դատապարտյալին նման քայլի է դրդել: Դեպքից հետո դատապարտյալը կարցեր է տեղափոխվել: Ի դեպ, մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ նա Համալիրի մոտակայքում ծաղկի խանութ ունի:

Մեկ այլ դրվագով «Արթիկ» ՔԿՀ-ում նոյեմբերի 24-ին ծեծկռտուք է տեղի ունեցել: Կիզակետում եղել է արդեն տասը տարի անազատության մեջ գտնվող դատապարտյալ Հարութիկը, ում եղբայրը՝ Լյութոն, վերջերս է ազատ արձակվել նույն քրեակատարողականից:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ դատապարտյալին այն աստիճան են ծեծել, որ նա անգամ խոսել չի կարողացել: «Արթիկ» ՔԿՀ-ում առաջացած աղմուկը հասել է անգամ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին: Վերջինս անձամբ այցելել է ՔԿՀ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Մեզ չհաջողվեց պարզել՝ ինչ է բացահայտել ՔԿՎ պետը, սակայն դեռևս չհաստատված տեղեկություններ կան, որ բազմաթիվ նկատողություններ են եղել: Ավելին՝ նշանակվել է ծառայողական քննություն»,- գրում է թերթը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ 06.12.16թ. համարում:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:03 03/12/2016  |  Քրեական խրոնիկոնՔԿՀ ևս մեկ պաշտոնատար անձի մեղադրանք առաջադրվեց
21:27 02/12/2016  |  Քրեական խրոնիկոնՄարմնավաճառների հետ դատապարտյալների տեսակցության գործով բարձրաստիճան պաշտոնյան կալանավորվեց
19:31 30/11/2016  |  Քրեական խրոնիկոն«Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալը ձերբակալվել է
09:16 21/07/2016  |  ՄամուլԲացառված չէ, որ մեղադրյալների աթոռին հայտնվի նաև «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետը. «Ժողովուրդ»
13:16 02/12/2015  |  Քրեական խրոնիկոնԽոշտանգում և բռնություն դատապարտյալի նկատմամբ. հարուցվել է քրեական գործ
16:19 22/10/2015  |  Քրեական խրոնիկոնՔրեակատարողական վարչության ծառայողները դատապարտյալին ստիպել են հետ վերցնել ՔԿՀ պաշտոնատար անձի դեմ ներկայացրած բողոքը
13:00 06/10/2015  |  Քրեական խրոնիկոնՔԿՀ ծառայողն ապօրինի կերպով ռազմամթերք է ձեռք բերել, սպանության սպառնալիքներ տվել
11:38 31/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԿալանավորը բջջային հեռախոսը գնել է ՔԿՀ աշխատակիցներից
17:00 06/07/2015  |  Քրեական խրոնիկոն«Երևան-Կենտրոն» ՔԿՀ ծառայողը խոշոր չափերի յուրացում է կատարել
15:21 19/06/2015  |  Քրեական խրոնիկոնՔԿՀ պաշտոնատար անձը դատապարտյալին ստիպել է խոստովանել չկատարած հանցագործությունը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]