ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱՄՆ դեսպանության հայտարարություն՝ Հայաստանում ընտրական գործընթացների բարելավման մեխանիզմների ներդրման բարելավման վերաբերյալ 11/28/2016 18:10 | ԼՐԱՀՈՍ
ԱՄՆ կառավարությունը ողջունում է ՀՀ կառավարության և խորհրդարանական քաղաքական խմբակցությունների միջև հայաստանյան ընտրական գործընթացների ու անաչառության ու վստահարժանության ամրապնդման հարցի շուրջ հունիսին և սեպտեմբերին ձեռք բերված համաձայնությունները, որում ներդրում են ունեցել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
«Մենք այս համաձայնությունը համարում ենք բովանդակալի քայլ Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության վերականգնման ու հաշվետվողականության ապահովման ուղղությամբ: Հիմք ընդունելով 2015թ. դեկտեմբերին նախագահ Սարգսյանի ելույթում հնչեցված երաշխիքները՝ մենք լրջությամբ ենք ընդունում ՀՀ կառավարության հանձնառությունն առ այն, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններն «անցկացվեն ավելի բարձր վստահության մթնոլորտում, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկած չհարուցեն ինչպես կուսակցությունների, այնպես էլ մեր քաղաքացիների մոտ»:
Վստահարժան ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հրապարակավ հնչեցված այս խոստումն իրականություն դարձնելու հարցում օգնելու նպատակով Միացյալ Նահանգները միանում է Եվրամիությանը, Մեծ Բրիտանիային և Գերմանիային՝ ապահովելու ֆինանսական օժանդակություն հունիսի 17-ի և սեպտեմբերի 9-ի համաձայնություններով նախատեսվող քվեարկության նոր գործընթացների ու սարքավորումների համար, որպեսզի այս գործընթացներն ու սարքավորումները 2017թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ապահովված լինեն: ԱՄՆ դեսպանատունը միջազգային դոնորների հետ միասին, որոնք բոլորն աշխատում են Հայաստանում Միավորված Ազգերի կազմակերպության գրասենյակի հետ համատեղ, կօգնի ֆինանսավորել ՀՀ կառավարության, քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության աշխատանքները, որոնք ուղղված են Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ամրապնդմանը՝ քվեարկության օրն ընտրողների նույնականացման և ընտրություններից հետո ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման միջոցով, ինչպես սահմանվել է հունիսի և սեպտեմբերի համաձայնություններով:
Մենք միանում ենք այս ջանքերին, սակայն գիտակցում ենք, որ ընտրական մեկ եզակի մեխանիզմի ներդրմամբ հնարավոր չէ ամբողջովին վերջ դնել ընտրակեղծիքներին: Սա քաղաքական կամքի հարց է: Բեռն, ըստ էության, կառավարության ու վերջինիս մաս կազմող հաստատությունների՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, իրավապահ և դատական մարմինների ուսերին է, որպեսզի ընտրությունների նկատմամբ լինի զգալիորեն տարբերվող մոտեցում, ապահովվի Հայաստանի ժողովրդի ազատ կամաարտահայտումը քվեախցիկում ընտրություն կատարելիս ու երաշխավորվի տեղական և միջազգային դիտորդների և լրատվամիջոցների էական ու անարգել աշխատանքն ընտրության օրը և հաջորդիվ: Ազատ ու արդարացի ընտրությունները նաև պահանջում են պատասխանատու քաղաքացիական մասնակցություն ընտրական գործընթացում, ինչպես նաև ընտրությունների աչալուրջ դիտարկում Հայաստանի ընդդիմության, քաղաքացիական հասարակության և բոլոր քաղաքացիների կողﬕց՝ անկախ քաղաքական հայացքներից:
ԱՄՆ դեսպանությունը համաﬕտ է նախագահ Սարգսյանի այն գնահատականի հետ, որ Հայաստան պետության «վաղվա օրը պայմանավորված է առաջիկա ընտրություններով»:
Միացյալ Նահանգներն առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991թ.-ին և այդ ժամանակվանից ի վեր արդեն 25 տարի մեր երկրները բարեկամ են և գործընկեր: Մենք պատրաստ ենք շարունակել գործուն ներդրում ունենալ՝ մասնակից լինել Հայաստանի ընթացիկ ժողովրդավարական աճին և օգնել անկախ, ապահով և բարեկեցիկ Հայաստան պետության կայացմանը, որին արժանի է հայ ժողովուրդը: Ազատ, առանց սահմանափակումների ու վստահարժան ընտրությունները բացարձակապես անհրաժեշտ բաղադրիչն են այն ճանապարհի, որը տանում է դեպի այս նպատակը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
- 05/18/2024 19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
- 05/18/2024 10:37 Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածիցև հայտնվել դաշտամիջյան հատվածում. կա զոհ և տուժած
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ