ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իմանային սենց էր լինելու, շառից հեռու կվիրահատեին. «Շենգավիթ» ԲԿ-ի փոխտնօրեն 11/08/2016 15:07 | Դատական ռեպորտաժներ
Ծննդկան Մերի Մարգարյանի և նրա դստեր մահվան գործով շարունակվում է «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկների հարցաքննությունը:
«Շենգավիթ» ԲԿ-ի սրտաբան Անուշ Թադևոսյանն իր ցուցմունքում նշեց, որ Շուշանիկ Բախշյանի պահանջով 2015թ. հուլիսի 27-ին հետազոտել է Մերի Մարգարյանին. սրտագրություն է կատարել, թոքերն է լսել, հետազոտության արդյունքներով՝ Մերիի մոտ հաճախասրտություն է եղել, սակայն թոքերը լրիվ մաքուր են եղել:
Ըստ վկայի՝ հաճախասրտությունը բնորոշ է հղիությանը, ինչպես նաև՝ վիրուսային հիվանդություններին:
Նախագահող դատավոր Դավիթ Բալայանը, վկայի ցուցմունքներում առկա էական հակասությամբ պայմանավորված, հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները, ըստ որի՝ Մերիի մոտ, բացի հաճախասրտությունից, թոքերը լսելու հետևանքով նկատվել է ձախ կողմի մի փոքր կոշտացում:
Հաջորդիվ հարցաքննվեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նյարդաբան Գայանե Խաչատրյանը, ով 2015թ. հուլիսի 27-ին «Շենգավիթ» ԲԿ-ի կողմից հրավիրվել է, որպեսզի հետազոտության ենթարկի Մերի Մարգարյանին:
Ըստ նյարդաբանի՝ Մերիի գիտակցականը խանգարված է եղել, հարցերին պատասխանել է ուշացումով ու դժվարությամբ, խոսքը ևս խանգարված է եղել՝ դժվար է արտահայտվել:
Նյարդաբանը նաև նշեց, որ զննելու արդյունքում Մերիի մոտ ներգանգային ճնշման բարձրացում է նկատվել և քանի որ ինքը կասկածել է սուբարախնոիդալ արյունազեղում, գտել է, որ անհրաժեշտ է, որպեսզի Մերիին բազմապրոֆիլային հիվանդանոց տեղափոխեն և կատարեն համակարգչային տոմոգրաֆիա:
Վկան պնդեց, որ ախտորոշումը տվել է հարցականով, ուստիև՝ գտել է, որ անհրաժեշտ է տեղափոխումը, իսկ թե ինչու՞ չի հիմնավորվել իր ախտորոշումը և չի կատարվել ԿՏ հետազոտությունը, ինքը չգիտի:
Միևնույն ժամանակ պարզ դարձավ, որ նյարդաբանը, նախաքննության ընթացքում ցուցմունք տալով, հայտնել է, որ խորհուրդ է տվել Մերիին ՄՌՏ հետազոտության ենթարկել, սակայն դատարանում ասաց, որ ԿՏ հետազոտություն պետք է կատարեին:
Ի վերջո, նման պայմաններում Մերիի վիճակը նյարդաբանը գնահատել է միջին ծանրության:
Այսօր հարցաքննվեց նաև, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Դավիթ Մխիթարյանը, ով դեպքի ժամանակ եղել է նույն ԲԿ-ի տնօրենի բուժական գծով տեղակալ:
Դավիթ Մխիթարյանի խոսքով՝ 2015թ. հուլիսի 27-ին իրենց ԲԿ-ում հրավիրված կոնսիլիումին ինքն անձամբ չի մասնակցել, իրեն ներկայացվել են այդ կոնսիլիումի արդյունքները, և որ անհրաժեշտ է Մերիին տեղափոխել բազմապրոֆիլային հիվանդանոց, իսկ ինքն աջակցել է տեղափոխմանը:
Ինչ վերաբերում է Մերի Մարգարյանի հոսպիտալացման մերժմանը, ապա Մխիթարյանը նշեց, որ մեկ անգամ է մերժվել՝ Անի Բաբելյանի հերթապահության օրը:
Երբ պատրաստ են եղել հետազոտության արդյունքները, Մերին տուն է գնացել. «Որպես էդպիսին՝ մերժում չի եղել, Անի Բաբելյանը հարցրել է, թե ինչ անի, իսկ ես պատասխանել եմ, որ մերժման մատյանում լրացնի ու կցի հետազոտության արդյունքները»:
Ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի հարցին, թե ինչու կեսարյան հատում չեն կատարել, Մխիթարյանը պատասխանեց. «Իմանային սենց էր լինելու, շառից հեռու կվիրահատեին, սակայն կեսարյան հատման ցուցում չի եղել»:
Պաշտպան Սիրունյանը հարցը կրկնեց. «Ձեզ ներկայացրել էին, որ կան խնդիրներ, որոնք արագ են զարգանում, ինչո՞ւ կեսարյան հատում չարեցիք, լյարդի խնդիր ուներ, թոքի խնդիր, ջերմություն, փորը բացեիք պրծնեիք»։
Ի պատասխան՝ վկան ասաց. «Դա հո հարևանի գրպանը չի, որ բացենք պրծնենք։ Ցուցում չկար, հետո էլ ասելու էին ի՞նչ ցուցումի հիման վրա եք կեսարյան հատում կատարել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/03/2024 08:19 Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:13 70-ամյա փարպեցին ևս մասնակցում է բողոքի ակցիաներին․ «Հրապարակ»
- 05/03/2024 08:10 Արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ . «Ժողովուրդ»
- 05/03/2024 08:07 Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»
- 05/03/2024 08:02 ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի․«Հրապարակ»
- 05/03/2024 07:51 Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը` Freedom House -ի զեկույցում. «Ժողովուրդ»
- 05/03/2024 07:44 Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան». «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
Մեկնաբանություն
- 05/03/2024 11:30 «Սահմանազատումից» հետո Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքը ադրբեջանցիներից հեռու է լինելու 150-160 մ
- 04/28/2024 21:04 Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/03/2024 23:31 Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և մեկ զոհ
- 05/03/2024 22:04 Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ․ Shamshyan.com
- 05/03/2024 20:52 ՃՏՊ՝ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին․ կան տուժածներ
- 05/03/2024 16:09 ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 05/03/2024 22:56 Հինգ մարդ ցանկացել են գերուժ ձեռք բերել և միասին թույն են խմել
- 05/01/2024 23:36 Գիտնականները նշել են սեքսի իդեալական քանակը՝ ընտանիքում լավագույն հարաբերությունների համար
- 04/30/2024 23:22 Նշվել է զուգընկերոջ դավաճանության մասին վկայող սովորությունը
- 04/26/2024 21:56 Կինը բողոքել է զուգընկերոջ՝ նախկին կնոջ հետ շփումից․ մասնագետի խորհուրդները
Հետաքրքիր է իմանալ
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն