ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրինապահ և ոչ օրինապահ բիզնեսի նկատմամբ մոտեցումները կլինեն տարբեր. ՊԵԿ 10/31/2016 16:23 | ԼՐԱՀՈՍ
Մաքսային համակարգում բարեփոխումների նոր փուլ է մեկնարկել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից։
Պետական եկամուտների կոմիտեն հանդիպում է նախաձեռնել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող բիզնեսի ներկայացուցիչների հետ: Ըստ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանի, նպատակն է` համատեղ քննարկել մտահոգող խնդիրներն ու իրազեկել կառավարության ծրագրով նախատեսվող փոփոխությունները: Գերատեսչությունից հայտնում են, որ ՊԵԿ-բիզնես երկխոսության նոր ձևաչափի մեկնարկը տրված է: Խնդրահարույց են շարունակում մնալ ապրանքների մաքսային արժեքի որոշման առանձնահատկությունները: Ոլորտի պատասխանատուների վստահեցմամբ՝ մեծ ուշադրություն է դարձվելու գործարքի գնի մեթոդին:
«Միշտ չէ, որ եվրոպական երկրներից ներկրվող ապրանքների համար ներկայացված փաստաթղթերը բավարարում են օրենքի պահանջները: Եվ հակառակը՝ նաև ռիսկային երկրներից կարող են ներկրվել օրենսդրությանը համապատասխանող փաստաթղթերով ապրանքներ»,-նկատել է Սամվել Ավետիքյանը: Այդ ուղղությամբ, ըստ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի, փոփոխությունները մեկնարկել են, դեռ անելիքներ կան ինչպես բիզնեսի, այնպես էլ մաքսային մարմնի համար: Նրա դիտարկմամբ՝ բիզնեսի կողմից ներկայացված փաստաթղթերի արժանահավատությունը ճշտելու համար իրականացվելու է արդյունավետ հետբացթողումային հսկողություն: ՊԵԿ-ում վստահեցնում են, որ օրինապահ և ոչ օրինապահ բիզնեսի նկատմամբ կլինի տարբերակված մոտեցում:
«Ինչպես ՀՀ վարչապետը և ՊԵԿ նախագահը նշեցին, կձևավորվեն բարեխիղճ հարկ վճարողների ցանկեր, որոնց համար կլինեն պարզեցված գործընթացներ: Կկրճատվի ձևակերպումների ժամանակահատվածը, գործառույթների մի մասը կիրականացվի մաքսատներում»,-ընդգծել է Սամվել Ավետիքյանը: Բարեխիղճ տնտեսվարողների համար առաջիկայում նաև այլ նորամուծություններ են սպասվում. կգործարկվի լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը:
«Այն փոխադարձ վստահության վրա հիմնված համակարգ է,որը նպատակ ունի խրախուսել, դյուրինացնել և ավելի արտոնյալ պայմաններ ապահովել բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների համար»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Բարեփոխումների արդյունքն առաջինը զգում, գնահատում է հասցեատերը և ակնկալում շարունակականություն: ՊԵԿ-ն առաջիկայում ժամանակացույց կառաջարկի խորհրդատվության համար, ցանկացողները կարող են նախապես հերթագրվել, ինչպես նաև գրավոր կամ բանավոր փոխանցել հուզող հարցերը: «Այսուհետ ցանկացած պահանջ, ցանկացած խնդիր դառնալու է քննարկման առարկա և լուծումները տրվելու են շատ արագ»,-հավաստիացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ
- 05/18/2024 20:47 Ողբերգական դեպք՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել
- 05/18/2024 19:30 «Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 05/18/2024 13:36 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և բեռնատարը. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ