ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի գործով վարորդը ներգրավվել է որպես կասկածյալ 10/22/2016 15:49 | Քրեական խրոնիկոն
Օրեր առաջ Երևան-Սևան ավտոճանապարհին ուսանողուհի՝ 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանի մահվան պատճառ դարձած վթարի գործով որպես կասկածյալ է ներգրավվել «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի մեքենայի վարորդ Գագիկ Ստեփանյանը։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։ Վարորդի նկտամամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ Գագիկ Ստեփանյանը ևս բազմաթիվ վնասվածքներ է ստացել, ընդ որում՝ բավականին լուրջ. նա կոտրվածներ է ստացել կողերի հատվածում, ողնաշարի ճաքեր ունի, ինչպես նաև վնասվածքներ ունի գլխի վրա ևս:
ԲԿ-ի հայտնեցին, որ Ստեփանյանը շարունակում է ստացիոնար բուժում ստանալ և գտնվել բժիշկների հսկողության ներքո:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Գ.Ստեփանյանի վարած «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի 35CT940 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում, Երևան ընթանալիս, ընկել է սահքի մեջ, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, հատել կանաչապատ գոտին, ապա, հարվածելով Սևանի ուղղությամբ ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենային, կողաշրջվել։
Վթարի հետևանքով «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հռիփսիմե Ռուբիկի Գասպարյանը (ծնված 1998թ., բնակվող Գեղարքունիքի մարզ, գ.Վարսեր ) մահացել է, ևս 9 անձ՝ ստացել մարմնական վնասվածքներ։
Ուղեւորների փոխադրումը վարորդն իրականացնում էր անվճար։ Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ստեփանյանը վերջերս էր գնել այդ մեքենան եւ պայմանավորվածություն ձեռք բերել համագյուղացի բարերա Աշոտ Ալավերդյանի հետ, որ ուսանողներին կտանի անվճար Երեւան, իսկ դրա դիմաց բարերարը նրան ամսական գումար կտա։ Բարեգործական փոխադրումներն ինքն սկսել էր հոկեմբերի 17-ից, իսկ վթարի օրն էլ վարորդը ժամը 07.30 –ի սահմաններում Վարսեր գյուղից վերցնելով 8 ուսանող շարժվել է դեպի Երևան։ Մինչեւ Հրազդան քաղաքի հարող հատվածները եղել են լավ, ճանապարհները մաքրված, իսկ Հրազդանի մոտից արդեն՝ ոչ. ձյուն է տեղացել, ճանապարհներն էլ մաքրված չեն եղել։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով վարորդը մեքենան վարել է բավական դանդաղ, առագել եւս երբ անվադողերը եղել են հնամաշ։ Տարիների փորձառություն ունեցող վարորդը չիկարողացել կառավարել մեքենան, այն ընկել է սահքի մեջ ու տեղի է ունեցել երիտասարդ աղջկա մահվան պատճառ դարձած վթարը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քննություն է տարվում` պարզելու վթարի պատճառները։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 05/18/2024 08:18 Մարզպետն ասել է՝ պատ կդնենք․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:12 Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:08 Ով է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:05 Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ «Հրապարակ»
- 05/18/2024 08:03 ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
- 05/18/2024 07:53 Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»
- 05/18/2024 07:48 Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/18/2024 16:39 Սահմանադրությունը փոփոխելու անհրաժեշտություն չկա. Գեւորգ Դանիելյանը՝ Բագրատ Սրբազանի թեկնածության առաջադրման մասին
- 05/01/2024 20:31 Փաշինյանն ապամոնտաժում է Հայաստանը՝ հօգուտ Ադրբեջանի. Արմինե Ադիբեկյան
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
Մեկնաբանություն
- 05/18/2024 13:22 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող
- 05/18/2024 11:22 Տուգանային հրապարակում «կալանավորված» մեքենաները սկսել են ազատ արձակել. Մելիքյան
- 05/18/2024 10:49 ԱԺ նախագահը հանդիպում է Տիխանովսկայայի հետ, նշանակում է, որ չի ճանաչում Լուկաշենկոյին որպես օրինական նախագահ, իսկ Բածկան մուռ պահող մարդ է. քաղաքագետ
- 05/18/2024 10:33 Բերձորի դասը առավել արդիական է հիմա. Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը. Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/19/2024 16:21 Թալինի հիվանդանոցի ծննդատանը 29-ամյա կին է մահացել, իրավիճակը լարված է. shamshyan.com
- 05/19/2024 12:19 Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ մի խումբ ցուցարարների և դպրոցի աշակերտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. shamshyan.com
- 05/19/2024 11:23 Ձորաղբյուրում զինված անձինք մտել են տան բակ, կրակել մեքենայի ապակիների վրա, փորձել գողություն անել. shamshyan.com
- 05/19/2024 10:03 Սիսիան-Գորայք հատվածում մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 05/17/2024 18:31 Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
- 05/10/2024 16:29 Արեգակի վրա ուժեղ բռնկում է եղել. առաջիկա օրերին մագնիսական փոթորիկներ են սպասվում
- 05/01/2024 18:31 Ինչպես կարող է քնելուց առաջ սոցցանցերում շրջելու սովորությունը կործանել հարաբերությունները
- 04/26/2024 18:54 Առաջին անգամ ստեղծել են մկան և առնետի հիբրիդային ուղեղ